Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նիք) հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Մ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։

ՄՈԶՈՐՅԱՆ (Մոճոռյան) Լիդիա Արւոեմի (Մկրտիչի) [ծն․ 10(23)․6․1911, Մոսկվա], հայ սովետական իրավաբան, միջազգայնագետ։ Իրավաբանական գիտ․ ղ–ր (1954), պրոֆեսոր (1957)։ Ավարտել է Մոսկվայի իրավաբանական ինստ–ը (1938)։ Աշխատել է Երիտասարդության կոմունիստական ինտերնացիոնալի, Կոմինտերնի գործադիր կոմիտեներում (1930–34), զինվորական արդարադատության համակարգում (1941–45)։ 1945-ից դասավանդել է Մոսկվայի տարբեր ինստ–ներում։ 1969-ից աշխատում է ՍՍՀՄ արտաքին գործերի մինիստրության դիվանագիտական ակադեմիայում; Մ–ի աշխատությունները նվիրված են միջազգային իրավունքի սուբյեկտների, չեզոքության, միջազգային իրավունքի պատմության են հարցերի։ Իրավաբանների սովետական ասոցիացիայի վարչության կոլեգիայի անդամ է, կոլեկտիվ աշխատությունների պատասխանատու խմբագիր, միջազգային իրավունքին նվիրված գրքերի հեղինակային կոլեկտիվի անդամ։

Երկ․ Субъекты международного права, М․» 1958; Основные права и обязанности государства, М․, 1965; Колониализм вчера и сегодня, М․, 1967; Геополитика на службе военных авантюр, 1974; Сионизм как форма расизма и расовой дискриминации, М․, 1979․ Ս․ Հովհաննիսյան


ՄՈՌԵՆԻ, ազնվամորի, վարդածաղկավորների ընտանիքի Rubus ցեղի բույս։ 1–3 մ բարձրությամբ կիսաթուփ է։ Արմատային համակարգը և կոճղարմատները բազմամյա են, վերերկրյա մասը՝ միամյա և երկամյա, ընձյուղները պատած են փշերով։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ երկսեռ, սպիտակ։ Տերևները բարդ են՝ կազմված 3–5 տերևիկներից։ 3․ պտղի կտրվածքը Պտուղը հատապտուղ է՝ դեղին, կարմիր, մանուշակագույն։ Պարունակում է շաքարներ, օրգ․ թթուներ,, դաբաղանյութեր, վիտամին С, կարոտին, բուրավետ նյութեր ևն։ Օգտագործվում է թարմ, ինչպես նաև վերամշակված ձևով (մուրաբա, ջեմ, հյութ), չորացրած պտուղները՝ որպես քրտնաբեր միջոց։ Հայտնի է Մ–ու ավելի քան 120 տեսակ՝ տարածված հիմնականում Ասիայի, Ամերիկայի, Եվրոպայի բարեխառն և մերձարևադարձային գոտում։ Մշակվում է ՍՍՀՄ–ում, ԱՄՆ–ում, Եվրոպայում։ ՍՍՀՄ–ում շրջանացված է ավելի քան 70 սորտ։ Մ–ու կուլտուրական տնկարկների մեծ մասը գտնվում են Ուրա– լում, Արևմտյան և Արևելյան Միբիրում, Հեռավոր Արևելքում։ ՀՍՍՀ–ում Մ․ վայրի վիճակում տարածված է Դուգարքի, Ստե– փանավանի, Դիլիջանի, Թումանյանի, Իջևանի, Նոյեմբերյանի և այլ շրջանների անտառներում։ ՀՍՍՀ վայրի Մ–ու պտուղներն ունեն համային լավ հատկություններ, դուրեկան բուրմունք։ Մշակովի սորտերից ՀՍՍՀ լեռնային և նախալեռնային գոտում շրջանացված են Գոլիաֆ և Նովո– Կիտաևսկայա սորտերը։ Ս․Ագուչյան

ՄՈՌԻՍ (Morris) Ուիլյամ (1834–1896), անգլիացի նկարիչ, գրող, արվեստի տեսաբան, հասարակական գործիչ։ Սովորել է Օքսֆորդի համալսարանում (1853–56)։ 1857–62-ին զբաղվել է գեղանկարչությամբ։ 1861–62-ինՊ․ Մարշալի և Չ^ոլկների հետ կազմակերպել է Գեղարվեստա– արդյունաբերական ընկերություն (զարդարվեստի, կահույքի, գործվածքների և այլ տնայնագործական արհեստանոցներ)։ Մ–ի գեղագիտական հայացքները ձևավորվել են Թ․ Կարչեյչի ուսմունքի, Ջ․ Ռասկինի դասախոսությունների, ինչպես և պրեռաֆայելիտնների գաղափարների ազդեցությամբ։ Համագործակցելով առաջադեմ արվեստագետների հետ՝ Մ․ ձգտել է վերականգնել ժող․ արհեստները՝ կապիտալիստական մեքենայական արտադրությանը հակադրելով անհատական ստեղծագործությունը։ 1877-ին հիմնադրել է Հնագույն շենքերի պահպանության ընկերություն, 1890–91-ին՝ Քելմսկոտյան հրատարակչությունը (լույս են ընծայվել անգոթական մանրանկարչության ոգով Մ–ի և այլոց կատարած պատկերազարդումներով գրքեր)։ Ռոմանտիկական ոճավորումով առանձնանում են նաև Մ–ի «Գինեվրայի պաշտպանությունը» (1858), «Երկրային դրախտ» (1868– 1870) պոեմները։ խոշոր դեր է խաղացել 1880-ական թթ․ անգլ․ բանվորական շարժման մեջ։ 1883-ից եղել է Դեմոկրատական ֆեդերացիայի անդամ, Սոցիալիստական լիգայի (1884) հիմնադիրներից, նրա «Քոմընուել» («Commonweal») օրգանի՝ հրատարակիչն ու խմբագիրը (1884–90)։ Մ–ի սոցիալիստական հայացքները արտացոլվել են նրա բազմաթիվ հոդվածներում, հեղաՓոխական բանաստեղծություններում, սոցիալուտոպիստական վեպում («Լուրեր ոչ մի տեղից կամ Երջանկության դարաշրջանը» 1891, ռուս, թարգմ․՝ Մ․, 1906)։

Երկ․Искусство и жизнь [пер․ с англ․, предисловие А․ А․ Аникета], М․, 1973․ Գրկ ․Гольдзамт Э․, Уильям Моррис и социальные истоки современной архитекту– ры [пер․ с польск․], М․, 1973․

ՄՈՌՈՒՏ, հայաբնակ գյուղ Ադրբեջանական ՍՍՀ Ւոոնլարի շրջանում, շրջկենտրոնից 10 կմ հարավ։ Միավորված է Զուռնաբադի խաղողագործական սովետական տնտեսության հետ։ Զբաղվում են նաև անասնապահությամբ։ Ունի կուլտուրայի տուն, ակումբ։ Գյուղում կա եկեղեցի (վերականգնվել է XIX դ․)։ Մ–ի շրջակա անտառներում շատ են մոռենու թփերը, որոնցից էլ ծագել է գյուղի անվանումը։

ՄՈՍԱԴԵՂ, Մոսադիկ, Մոհամմադ (1879–1969), Իրանի պետական և հասարակական գործիչ։ Կրթությամբ՝ իրավաբան։ 1921–24-ին եղել է մինիստր (ֆինանսների, արդարադատության, արտաքին գործերի)։ Բուրժուա–ազգայնական Ազգային ճակատի հիմնադիրներից Էր (1949), որը գլխավորեց իրանական ժողովրդի հակաիմպերիալիստական շարժումը նավթի արդյունաբերության ազգայնացման համար։ 1951–53-ին եղել է պրեմիեր մինիստր։ Նրա օրոք ընդունվել է Իրանի նավթի արդյունաբերությունը ազգայնացնելու օրենքը։ Մ․ ձգտել է սահմանափակ ել շահի իշխանությունը։ 1953-ի ռազմ, հեղաշրջմամբ Մ–ի կառավարությունը տապալվել Է, Մ․ բանտարկվել է և այնուհետև աքսորվել իր կալվածքը։ Հ․Եգանյան

ՄՈՍԵ ԽՈՆԵԼԻ, վրացի գրող, XII դ․ «Ամիրան–Դարեջանիանի» արկածային–հերոսական պատմվածքների ենթադրյալ հեղինակը։ Դյուցազն Ամիրանի ֆանտաստիկ արկածներում և սխրագործություններում արտացոլված են XII դ․ վրաց հասարակության ռազմաասպետական դասի սոցիալ–քաղաքական և բարոյական իդեալները։

Երկ․ Амиран-Дареджаниани [предисл․ Е․ Метревели], Тб․, 1965․

ՄՈՍԵՍԳԵՂ, գյուղ Հայկական ՍՍՀ Շամ– շադինի շրջանում, շրջկենտրոնից 17 կմ հյուսիս–արևելք։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ՝ խաղո– Մոսեսգեղ ղագործությամբ, պտղաբուծությամբ, հացահատիկի, ծխախոտի մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց (հիմնադրվել է 1852-ին), կուլտուրայի տուն, գրադարան, կինո, մսուր–մանկապարտեզ, ամբուլա– տորիա։ Մ–ի շրջակայքում պահպանվել են եկեղեցիներ, մատուռներ, գյուղատեղիներ, քարայրեր, գերեզմանոցներ՝ խաչքարերով։

ՄՈՍԻՆԵՐ, ժողովուրդ Արևմտյան Աֆրիկայում։ Կազմում են Վերին Վոլտա Հանրապետության բնակչության 50% –ից ավելին։ Բնակվում են նաև Գանայի հս–ում։ Ընդհանուր թիվը՝ մոտ 5,2 մլն (1975)։ Խոսում են մորե լեզվով։ Մեծամասնությունը պահպանում է ավանդական հավատալիքները, մի մասը քրիստոնյաներ և մահմեդականներ են։ Հիմնականում զբաղվում են արորային երկրագործությամբ։

ՄՈՍԼԻ (Mosley) Օսվալդ Էռնալդ (ծն․ 1896), բարոնեյռ, բրիտանական ֆաշիստների պարագլուխ, Հիտլերի հետևորդ,