Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

«Պերիկոլա» (1922), Վերդիի «Տրավիա– ւոա», Շոաոակովիչի «Կսաւերինա Իգմայ– լովա» (երկուսն էլ՝ 1934), Զերժինսկու «Խաղաղ Դոն» (1936), Խրեննիկովի «Փո– թորկի պահին» (1939)։ Ն–Դ․ տարբեր առիթներով Մոսկվայում դիտել և բարձր է գնահատել Պ․ Ադամյա– նի, Սիրանույշի, Վ․ Փափազյանի, Հաս– միկի արվեստը։ Նրա հետ անմիջականո– րեն շփվել են, ներկա եղել պարապմունք– ներին և փորձերին հայ բեմի գործիչներ՝ Ա․ Խարազյանը, Ս․ Խաչատրյանը, 0․ Սե– վումյանը, ժասմենը, Ա․ Շահխաթունին, Հ․ Զարիֆյանը։ Ն–Դ–ի և Կ․ Ստանիսլավսկու համատեղ գործունեությունը մեծ նշանակություն է ունեցել ռուս․, սովետական և համաշխար– հային բեմարվեստի զարգացման համար։ ՍՍՀՄ պետ․ մրցանակներ (1942, 1943)։ Պարգեատրվել է Լենինի U Աշխատանքա– յին կարմիր դրոշի շքանշաններով։ Եբկ․¥13 прошлого, 2 изд․, М․, 1938; Теат– ральное наследие, т․ 1–2, М․, 1952–54; Пьесы, М․, 1962; Режиссёрский план поста– новки трагедии «Юлий Цезарь», М․, 1964; Рецензии, очерки, интервью, заметки, 1877– 1942, М․, 1980․ Գրկ, Соболев Ю․, Вл․ И․ Немирович- Данченко, П․, 1918; Виленкин В․ Я․, В л․ И․ Немирович-Данченко, Очерк твор– чества, М․, 1941; Марков П․ А․, Режис– сура Вл․ И․ Немировича-Данченко в музы– кальном театре, М․, 1960; Риза ев С․, Режиссура в армянском театре, Е․, 1968; Соловьёва И․, Немирович-Данченко, М․, 1979․ Լ․ ԽաՀաթյան

ՆԵՄՐՈՒԹ, բարձունք Տավրոսի լեռ– նաշղթայում, հնագույն Կոմմագենե երկ– րում։ XIX դ․ Ն․ լեռան վրա հայտնաբեր– ված է Կոմմագենեի Անտիոքոս Ա Եր– վանդունի թագավորի (մ․ թ․ ա․ 69–34) կառուցած դամբարանաբլուր–սրբավայրը, որի արլ․ և արմ․ կողմերի արհեստական հարթակներին դրված են արձաններ, բարձրաքանդակներով ու արձանագրու– թյուններով այլ կոթողներ։ Դեպի հարթակ– ները տանում է սալահատակ ճանապարհ՝ տոնական շքերթների համար։ Արձաննե– րը, որոնց բարձրությունը հասնում է մինչե 8 մ, կառուցված են կրաքարե խո– շոր վեմերից և պատկերում են Կոմմագենե երկրի աստվածներին ու Անտիոքոս Ա–ին՝ գահավորակներին բազմած։ Մեջտեղում Զես–Արամազդի արձանն է, որի մի կող– մից դրված են Ապոլլոն–Միհր–Հելիոս– Հերմեսի և Արտագնես–Հերակլեսի, մյուս կողմից՝ Կոմմագենե երկրի դիցուհու և Անտիոքոս Ա–ի արձանները։ Թագավորը պատկերված է հայկ․՝ տիգրանյան թա– գով։ Հարթակների երկու կողմերի պատ– վանդաններին բարձրացող ուղղանկյուն խոշոր սալերի վրա քանդակված են թա– գավորի նախնիների պատկերները4 հուն, արձանագրություններով, ինչպես նաե թագավորի ողջագուրման տեսարաններ Զես–Արամազդի, Միհր–Արեգի ու Արտագ– նես–Հերակլեսի հետ։ Գահավորակների թիկունքին Անտիոքոս Ա դրոշմել է հուն, մի մեծ արձանագրություն, որտեղ հիմնա– վորում է դամբարան–սրբավայրի կառուց– ման անհրաժեշտությունը, ազդարարում իր ու նախնիների պաշտամունքի ստեղ– ծումը և դրա հետ կապված մի շարք մի– Ն ն մ ր ու թ․ Հնավայրի համայնապատկերը ջոցառումներ։ Արձանագրությունները վկայում են, որ Կոմմագենեի թագավորա– կան տունը սերում է Երվանդունիներից, և մ․ թ․ ա․ IV–III դդ․ Կոմմագենեն Հա– յաստանի մաս է կազմել։ Սրբավայրը, որպես հարուստ և կարևոր աղբյուր, բացառիկ նշանակություն ունի արլ․ հել– լենիզմի և Հայաստանի հելլենիստական դարաշրջանի պատմության ու մշակույթի ուսումնասիրման համար։ Երվանդունինե– րի քաղ․ պատմության, այդ ժամանակա– շրջանի կրոն, պատկերացումների, սին– կրետիզմի (համադրումների), արվեստի գեղարվեստական ըմբռնումների, տարա– զի, ինչպես նաև տաճարային տնտեսու– թյունների ու հողային հարաբերություն– ների հետ կապված մի շարք հարցեր պա– տասխան են գտնում Ն–ի սրբավայրի նյու– թերում։ Պատկերազարդումը տես 608-րդ էջից հետո՝ ներդիրում։ Գրկ, Н ս m а ո ո K․, Puchstein О․, Reisen in Kleinasien und Nordsyrien, B․, 1890; Dorner F․ K․, G о e 11 Th․, Arsa- meia am Nymphaios, B․, 1963․ Գ․ Տիրացյան

ՆԵՄՐՈՒԹ, Ն և մ ր ու դ, Սարակն, հրաբուխ Հայկական լեռնաշխարհում, Վանա լճի արևմտյան ափին, Բզնունիք գավառում։ Բարձրությունը 3050 վ է, հիմքի շրջագիծը՝ մոտ 50 կմ; Կազմված է անթրոպոգենի անդեզիտաբազալտնե– րից։ Լանջերը հվ–արլ–ում զառիթափ են, արմ–ում՝ զառիկող՝ ծածկված լեռնատա– փաստանային բուսականությամբ։ Գա– գաթին կա խառնարան, որի մի մասում գոյացել է քաղցրահամ լիճ (երկարությու– նը՝ 6, լայնությունը՝ մինչև 2 կմ)։ Վերջին անգամ հավանորեն ժայթքել է 1441-ին։ Այժմ գտնվում է ֆումարոլային փողում։

ՆԵՄՑՈՎԱ (Nemcova) Բոժենա (իսկա– կանը՝ Բարբորա Պանկլովա, Pank- lova, 1820–1862), չեխ կին գրող։ Համակ– րանքով է ընդունել 1848-ի հեղափոխա– կան իրադարձությունները, հետապնդվեւ է իշխանությունների կողմից։ Գրական գործունեությունն սկսել է «Չեխ կանանց» (1843) հայրենասիրական բանաստեղծու– թյամբ և «ժողովրդական հեքիաթներ ու ավանդություններ» (մաս 1–7, 1845–47) գրքով։ Ն–ին ռեալիստ արձակագրի համ– բավ են բերել 1850-ական թթ․ հասարակ մարդկանց մասին գրած պատմվածքներն ու վիպակները («Բարուշկա», «Վայրի Բա– բան», «Ամրոցում և ամրոցի մոտերքում» ևն)։ Առավել ճանաչված է «Տատիկը» (1855, հայ․ հրտ․ 1981) վիպակը։ Ն․ հա– վաքել և չեխերեն թարգմանությամբ հրա– տարակել է «Սլովակյան հեքիաթներ»-ը (1857–58)։ ՆԵՅ (Ney) Միշել (1769–1815), Ֆրանսիա– յի մարշալ (1804), Նապոլեոն I Բոնապար– աի զինակիցներից։ 1788-ից ծառայել է հեծելազորում, առաջ է քաշվել 1794– 1795-ի հեղափոխական կռիվների ժամա– նակ։ Մասնակցել է նապոլեոնյան բոլոր պատերազմներին։ Հաջողությամբ գոր– ծել է Ուլմի (1805), Ենայի (1806), Ֆրիդ– լանդի (1807) ճակատամարտերում։ 1808– 1811-ին մի շարք պարտություններ է կրել Իսպանիայում։ Մասնակցել է Բորոդինոյի ճակատամարտին (տես Բորոդինոյի ճա– կաաամարա 1812)։ Մոսկվայից նահանջե– լիս եղել է ֆրանս․ վերջապահ զորքերի (որոնք գլխովին ջախջախվեցին Կրասնիի մոտ) հրամանատարը։ Աչքի է ընկել անձ– նական խիզախությամբ և մեծ հեղինա– կություն է վայելել զինվորների շրջանում։ 1814-ին՝ Նապոլեոնի գահընկեց լինելուց հետո, ծառայության է անցել Բուրբոննե– րի մոտ։ «Հարյուր օր»-ի ժամանակ (1815) միացել է Նապոլեոնին։ Վաթեռլոոյի ճա– կատամարտում նապոլեոնյան բանակի պարտությունից հետո ձերբակալվել է և ռազմ, դատարանի վճռով գնդակահար– վել։ Հ․ Լիւոյան

ՆԵՏԳԱՈՒձ Գենրիխ Գուսաավովիչ [31․3(12․4)․1888, Ելիզավետգրադ (այժմ՝ Կիրովոգրադ)–10․10․1964, Մոսկվա], սո– վետական դաշնակահար, մանկավարժ։

ՌՍՖՍՀ ժող․ արտիստ (1956)։ Պարապել սկսել է հոր՝ դաշնակահար Գուստավ Ն–ի (1847–1938) մոտ։ Աշակերտել է Լ․ Գո– դովսկուն (1906-ին՝ Բեռլինում և 1912– 1914-ին Վիեննայում՝ Երաժշտության և բեմական արվեստների ակադեմիայի բարձրագույն վարպետության դպրոցում)։ Գ․ Գ․ Նեյգաուզ 1915-ին էքստեռն ավարտել է Պետրո– գրադի կոնսերվատորիան։ 1916–18-ին դասավանդել է Թբիլիսիի երաժշտական ուսումնարանում, 1918–22-ին՝ Կիևի կոն– սերվատորիայում (1919-ից՝ պրոֆեսոր)։ 1922–64-ին Մոսկվայի կոնսերվատորիա– յի պրոֆեսոր (1935–37-ին՝ դիրեկտոր)։ Ն․ ռոմանտիկական ուղղության վառ ներ– կայացուցիչ է՝ օժտված հարուստ բանաս– տեղծական մտածելակերպով, բուռն տեմ– պերամենտով, կատարողական բարձր կուլտուրայով։ Ստեղծել է խոշորագույն դաշնամուրային դպրոց, որի ներկայա– ցուցիչներն են Ս․ Ռիխտերը, է․ Գիլելսը, 6ա․ Զակը, Ե․ Մալինինը, Մ․ Նեյգաուզը (Ն–ի որդին)։ Աշակերտներից են նաև Տ․ Գուտմանը, Վ․ Գորնոստաևան, Լ․ Նաու– մովը, Ա․ Բայբուրթյանը։ Երաժշտական կատարողական արվեստի մասին աշխա–