կան տեղ են գտել այդ նպատակով օգտա– գործվող դեղանյութերը, իսկ նեյրոտրոպ դեղամիջոցները բաժանվել են առանձին խմբերի՝ ցավամոքիչներ, քնաբերներ, նյարդային համակարգը հանգստացնող– ներ են։ Ըստ օրգանիզմ ներմուծելու եղա– նակի Ն․ դ․ լինում են ինհալացիոն և ոչ ինհալացիոն։ Ինհալացիոն Ն․ դ․ ցնդող հեղուկների (պարզ եթերներ, քլորաֆորմ, եռքլորէթիլեն, ֆտորոտան, քլորէթիլ են) և գազանման նյութերի (ազոտի ենթօքսիդ, ցիկլոպրոպան են) ձևով են։ Ոչ ինհալա– ցիոն Ն․ դ․ օգտագործվում են ներերակա– յին (հեքսենալ, նատրիումի թիոպենտալ, պրոպանիդիդ են) և ուղիղաղիքային նար– կոզի ժամանակ։ Գործնական բժշկության մեջ հաճախ կիրառում են Ն․ դ–ի տարբեր զուգորդումներ, որոնք թուլացնում կամ լրիվ վերացնում են Ն․ դ–ի բացասական ազդեցությունը, լավացնում նարկոզի ըն– թացքը։ Բարդ վիրահատությունների ժա– մանակ, ֆիզիոլոգիական տարբեր ֆունկ– ցիաների վրա նպատակադրված ներգոր– ծելու համար, նախատեսվում է Ն․ դ–ի համակցված օգտագործումը այլ խմբի (մկանային ռելաքսանտներ, հակահիս– տամինային, խոլինո– և ադրենոլիտիկ պատրաստուկներ, նեյրոլեպտիկներ, տրանկվիլիզատորներ են) դեղամիջոց– ների հետ։ Մշակված է նոր ուղղություն՝ նեյրոլեպտանալգեզիան՝ ցավազրկումը նեյրոլեպտիկ և ցավը հանգստացնող դե– ղանյութերով, առանց Ն․ դ․ օգտագործե– լու։
ՆԱՐՅԱՆ ՄԱՐ (նենեցերեն՝ կարմիր քա– ղաք), քաղաք (1935-ից), ՌՍՖՍՀ Արխան– գելսկի մարզի Նենեցական ինքնավար օկրուգի վարչական կենտրոնը։ Նավա– հանգիստ է Պեչորայի աջ ափին։ Կան մսի և ձկան մշակման կոմբինատներ, անտա– ռասղոցման, յուղի գործարաններ, անաս– նաբուծական–անասնաբուժական տեխնի– կում, մանկավարժական ուսումնարան, հայրենագիտական թանգարան։ Հիմնա– դրվել է 1933-ին։
ՆԱՐՆՋԵՆԻ (Citrus sinensis), սատապազ– գիների ընտանիքի մշտադալար պտղա– տու ծառ։ Բարձրությունը մինչե 12 Վ է, թզուկներինը՝ 4–6 Վ Տերևները՝ հարթ, ձվաձև, սրածայր։ Ծաղիկները՝ երկսեռ, սպիտակ, հոտավետ։ Պտուղը կաշենման կեղևով պատած բազմաբուև հատապտուղ է, առանձին սորտերինը՝ տարբեր ձևի, մեծության և գույնի (բաց դեղնավունից կարմրանարնջագույն)։ Պտղամիսը հյու– թալի է, քաղցրաթթվաշ, հաճելի համով, ունի սննդարար, բուժիչ նշանակություն։ Հարուստ է վիտամիններով (А, В, С, P), հանքային նյութերով։ Օգտագործվում է թարմ և վերամշակված (հյութ, մուրաբա, ջեմ ևն) վիճակում։ Կեղևից ստացվում է եթերայուղ, որն օգտագործվում է հրու– շակեղենի և օծանելիքի արտադրության մեջ։ Կարող է ապրել և պտղաբերել ավելի քան 75 տարի։ Պատվաստված ծառերը բերք են տալիս տնկելուց 3–4 տարի հետո։ Ցրտադիմացկուն չի (–8°Շ–ից մինչև – 9,5°C-nuf վերերկրյա մասերը ոչնչանում են)։ Բերքատվությունը՝ 20– 25 ւռյհա (1 ծառից՝ 100–150 կգ)։ Հայրե– նիքը Հարավային Չինաստանն ու Հնդկա– չինն են։ Մշակվում է աշխարհի շատ եր– կըրների արևադարձային ու մերձարևա– դարձային շրջաններում, ՍՍՀՄ–ում՝ Կով– կասի սևծովյան աՓին։ Գ․ Մկրաչյան
ՆԱՐՈԴՆԱ6Ա (նարոդա), Մերձբևեռային և ամբողջ Ուրալի ամենաբարձր լեռը Իսլեդովատելսկի լեռնաշղթայում, ՌՍՖՍՀ Կոմի ԻՍՍՀ և Տյումենի մարզի սահմա– նում։ Բարձրությունը 1894 U է։ Կազմված է պրոաերոզոյի և քեմբրի քվարցխոներից և մետամորֆային թերթաքարերից։ Կան ոչ մեծ սառցադաշտեր։ Ն–ի ստորոտում և խոր հովիտներում աճում են կուենու և կեչու նոսր անտառներ, ավելի բարձր՝ լեռնային տունդրան։
ՆԱՐՈԴՆԱՅԱ ՎՈԼՅԱ» («Народная воля», «ժողովրդի ազատություն»), հեղավւոխա– կան–նարոդնիկական (տես Նարոդնիկու– թյուն) գաղտնի կազմակերպություն Ռու– սաստանում։ Հիմնադրվել է 1879-ի օգոս– տոսին, Պետերբուրգում, <Զեէ1չյա ի վոչ– յա»-ի պառակտումից (բաժանվել է «Ն․ վ․»-ի և <Չյոոնի պերեդեթ–ի) հետո։ Ղեկավար մարմինն էր Գործադիր կոմի– տեն (Ա․ ժելյաբով, Ա․ Կվյատկովսկի, Ա․ Միխայլով, Ս․ Պերովսկայա, Վ․ Ֆիգ– ներ և ուրիշներ), տպագիր օրգանը՝ «Նա– րոդնայա վոլյա» («Народная воля») թերթը։ 1879–83-ին «Ն․ վ․» բաժան– մունքներ ուներ 50 քաղաքներում՝ շուրջ 500 անդամներով, կային շարժմանը հարող մի քանի հազար համախոհներ։ Ծրագիրն էր․ տապալել ինքնակալությունը, հրավի– րել Սահմանադիր ժողով, սահմանել դե– մոկրատական ազատություններ (համընդ– հանուր ընտրական իրավունք, մշտական ժող․ ներկայացուցչություն, խոսքի, մա– մուլի, խղճի, հավաքույթների ազատու– թյուն), հողը հանձնել գյուղացիներին, ինքնորոշման իրավունք տալ ճնշված ժո– ղովուրդներին։ Կազմակերպությունը հե– ղափոխական ագիտացիա էր տանում բնակչության բոլոր խավերի մեջ;«Ն․ վ․»-ի անդամները ևս (ինչպես 1870-ական թթ․ նարոդնիկները) գտնում էին, որ Ռուսաս– տանը կարող է հասնել սոցիալիզմին՝ շրջանցելով կապիտալիզմը, գյուղացիա– կան հեղափոխության միջոցով։ Միաժա– մանակ նրանք ընդունում էին ինքնակա– լության դեմ քաղ․ պայքարի անհրաժեշ– տությունը․ սա նոր գաղափարական առաջ– ընթաց էր։ Մեծ նշանակություն էին տա– լիս տեռորին։ Մի շարք մահափորձեր են կատարել Ալեքսանդր II ցարի դեմ, որի սպանությունից (1881-ի մարտի 1-ին) հետո ցարիզմը սկսեց ձերբակալություն– ներն ու դատավարությունները։ «Ն․ վ․» ապրեց գաղափարական և կազմակեր– պական ճգնաժամ։ Նարոդովոլականներ Գ․ Լոպատինի (1884-ին), Պ․ Ցակուբո– վիչի (1883–84-ին) և Ա․ Ուլյանովի (1886–87-ին) փորձերը՝ վերականգնել կազմակերպությունը, հաջողություն չու– նեցան։
ՆԱՐՈԴՆԻԿՆԵՐ հ ա յ, ռուսական նարոդ– նիկական շարժման (տես Նարոդնիկու– թյուն) մեջ ընդգրկված հայ, հեղափոխա– կան ռազնոչին (տարաստիճան) մտավո– րականներ։ Նրանք հիմնականում եղել են Ռուսաստանի կենտրոնական քաղաքնե– րում ուսանող երիտասարդներ։ 1870–80- ական թթ․ Մոսկվայի և Պետերբուրգի նա– րոդնիկական խմբակների անդամ են եղել Ս․ Ղարդաշյանը (Կարդաշե), Կոստանդին Մամիկոնյանը (գործուն մասնակցություն է ունեցել «Զեմլյա ի վոլյա» նարոդնիկա– կան օրգանի հրատարակմանն ու տարած– մանը, 1880-ին աքսորվել է Սիբիր), Պա– վել Արղությանը (Մոսկվայի նարոդովոլ– յան խմբակի անդամ, բանտարկվել ու աքսորվել է Թիֆլիս), Գրիգոր Արազյանը (1884-ին բանտարկվել է, մեկ տարի անց մահացել բանտում), Թամար Ադամյանը, Դավիթ Այվազյանը (փորձել է զինված հարձակումով Մոսկվայի բանտից ազատել մի խումբ նարոդնիկների, բանտարկվել է ու աքսորվել), Օ․Քանանյանը (Պետերբուր– գոսք ստեղծված «Կովկասցիներ» նարոդնի– կական խմբակի ղեկավարներից),Պ․Թելա– լյանը և ուրիշներ։ Տագանրոգի, Դոնի Ռոս– տովի, Նոր Նախիջևանի նարոդնիկական խմբակներում գործել են Սերոբ և Պետ– րոս Պեշկերով (Փեշքերյաններ) եղբայր– ները, Եկատերինա Ռաֆաիլովան, Մել– քոն Կայալովը, Ուլյանա Ասվադուրովան, Գեորգի խոջաևը և ուրիշներ, որոնք տա– րածել են ընդհատակյա գրականություն, ուսանողների, բանվորների և գյուղացի– ների մեջ քարոզել հակացարական գաղա– փարներ։ Նրանց մեծ մասը բանտարկվել է և աքսորվել։ 1870–80-ական թթ․ Անդրկով– կասում (Թիֆլիս, Բութայիս) ստեղծվել են ինտերնացիոնալ կազմ ունեցող նարոդնի– կական խմբակներ, որոնք սերտ կապեր են ունեցել «Զեմչյա ի վոչյա» և ՀՆարոդ– նայա վոչյա» կենտրոնական կազմակեր– պությունների հետ և զգալի աշխատանք կատարել Անդրկովկասում հեղաՓոխա– կան գաղաՓարներ տարածելու ուղղու– թյամբ։ Թիֆլիսի նարոդնիկական խըմ– բակների գործունեությանը մասնակցել են Գրիգոր և Սմբատ Տեր–Գրիգորյաննե– րը, Նիկոլայ Ալիխանյանը, Արշակ և Օլգա Սաֆարյանները, Ալեքսանդր Վերմիշեը (Վերմիշյան), Հովհաննես Լորիս–Մելիք– յանը, Հակոբ Քոչարյանը և ուրիշներ։ 1880-ական թվականների սկզբին, Պե– տերբուրգում, Խարկովում, Դոնի Ռոստո– վում և Օդեսայում ծավալած իր գործու– նեությամբ առանձնապես աչքի է ընկել «Նարոդնայա վոլյա»-ի ականավոր գոր– ծիչներից մեկը՝ Հովհաննես Մանուչար– յանը։ Ռուս, նարոդնիկական շարժումը խոր ազդեցություն է գործել ժամանակի հայ առաջադեմ մտավորականության վրա։ Մոսկվայում հայ ուսանողները ռուս նա– րոդնիկների օրինակով հիմնել են «Հայ– րենասերների միություն» գաղտնի խըմ– բակը։ Վերջինիս անդամներն էին Ն․ Աբեի յանը, Դավիթ Ներսիսյանը, Թամար Ադամյանը, Միքայել Զալյանը և ուրիշ– ներ։ 1882-ի վերջին Թիֆլիսում ստեղծվել է համանման մի այլ ընդհատակյա խըմ– բակ, որի կազմում էին Գաբո Միրզոյանը, Կոստանդին Մելիքյանը, Քրիստափոր Մի– քայելյանը, Ալեքսանդր Պետրոսյանը {Սանդաւ), Գևորգ Ղարաշյանը։ Այս խըմ– բակները ինքնատիպ նարոդնիկական կազմակերպություններ էին, քարոզում էին ինչպես ռուս, նարոդնիկության, այն– պես էլ հայ ազատագրական շարժման գաղափարներ։ Նարոդնիկության ազդե– ցությունը կրեցին նաև հայկ․ այլ քաղ․