Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/227

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

սանդեր, մանգաղներ, նետասլաքներ, ոսկրե ասեղներ, ուլունքներ, իլիկի գը– լուխներ են։ Գրկ․ Ս ա ր դ ա ր յ ա ն Ս․ Հ․, Նախնա– դարյան հասարակությունը Հայաստանում, Ե․, 1967։ Каменный век на территории СССР, М․, 1970 (Материалы и исследования по археологии СССР, № 166)։ Սա Սարդարյան, Գ․ Արեշյան

ՆԵՈԿԱՆՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, նորկաե– ա ա կ ա ն ու թ յ ու ն, սուբյեկտիվ իդեա– լիստական դպրոցների շարք։ Ծագել է XIX դ․ 2–րդ կեսին, Գերմանիայում, «Ետ դեպի Կանտը» լոզունգի ներքո։ Նեոկան– տական դպրոցներին բնորոշ է Ի, Կանաի Փիլ․ ուսմունքի մեկնաբանումը մատե– րիալիզմի տարրերից հրաժարման ոգով՝ գլխավորապես կապված <ինքլնին իրի> մեկնաբանման հետ։ Առաշինը ձևավորվել է ֆիզիոլոգիական դպրոցը (Ֆ․ Լանգե)։ Օգտագործելով զգա– յարանների ֆիզիոլոգիայի (Ցո․ Պ․ Մյուլ– լեր, Հ․ Հելմհոլց) տվյալները՝ այս դըպ– րոցի ներկայացուցիչները գիտակցու– թյան ձևերի ապրիորիությունը համարում էին ճանաչող սուբյեկտի ֆիզիոլոգիական և հոգեբանական կազմակերպման ար– դյունք։ Ն–յան այս տարատեսակը ամբող– ջովին զարգացել է ֆիզիուոգիական իդեա՜ էիղւէի գաղափարների հունով։ XIX դ․ վերջի և XX դ․ սկզբի բուրժ․ փիլիսոփա– յության զարգացմանը նպաստել են Ն–յան Բադենյան և Մարբուրգյան դպրոցները։ Բ ա դ և ն յ ա ն դպրոցի (Վ․ վինդել– բանդ, Հ․ Ռիկերտ ևն) հետազոտություև– ներում կարևոր տեղ է գրավել բնության և մշակույթի մասին գիտությունների տար– բերակման խնդիրը։ Զարգացվել է գի– տությունները ոչ թե ըստ առարկայի, այլ ըստ մեթոդի տարբերակելու գաղափարը, բնության մասին գիտություններին հա– տուկ է «ընդհանրացնող» կամ «նոմոթե– տիկ» (օրենք սահմանող) մեթոդը, իսկ մշակույթի մասին գիտություններին՝«ան– հատականացնող» կամ «իդեոգրաֆիկ» (առանձնահատուկը նկարագրող) մեթո– դը։ Ըստ այդմ բխեցվում էր, որ պատմա– կան գիտությունները և բարոյական Փի– լիսաիայությունը չունեն ընդհանուր գի– տական օրենքներ սահմանելու ունակու– թյուն։ Բադենյան դպրոցը առաջադրել է պատմական գիտությունների համար ար– ժեք հասկացության նշանակության հար– ցը՝ հակադրելով այն ճշմարտությանը, իսկ պատշաճը՝ գոյություն ունեցողին։ Արժե– քը դիտարկվել է իբրև գոյություն չունե– ցող, սակայն նշանակություն ունեցող մի բան, որպես մշտապես անհասանելի իդեալ։ Մարբուրգյան դպրոցի ներ– կայացուցիչները (Հ․ Կոհեն, Պ․ Նատորպ, է․ Կասիրեր են) առանձնակի ուշադրու– թյուն են դարձրել տրամաբանամաթեմա– աիկական և բնագիտական հասկացու– թյունների իմացաբանության վերլուծու– թյանը։ Հրաժարվելով «ինքնին իրը» որ– պես զգայությունների աղբյուր ըմբռնե– լուց՝ այս դպրոցը ձգտել է իմացությունը զտել զգայական բովանդակությունից և այն հանգեցնել հասկացությունների կա– ռուցման զուտ տրամաբանական պրոցե– սի։ Նրա ներկայացուցիչները ժխտել են հասարակական զարգացման օրենքների օբյեկտիվ բնույթը և պնդել, որ սոցիալա– կան նպատակները և իդեալները պետք է ունենան բացառապես բարոյական հիմ– նավորում։ Ելնելով դրանից, նրանք առա– ջարկել են մարքսիզմը լրացնել Ն–յամբ և զարգացրել են «բարոյական սոցիալիզ– մի» ըմբռնումը։ Մարբուրգյան դպրոցի սոցիոլոգիական գաղափարները դարձել են II Ինտերնացիոնալի մի շարք գործիչ– ների (է․ Բեռնշտայն, Կ․ Շմիդ ևն) մարք– սիզմի նեոկանտական ռևիզիայի հիմքը։ Այս գաղավւարները որոշակի ազդեցու– թյուն են ունեցել Ռուսաստանում -«ւեգալ մարքսիզմի» (Պ․ Ստրուվե ևն) վրա։ Ռևի– զիոնիզմի այս տարատեսակի ջախջախիչ քննադատությունը ավել են Գ․ Վ․ Պլե– խանովը և Վ․ Ի․ Լենինը։ XX դ․ 30-ական թթ․ Ն–յան ազդեցությու– նը նվազել է, և այն դադարել է գոյություն ունենալ որպես ինքնուրույն հոսանք։ Արժեքի նեոկանտական տեսության ազ– դեցությունը ներկայումս գլխավորապես նկատվում է բուրժ․ մարդակենտրոն փի– լիսոփայության որոշ դպրոցներում։ Գրկ» Григорьян Б․ Т․, Неокантиан– ство, М․, 1962․

ՆԵՈԿԼԱՍԻՏԻ&Մ, նեոկլասիկա, սովետական արվեստագիտության և մա– սամբ գրականագիտության մեջ ընդուն– ված տերմին, որով նշվում են սոցիալա– կան ուղղվածությամբ և գաղափարական բովանդակությամբ տարբեր XIX դ․ վերջի և XX դ․ գեղարվեստական երևույթները, որոնց ներհատուկ է դասական արվեաոի, Վերածննդի դարաշրջանի կամ Կւասիցիզ– մի (երաժշտության մեջ նաև բարոկկոյի շրջանի) արվեստների ավանդույթներին դիմելը։ «Ն․» տերմինը լայնորեն կիրառ– վում է նաև (հիմնականում արտասահման– յան արվեստագիտության մեջ) XVIII դ․ 2-րդ կեսի –XIX դ, 1-ին կեսի ճարտարա– պետության և կերպարվեստի մեջ կլասի– ցիզմը նշելու համար, ի տարբերություն XVII դ․–XVIII դ․ 1-ին կեսի կլասիցիզմի։ Ն–ի առաջացումը (որպես ծրագրված վերադարձ անցյալի արվեստին) պայմա– նավորված էր տագնապալի և հակասական իրականությանը գեղագիտական ինչ–որ «հավերժ» արժեքներ, իսկ գեղարվեստա– կան հոսանքների գաղափարական և ձե– վական համակարգին ապաժամանակային, ողջ կոնկրետ–պատմականից «մաքրա– գործված» իդեալական կերպարներ, ձևերի խստություն ու վեհություն հակադրելու ձգտումով։ Միաժամանակ Ն․ ելակետային ընդհանուր գծեր ունի նեոռոմանտիզմի հետ, չնայած երբեմն հանդես է գալիս որպես նրա հակադրություն։ Դասական ավանդույթների զարգացումն ու ստեղծա– գործական վերաիմաստավորումը կարծես ի հայտ է բերում գեղարվեստական պրո– ցեսի պատմական հաջորդականությունը։ Միաժամանակ, դասական ձևական հնարք– ների մեխ․ կիրառումը, դասական (XX դ․ արվեստում ոչ սակավ պաշտոնապես հո– րինված) մոտիվների միտումնավոր ընդ– միջարկումը հանգեցնում են սխեմատիկ, անկենդան, կեղծ վեհությամբ երկերի ստեղծմանը։ ճարտարապետ ու թյան մեջ հիմնականում կլասիցիստական ավան– դույթների հետ կապված նեոկլասիցիս– տական հոսանքների ավելի լայն տարած– ման ժամանակաշրջանը բաժանվում է երեք Փուլի, առաջինը սկսվել է մոտ 1910-ին, երկրորդը ըևդգրկել է հիմնակա– նում 1930-ական թթ․, երրորդը սկսվել է 1950-ական թթ․ վերջին։ Սկզբնական շըր– ջանում դասական ձևի կազմակերպմաև տրամաբանությունը և նրա լակոնիզմը հակադրվել են էկլեկտիկ և <մոդեոն> ճար– տարապետություններին բնորոշ ձևերի կամայականությանը և դեկորի շռայլ կի– րառմանը։ Մի շարք երկրներում այս շըր– ջանի Ն․ կիրառեւ է <մոդեռնի» մշակած կառուցվածքային հնարքները և իր մեջ բովանդակել որոշակի ռացիոնալիստա– կան միտումներ (Ֆրանսիայում՝ Օ․ Պեռե և Թ․ Գառնիե, Գերմանիայում՝ Պ․ Բեռենս, Ավստրիայում՝ Օ․ Վագներ և Ա․ Լոզ, Շվեդիայում՝ Գ․ Ասպլունդ և ուրիշներ)։ 1910-ական թթ․ ռուս, ճարտ–ում Ն․ ստա– ցել է այլ երանգավորում, այստեղ գերիշ– խել է դասական ճարտ–յան հիմնական սկզբունքները հաստատելու ձգտումը (Ի․ Ա․ Ֆոմին, Ի․ Վ․ ժոլտովսկի, Վ․ Ա․ Շչուկո և ուրիշներ)։ Այդ տարիներին դա– սական ճարտ․ մոտիվների ոճավորմանն են անդրադարձել նաև ռուս, «մոդեռնի» ներկայացուցիչները (Ֆ․ Օ․ Շեխտել, Ֆ․ Ի․ Լիդվալ և ուրիշներ)։ 1910–20-ական թթ․ ԱՄՆ–ում և Մեծ Բրիտանիայում Ն․ զար– գացել է հիմնականում պաշտոնական ճարտ–ում (Ա․ Լինկոլնի հուշարձանը Վա– շինգտոնում, 1914–22, ճարտ․ Գ․ Բեկոն)։ 1930-ական թթ․ Իտալիայի և Գերմանիայի ճարտ–ում Ն–ի միջոցները կիրառվել են ստեղծելու համար չափազանցված մոնու– մենտալությամբ մարդուն ճնշող կառույց– ներ, որոնք ծառայում էին ֆաշիստական գաղափարախոսության պրոպագանդման նպատակին (Համալսարանական ավանը Հռոմում, 1930–35, ճարտ․ Մ․ Պյաչեն– տինի, Արվեստի տունը Մյունխենում, 1933–37, ճարտ․ Պ․ Լ․ Տրոստ ևն)․ 1950-ական թթ․ վերջից Ն․ զարգացել է հիմնականում ԱՄՆ–ի ճարտ–ում (այսպես կոչված 60-ական թթ․ Ն․), որին նպաստել է պաշտոնական ծրագրով (նախատեսում էր կառույցների որոշակի ոճական բնույթ) տարվող շինարարությունը, դիվանագի– տական ծառայությունների համար տար– բեր երկրներում կառուցվել է մոտ 50 շենք։ Այս ուղղությանը բնորոշ են կլասի– ցիզմի կոմպոզիցիոն հնարքների համա– դրումը ժամանակակից կոնստրուկցիանե– րի թելադրած ձևերին, թանկարժեք նյու– թերի նմանակումը, ԱՄՆ–ից դուրս կա– ռուցված շինություններում հաճախ տեղա– կան ճարտ․ ավանդույթներին զուգակց– ված տարրերի կիրառումը (ԱՄՆ–ի դես– պանատան շենքերը Գելիում՝ 1958, ճարտ․ է․ Մթոուն, Լոնդոնում՝ 1960, ճարտ․ է․ Սաարինեն, Աթենքում՝ 1957–61, ճարտ․ վ․ Գրոպիուս ևն)։ Առավել նշանակալի կառույցը Նյու Ցորքի Լինկոլն կենտրոնն է (1960-ական թթ․, ճարտ–ներ՝ Ֆ․ Զոնսոն, Ու․ Հարրիսոն, Մ․ Աբրամովից, է․ Սաաբի– նեն)։ Ն–ի սկզբունքները արձագանք են գտել նաև 1930-ական թթ․ 2-րդ կեսի – 1950-ական թթ․ սկզբի սովետական ճար– տարապետության մեջ։