Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


(Vt) ու դրանց վերագրվեցին Լէ= +1 և Lt= –1 լիցքեր։ Այսպիսով, գոյություն ունեն երեք տեսակի լեպտոնային լից– քեր, և տարրական մասնիկների միջե ամեն մի ռեակցիայում յուրաքանչյուրի գումարը պետք է պահպանվի։ Մինչե այժմ կատարված փորձերից երեք տեսակի Ն–ների զանգվածի վերին սահմանի հա– մար ստացված արժեքներն են, mVe< <35 էվ/c2, mvll<0,57 Մէվ/c2, Шут< <250 Մէվ/c2, սակայն յուրաքանչյուրի համար չի բացառվում նաև զրոյական արժեքը։ Գրկ․ Аллен Д ж․, Нейтрино, пер․ с англ․, М․, 1960; Алиханов А․ И․, Сла– бые взаимодействия․ Новейшие исследова-* ния 0-распада, М․, 1960; Березинский В․ С․, Нейтрино, М․, 1973․ Ցու․ Շահնազարյան

ՆԵՅՏՐՈՆ (անգլ․ neutron, < լատ․ neu– ter – ոչ այս, ոչ այն), բարիոնների դասի տարրական մասնիկ, նշանը՝ ц։ Լիցքա– վորված չէ, ունի mn= (939,5731 ±0,0027) Մէվ/с2 զանգված, որը փոքր ինչ մեծ է պրոտոնի զանգվածից և կազմում է 1838,68 էլեկտրոնային զանգված։ Հայտնագոր– ծել է Ջ․ Չադվիկը 1932-ին։ Ն․ ատոմի միջուկի հիմնական տարրերից մեկն է։ Ազատ վիճակում այն անկայուն է, ունի (918 ՜է՛ 14) վրկ կյանքի տեողություն և են– թարկվում է |3-տրոհման՝ ո–^p+e՜՜՞ + Ve։ Նյութում ազատ Ն–ի կյանքի տհալությու– նը շատ ավելի փոքր է։ Ն–ի սպինի արժե– քը հավասար է 1 /21Т (fr=h/2rt, հ–ը Պլանկի հաստատունն է), ուստի այն նկարագրվում է Դիրակի հավասարումով և ենթարկվում Ֆերմի–Դիրակի վիճակա– գրությանը։ Ն․, լինելով էլեկտրապես չեզոք մասնիկ, ըստ Դիրակի տեսության՝ չպետք է ունենար նաև մագնիսական մո– մենտ։ Սակայն միջուկային մագնիսական ռեզոնանսի վրա հիմնված փորձերից Ն–ի մագնիսական դիպոլային մոմենտի հա– մար ստացվել է цп=–(1,91304211 ւէ eh ±0,00000088) {In արժեքը (Hn= 2m ը -*1 միջուկային մագնետոնն է, որտեղ աԲ–ն պրոտոնի զանգվածն է, c-ն՝ լույսի արա– գությունը), որը վկայում է Ն–ի բարդ կա– ռուցվածքի մասին։ Մագնիսական մո– մենտի բացասական նշանը ցույց է տա– լիս, որ այն ուղղված է սպինին հակառակ։ Ն–ները, ըստ իրենց էներգիայի, հիմնա– կանում բաժանվում են դանդաղ (մինչե 105 Էվ) և արագ (10s Էվ–Հ–ց ավելի) Ն–ների։ Ն․ մասնակցում է տարրական մասնիկ– ների բոլոր հայտնի Փոխազդեցություն– ներին։ Որպես ուժեղ փոխազդող մասնիկ՝ հադրոն, Ն․ շատ նման է պրոտոնին։ ճըշ– գրիտ փորձերը ցույց են տվել, որ այդ երկու մասնիկները տարբերող էլեկտրա– կան լիցքը չի ազդում միջուկային ուժերի վրա, որոնք միևնույնն են յուրաքանչյուր p–p, p–n և д–ո զույգի համար, տեղի ունի միջուկային ուժերի լիցքային ան– կախություն։ Այսպիսով, ուժեղ փոխազ– դեցությունների տեսակետից պրոտոնն ու Ն․ կարելի է դիտել որպես մեկ մասնիկ՝ նուկչոն, որը հանդես է գալիս տարբեր լիցքային վիճակներում։ Նուկլոնին վերա– գրվում է 1= 1/2 իզոտոպ սպին, իսկ վեր– ջինիս 13= +1/2 և 13=-1/2 պրոյեկցիա– ները համապատասխանաբար վերագըր– վում են պրոտոնին և Ն–ին։ Միջուկային ուժերի լիցքային անկախությունը հան– գեցնում է լրիվ իզոտոպ սպինի պահպան– մանը՝ մի օրենք, որը տեղի ունի միայն ուժեղ փոխազդեցությունների համար։ Որ– պես իզոտոպ դուբլետի բաղադրիչների՝ Ն–ին և պրոտոնին վերագրվում են միև– նույն քվանտային թվերը՝ В= +1 բարիո– նային լիցք, Լ=0 լեպտոնային լիցք, Տ= 0 տարօրինակություն և դրական ներ– քին զույգություն։ Թեև Ն․ իբրև ամբող– ջություն լիցքավորված չէ, սակայն նրա– նում գոյություն ունի դրական և բացա– սական լիցքերի և հոսանքների տարածա– կան բաշխում, որով պայմանավորված է Ն–ի մագնիսական մոմենտը և որի շնոր– հիվ այն մասնակցում է էլեկտրամագնի– սական Փոխազդեցություններին։ Ն–ի ներ– քին էլեկտրամագնիսական կառուցված– քը ցայտուն կերպով արտահայտվում է նուկլոններից բարձր էներգիայի էլեկտ– րոնների ցրման ժամանակ։ Ն–ների թույլ փոխազդեցությունը հանդես է գալիս հիմ– նականում P-տրոհման, տարօրինակ մաս– նիկների տրոհման (օրինակ, Л–и1+я°) ժամանակ, ինչպես նաև հետևյալ տիպի պրոցեսներում՝ ve+p-Mi + e+f Vtx+n-> –>p + (j,~ են։ Ն․ հանգստի զանգված ունեցող միակ մասնիկն է, որի համար անմիջականորեն դիտվել է գրավիտա– ցիոն փոխազդեցությունը։ էլեկտրական լիցքի բացակայությունը հնարավորություն է տալիս Ն–ին թափան– ցել ատոմի էլեկտրոնային թաղանթների միջով, մոտենալ լիցքավորված միջուկին և փոխազդել նրա հետ՝ առաջացնելով այս կամ այն միջուկային ռեակցիան, որի հե– տևանքով կարող է տեղի ունենալ ծանր միջուկի տրոհում կամ ռադիոակտիվ իզո– տոպների առաջացում։ Այդ իսկ պատճա– ռով Ն–ի դերը շատ մեծ է ոչ միայն գիտա– կան հետազոտություններում, այլև մի– ջուկային էներգետիկայում։ Գրկ․ Власов Н․ А․, Нейтроны, 2 изд․, М․, 1971․ Ցու․ Շահնազարյան

ՆԵՅՏՐՈՆԱՅԻՆ ԱՍՏ1ԵՐ, գերխիա шит- ղեր, որոնք, ըստ տեսական պատկերա– ցումների, բաղկացած են առավելապես նեյտրոններից։ Ն․ ա–ի զանգվածը (2* • 1033<ր) Արեգակի զանգվածի կարգի է, իսկ շառավիղը՝ շուրջ 10 կմ։ Ն․ ա․ գոյու– թյուն ունեն միայն այն դեպքում, երբ դրանց խտությունը հասնում է 1013– 1014 գխմ3։ Ավելի մեծ խտությունների դեպքում աստղը բաղկացած է բարիոն– ներից և համեմատաբար շատ Փոքր քա– նակությամբ չեպտոններից։ Տես նաև Բարիոնային ասաղեր։

ՆԵՅՏՐՈՆԱՅԻՆ ԴԵՏԵԿՏՈՐՆԵՐ, նեյտ– րոնների գրանցման սարքեր, որոնց աշ– խատանքը հիմնված է ատոմային միջուկ– ների հետ նեյտրոնների փոխազդեցու– թյան հետևանքով առաջացող երկրորդա– յին մասնիկների գրանցման վրա։ Դան– դաղ նեյտրոնների գրանցման համար օգ– տագործվում են նեյտրոնների ազդեցու– թյամբ թեթև միջուկների ճեղքման, ծանր միջուկների տրոհման ռեակցիաները (տես Միջուկային ռեակցիաներ, Միջուկի ճեղ– քում), նեյտրոնների ռադիացիոն զավթու– մը միջուկներով, ինչպես նաև արհեստա– կան ռադիոակտիվության գրգռումը (ակ– տիվացիոն վերլուծություն)։ Այս պրոցես– ներում առաջացող a-մասնիկների, պրո– տոնների, <բեկոր միջուկների» գրանց– ման համար կիրառվում են իոնացման խցիկներ, համեմատական հաշվիչներ, սցինտիլյացիոն հաշվիչներ, որոնք Ն․ դ–ի հիմնական տեսակներն են (տես նաև Դետեկտորներ տարրական մասնիկների)։ Դրանցով արագ նեյտրոնների գրանցման արդյունավետությունը հարյուրավոր ան– գամ պակաս է, այդ պատճառով վերոհիշ– յալ հաշվիչները պատում են պարաֆինով, որը դանդաղեցուցիչի դեր է կատարում։ Իբրև Ն․ դ․ կիրառվում են նաև ֆոտոէմուլ– սիաները (տես Ֆոտոէմուչսիա միջուկա– յին )։ Ա․ Դանա գուսան

ՆԵՅՏՐՈՆԱՅԻՆ ՌԱԶՄԱՄԹԵՐՔ, առատ նեյտրոնային ճառագայթմամբ միջուկա– յին ռազմամթերքների հատուկ տարատե– սակ, որում օգտագործվում են ծանր մի– ջուկների միջուկային շղթայական ռեակ– ցիաներն (տես Միջուկային պայթյուն) ու թեթև միջուկների ջերմամիջուկային ռեակ– ցիաները։ Միջուկների տրոհման ռեակ– ցիաներն անհրաժեշտ են սկզբնանյութե– րը մինչև 107 К տաքացնելու համար։ Պայթյունի էներգիայի մեծ մասն առաջա– նում է ջերմամիջուկային ռեակցիայից և անցնում շրջապատող միջավայր՝ հիմնա– կանում արագ նեյտրոնների հոսքի ձևով։ Նեյտրոնների հոսքը կազմում է թափան– ցող ռադիացիայի (տես Միջուկային զենք) հիմնական մասը, որը և ոչնչացնում է մարդկանց, այդ թվում տանկերում, զրա– համեքենաներում և թաքստոցներում գտնվողներին՝ չվնասելով ռազմ, տեխնի– կան և շենքերը։ Ն․ ռ–ի պայթման ժամա– նակ նեյտրոններին բաժին է ընկնում տասնապատիկ ավելի էներգիա, քան մի– ջուկային մյուս ռազմամթերքների դեպ– քում։ Որպես սկզբնանյութ Ն․ ռ–ում օգ– տագործվում է դեյտերիումի և տրիտիու– մի խառնուրդը։ Ն․ ռ–ի ստեղծման աշխա– տանքները տարվում են ԱՄՆ–ում 1960-ական թթ․, և մի շարք երկրների ռազ– մաքաղաքական շրջանների կողմից այն ռեկլամվում է որպես մարդ ոչնչաց– նելու նոր, արդյունավետ միջոց։ ՍՍՀՄ–ը հանդես է գալիս Ն․ ռ–ի մշակման և արտա– դրության արգելման օգտին։

ՆԵՅՏՐՈՆԱՅԻՆ ՍՊԵԿՏՐՈՍԿՈՊԻԱ, նեյտրոնային սպեկտր ա– չ ա փ ու թ յ ու ն, միջուկային ֆիզիկայի բաժին, որն ուսումնասիրում է ատոմա– յին միջուկների հետ նեյտրոնների փո– խազդեցության էֆեկտիվ չայնական կտըր– վածքի կախումը նեյտրոնների էներգիա– յից։ Ն․ ս–ի հիմնական խնդիրը նեյտրոն– ների անընդհատ էներգետիկ սպեկտրից որոշակի էներգիայով նեյտրոնների առանձնացումն է։ Վերջինս կարող է լի– նել տարածական, երբ տրված ուղղու– թյամբ թռչում են մոնոէներգետիկ նեյտ– րոններ (մեխանիկական մոնոքրոմատորի մեթոդ) կամ ժամանակային, երբ տվյալ ուղղությամբ միաժամանակ թռչող տար– բեր էներգիայի նեյտրոնները տարածու– թյան տվյալ կետ են հասնում տարբեր ժամանակներում։ Նեյտրոնների այսպի– սի ժամանակային անջատումը կոչվում է