Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

gissimus-ինը՝ 30 մ և 1 սմ համապատաս– խանաբար)։ Մարմինը երկկողմանի հա– մաչափ է, չհատվածավորված, որդանման ձգված, գորշավուն, երբեմն խայտաբղետ գունավորված, պատված միաշերտ թար– թիչային էպիթելով, որի տակ գտնվում է մաշկամկանային պարկը։ Շարժվում են վերջիններիս կծկումների շնորհիվ, մանր ձեերը՝ թարթիչների միջոցով։ Մարմնի առջեում տեղավորված երկար, մկանուտ կնճիթը հանգիստ վիճակում ներքաշված է հատուկ խոռոչի մեջ, իսկ հարձակվելիս կամ պաշտպանվելիս դուրս է նետվում։ Որոշ Ն–ի կնճիթը զինված է մեկ կամ մի քանի խայթերով (զինված Ն․)» մի քանիսն ունեն թունավոր գեղձեր, որոնցով կաթ~ Նեմերտիններ․ ա․ Lineus geniculatus, p․ Larebratulus liguricus վածահարում են զոհին։ Ն․ ունեն մարսո– ղական, արյունատար, արտաթորության և նյարդային համակարգեր, տեսողական, շոշափելիքի, քիմ․ զգացողության և հա– վասարակշռության օրգաններ։ Բաժանա– սեռ են, սաղմնային զարգացումն ուղղա– կի է կամ կերպարանափոխությամբ։ Բազ– մաթիվ տեսակների բնորոշ է հատուկ սա– ղավարտ աձե թրթուրը՝ պիլիդիումը։ Հիմ– նականում հատակամերձ կենդանիներ են, կեր են ծառայում ձկների համար։ Հայտնի է Ն–ի մոտ 1000 (ՍՍՀՄ–ում՝ ավելի քան 100) տեսակ։ Տարածված են բոլոր ծովե– րում ու օվկիանոսներում, մոտ 50 տեսակ՝ քաղցրահամ ջրերում, 10-ը՝ ցամաքում։ Ջ․ Գրիգորրսն ՆէՄԻՐՈՎԻՁ–ԴԱՆՁԵՆԿՈ Վլադիմիր Իվա– եովիչ [11(23)․12․1858, Օզուրգեթի (այժմ՝ Մախարաձե, Վրաց․ ՍՍՀ)–25․4․1943, Մոսկվա), սովետական ռեժիսոր, թատե– րական գործիչ, գրող։ ՄՍՀՄ ժող․ արտիստ (1936)։ Մոսկվայի Գեղարվեստական թատ– րոնի (տես Մոսկվայի Գեղարվեստական ակադեմիական թաարոն) հիմնադիրը (Կ․ Ս․ Մաանիաավսկու հետ)։ Ծնվել է ուկրաինացի զինվորականի ընտանիքում (մայրը հայուհի Էր՝ Ա․ Ցաղուբյան)։ Նախ– նական կրթությունն ստացել է Թիֆլիսի գիմնազիայում։ Պատանեկան տարիներին Թիֆլիսում մասնակցել է սիրողական ներ– կայացումների։ 1876-ին ընտանիքով տե– ղափոխվել է Մոսկվա։ 1876–79-ին սովո– րել է Մոսկվայի համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետում, զուգահեռաբար հաճախել նաե իրավաբանականի պարապմունքնե– րին։ Թատերական գործունեությունն ըս– կըսել է ռուս, բեմի մեծ վարպետներ Մ․ Երմոլովայի, Գ․ Ֆեդոտովայի, Ա․ Լենս– կու և այլոց արվեստը բնութագրող հոդ– վածներով, եղել Ա․ Օստրովսկու մի շարք նորաստեղծ պիեսների առաջին մեկնա– Վ․ Ի․ Նեմիրովիչ– Դանչենկո բանը՝ դրսևորելով գրական երկի և դերա– սանական արվեստի խոր գիտելիքներ, բարձր ճաշակ՝ պաշտպանելով ռուս, բե– մի ռեալիստական դպրոցը և նրա գաղա– փարական առաջադիմական ․ուղղությու– նը։ 1890-ական թթ․ հրատարակել է մի շարք վեպեր ու վիպակներ, պիեսներ («Վերջին կամքը», 1888, «Նոր գործ», 1890, «Ոսկի», 1895, «Կյանքի արժեքը», 1896), ուր հիմնականում պատկերել է ռուս մտավորականության ողբերգական վի– ճակը։ Պիեսներից շատերը բեմադրվել են Պետերբուրգի Ալեքսանդրյան և Մոսկվա– յի Փոքր թատրոններում՝ դերասանական լավագույն ուժերի մասնակցությամբ (հայ բեմում մեծ հաջողություն է ունեցել «Կյան– քի արժեքը» պիեսը, որը բեմադրվել է 1900-ական և 1910-ական թթ․ Միրանույշի, Հ․ Աբելյանի, Վ․ Փափագյանի ջանքերով)։ Ձգտելով նպաստել ռուս, բեմի վերակա– ռուցմանը՝ Ն–Դ․ 1891-ին ստանձնել է Մոսկվայի ֆիլհարմոնիկ ընկերության երաժշտադրամատիկական ուսումնարա– նի ղեկավարությունը, հնարավորություն տվել իր սաների անհատական կարողու– թյունների բացահայտմանը, նրանց մեջ ընդերել հակում դեպի պիեսի գաղափա– րական Էությունը և գեղարվեստական առանձնահատկությունները։ Ռուս, բեմի արմատական բարենորոգմանը Էապես նը– պաստել է Ն–Դ–ի և Կ․ Մտանիսլավսկու ստեղծագործական համագործակցությու– նը։ Նրանց համատեղ ջանքերով 1898-ին Մոսկվայում բացվել է Գեղարվեստական հանրամատչելի թատրոնը (ՄԳԱԹ–ի սկզբնական անվանումը), ուր Ն–Դ․ վա– րել է գաղափարախաղացանկային գիծը՝ սկզբից ևեթ դրան տալով հակաբռնակա– լական ուղղություն։ Ն–Դ․ առաջինն է գնա– հատել Ա․ Չեխովի պիեսները՝ նրանց մեջ տեսնելով նորարարական արժեք։ Կ․ Ստա– նիսլավսկու հետ՛ բեմադրել է նաև Մ․ Գոր– կու պիեսները («Հատակում», «Քաղքենի– ներ», «Արևի զավակները» են)՝ ամենայն խորությամբ վեր հանելով այդ երկերի գաղափարական մեծ բովանդակությունը, թափանցելով յուրաքանչյուր բեմական կերպարի հոգեբանական խորքը։ Նա այս թատրոնի խաղացանկի մեջ մտցրել և բե– մադրել է Իբսենի «Երբ մենք՝ մեռածներս, հարություն կառնենք» (1900), «Հասարա– կության նեցուկները» (1903), «Բրանդ» (1906), «Ռոսմերսհոլմ» (1908) պիեսները։ Ինքնատիպ բեմադրություններից է նաև Շեքսպիրի «Հուլիոս Կեսարը» (1903)։ 1905-ից հետո ստեղծված քաղաքական ռեակցիայի շրջանում Ն–Դ․ իր գործու– նեությունը կենտրոնացրել է ռուս դասա– կան թատերագրության վրա․ բեմադրել է Պուշկինի «Բորիս Գոդունով» (1907), Լ„ Տոլստոյի «Կենդանի դիակ» (1911), Մալտիկով–Շչեդրինի «Պոզուխինի մահը» (1914) երկերը, որոնց հաղորդել է արդիա– կան շունչ, հայտնաբերել դրանց մեջ ոճական նոր հատկանիշներ։ Ռուս, ող– բերգության որոնումներով տարված՝ Ն–Դ․ բեմականացրել է Դոստոևսկու «Կարա– մազով եղբայրներ» (1910) և «Դևեր» (1913) վեպերը։ Ետհոկտեմբերյան շրջանում Ն–Դ․ ամ– բողջովին նվիրվել–է սովետական թատրո– նի կառուցմանը, մասնավորապես ՄԳԱԹ–ի խաղացանկի վերակառուցմանը։ Նոր բեմադրությունները (Տրենյովի «Պուգա– £ովշչինա», 1925, Վ․ Իվանովի «Պաշարում», 1929) սկզբունքային նշանակություն են ունեցել սովետական թատրոնի զարգաց– ման համար։ Ն–Դ–ի ռեժիսորական ար– վեստը իր բարձրակետին է հասել Լ․ Տոլ– ստոյի «Հարություն» (1930), «Աննա Կա– րենինա» (1937) վեպերի բեմականացում– ների մեկնաբանություններում՝ ստեղծե– լով մոնումենտալ, փիլ․ խորության հա– սած ներկայացումներ, իսկ Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները» (1934), «Թշնամի– ներ» (1935) բեմադրությունները ընդմիշտ հաստատել են սոցիալիստական ռեալիզ– մը։ Վերջին բեմադրությունը Պոգոդինի «Կրեմլյան կուրանտներ»-ն էր (1942), ուր բանաստեղծական շնչով է ներկայացվել Լենինի կերպարը և հեղափոխական իրա– կանությունը։ Ն–Դ–ի ստեղծագործական կյանքում բախտորոշ է եղել երաժշտա– կան թատրոնը։ 1919-ինՄԳԹ–ին կից կազ– մակերպելով երաժշտական ստուդիա (1926-ից՝ Վ․ Ի․ Նեմիրովիչ–Դանչենկոյի անվ․ երաժշտական թատրոն, 1941-ից՝ Մոսկվայի Կ․ Մտանիսլավսկու և Վլ․ Նեմի– րովիչ–Դանչենկոյի անվ․ երաժշտական թատրոն)՝ Ն–Դ․ ծավալել է նորարարի գոր– ծունեություն՝ հասնելով երաժշտությամբ պայմանավորված բեմական երկի լիա– կատար ներդաշնակության, «լսելի և տե– սանելի» երևույթները օրգանապես ձու– լելով միմյանց։ Լավագույն երաժշտական բեմադրություններից են՝ Լեկոքի «Տի– կին Անգոյի դուստրը» (1920), Օֆենբախի Տեււարան Չեխովի «Իվանով» պիեսի ներկա– յացումից (ռեժ․ Վ․ Ի․ Նեմիրովի չ–Դ ա ն– չ և ն կ ո, 1904, Մոսկվայի Գեղարվեստական թատրոն)