ժամանակային թռիչքի մե– թոդ, որն առավել արդյունավետ է, երբ նեյտրոնների գրանցման ժամանակամի– ջոցը փոքր է թռիչքի տևողությունից։ Արա– գագռրծ (^10-12 վրկ) գրանցող սարքերի օգտագործումը թույլ տվեց այդ մեթոդը կիրառել ռելյատիվիստական մասնիկնե– րի տիրույթի համար՝ նեյտրոնների էներ– գիաները որոշելու նպատակով։ Նշված մեթոդներից բացի, Ն․ ս–ում նեյտրոննե– րի մոնոէներգետիկ փունջ ստանալու հա– մար օգտվում են միջուկային որոշ ռեակ– ցիաներից և ֆոտոնեյտրոնների աղբյու– րից։ Միջուկների հետ դանդաղ նեյտրոն– ների փոխազդեցության կտրվածքի բնու– թագրական հատկությունը նեյտրո– նային ռեզոնանսների (որո– շակի էներգիայի դեպքում նեյտրոնների ցրման և կլանման կտրուկ աճը՝ 10– 105 անգամ) առկայությունն է։ Նեյտրոն– ների կլանումից առաջացած բաղադրյալ միջուկը գտնվում է գրգռված վիճակում և ապրում շատ կարճ՝ ^10~1Տ վրկ։ Դրգըռ– ված միջուկը տրոհվում է՝ առաքելով նեյտրոններ, 7-քվանտներ, ավելի հազ– վադեպ՝ a-մասնիկներ և պրոտոններ, իսկ որոշ ծանր տարրերի միջուկներ ճեղքվում են։ Տրոհման հավանականու– թյունները բնորոշվում են ռեզոնանսային լայնություններով՝ Гп,Гг,Га,Гр,Гг։ Դրանք որպես պարամետրեր մտնում են Р ր և յ տ– Վիգների բանաձևի մեջ, որը նկարագրում է նեյտրոնների և միջուկնե– րի փոխազդեցության էֆեկտիվ կտրված– քի կախումը նեյտրոնների էներգիայից (Е)՝ ռեզոնանսային էներգիային (Е0) մոտ տիրույթում։ i-տիպի տրոհման համար Բրեյտ–Վիգների բանաձևն ունի ai(E)= Г„Г! =flX2g-^_E^2_^r2^ աեսքը, որտեղ X-ն նեյտրոնի դը բրոյլյան ալիքի երկարու– թյունն է, g-ն՝ վիճակագրական ֆակտորը՝ կախված սկզբնական միջուկի, բաղադրյալ միջուկի և նեյտրոնի սպիններից, 1>ն՝ i- աիպի պրոցեսի պարցիալ լայնությունը, որը հավասար է ռեզոնանսային մաքսի– մումի բարձրության կեսի լայնությանը, Г-ն՝ լրիվ լայնությունը (Г=ГГ+ГП+ • • •)։ էֆեկտիվ կտրվածքները չավւում են նեյտրոնային սպեկտրաչա– փ ո վ, որը բաղկացած է մոնոէներգետիկ նեյտրոնների աղբյուրից (սահուն փոփոխ– վող էներգիայով) և նեյտրոնային դետեկ– տորից։ Ն․ ս․ թույլ է տալիս որոշել միջուկ– ների գրգռված վիճակների էներգիաները, ռեզոնանսային լայնությունները, ինչ– պես նաև շարժման քանակի մոմենտներն ու զույգությունները, երբ օգտագործվում են նեյտրոնների բևեռացած փնջեր և բևե– ռացած միջուկ–թիրախներ։ Ն․ ս–ի տվյալ– ները կարևոր են ինչպես միջուկային ֆիզիկայում, այնպես էլ ատոմային էներ– գետիկայի բնագավառում, աստղաֆիզի– կայում, հեղուկների և պինդ նյութերի կա– ռուցվածքային ուսումնասիրություննե– րում։ Գրկ․ Физика быстрых нейтронов, под ред․ Дж․ Мариона и Дж․ Фаулера, пер․ с англ․, т․ 2, М․, 1966․ Ա․ Դանագույան
ՆԵՅՏՐՈՆԱՅԻՆ ՖԻԶԻԿԱ, միջուկային ֆիզիկայի բաժին, որն ուսումնասիրում է տարբեր էներգիայի նեյտրոնների հատ– կությունները, ստացման եղանակները, միջավայրի միջուկների հետ դրանց առաձ– գական և ոչ առաձգական փոխազդեցու– թյունները, վերջիններիս! լրիվ էֆեկտիվ կտրւիսծքի կախումը նեյտրոնների էներ– գիայից (տես Նեյտրոնային սպեկարոսկո– պիա), նեյտրոնների գրանցման մեթոդ– ներն ու սարքերը (տես Նեյտրոնային դե– տեկտորներ)։ Ն․ ֆ–ում ուսումնասիրվում են, մասնավորապես, նեյտրոնների ալի– քային հատկությունները4 դիֆրակցիան (կառուցվածքային նեյտրոնոգրաֆիա), ցրումը նյութի ատոմների մագնիսական մոմենտներից (մագնիսական նեյտրոնո– գրաֆիա), ինչպես նաև նեյտրոնների ազ– դեցությամբ ծանր միջուկների, տրոհման պրոցեսները, միջուկային էներգետիկայի խնդիրները։ Ա․ Դանագուչյան
ՆԵՅՏՐՈՆՆԵՐԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԻՅ, ռեակ– տորի ակտիվ գոտին շրջապատող, չտրոհ– վող, ցրման մեծ և կլանման փոքր կտըր– վածքներ ունեցող նյութի շերտ, որի նպա– տակն է փոքրացնել նեյտրոնների արտա– հոսքը ակտիվ գոտուց։ Ն․ ա․ էապես փոք– րացնում է ռեակտորի կրիտիկական զանգվածը և հնարավորություն տալիս տնտեսելու տրոհվող նյութը։ Ն․ ա–ի շնոր– հիվ նեյտրոնների հոսքի, հետևաբար և ջերմաանջատման խտության բաշխումը ակտիվ գոտու ծավալում դառնում է ավելի հավասարաչափ, մեծանում է ռեակտորի հզորության մակարդակը, ավելի արդյու– նավետ են օգտագործվում ակտիվ գոտու եզրային մասերը։ հաստությունից կախ– ված՝ Ն․ ա–ի արդյունավետությունը սկըզ– բից աճում է, ապա՝ ընդունում հաստա– տուն արժեք։ Արագ նեյտրոններով ռեակ– տորներում Ն․ ա․ միաժամանակ վերար– տադրության գոտու դեր է կատարում (տես Միջուկային ռեակտոր)։
ՆԵՅՏՐՈՆՆԵՐԻ ԴԱՆԴԱՂԵՑՈԻՅԻՁՆԵՐ, միջուկային ռեակտորներում նեյտրոննե– րի էներգիան փոքրացնելու համար օգտա– գործվող նյութեր։ Նեյտրոններն էներգիան կորցնում են Ն․ դ–ի միջուկների հետ բախ– վելու հետևանքով։ էներգիայի զգալի կո– րուստներ ապահովելու համար Ն․ դ․ պետք է ունենան ցրման մեծ և կլանման Փոքր կտրվածքներ։ Ն․ դ․ բնութագրվում են դանդաղեցնող ունակությամբ, որը հա– մեմատական է տրոհման ակտի ժամանակ ծնված նեյտրոնների էներգիան ջերմայի– նի փոխակերպելու համար անհրաժեշտ բախումների թվին, և դանդաղեցման գոր– ծակցով, որը հավասար է տվյալ նյութի դանդաղեցնող ունակության և կլանման ամենամեծ մակերեսի հարաբերությանը։ Որպես Ն․ դ․ հիմնականում օգտագործում են գրաֆիտ, սովորական և ծանր ջուր, բերիլիումի միացություններ։
ՆԵՅՏՐՈՆՆԵՐԻ ԿԼԱՆԻՉՆԵՐ, նեյտրոն– ների կլանման մեծ ունակություն ունեցող նյութեր։ Միջուկային ռեակտորում Ն․ կլանիչները մեծացնում են նեյտրոնների կլանումը և տրոհվող նյութի անհրաժեշտ բեռնավորումը։ Այդ պատճառով, որպես կոնստրուկտիվ նյութեր, դանդաղեցուցիչ և ջերմակիր օգտագործում են կլանման փոքր կտրվածք ունեցող նյութեր։ Այրման ընթացքում որպես տրոհման արգասիք– ներ առաջանում են Ն․ կ․, որոնցից առա– վել վնասակար են Хе1^ և Տա^շ9։ Այս բեկորների կուտակումը խիստ իջեցնում է ռեակտորի ռեակտիվությունը, և տեղի է ունենում ռեակտորի թունավորում։ Մյուս կողմից Ն․ կ․ օգտագործում են ռեակտորի կառավարման (շղթայական ռեակցիան հաստատուն մակարդակի վրա պահելու, ավելցուկային նեյտրոնները կլանելու, ռեակցիան արագորեն դանդաղեցնելու) համար, որպես այդպիսիք կիրառվում են բոր, կադմիում, հաֆնիում են, երբեմն՝ նաև ջերմակրում լուծված բորաթթու։ XX․ Հարությունյան
ՆԵՅՏՐՈՆՈԳՐԱՖԻԱ (< նեյտրոն և ․․․ գրաֆիա), նեյտրոնների փնջի ցրման միջոցով մոլեկուլների, բյուրեղների և հեղուկների կառուցվածքի ուսումնասիր– ման մեթոդ։ Այս բնագավառում առաջին աշխատանքները կատարել է է․ Ֆերմին (1946–48)։ Ն–ի Փորձերն իրականացվում են միջուկային ռեակտորներում ստացված ջերմային նեյտրոնների Փնջերով, որոնց դը բրոյլյան ալիքի երկարությունը համե– մատական է մոլեկուլներում միջատոմա– յին հեռավորություններին։ Դա հնարա– վոր է դարձնում նեյտրոնների դիֆրակ– ցիան (տես Դիֆրակցիա մասնիկների) բյուրեղներում՝ երևույթ, որն ընկած է կառուցվածքային նեյտրո– նոգրաֆիայի հիմքում։ Ի տարբե– րություն ռենտգենյան ճառագայթների և էլեկտրոնների, նեյտրոնները ցրվում են ատոմների միջուկներից, հետևաբար նեյտրոնների դիֆրակցիան տեղեկություն– ներ է տալիս հետազոտվող նմուշի ոչ թե էլեկտրոնային, այլ միջուկային, այսինքն՝ ատոմամոլեկուլային կառուցվածքի մա– սին։ Միևնույն էներգիայի նեյտրոնների ցրման անկյունային բաշխվածության պատկերը կոչվում է նմուշի ն և յտ ր ո ն ո– գ ր ա մ։ Նեյտրոնի մագնիսական մոմեն– տի առկայությունը, որը կարող է փոխազ– դել բյուրեղի ատոմների մագնիսական մոմենտների հեա, թույլ է աալիս իրակա– նացնել նեյտրոնների մագնիսական դիֆ– րակցիան մագնիսակարգավորված բյու– րեղներում․ այդ երևույթն ընկած է մագ– նիսական նեյտրոնոգրա– ֆիա յ ի հիմքում։ Ն–ի մեթոդը թույլ է տալիս ուսումնասիրել նյութի կառուց– վածքին վերաբերող բազմազան հարցեր (օրինակ, կենսապոլիմերների, ամորֆ նյութերի կազմությունը, հատուկ համա– ձուլվածքների միկրոկառուցվածքը, նյու– թի ֆազային անցումները ևն)։ Ա․ Դանագուչյան
ՆԵՅՏՐՈՖԻԼՆԵՐ (< լատ․ neuter–ոչ այս, ոչ այն և հուն․ днХёсо – սիրել), միկրոֆագեր, մարդու և ողնաշա– րավոր կենդանիների արյան չեյկոցիտ– ների տեսակներից։ Տրամագիծը 9–12 մկմ է։ Կազմում են բոլոր լեյկոցիտների 60– 70%–ը։ Ն–ի բջջապլազման պարունակում է նեյտրոֆիլային հատիկներ, այսինքն՝ ներկվում է և՝ հիմնային, և՝ թթվային ներ– կերով (այստեղից՝ Ն․ անվանումը)։ Ծայ– րամասային արյան մեջ տարբերում են՝ միելոցիտներ, ցուպիկակորիզավորներ և հատվածակորիզավոր Ն․։ Ն․ ընդունակ են ֆագոցիտոզի ենթարկել օտար մար– մինները, այդ թվում նաև մանրէները,