կազմակերպություններ, այդ թվում՝ հըն– չակյան կուսակցությունը։ 1880-ական թվականների վերջին, երբ հեղափոխական նարոդնիկությունը վե– րասերվեց լիբերալ նարոդնիկության, հայ Ն–ի զգալի մասն անցավ ազգային կազմա– կերպությունների ու կուսակցությունների շարքերը։ Գրկ․ Ներսիսյան Մ․, Նարոդնիկա– կան խմբակներն Անդրկովկասում, Ե․, 1940։ Терещенко А․ Г․, Новонахичеванцы в революционном народническом движении, «ՊԲՀ», 1975, № 4․ Մ․ Ներսիսյան
ՆԱՐՈԴՆԻԿՈՒԹՅՈՒՆ, գյուղացիության շահերն արտահայտող տարաստիճան (ռազնոչին) մտավորականության գաղա– փարախոսությունը և շարժումը Ռուսաս– տանի ազատագրական պայքարի բուր– ժուա–դեմոկրատական փուլում (1861– 1895)։ Գաղափարախոսության հիմքում Ռուսաստանի ոչ կապիտալիստական ուղիով զարգացման և գյուղական համայն– քի միջոցով սոցիալիզմին անցնելու տե– սությունն էր, որը XIX դ․ 40–50-ական թթ․ զարգացրել էին Ա․ Ի․ Գերցենը և Ն․ Գ․ Չեռնիշեսկին։ Ն–յան նպատակը գյուղացիական հեղափոխության կազմա– կերպումն էր, ազնվականական հողա– տիրության վերացումը և գյուղացիությանը «հող և ազատություն» շնորհելը։ Հիմնա– կան գաղափարախոսներն էին Մ․ Ա․ Բա– կունինը, Պ․ Լ․ Լավրովը, Պ․ Ն․ Տկաչյովը, որոնք պայքարի տակտիկայի հարցում ներկայացնում էին Ն–յան երեք ուղղու– թյունները։ Ռուս գյուղացուն համարելով «ի բնե» սոցիալիստ՝ Բակունինը կոչ էր անում անհապաղ ժող․ ապստամբություն նախապատրաստել մասնավոր սեփակա– նության, պետության, և եկեղեցու դեմ։ Լավրովը առաջնային էր համարում ժողո–
ՎԸՐԴԻ մեջ հեղափոխական պրոպագան– դան և հեղափոխականների տեսական ու բարոյական նախապատրաստությու– նը։ Տկաչյովը գտնում էր, որ հեղափոխու– թյունը պետք է սկսվեր պետ․ հեղաշըրջ– մամբ, հեղափոխական փոքրամասնու– թյունը իշխանությունը գրավելուց հետո միայն պետք է դիմեր ժող․ զանգվածներին, նրանց ներքաշեր երկրի սոցիալիստական վերակառուցման մեջ։ Նարոդնիկների հե– ղափոխական պայքարը սկսվել էր դեռես 1859–61-ի հեղափոխական իրադրության ժամանակ՝ վԶեմչյա ի վոչյա» գաղտնի կազմակերպության գործունեությամբ։ XIX դ․ 60-ական թթ․ կեսին այն շարունա– կեցին իշուտինականները (Ն․ Ա․ իշու– տին, Դ․ Վ․ Կարակոզով և ուրիշներ), 70-ական թթ․ սկզբին՝ չայկովսկիականնե– րը (Մ․ Ա․ Նատանսոն, Ս․ Մ․ Կրավչինսկի, Ս․ Լ․ Պերովսկայա, Պ․ Ա․ Կրոպոտկին, Ն․ Վ․ Չայկովսկի և ուրիշներ)։ 1874-ի ամռանը չայկովսկիականների կոչով ըս– կըսվեց նարոդնիկների «դեպի գյուղ» զանգվածային երթը։ Սակայն գյուղացիու– թյունը չաջակցեց նրանց, շատերը ձեր– բակալվեցին և դատվեցին (1875-ին, «193-ի դատավարությամբ»)։ Գիտակցելով իրենց անհաջողության պատճառը՝ միաս– նական և կենտրոնական հեղաՓոխական կազմակերպության բացակայությունը, նարոդնիկները ստեղծեցին «Համառուսա– կան սոցիալ–հեղափոխական կազմակեր– պություն»^ (1874–75), 1876-ին՝ երկ– րորդ «Զեմլյա ի վոլյա»-ն (անդամներ՝ Մ․ Ա․ և Օ․ Ա․ Նատանսոններ, Ա․ Դ․ Մի– խայլով, Գ․ Վ․ Պլեխանով, Օ․ Վ․ Ապտեկ– ման, Ա․ Ա․ Կվյատկովսկի և ուրիշներ)։ 1879-ին վերջինս տրոհվեց, պրոպագան– դայով պայքարի կողմնակիցները կազմե– ցին «Չյոռնի պերեդեթ–, տեռորի միջոցով քաղ․ կարգերը փոխել ցանկացողները՝ «Նարոդնայա վոչյա> կազմակերպություն– ները։ Նարոդովոլականների պայքարը նշանակալից դեր կատարեց ռուս, հեղա– փոխական շարժման մեջ։ Նրանք, ի տար– բերություն իրենց նախորդների, ցարիզմի դեմ մղեցին բացահայտ քաղ․ պայքար։ Նրանց գործունեության շնորհիվ Ռուսաս– տանում 1879–80-ին ստեղծվեց նոր հե– ղափոխական իրադրություն, սակայն պայ– քարի սխալ տակտիկայի (տեռոր, քաղ․ դավադրություն) պատճառով նարոդովո– լականները պարտություն կրեցին։ 1881-ի մարտի 1-ից հետո, երբ նախորդ 7 անհա– ջող փորձից հետո նարոդնիկներին հա– ջողվեց սպանել Ալեքսանդր II-ին, և ցարիզմը ուժեղացրեց հալածանքը հեղա– փոխականների դեմ (ամենաեռանդուն գործիչները մահապատժի ենթարկվեցին, աքսորվեցին կամ տարագրվեցին), ըս– կըսվեց Ն–յան քայքայման և վերասեր– ման ժամանակաշրջանը։ Թեե ոչ մեծ թվով հեղափոխական խմբակներ շարունակեցին գործել նաև 1880-ական թթ․ և 90-ական թթ․ սկզբին, բայց այդ տարիներին գերիշ– խող էր լիբերալ Ն․, որը, հրաժարվելով ինքնակալության դեմ հեղափոխական պայքարից, դարձավ կուլակության շա– հերի արտահայտիչը։ Լիբերալ Ն–յան գոր– ծունեությունը հիմնականում սահմանա– վւակվեց ինքնակալության (որը դիտվում էր վերդասակարգային մարմին) ձեռքով գյուղացիությանը ազնվականական կալ– վածների հաշվին հողակտորներ տալու պահանջով։ Լիբերալ Ն․ դարձավ Ռուսաս– տանում մարքսիզմի տարածման և ս–դ․ շարժման գլխավոր արգելքը։ Ն–յան քննա– դատությունը սկսել էին դեռես Կ․ Մարքսն ուՖ․ էնգելսը՝ Մ․ Բակունինի անարխիզմի դեմ պայքարով։ Այն շարունակեց Գ․ Վ․ Պլեխանովը, իսկ ավարտի հասցրեց Վ․ Ի․ Լենինը։ Նա բացահայտեց Ն–յան մանր– բուրժուական էությունը, հայացքների հակագիտական բնույթը, սուբյեկտիվ սո– ցիոլոգիզմի սնանկությունը, ցույց տվեց, որ լիբերալ Ն․ սքողում է սոցիալ–տնտեսա– կան հարաբերությունների հակասություն– ները, գյուղում տեղի ունեցող դասակար– գային պայքարը, չքավորության շահա– գործումը կուլակության կողմից, ժխտում բանվոր դասակարգի պատմական դերը։ Նարոդնիկական վերջին խմբերն ու խմբակները 1902-ին ստեղծեցին սոցիա– լիստ–հեղափոխականների կուսակցությու– նը (տես էսէոներ)։ XX դ․ սկզբին Ն–յանը նմանվող գաղափարական հոսանքներ առաջացան գաղութատիրության դեմ ազ– գային–ազատագրական պայքար մղող ասիական և լատինաամերիկյան մի շարք երկրներում։ Հայ նարոդնիկների մասին տես Նարոդնիկներ հայ հոդվածում։ Գրկ․ К․ Маркс, Փ․ Энгельс и революцион– ная Россия, M-f 1967; Լենին Վ․ Ի․, Ո՝ր ժառանգությունից ենք մենք հրաժարվում, Երկ․ լիակւո․ ժող․, հ․ 2։ Ն ու յ ն ի, Ջեմստ– վոյի հալածիչները և լիբերալիզմի Հաննի– բալները, նույն տեղում, հ․ 5։ Ն ու յ ն ի, Երկու ուտոպիա, նույն տեղում, հ․ 22։ Революцион– ное народничество 70-х гг․ XIX в․ Сб․ доку– ментов и материалов, т․ 1–2, М․–Л․, 1964– 1965; Антонов В․ Ф․, Революционное народничество, М․, 1965; X о р о с В․ Г․, Народническая идеология и марксизм, М․, 1972; Малинин В․ А․, Философия ре– волюционного народничества, М․, 1972․
ՆԱՐՈԴՆՈՅԵ ՕԲՐԱ&ՈՎԱՆԻԵ» («На– родное образование», «ժողովրդական կրթություն»), ՍՍՀՄ և ՌՍՖՍՀ լուսավո– րության մինիստրությունների ամսագիր։ Լույս է տեսնում 1946-ից, Մոսկվայում։ Տպագրում է ժող․ կրթությանը վերաբերող կազմակերպական, տեսական, մեթոդա– կան, գիտական բնույթի հոդվածներ, լու– սաբանում դպրոցական գործի կարևորա– գույն հարցերը, կրթության ու ուսուցման արդի վիճակը և հեռանկարային խնդիր– ները։ Ունի նաև «Դպրոցը և կյանքը», «Արտասահմանում» և այլ բաժիններ։
ՆԱՐՈՎՉԱՏՈՎ Սերգեյ Սերգեեիչ (3․10․ 1919–22․7․1981), ռուս սովետական բա– նաստեղծ։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ Ավար– տել է Մոսկվայի փիլիսոփայության, գրա– կանության ու պատմության և Մ․ Գորկու անվ․ գրականության ինստ–ները (եր– կուսն էլ՝ 1941-ին)։ Հայրենական մեծ պա– տերազմի մասնակից։ Ն–ի «Խարույկ» (1948), «Ազատության զինվորներ» (1952), «Խստապահանջ ճանապարհորդը» (1963) ժողովածուներում գերիշխում է պատերազ– մի թեման։ Ավելի ուշ հրատարակված «Քառորդ դար» (1965), «Կեսօր» (1969), «Մարտական ջահելություն» (1975), «ժա– մանակի ափերը» (1976), «Լայնարձակու– թյուն» (1979) ժողովածուներում, «Վասիլի Բուսլաե» (1967) պոեմում հնչում են հե– ղափոխական ու մարտական ավանդույթ– ների մոտիվներ, ապրածի ու տեսածի հետ կապված փիլ․ խորհրդածություններ։ Ն–ի քնարերգությունը հույժ քաղաքա– ցիական է։ Նա ակտիվորեն հանդես է եկել նաև որպես գրաքննադատ։ «Լեր– մոնտովի լիրիկան» (1964), «Արտասովոր գրականագիտություն» (1970), «Մեծ բա– նաստեղծն ու քաղաքացին» (1970, Հ․ Թու– մանյանի մասին), «Ատլանտիդան կող– քիդ է։ Քննադատություն, բանավեճ, խոր– հըրդածություններ» (1972), «Մենք կյանք ենք մտնում» (1978) գրքերն արծարծում են դասական և արդի սովետական պոե– զիայի հարցեր։ ՍՍՀՄ ԳՄ քարտուղար,
ՌՍՖՍՀ ԳՄ Մոսկվայի բաժանմունքի առա– ջին քարտուղար (1971–81)։ Պարգեատըր– վել է Լենինի և այլ շքանշաններով։ fc/i#․Co6p․ соч․, т․ 1–3, М․, 1977–78․ Գրկ․ Грудцова О․ М․, Сергей На– ровчатов, М․, 1971․ ՆԱՐ–ՊԵՅ, տես Գաչֆայան Խորեն։
ՆԱՐՍԷՍ (NapafiG) (մոտ 478–568, Հռոմ), հայազգի բյուգանդական զորավար, պե– տական գործիչ։ Բարձր պաշտոններ է զբա– ղեցրել կայսր Հուստինիանոս 1-ի (527– 565) արքունիքում։ Աչքի է ընկել <Նիկա> ապստամբության ճնշման ժամանակ (532)։ 536-ին եղել է զորավար Բելիսարիոսի օգ– նականը Հյուսիսային Աֆրիկայում։ 538– 539-ին զորքով, որի զգալի մասը կազմ– ված էր հայ ռազմիկներից և հրամանա–