Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մեջ։ Մասնակցել է Դոնբասում կարմիր բանակի կազմակերպմանը, 1920-ին՝ Ադրբեջանում սովետական կարգերի հաս– տատմանը, եղել Բաքվի կայազորի պետ։ 1920-ի հունիսին, իր դիվիզիայով տեղա– փոխվել է Ղարաբաղ, ապա՝ Զանգեզուր, որտեղ մասնակցել է դաշնակցականների դեմ պայքարին և սովետական իշխանու– թյան հաստատմանը։ Մարտերում ցուցա– բերած քաջության համար պարգեատըր– վել է Կարմիր դրոշի շքանշանով (1920)։ Սովորել է ԲԳԿԲ–ի հրամկազմի բարձրա– գույն դասընթացներում (1924)։ Մինչե 1938-ը պատասխանատու աշխատանք է վարել կարմիր բանակում։ Գրկ․Мнацаканян А․ Н․, Посланцы Советской России в Армении, Ё-, 1959․ Գ․ Մանուկյան

ՆԵՍՏՈՐ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․)» նեստո– րականության հիմնադիրը։ Ազգությամբ ասորի։ Y դ․ առաջին քառորդին աշակեր– տել է Թեոդորոս Մոպսուսետացուն, եղել Անտիոքի (Ասորիք) վարդապետ, 428– 431-ին ընտրվել Կոստանդնուպոլսի պատ– րիարք։ Եփեսոսի երրորդ Տիեզերական ժողովում (431) մեղադրվելով հերձվածու– թյան մեջ, 433-ին աքսորվել է Եգիպտոս, ուր և մի քանի տարի անց մահացել է։

ՆԵՍՏՈՐ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․)» XI դ․ վերջի –XII դ․ սկզբի ռուս տարեգիր, Կիե–Պեչորյան (Կին–Պեչորյան) վանքի վանական։ Հեղինակ է Բորիս և Գլեբ իշ– խանների, Թեոդոսիոս Այրիվանեցու (Феодосий Печерский) վարքերի։ Ուսում– նասիրողների կարծիքով Ն․ նաև «Անցած տարիների պատմություն» տարեգրու– թյան (մոտ 1113) հեղինակներից է։ Ն–ի դամբարանը գտնվում է Կիե–Պեչորյան մայրավանքում։

ՆԵՍՏՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, հոսանք քրիս– տոնեության մեջ։ Հիմնադիրն է Կոստանդ– նուպոլսի պատրիարք Նեաոորը։ Անտիկ ռացիոնալիզմի տարրեր բովանդակող Ն․ V դ․ հատկապես տարածում է գտել Ասո– րիքում, ուր պահպանվել էին հելլենիս– տական մշակույթի ավանդույթները։ Ն–յան քննադատության առարկան եղել է «աստ– վածամարդ» խորհրդապաշտական հաս– կացությունը։ Ըստ Ն–յան, կույս Մարիա– մը ծնել է մահկանացու Հիսուս Քրիստո– սին, որը Ա․ հոգու միջոցով, աստիճանա– բար հաղթահարելով մարդկային թուլու– թյունները, բարձրացել է աստվածային («աստծո որդի», «մեսիա») աստիճանի։ Հակառակ ուղղափառ եկեղեցու, նեստո– րականները պնդում են, որ մարդկային և աստվածային սկիզբները Քրիստոսի մեջ երբեք չեն միաձուլվում, այլ ապրում են սոսկ հարաբերական միասնությամբ։ Եփե– սոսի երրորդ Տիեզերական ժողովը (431) Ն․ որակեց իբրև հերետիկոսություն։ Ն–յան հետնորդները, խույս տալով բյուզանդ․ հալածանքներից, հաստատ– վեցին Սասանյան Իրանի տիրապետու– թյան ենթակա երկրներում։ Ավելի ուշ նեստորական համայնքներ հիմնվեցին նաե Հնդկաստանում ու Չինաստանում։ 499-ին, Սելեկիայի ժողովում, նեստորա– կանները հռչակեցին իրենց ինքնուրույն եկեղեցին։ Ն–յան քարոզիչները (Բար– ծումա և ուրիշներ) Հայաստանում չհասան հաջողության։ Ներկայումս նեստորական սակավաթիվ համայնքներ կան Իրա– նում, Իրաքում, Սիրիայում, Հորդանա– նում, Թուրքիայում, Ամերիկայի և Եվրո– պայի որոշ երկրներում։ Նեստորական եկեղեցու պատրիարքը՝ Մար–Շըմոնը, թեե կրում է «Անտիոքի և համայն Արեելքի պատրիարք» տիտղոսը, սակայն, նրա իշ– խանությունը ունի ձեական բնույթ։ Գրկ․ Տ և ր–Մ ինասյան Ե․ Գ․, Նեստո– րականները Հայաստանում, տես նրա Պատ– մա–րանասիրական հետազոտություններ, Ե․, 1971։ Шпажников Г․ А․, Религии стран Западной Азии, М․, 1976; Fiey I․ М․, Assyrie chretienne, Beyrouth, 1965․ Մ․ Կաավաչյան

ՆԵՍՏՐՈՅ (Nestroy) 6ոհան Նեպոմուկ (1801–1862), ավստրիացի դրամատուրգ, դերասան։ Եղել է օպերային, 1831–54-ին՝ դրամատիկ դերասան։ Կատակերգակ դե– րասան էր՝ հակված դեպի գրոտեսկը և իմպրովիզացիան։ Հաջողություն է ունե– ցել հատկապես իր պիեսներում։ Որպես դրամատուրգ հանդես է եկել 1827-ին։ Ն–ի կատակերգությունները՝ «Լումպացիվա– գաբունդուս չար ոգին կամ Թեթևաբարո անբաժան եռյակը» (1833), «Աննշանը» (1846) են, որոնք ինքնօրինակ են ու կապ– ված ժող․ ֆարսի ավանդույթներին, ազ– դել են ավստր․ դրամատուրգների ստեղ– ծագործության վրա։ ՆԵՎ (Neve) Ֆելիքս ժան Բատիստ ժոզեֆ (13․6․1816, Աթ, Բելգիա–23․5․1893, Աս– վեն), բելգիացի արևելագետ, հայագետ։ Փիլ․ գիտ․ դ–ր (1838)։ Բելգիայի արքունա– կան ակադեմիայի, Պետերբուրգի կայսե– րական ԳԱ, Հռոմի կաթոլիկական ակա– դեմիայի, Մխիթարյան միաբանության պատվավոր անդամ։ Հայկ․ և հնդ, մատե– նագրության, սանսկրիտի մասնագետ։ 1841-ից Լուվենի համալսարանի մատենա– գրության և արլ․ լեզուների դասախոս։ Ն–ի հայագիտական գործունեությունն ըս– կըսվել է 1841-ից՝ «Պատմական ակնարկ հայոց լեզվի և գրականության» հոդվածի և Առաքելոց շարականի ֆրանս․ թարգմա– նությամբ։ Ն․ անդրադարձել է հայոց լեզ– վին, այբուբենին, հայ հեթանոսական պաշտամունքի առանձին կողմերին, հայ դպրության սկզբնավորմանը, քրիստոնեա– կան կոթողներին, շարականներին, երգա– բանությանը, հայրախոսությանը։ Գրել է Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու, Եղիշեի, Թովմա Մեծոփեցու և այլոց կեն– սագրությունները՝ նրանց ստեղծագործու– թյունների թարգմանությամբ ու ծանոթա– գրություններով, նկարագրել մոնղ․ ավե– րիչ արշավանքները Հայաստանում, լույս ընծայել խաչակրաց արշավանքների մաս– նակից բելգիացիների մասին հայկ․ սկըզբ– նաղբյուրներում պահպանված տեղեկու– թյունները, գրել Արծրունիների տան պատ– մությունը են։ 1855-ին, Փարիզի արքունա– կան մատենադարանում պահվող երկու ձեռագրերի հիման վրա հրատարակել է «Ուսումնասիրություն Թովմա Մեծոփեցու և նրա XV դարի Հայոց պատմության մա– սին» աշխատությունը, իսկ 1858-ին Ն–ի թարգմանությամբ «Պատմությունը» լույս է տեսել ֆրանսերենով։ Ն–ի հայագիտա– կան ուսումնասիրություններն ու թարգ– մանությունները ամփոՓված են «Քրիստո– նյա Հայաստանը և յուր գրականությու– նը» (1886) գրքում։ Երկ․ Introduction a l՝histoire generale des litteratures orientales, Louvin, 1844․ Գրկ․ Ֆելիքս Ն և, «ՀԱ*, 1893, էջ 370– 371։ Սարուխան, Բելգիա և հայերը (ժ գլուխ), «ՀԱ», 1936, էջ 67–80։ Շ ր ու մ պ ֆ Գ․ Ա․, Ուասմնսաիրութիւնք հայ լեզուի և մատենագրութեան յարեմուտս, (ժբ–ժթ դդ․)․ թրգմ․ և լրց․ Գ․ Զարբհանալյանի, Վնտ․, 1895։ Գ․ Արգարյան ՆԵՎԱ, գետ ՌՍՖՍՀ Լենինգրադի մար– զում։ Երկարությունը 74 կմ է, բուն Ն–ի ավազանը՝ 5 հզ․ կմ2։ Սկիզբ է առնում Լադոգա լճի Պետրոկրեպոստ (Շլիսել– բուրգ) խորշից, թափվում Ֆիննական ծո– ցի Նեայի խորշը։ Ստորին հոսանքում, բաժանվելով բազուկների (Մեծ Ն․, Փոքր Ն․, Մեծ և Փոքր Նեկա են), առաջացնում է ընդարձակ դելտա, որի կղզիների և Մերձ– ենայի ցածրավայրի վրա է գտնվում Լե– նինգրադը։ Տարեկան միջին ծախսը ակուն– քի մոտ 2480 մ31վրկ է (առավելագույնը՝ 4590 մ3/վրկ, նվազագույնը՝ 2050 էՐ/վրկ)ք գետաբերանի մոտ՝ 2530 մ3/վրկ։ Հվ–արմ․ և արմ․ քամիների կողմից Ֆիննական ծոց բերած ջրերը երբեմն արգելակում են Ն–ի հոսքը և Լենինգրադում առաջացնում աղետալի հեղեղումներ (1824-ին, 1924-ին)։ Սառցակալում է դեկտեմբերին, ստռցա– զերծվում՝ ապրիլ–մայիսին։ Ն․ Վոլգա– Բալթյան ջրային ուղու մասն է։ Վտակներն են Օխտան, Իժորան, Տոսնան, Մգան։

ՆԵՎԱԴԱ (Nevada), նահանգ ԱՄՆ–ի արև– մուտքում։ Տարածությունը 286,3 հզ․ կւէ2 է, բն․՝ 527 հզ․ (81%-ը՝ քաղաքային, 1978)։ Վարչական կենտրոնը Քարսոն Սիթին է, կարևոր քաղաքները՝ Լաս Վե– գասը, Ռինոն։ Գտնվում է Մեծ Ավազանի անհոսք մարզի սահմաններում։ Ար մ–ում Սիեռա Նևադա լեռնաշղթայի ճյուղավո– րություններն են։ Կլիման չոր ցամաքա– յին է։ Կա հանքարդյունաբերություն։ Երկ– րում 2-րդն է ոսկու, 5-րդը՝ պղնձի հանույ– թով։ Արդյունահանում են նաև արծաթ, վոլֆրամ, երկաթ, մանգան, մոլիբդեն, բազմամետաղներ, բարիտ։ Մշակող ար– դյունաբերությունը թույլ է զարգացած։ Կան գունավոր մետաւուրգիայի, սննդի, պոլիգրաֆ և արդ․ այլ ձեռնարկություն– ներ, ՀԷԿ (Կոլորադոյի վրա)։ Գյուղատըն– տեսության գլխավոր ճյուղը էքստենսիվ անասնապահությունն է։ Մշակում են առ– վույտ, ցորեն, գարի ևն։ Զարգացած է տուրիզմը։

ՆԵՎԱՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 1240, ճակատա– մարտ ռուսական և շվեդական զորքերի միջև, Նևա գետի վրա, հուլիսի 15-ին։ Շվեդիայի հարձակման նպատակն էր տիրել «վարյագներից դեպի հույները տա– նող» առևտրական ճանապարհի այն մա– սին, որը գտնվում էր Մեծ Նովգորոդի հըս– կողության տակ։ Տեղեկանալով շվեդ, զորքերի (հրամանատար Բիրգեր 6արլ) հայտնվելու մասին՝ նովգորոդյան իշ– խան Ալեքսանդր Յարոսլավիչը հանկար– ծակիի բերեց շվեդներին և Նեայի վտակ Իժորայի մոտ ջախջախեց նրանց։ ճակա– տամարտում ցուցաբերած զորավարական հմտության և անձնական խիզախության համար իշխան Ալեքսանդր Ցարոսլավիչը անվանվել է Ն և ս կ ի։ Ռուսիայի վրա թաթար–մոնղոլական արշավանքի պայ– մաններում՝ Ն․ ճ․ ապահովեց ռուս–շվե– դական սահմանների անվտանգությունը։