Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/216

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րը։ Նեկտոնային կենդանիներին բնորոշ են մարմնի շրջահոսուն ձեը և շարժման լավ զարգացած օրգանները։ Ն․ հակա դրբ– վում է աւաևկտոնին, միջանկյալ դիրք է գրավում միկրոնեկաոնը։ Վեր– ջինս ներկայացված է սահմանափակ ակ– տիվ տեղափոխությունների ընդունակ կենդանիներով՝ նորածին մանրաձկնե– րով, ձկների և կաղամարների մանր տե– սակներով, խոշոր ծովախեցգետիններով։ ՆԵ4ՐԱՍՈՎ Ալեքսանդր Իվանովիչ (1883– 1957), մեխանիկայի բնագավառի սովե– տական գիտնական, ՍՍՀՄ ԳԱ ակադե– միկոս (1946)։ Ավարտել է Մոսկվայի հա– մալսարանը (1906, 1937-ից՝ պրոֆեսոր)։ Առաջարկել է ծանր անսեղմելի հեղուկի մակերեույթին առաջացող ալիքների ուսումնասիրության եղանակներ։ Մշակել է ոչ գծային ինտեգրալ հավասարումների լուծման նոր եղանակներ։ Հեղուկի հաս– տատված ալիքային շարժումների ոչ գծա– յին տեսությանը վերաբերող աշխատանք– ների հեղինակ է։ Ն․ եղել է ավիացիայի ասպարեզում գիտահետազոտական աշ– խատանքների կազմակերպիչներից։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1952)։ Գրկ․ Александр Иванович Некрасов, М․–Л․, 1950 (АН СССР․ Материалы к биобиблиографии ученых СССР)․

ՆԵԿՐԱՍՈՎ Նիկոլայ Ալեքսեեիչ [28․11 (10․12)․1821, բնակավայր Նեմիրով, այժմ՝ Ուկր․ ՍՍՀ Վիննիցայի մարզում –27․12․ 1877 (8․1․1878), Պետերբուրգ], ռուս բա– նաստեղծ, գրական–հասարակական գոր– ծիչ։ Մանկությունն անցկացրել է Ցարոս– լավլի մոտ գտնվող Գրեշնեո (այժմ՝ Նեկրասովո) գյուղում, հոր կալվածքում։ 1832–37-ին սովորել է Ցարոսլավլի գիմ– նազիայում։ 1839-ին ապարդյուն փորձել է ընդունվել Պետերբուրգի համալսարա– նը (1839–40-ին եղել է ազատ ունկնդիր)։ Զրկվելով հոր նյութական օժանդակու– թյունից՝ Ն․ կիսաանապաստան կյանք է վարել։ 1840-ին լույս է տեսել նրա «Երազ– ներ և հնչյուններ» առաջին ժողովածուն, որն արժանացել է Վ․ Բելինսկու խիստ բացասական գրախոսությանը։ Ն–ի գաղափարական–ստեղծագործա– կան ձևավորման համար վճռական գոր– ծոն եղավ ծանոթությունը Վ․ Բելինսկու հետ, որի ազդեցությամբ նա հեռացավ իրականության պատկերման կեղծ ռո– մանտիկական դիրքերից և հարեց «նա– տուրալ դպրոցին»։ Նրա բանաստեղծու– թյունները տոգորվեցին սոցիալական բո– վանդակությամբ («ճանապարհին», «Հայ– րենիք»)։ Ն․ իր հոդվածներում ու գրախոսություն– ներում վճռականորեն պաշտպանել է գրա– կանության մեջ ռեալիզմի և ժողովրդայ– նության գեղագիտական սկզբունքները, մերժել «արվեստը արվեստի համար» տե– սությունը։ 1847-ից Ի․Պանաեի հետՆ․ հը– րատարակել Հ«ՍոՎրեմեննիկ> ամսագիրը։ 50-ական թթ․ կեսերի հասարակական վե– րելքի շրջանում, երբ «Սովրեմեննիկ»-ում, Ն–ի նախաձեռնությամբ ղեկավար դեր են ստանձնելՆ․ Չեռնիշեսկին ևՆ․ Դոբրո– լյուբովը, ամսագիրը դարձել է ռուս ազա– տագրական շարժման հետ սերտորեն կապված հեղափոխական դեմոկրատիայի մարտական օրգանը։ Նրանց հետ համա– Ն․ Ա․ Նեկրասով գործակցությունը նպաստել է Ն–ի հեղա– փոխական–դեմոկրատական հայացքնե– րի ամրապնդմանը։ !սմբագրության ներ– սում գաղաՓարական սահմանազատման ժամանակ Ն․ հրաժարվել է լիբերալ գրող– ների խմբի հետ համագործակցելուց, նրա համակրանքը եղել է Չեռնիշևսկու կողմը։ 1856-ին լույս է տեսել Ն–ի «Բանաստեղծու– թյուններ» ժողովածուն, որը դարձել է ռուս, առաջավոր գրականության հեղա– փոխական–դեմոկրատական ուղղության մանիֆեստը։ «Պոետն ու քաղաքացին» ծրագրային բանաստեղծության մեջ հաս– տատվել է Ն–ի՝ որպես հասարակական տրիբունի, քաղաքացիական ակտիվությու– նը․ աստիճանաբար նրա քնարերգության մեջ ուժեղացել են հեղափոխական մոտիվ– ները («Խորհրդածություններ շքամուտքի առաջ», «Երգ Երյոմուշկային», «Մանուկ– ների լացը», «Ասպետ մեկ ժամով»)։ 1859– 1861-ի հեղափոխական իրադրության շըր– ջանում խորացել է գյուղի, ժողովրդի կյան– քի թեման։ ճնշված գյուղացու նկատմամբ անկեղծ ցավով են տոգորված նրա «Մտո– րում», «Թաղում», «Կալիստրատ» բանաս– տեղծությունները և «Գեղջուկ երեխաներ» (1861), «Փերեզակներ» (1861), «Սառնա– մանիք–կարմիր քթիկ» (1863) պոեմները։ Ետռեֆորմյան Ռուսաստանում մարդկանց ծանր, ուժից վեր աշխատանքի դեմ ուղըղ– ված բողոք է արտահայտում, «Երկաթու– ղին» (1864) պոեմը, որը միաժամանակ լի է հավատով ժողովրդական ստեղծա– գործական ուժերի նկատմամբ։ «Դոբրո– լյուբովի հիշատակին» բանաստեղծությու– նը (1864) մարդկության ազատությանն ու երջանկությանը նվիրված հիմն է։ 60-ական թթ․ սկիզբը Ն–ի համար եղել է դաժան փորձությունների շրջան՝ Դոբրո– լյուբովի մահը (1861), Չեռնիշևսկու և «Զեմլյա ի վոլյա» հեղափոխական գաղտ– նի կազմակերպության շատ անդամների ձերբակալությունը (1862), «Սովրեմեն– նիկ»-ի փակվելը (1866)։ Այս բարդ իրա– դրության մեջ նա հուսահատ Փորձ է արել փրկելու ամսագիրը՝ հանդես գալով ինք– նակալությանը հնազանդություն քարո– զող բանաստեղծությամբ, որի համար հե– տագայում դառնորեն զղջացել է։ 1868-ին Ն․ իր ձեռքն է վերցրել <Օաեչեստվեննիե զապիսկի» ամսագիրը, որը և խմբագրել է մինչև իր կյանքի վերջը։ Ն–ի 70-ական թթ․ ստեղծագործության մեջ արտացոլվել են դեմոկրատական շարժման նոր վերելքի ժամանակաշրջանի, հեղաՓոխական նարոդնիկության, հեղա– փոխականորեն տրամադրված մտավորա– կանության՝ դեպի ժողովուրդը գնալու շարժման կարևորագույն գծերը։ Նա գրել է Ռուսաստանի հեղափոխական անցյա– լին նվիրված պոեմներ, երգել դեկաբրիստ– ների սխրանքը («Պապը», 1870), նրանց հավատարիմ ու հայրենասեր կանանց անձնազոհությունը («Ռուս կանայք», 1872–73)։ Ավելի սուր է դարձել Ն–ի եր– գիծանքը․ բարեմիտ չինովնիկներին ու ազնվատոհմ երեսպաշտներին մերկաց– նող վաղ շրջանի բանաստեղծություննե– րից նա անցել է քաղ․ ոչնչացնող ծաղրի, ձաղկել է ինքնակալական կարգերը, բուրժ․ գործամոլներին ու բյուրոկրատնե– րին, ճորտատեր–կալվածատերերին ու լի– բերալ գործիչներին, ցարական գրաքննու– թյունը, մամուլի կեղծ ազատությունը («Լրագրային», «Երգեր ազատ խոսքի մա– սին», «Դատարան», «Մոտ անցյալը», 1871, «ժամանակակիցներ», 1875–76)։ Ն–ի ստեղծագործության գլուխգործոցը «Ո՞վ է Ռուսիայում լավ ապրում» (1866– 1876) պոեմն է, որը XIX դ․ կեսերի ժող․ կյանքի իսկական բանաստեղծական հան– րագիտարան է։ Նրա հիմնական թեման, ըստ Վ․ Ի․ Լենինի, գյուղացիության արթ– նացումն է «դարավոր քնից», նրա ձգտումը «պայքար մղել լիակատար ազատության համար» (Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 20, էջ 170)։ Ն․ ստեղծել է ճնշված գյուղացիների կեր– պարների մի ամբողջ պատկերասրահ։ Սրանց մեջ առանձնահատուկ տեղ է գրա– վում Գրիշա Դոբրոսկլոնովը, որը մարմնա– վորում է գյուղացի հեղափոխականի, ազա– տության ժող․ իդեալը կրողի գծերը։ Ե՝վ բովանդակությամբ, և՝ ձևով նորարարա– կան այս ստեղծագործության մեջ լայնորեն օգտագործված է ժող․ բանավոր պոեզիան։ Ն․ մեծ ազդեցություն է գործել ոչ միայն իր ժամանակի դեմոկրատական ուղղու– թյան բանաստեղծների, այլև ընդհանրա– պես ռուս պոեզիայի հետագա զարգաց– ման, ինչպես նաև ՍՍՀՄ ժողովուրդների գրականությունների վրա։ Ն–ի պոեզիան լայն ընդունելություն է գտել նաև հայ իրականության մեջ։ Բա– նաստեղծի նկատմամբ հայերը հետաքըր– քըրություն են ցուցաբերել դեռես նրա կեն– դանության օրոք։ Գրող և լրագրող Ի․ Պա– նաևի միջոցով, որի մայրը հայուհի էր, Պետերբուրգի առաջավոր հայ երիտա– սարդությունը համախմբվել է «Սովրեմեն– նիկ»-ի շուրջը։ Ռ․ Պատկանյանը Ն–ի ստեղծագործությունների հայ առաջին թարգմանիչներից է։ Իր գաղափարական ուղղությամբ նեկրասովյան «Սովրեմեն– նիկ»-ին առավել մոտ էր կանգնած «Հյու– սիսափայլ»-ը, որը Ն–ից թարգմանաբար մի շարք նյութեր է հրապարակել։ Ն–ի «Լռիր դու, մուսա վշտի, վրեժի» ստեղծա– գործությունը բարերար ազդեցություն է ունեցել «Հյուսիսափայլ»-ի շուրջը համա– խմբված բանաստեղծներ Մ․ Նալբանդյա– նի, Ս․ Շահազիզի, Գ․ Բարխուդարյանի, Մ․ Մադաթյանի, Մ․ Բուդաղյանի և ուրիշ– ների վրա։ 70-ական թթ․ սկսած Ն–ի բա– նաստեղծությունները և նրա մասին հոդ– վածներ հաճախ են տպագրվել հայ պար– բերական մամուլում («Հայկական աշ– խարհ», «Բազմավեպ», «Աղբյուր», «Տա– րազ», «Մուրճ», «Մշակ», «Արձագանք», «Արարատ», «Թատրոն», «Լումա» են)։ Նախահեղափոխական տարիներին Ն–ին թարգմանել են Խորեն Ստեփանեն, Ք․ Քուշ– ներյանը, Հ․ Հովհաննիսյանը, Հ․ Թուման–