Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/245

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

քով երկմեաաղական ժապավենից պատ– րաստված բարակապատ Ն–ներ։

ՆԵՐԴՐՅԱԼ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆ, որեէ նախադասության կազմի մեջ լրացուցիչ կերպով դրվող, առանձնակի հնչերանգ ունեցող նախադասություն, որը, սակայն, չի խախտում հիմնական նախադասության ընդհանուր հնչերանգը։ Ն․ ն–ների մի– ջոցով կողմնակիորեն տրվում են լրացու– ցիչ բացատրություններ, արվում են ճըշ– գըրտումներ, հավելումներ՝ հիմնական ամբողջ նախադասության կամ նրա առան– ձին կազմիչ մասերի համար, օրինակ, «ժամանակին կավարտվի շենքի կա– ռուցումը (կառուցողները ջանասեր ու բարեխիղճ մարդիկ են)», «Ես մի առան– ձին կարոտով եմ սպասում աշնանը (այն մեզանում սքանչելի է)», «Լեռնագնացները (նրանց խումբը բաղկացած էր քսանհինգ հոգուց) շուտով հասան նախանշված լեռ– նագագաթին»։ Ն․ ն–ները լինում են վեր– ջադաս և միջադաս։ Մասնավորապես թա– ղերգություններում կարող են լինել նաե նախադաս։ Գրավոր խոսքում սովորաբար առնվում են փակագծերի մեջ, երբեմն էլ առանձնացվում ստորակետով ու գծով։ Գրկ․ Առաք և լյան Վ․ Դ․, Հայերենի շարահյուսություն, հ․ 2, Ե․, 1964։ Граммати– ка русского языка, т․ 2, ч․ 2, М․, 1954; Гвоз– дев А․ Н․, Грамматика современного рус– ского литературного языка, ч․ 1–2, 4 изд․, М․, 1973․ Ա․ԱՀրահամյան

ՆԵՐԶԱՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, էնդոկրինո– լոգիա (< հուն․ ev6ov – ներսում, xpt- vcd– զատել ե․․․ չոգիա), գիտություն ներ– քին սեկրեցիայի գեղձերի կառուցվածքի և ֆունկցիայի, դրանց արտադրած հոր– մոնների, մարդու և կենդանիների օրգա– նիզմի վրա ունեցած ազդեցության մեխա– նիզմների մասին։ Ն․ սերտորեն առնչվում է կենսաբանության մի շարք բաժիննե– րի, բժշկության, անասնաբուժության, հատկապես ֆիզիոլոգիայի հետ, որից Ն․ առանձնացել է որպես ինքնուրույն գի– տություն։ Գեների ակտիվացման միջոցով հորմոնների ազդեցության մեխանիզմների ուսումնասիրությունը հնարավորություն տվեց Ն․ բնորոշել որպես գիտություն՝ օրգանիզմի հիմնական ֆունկցիաների կարգավորման մասին։ Ն–յան ժամանա– կակից ուղղությունը նյարդաէնդոկրինո– լոգիան է, որն ուսումնասիրում է ներզա– տիչ գեղձերի և նյարդային համակարգի փոխներգործությունը օրգանիզմի ֆունկ– ցիաների կարգավորման պրոցեսում։ Ն․, որպես ինքնուրույն գիտություն, ձևավոր– վել է XIX դ․, երբ նկարագրվել են ներքին սեկրեցիայի գեղձերի (վահանագեղձ, մա– կերիկամներ) ախտահարմամբ պայմա– նավորված առանձին հիվանդություններ։ Հետագայում «ներքին սեկրեցիա» հաս– կացությունը մուծել է Կ․ Բեռնարը (1855)։ Ն–յան զարգացմանը նպաստել են ֆրանսիացի գիտնական Բրոուն–Աեկարի (1889), գերմանացի՝ Յ․Մերինգիե Մ․Մին– կովսկու (1889), ռուս՝ Լ․ Սոբոլեի (1901) աշխատանքները։ Անգլիացի ֆիզիոլոգ է․ Ատարլինգը առաջինն է մուծել «հոր– մոն» հասկացությունը։ 1921–22-ին կա– նադացի գիտնականներ Ֆ․ Բանտինգը և Չ․ Բեստը ենթաստամոքսային գեղձից անջատել են ինսուլինը։ Հիպոֆիզի առա– շային բլթի հորմոնների ուսումնասիրու– թյամբ զբաղվել են գերմանացի գիտնա– կաններ Ֆ․ Մմիթը, Բ․ Ցոնդեկը և Զ․ Աշ– հայմը։ XXդ․ 30-ական թթ․ ձվարանների ֆոլիկուլային հեղուկից անջատել են էստ– րոգենային բնույթի մի քանի միացու– թյուններ, մակերիկամների կեղեային շերտից՝ կորտիզոլ, կորտիզոն, կորտի– կոստերոն և այլ կորտիկոստերոիդներ։ Մաքուր վիճակում հորմոնների անջա– տումը, դրանց կառուցվածքի բացահայ– տումը հնարավորություն տվեցին քիմ․ ճանապարհով ստանալ մի շարք հորմոն– ներ, ուսումնասիրել դրանց ազդեցությունն օրգանիզմի վրա և հաստատել ներքին սեկրեցիայի գեղձերի գործունեության փո– խադարձ կապը (օրինակ՝ հիպոֆիզ–հի– պոթալամուսային միասնական ֆունկցիո– նալ համալիրը)։ Պարզվել է, որ հիպոթա– լամուսի միջին հատվածն արտազատում է կենսաբանորեն ակտիվ նյութեր (այս– պես կոչված՝ ռիլիզինգ հորմոններ), որոնք արյունատար անոթներով անցնում են հիպոֆիզի առաջային բիլթ և խթանում հորմոնների սինթեզն ու արտազատումը։ XX դ․ 2-րդ կեսին բացահայտվեցին որոշ հորմոնների ազդեցության մեխանիզմնե– րը, հաստատվեց, որ ստերոիդային հոր– մոնների ազդեցությունն իրականացվում է ԴՆԹ–ի մակարդակով, ակտիվացնելով համապատասխան գեները, որի հետևան– քով սինթեզվում են օրգանիզմին անհրա– ժեշտ, նյութափոխանակության վրա ազ– դող ֆերմենտներ և առանձնահատուկ այլ սպիտակուցներ։ Պարզվել է, որ սպի– տակուցային հորմոնները չեն թափան– ցում բջիջ, այլ ազդում են բջջի ներքին թաղանթի և մի շարք փոխարկումների շնորհիվ բջջի կորիզային ապարատի վրա։ Ներզատիչ գեղձի ֆունկցիոնալ ակտիվու– թյունը պայմանավորված է արյան մեջ համապատասխան հորմոնի քանակու– թյամբ (տես Ներքին սեկրեցիա)։ Օրգա– նիզմի հորմոնային հավասարակշռությու– նը պահպանվում է նյարդային մեխանիզմ– ներով (տես Նյարդահումորաչ կարգավո– րում)։ Ներզատիչ համակարգի վրա բարձ– րագույն նյարդային գործունեության ազ– դեցությունն ուսումնասիրել են Ի․ Պավ– լովը և նրա աշակերտները։ Կլինիկական Ն․, կլինիկական բժշկության բաժին, ուսումնասիրում է ներզատիչ համակարգի հիվանդություն– ները (դրանց համաճարակագիտությունը, պատճառագիտությունը, ախտածնությու– նը, կլինիկան, բուժումն ու կանխարգե– լումը), ինչպես նաև ներքին սեկրեցիայի գեղձերի փոփոխություններն այլ հիվան– դությունների ժամանակ։ Ներզատիչ խանգարումների պատճառ կարող են դառ– նալ համապատասխան գեղձերի բակտե– րիային, վիրուսային, վնասվածքային, անոթային են ախտահարումները, պսի– խոգեն և ժառանգական գործոնները։ Ներ– քին սեկրեցիայի խանգարումներն ընթա– նում են գեղձերի գերֆունկցիայով, թեր– ֆունկցիայով և բնականոն (ֆիզիոլոգիա– կան սահմաններում) ֆունկցիայով (էու– հորմոնային վիճակներ)։ էնդոկրին հի– վանդությունների բուժման հիմնական սկզբունքը ֆունկցիաների հորմոնային կարգավորման ֆիզիոլոգիական սահման– ների հաստատումն է։ Գերֆունկցիայի դեպքում կիրառում են քիմ․ պատրաս– տուկներ, ռենտգենյան ճառագայթներ կամ ռադիոակտիվ իզոտոպներ, ինչպես նաե վիրահատական բուժում։ Թերֆունկ– ցիայի դեպքում էուհորմոնային վիճակն ստեղծվում է հորմոնային պատրաստուկ– ների օգտագործմամբ (օրինակ՝ շաքարա– յին հիվանդության բուժումը ինսուլինով) կամ համապատասխան գեղձի ֆունկցիան ակտիվացնող դեղանյութերի կիրառմամբ։ Կարևոր նշանակություն ունի հիվանդու– թյան առաջացմանը նպաստող պայման– ների («ռիսկի գործոն») բացահայտումը (օրինակ, շաքարախտի դեպքում՝ ժառան– գական գործոնները, ճարպակալումը են)։ ԱՄՀՄ–ում կլինիկական Ն․ դասավանդ– վում է բժշկ․ և բժիշկների կատարելագործ– ման ինստ–ների ներքին հիվանդություն– ների ամբիոններում։ ժամանակակից բժշկության մեջ Ն․ ունի կարևոր գործնա– կան նշանակություն։ Հորմոնների և դը– րանց փոխարկման նյութերի որոշումը հնարավորություն է տալիս ավելի ստույգ ախտորոշել տարբեր էնդոկրին հիվանդու– թյունները։ Շատ հորմոնային պատրաս– տուկներ արդյունավետ են բրոնխային ասթմայի, կրծքագեղձի և շագանակագեղ– ձի քաղցկեղի, կոլագենային, լյարդի, երի– կամների և այլ հիվանդությունների բուժ– ման համար։ ՄՄՀՄ–ում Ն–յան խոշոր կենտրոններ կան Մոսկվայում, Լենինգրադում, Կիեում, Խարկովում և այլուր։ 1947-ից գործում է էնդոկրինոլոգների համամիութենական գիտ․ ընկերությունը, որը 1975-ից էնդո– կրինոլոգների միջազգային ասոցիացիա– յի (հիմնված 1960-ին) անդամ է։ ԱՄՀՄ–ում Ն–յան խնդիրները լուսաբանվում են «Պրոբլեմի էնդոկրինոլոգիի ի գորմոնո– տերապիի» («Проблемы эндокринологии и гормонотерапии», 1955-ից) և ընդհա– նուր կենսաբանական ու բժշկ․ այլ ամ– սագրերում։ ՀԱԱՀ–ում Ն–ական առաջին կաբինետը բացվել է 1946-ին, Ա․ Մելիք–Ադամյանի նախաձեռնությամբ, որը հետագայում վե– րակառուցվել է Ն–ական դիսպանսերի։ Ուսումնասիրվել է տեղաճարակային խպիպի տարածվածությունը ՀՄՄՀ–ում (հետազոտվել է բնակչության մոտ 20% -ը), 1960-ին պրոֆ․ Մ․ Շարիմանյանի նախա– ձեռնությամբ կազմվել խպիպի տարած– վածության քարտեզը, և հրատարակվել «Зоб в Армении» (1960) ժողովածուն։ 1968-ին պրոֆ․ Պ․ Վարդապետյանի նա– խաձեռնությամբ Երևանի 5-րդ հիվանդա– նոցում բացվել է Ն–ական առաջին բա– ժանմունքը (1970-ին տեղափոխվել է Վ․ Ի․ Լենինի անվ․ հանրապետական կլինիկա– կան հիվանդանոց), որի հիման վրա ստեղծվել է հորմոնների լաբորատորիա, իսկ 1980-ին՝ Ն–յան կենտրոն։ 1978-ին Երևանի բժշկ․ ինստ–ում ստեղծվել է Ն–յան ամբիոն։ 1962-ից գործում է ներ– զատաբանների գիտ․ ընկերությունը։ ՀՄՄՀ–ում Ն–յան բնագավառի հաջողու– թյուններն են․ շաքարախտով հիվանդ երեխաների բուժման նպատակով ինսու– լինի և սուլֆանիլամիդային պատրաս– տուկների կոմպլեքսային կիրառումը, շա– քարախտային կոմայի դեպքում՝ հակաշո–