Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


մոլի հակակոմունիսա և ռասիստ։ 1918-ին ընտրվել է պառլամենտի դեպուտատ պահպանողական կուսակցությունից (1922-ին դուրս է եկել այդ կուսակցությու– նից), 1924–31-ին՝ լեյբորիստներից (1931-ին հեռացել է լեյբորիստներից ես)։ 1932-ին հիմնել է ֆաշիստների բրիտ․ միությունը։ Կողմնակից էր ֆաշիստ․ Գեր– մանիայի և Իտալիայի հետ համագոր– ծակցությանը և Մեծ Բրիտանիայում ֆա– շիստական կարգեր հաստատելուն։ 1940– 1943-ին ներկալվել է։ Երկրորդ համաշ– խարհային պատերազմից (1939–45) հետո նորից աշխուժացրեւ է ֆաշիզմի պրո– պագանդան՝ 1948-ին հիմնելով այսպես կոչված Ցունիոնական շարժումը (Union movement)․

ՄՈՍԿՈՎՏԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1939 Մ Ս Հ Մ–ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև փոխօգնու– թյան պայմանագիր կնքել ու վերաբերյալ, տեղի են ունեցել ապ– րիլ–օգոստոսին, Մոսկվայում։ Սկսելով բանակցությունները՝ Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան աշխատում էին տպավորու– թյուն ստեղծել, թե իբր պատրաստ են հակահարված տալ Եվրոպայում ծավալ– վող հիտլերյան ագրեսիային։ Իրակա– նում, սակայն, նպատակ ունեին գերմ․ ագրեսիան ուղղել Սովետական Միության դեմ (Անգլիան միաժամանակ գաղտնի բանակցություններ էր վարում Գերմանիա– յի հետ՝ չհարձակման, չմիջամտելու և ոլորտների բաժանման պայմանագրի շուրջ)։ Մ․ բ–ի ժամանակ Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան փորձում էին Սովետական Միությանը պարտադրել միակողմանի ռազմ, պարտավորոլթյուններ (որպեսզի Սովետական Միությունը անհապաղ աջակ– ցություն ցույց տար Անգլիային ու Ֆրան– սիային, եթե նրանք պատերազմի մեջ ներքաշվեին Լեհաստանի, Ռումինիայի, Բելգիայի, Թուրքիայի և Հունաստանի հանդեպ ստանձնած պարտավորություն– ների համաձայն), մինչդեռ խուսափում էին նույնպիսի պարտավորոլթյուններ ստանձնել Սովետական Միության հան– դեպ, եթե նա կոնֆլիկտի մեջ ներքաշվեր իր հարևան մերձբալթյան երկրները պաշտպանելու համար։ Անարդյունք եղան նաև երեք տերու– թյունների ռազմ, բանակցությունները։ Անգլ․ և ֆրանս․ ռազմ, միսիաները Մոսկ– վա ժամանեցին մեծ ուշացումով՝ միայն 1939-ի օգոստ․ 11-ին (համաշխարհային պատերազմը սկսվելուց 20 օր առաջ)։ Սո– վետական ռազմ․ պատվիրակությունը (Կ․ Վորոշիլով, Բ․ Շապոշնիկով և ուրիշ– ներ) առաջարկեց իր ծրագիրը, որի հա– մաձայն Եվրոպայում ագրեսիայի դեպքում ՍՍՀՄ դուրս էր բերելու 120 հետեակային և 16 հեծյալ դիվիզիա, 5 հզ․ ծանր հրանոթ, 9–10 հզ․ տանկ, մինչև 5,5 հզ․ մարտական ինքնաթիռ։ Սակայն Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան համագործակցության պատ– րաստակամություն չդրսևորեցին, մասնա– վորապես, նրանք չապահովեցին լեհ․ կա– ռավարության համաձայնությունը՝ թույ– լատրելու սովետական զորքերի անցումը Լեհաստանով, Գերմանիայի հետ ռազմ, բախման դեպքում։ Այսպես Մ․ բ․ փակուղի մտան, և 1939-ի օգոստ․ 23-ին սովետա– կան կառավարությունը հարկադրված կնքեց սովետա–գերմանական չհարձակ– ման պայմանագիր, որը ւիոքր–ինչ հետա– ձգեց գերմ․ հարձակումը Սովետական Միության վրա։ Գրկ ․Панкратова М․, СиполсВ , Почему не удалось предотвратить войну․ Московские переговоры СССР, Англии и Франции 1939 года (Документальный обзор), М․, 1970․

ԱՈԱԿՈՎՅԱՆ «ԲԱՆՎՈՐԱԿԱՆ ՄԻՈՒ–

ԹՅՈՒՆ», Մոսկվայի պրոլետարիատի առաջին սոցիալ–դեմոկրատական կազմա– կերպությունը, որը Պեաերբուրգի «Բան– վոր դասակարգի ազատագրության պայ– քարի միությանը> հետևելով՝ խմբակնե– րում մարքսիզմի պրոպագանդայից ան– ցավ պրոլետարական զանգվածների ագի– տացիային։ Հիմնադրվել է 1894-ին։ Ս–դ․ խմբակներ Մոսկվայում ստեղծվել էին 1889–90-ին։ 1893-ի սեպտեմբերին ձևա– վորվեց մարքսիստական խումբ՝ «վեց– յակը» (Ա․ Վինոկուրով, Պ․ Վինոկուրովա, Մ․ Լյադով, Ս․ Միցկևիչ, Ե․ Սպոնտի և Ա․ Պրոկոֆև), իսկ 1894-ի ապրիլին կազ– մավորվեց Կենտրոնական բանվորական խմբակը։ Այն ուներ անլեգալ և լեգալ գրականության գրադարան և մարտական դրամարկղ՝ ձերբակալված ընկերներին օգնելու, տպագրական սարքավորում ու գրականություն գնելու և գործադուլավոր– ներին նյութական աջակցություն ցույց տալու համար։ Կենտրոնական բանվորա– կան խմբակը տնօրինում էր անլեգալ գրա– կանության հրապարակումը, ղեկավարում գոյություն ունեցող խմբակների գործու– նեությունը, ստեղծում նորերը։ 1894-ի աշնանը կազմավորվեց կանանց ս–դ․ խըմ– բակը (Ս․ Մուրալովա, Ա․ Սմիռնովա, Պ․ Մոկրոուսովա–Կարպուզի, Վինոկուրո– վա են)՝ աշխատավորուհիների շրջանում պրոպագանդա ծավալելու համար։ Կենտ– րոնական խմբակի հետ համագործակցում էին Ա․ Ռյազանովի և այլ մտավորականնե– րի մարքսիստական խմբակները։ 1895-ի ապրիլի 30-ին (մայիսի 12-ին) անցկացվեց առաջին անլեգալ մայովկան, որին մաս– նակցեցին 35 ձեռնարկությունների մոտ 300 բանվորներ։ Այդտեղ Մոսկովյան ս–դ․ կազմակերպությունն ընդունեց «Բանվո– րական միություն» անվանումը։ 1896-ի ամռանը ստեղծվեց Մ․ «Բ․ մ․»-յան Կենտ– կոմ՝ 10–12 անդամով։ Տարբեր ժամա– նակներ միությունը ղեկավարել են Մից– կևիչը, Վինոկուրովը, Լյադովը, Մ․ Վլադի– միրսկին, Վ․ Վորովսկին, Ի․ Գուբրովինս– կին, Դ․ Ուլյանովը և ուրիշներ։ Նրա ակ– տիվ գործիչներն են եղել Ա․ Ուլյանովա– Ելիզարովան, Մ․ Ելիզարովը, Վ․ Բոնչ– Բրուեիչը, Զ․ Լիտվին–Սեդոյը, Լ․ Ռադինը, Զ․ Լավրովը, Օ․ Վասիլեը են։ Վ․ Ի․ Լենինը, լինելով Մոսկվայում, բազմիցս հանդի– պել է տեղի սոցիալ–դեմոկրատների հետ։ Մ․ «Բ․ մ․»-յան անդամների ընդհանուր թիվը հասնում էր 2000-ի։ Այն սերտ կա– պերի մեջ էր Պեաերբուրգի «Պայքարի միության» և արդ․ 15 կենտրոնների ս–դ․ կազմակերպությունների հետ։ Նրա օգ– նությամբ աճեց և ամրապնդվեց Իվանովո– Վոզնեսենսկի «Բանվորական միությու– նը»։ 1895–97-ի ձերբակալությունները դժվարացրին միության աշխատանքը, բայց այն շարունակում էր գործել։ 1898-ի սկզբին Մ․ «Բ․ մ> վերանվանվեց «Բան– վոր դասակարգի ազատագրության պայ– քարի միություն»։ Ս՚ՈԱԿՈՎՅԱՆ ՀԱՎԵՐ, մսաձվատու ցեղ։ Սաացվել է 1956–59-ին, յուրլովյան, լեգ– հոռն և Նյու հեմփշիր հավերի ցեղերի վերարտադրական տրամախաչման եղա– նակով (բուծման աշխատանքները ղեկա– վարել է ակադեմիկոս Ս․ Ի․ Սմետնեը)։ Ցեղի ներսում ստեղծված է նաև 6 գիծ, որոնք օգտագործվում են հիբրիդացման մեջ՝ լեգհոռնի գծերի հետ տրամախաչելիս; Մ․ հ․ ունեն ամուր, խիտ մարմնակազմ։ Մարմինը երկար է, գլուխը՝ լայն, կատա– րը՝ ուղիղ դիրքով ու տերևաձև, կուրծքը՝ կորնթարդ ու լայն, մեջքը՝ երկար և հարթ։ Հավերի փետրածածկը սե է կամ պարա– նոցի հատվածում՝ դեղին Փետուրներով (աքաղաղների մոտ դեղին փետուրները կան նաև թիակի և գոտկի հատվածնե– րում)։ Տարեկան միջին ձվատվությունը՝ 210–228 հատ (հիբրիդային հավերինը՝ 240 և ավելի)։ 52 շաբաթական հավերի կենդանի զանգվածը 1,9–2,2 կգ է։ Զվի բեղմնավորվածությունը՝ 95, ճտահանու– թյունը՝ 90, թռչնի պահպանվածությունը 90–95% է։ Մ․ հ․ հարմարված են ՍՍՀՄ կլիմայական տարբեր գոտիներում։ Տա– րածված են Մոսկվայի մարզում, Ուկ– րաինական, Ուզբեկական ՍՍՀ–ներում և այլ շրջաններում։ Ս% Կարապետյան

ՄՈԱԿՎԱ, գետ ՍՍՀՄ եվրոպական մա– սում, Օկայի ձախ վտակը։ Երկարությունը 502 կւէ է, ավազանը՝ 17,6 հզ․ կմ2, ջրի մի– ջին ծախսը՝ 109 մ3/վրկ։ Օգտագործվում է ջրամատակարարման և նավարկության համար (Մոսկվա քաղաքում և նրանից ներքև գետը շլյուզավորված է)։ Սառցա– կալում է նոյեմբերին, սառցագերծվում՝ ապրիլին։ Մոսկվայի անվ․ ջրանցքով միա– ցած է Վոլգային։ Մ–ի վրա են Մոժայսկի ջրամբարը, ափերին՝ Մոժայսկ, Զվենի– գորոդ, Մոսկվա, ժուկովսկի, Վոսկրե– սենսկ, Կոլոմնա քաղաքները։

ՄՈԱԿՎԱ Բովանդակություն I․ Ընդհանուր տեղեկություններ ․ 25 II, Քաղաքի կառավարումը ․․․․ 26 III․ Պատմական ակնարկ t 26 IY․ Տնտեսությունը t 27 V․ Լուսավորությունը, գիտությու– նը, մշակույթը t 27 VI․ Առողջապահությունըt 28 VII․ ճարտարապետությունը ․․․․ 28 VIII․ Հայերը Մոսկվայումt 29 I․ Ընդհանուր տեղեկություններ Մ․ ՍՍՀՄ–ի և ՌՍՖՍՀ–ի մայրաքաղաքն է, Մոսկվայի մարզի վարչական, ՍՍՀՄ քաղ․, գիտական, արդ․ և մշակութային խոշորագույն կենտրոնը։ Բնակչության թվով դասվում է աշխարհի ամենամեծ քաղաքների շարքը, բարեկարգությամբ և մթնոլորտի հարաբերական մաքրու– թյամբ դրանց մեջ գրավում առաջին տե– ղը։ Հերոս քաղաք է։ Մ․ գտնվում է ՍՍՀՄ եվրոպական մասի կենտրոնում, Մոսկվա գետի ափերին։ Մի– ջին բարձրությունը 120 t/ է։ Կլիման չավւա– վոր ցամաքային է։ Հունվարի միջին ջեր– մաստիճանը – 10,2°C է (նվազագույնը՝ –42°C), հուլիսինը՝ 18,1°C (առավելա– գույնը՝ 37°C)։ Քաղաքի կենտրոնական