Բհատտայի ստեղծագործություններում։ XX դ․ բանաստեղծներ ԼեքնաթրեԴհ․ Կոի– րալան հրաժարվել են իրենց դարն ապ– րած գրական կանոններին հետևելուց։ Կոիրալան առաջինն է դիմել քաղաքա– ցիական թեմատիկային։ Դրականությունը կրել է հնդ․ չայավադայի (ռոմանտիզմի) և անգլ․ «լճային դպրոց»-ի ազդեցությունը։ Նեպալական գրականության վերելքին նպաստել է գրական–գեղարվեստական «Շարադա» ամսագիրը (հիմն․ 1934-ին)՝ խթանելով պատմվածքի ժանրի զարգա– ցումը։ ժամանակակից դրաման սկզբնա– վորվել է 1930-ական թթ․ (Բ․ Սամա)։ 1940-ական թթ․ երևան է եկել մեկ գործո– ղությամբ դրաման։ Բանաստեղծ Կեդար– ման Վյաթիտը և ուրիշներ որոնել են նոր ձևեր՝ նոր բովանդակություն արտահայ– տելու համար։ Զարգացել է հրապարակա– խոսությունը։ 1951-ին Ռանա դինաստիայի տիրապե– տության վերացումը անդրադարձել է նաև գրականության վրա։ Դրողները գիտակցել են իրենց դերը լավագույն ապագայի համար պայքարում։ 1950-ական թթ․ պոե– զիային բնորոշ են խաղաղության, բոլոր ազգերի և ռասաների եղբայրության գա– ղափարները։ 1950–60-ական թթ․ դրամա– տուրգիայում բարոյաէթիկական խնդիր– ներն իրենց տեղը զիջել են սոցիալակա– նին։ 1960–70-ական թթ․ գրականությունն աչքի է ընկնում մարդու ներաշխարհի նկատմամբ ուշադրությամբ, նոր ձևեր ու եղանակներ օգտագործելու ձգտումով։ Նևարի լեզվով գրականությունը զար– գացել է XIV դ․ վերջից, երբ նևարին հաս– տատվել է որպես պետ․ լեզու։ XV դ․ գըր– վել են վանշավալիներ՝ առասպելներով հագեցած պատմական ժամանակագրու– թյուններ, ստեղծագործություններ են թարգմանվել սանսկրիտից, պարսկերե– նից, արաբերենից («Հազար ու մեկ գի– շեր», XV դ․)։ Մալլա դինաստիայի անկու– մից (XVIII դ․) հետո նևարի լեզվով գրա– կանությունը նույնպես անկում է ապրել և վերածնվել միայն XX դ․։ 1905-ին նևարին արգելվել է որպես գրական և պաշտոնա– կան լեզու, դա արգելակել է գրականու– թյան զարգացումը։ Միայն 1951-ից, Ռա– նա դինաստիայի անկումից հետո, նևա– րի լեզվով գրականությունն ստացել է ազատ զարգանալու հնարավորություն։ Արտասահմանում գործող գրական միա– վորումների անդամները վերադարձել են հայրենիք։ Դրականությունը հարստացել է նոր ժանրերով ու բովանդակությամբ։ Դրվել են պատմական դրամաներ (Սու* դարշան Արամարեն, Սատյամոհան Զոշի), վեպեր (Իշվարանանդ Շրեսթաչարյա, Դհուսվան Սեյմի), բանաստեղծություններ (Դուրգալալ Շրեսթի,Պրեմանանդա, Կրիշ– նա Չանդրա և ուրիշներ)։ ճարտարապետությունը և կերպարվես– տը։ Ն–ի արվեստը կրել է Հնդկաստանի և Չինաստանի գեղարվեստների ազդեցու– թյունը։ Կատմանդուի մոտ գտնվող Բոդհ– նաթ և Սվայամբհունաթ ստուպաները (կա– ռուցվեւ են մ․ թ․ ա․ III դ․, վերակառուց– վել VIII –IX դդ․) քարե զանգվածեղ կիսա– գնդեր են, կրում են ոսկեջրված պղնձե երեսպատվածքով բուրգեր, որոնց խո– Բոդհնատհ աոուպան (վերակառուցվել է VIII– IX դդ․) Կատմանդուի մոտ Մանրապատկեր ձեռագրի Փայտե կազմի վրա (XII–XIII դդ․, Բիր գրադարան, Կատման– դու) րանարդաձև հիմքին փղոսկրով ընդելուզ– ված «Բուդդայի աչքեր»-ն են (չորս կող– մից)։ XV–XVIII դդ․ կառուցվել են հնդ․ աշտարակավոր տաճարներին և չին․ պա– գոդաներին նման տաճարներ։ Մետաղե մանրամասներով զուգորդված փայտի ճոխ քանդակազարդումներով են հարդար– ված նաև աշխարհիկ կառույցները («55 պատուհանների պալատը» Բհակտապու– րում, 1697)։ XIX դ․ վերջից նկատելի է պարսկ․ և արաբ․, XX դ․ սկզբից՝ նաև եվրոպական նեոկլասիցիստական ճար– տարապետության ազդեցությունը (Սինգհ Դարբարի պալատը Կատմանդուում)։ 1950-ական թթ․ Կատմանդուում, Զանակ– պուրում և այլ քաղաքներում կառուցվում են արդի ճարտ․ ոգով շենքեր։ ժող․ տները աղյուսից են, ցածրահարկ։ Ն–ի միջնադարյան քանդակագործու– թյունը (հայտնի է մ․ թ․ ա․ I–II դարերից) մոտ է Դանդհարայի ու Դուպտաների շըր– ջանի Հնդկաստանի արվեստին։tX– XVII դդ․ ծաղկում է ապրել բրոնզե մանրա– քանդակը։ Գեղանկարչությունը (XI– XIV դդ․ մանրանկարչություն) կրել է Հս–Արլ․ Հնդկաստանի ազդեցությունը, XVI–XVII դդ․ մերձեցել մողոլական ման– րանկարչության դպրոցին։ XV– XVII դդ․ տարածվել է կտավի վրա կատարվող տի~ բեթյաե սրբապատկերների տիպի գե– ղանկարչությունը։ XX դ․ գեղանկարչու– թյան մեջ «Բենգալյան վերածննդի» ազդե– ցությունը և եվրոպական ռեալիստական արտահայտչամիջոցները զուգորդվում են Արևմուտքի նորագույն հոսանքների ոգով որոնումների հետ։ Թատրոնը U երաժշտությունը։ Հնուց Ն–ի թատերարվեստի հիմնական ձևը եղել են նրիտյա ժող․ ներկայացումները (սիմ– վոլիկ պարեր՝ երաժշտության և խմբերգի ուղեկցությամբ), որոնք հաճախ ունեցել են միստերիալ բնույթ և կապվել աստված– ների պաշտամունքի հետ։ XV–XVIII դդ․ ժող․ պարային ներկա– յացումները ձեռք են բերել նոր ձև (ներ– մուծվել են դրամատիկ գործողություն– ներ), որ պահպանվել է նաև XX դ․։ XVII դ․ սկզբին վերջնականապես ձևավորվել են «Մահակալի», «Հարիսիդդհա», «Պաչա– լի», «Կանկեշվարի», «Գհանտեշվարի» և այլ ներկայացումները, որոնց ընթացքում (տևում են մոտ 3 ժամ) դերասանը արտա– սանում է 8–10 ֆրազ, ապա պարով բա– ցահայտում դրանց իմաստը՝ խմբերգակ– ցությամբ։ Կատարողները ավանդաբար կրում են պարային վառ դիմակներ, երփ– ներանգ զգեստներ, օգտագործում շատ դիմաներկ։ ժող․ ներկայացումների ազդե– ցությամբ առաջացել է գիտինատյա նե– պալյան դասական թատերական ժանրը (խորեոգրաֆիկ ներկայացում՝ մենակա– տարների և երգչախմբի մասնակցու– թյամբ)։ Ներկայացումների սյուժեները վերցվել են առասպելաբանական աղբյուր– ներից (գլխավորապես «Մահաբհարա– թա»-ից և«Ռամայանա»-ից), երբեմն՝ երգի– ծական–կենցաղային ինտերմեդիաներով։ Ն–ում չկա մշտական գործող դրամատիկա– կան թատրոն։ 1960-ական թթ․ ստեղծվել է կիսասիրողական թատերախումբ (Ն–ի ռա– դիոյին կից)։ Ակտիվորեն պրոպագանդ– վում են ժող․ երաժշտությունն ու պարը, Նյատապոլա (Բհավան) տաճարը (1700–08) Բհ ակտ ապուրում
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/235
Արտաքին տեսք