Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/252

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


տորելոցն ի գնդէն Պարսից, քան թէ զհր– ծելոցն Փախսաէիցն․ վասն զի շատ ևս լինէր համար մեռելոցն ի տեղիս տեղիս վիրաւորացն, քան թէ կոտորելոցն ի գնդէն Պարսից անդէն ի տեղւոջն պատե րազմի» (Պատմութիւն Հայոց և թուղթ աո Վահան Մամիկոնեան, Տփղիս, 1904, էջ 130)։ Ն․ ճ–ից հետո հայկ․ զորքերը քաշվել են իրենց հանգստի ճամբարը4 Ծաղկոտն գավառի Վարշակ կոչվող ջեր մուկում։ Ն․ ճ–ում հայկ․ զորաբանակի հաղթա նակից հետո Պարսից արքունիքը հարկա դրված է եղել առժամանակ դադարեց նել իր զորքերի ներխուժումը Մարզպա նական Հայաստան, չմիջամտել նրա ինք նավարությանը։ Այդ ճակատամարտը հայ ազատագրա կան շարժման հերոսական դրվագներից է, հայ ռազմական արվեստի պատմու թյան Փառավոր էջերից մեկը։ Մ․ Կատվաչյան


ՆԵՐՍԵՍ, Ն եր սե ս ճիճրակացի (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), Y դ․ հայ ազա տամարտիկ նախարար։ Ըստ Մովսես 1սո– րենացու, երբ Շապուհ Պարսիկը լքել է Մեծ Հայքի գահը (419) և մեկնել Պարս կաստան, Ն–ի առաջնորդությամբ հայ– րենասեր նախարարների ուժերն ապս տամբել, ջախջախել և երկրից վտարել են պարսկ․ զորքերին, շուրջ երեք տարի պահպանել իրենց անկախությունը։


ՆԵՐՍԵՍ Վարժապետյան (1837, Կ․ Պոլիս – 7․12․1884, Կ․ Պոլիս), հայ եկեղեցական, հասարակական–քաղաքա– կան գործիչ, Կ․ Պոլսի հայոց պատ րիարք 1874-ից։ 1857-ից զբաղվել է ու սուցչությամբ։ Դպրոցներ է հիմնադրել Ադրիանուպոլսում, Տարսոնում, Նիկոմի– դիայում, ազդեցիկ դեր խաղացել արևմտա հայ հասարակական և կրթական կյան քում։ 1877–78-ի ռուս–թուրքական պա տերազմից հետո, կապի մեջ մտնելով ռուս, բանակի հրամանատարության ե դիվանագետների հեա, նպաստել է Հայ կական հարցի արծարծմանը Սան Ստեֆա– նոյում (տես Սան Ստեֆանոյի պայմանա գիր 1878)։ Հայկական հարցը հարուցելու նպատակով կազմել և Մ․ իյրիմյանի (Մկրտիչ Ա Վանեցու) գլխավորությամբ Եվրոպա է ուղարկել հայկ․ ազգային պատ վիրակություն։ Ն․ բարձր է գնահատել Ռուսաստանի դերը արևմտահայ ազատա գրական պայքարի գործում․։ Կյանքի վեր ջին տարիներին խիստ հիսաթափված է եղել եվրոպական, մասնավորապես, անգլ․ դիվանագիտությունից։ Գրկ․ Ատենագրություն® ազգային ժողովո, ԿՊ, 1878։ Մուշեղ Եպիսկոպոս, Ման– չեստրի հայ գաղութը, Բոստոն, 1911։ Կ ի ր ա– կ ո ս յ ա ն Ջ․, Բուրժուական դիվանագիտու թյունը և Հայաստանը (XIX դ․ 70-ական թթ․)» Ե․, 1978։ Նույնի, Բուրժուական դիվանա գիտությունը և Հայաստանը (XIX դ․ 80-ական թթ․), Ե․, 1980։ Ջ․ Կիրակոսրսն


ՆԵՐՍԵՍ Ա, Ն և ր ս և ս, Բակ ու ր (ծն․ թ․ անհտ․–706), Աղվանքի կաթողիկոս 689-ից։ Եղել է Դարդմանի եպիսկոպոս, Եղիազար կաթողիկոսի մահից հետո, առանց Հայոց կաթողիկոսի համաձայ նության, ընտրվել կաթողիկոս։ Օգտվե լով Բյուզանդիայում գերության մեջ գտնը– վող Վարազ Տրդատի բացակայությունից, վերջինիս կնոջ՝ Մպրամի և այլ համախոհ ների հեա Փորձել է երկրում հաստատել քաղկեդոնականություն։ Ն․ Ա–ի բյուգան դական կողմնորոշումից դժգոհ հայ նա խարարները և եպիսկոպոսները, Շերո իշ խանի գլխավորությամբ, ժողովում նզովել են նրան, օգնություն խնդրել Հայոց կա թողիկոս Եղիա Ա Արճիշեցուց։ Վերջինս անձամբ գալով Պարտավ, Ն․ Ա–ին բանա– դրել է, կարգալույծ արել և ձերբակալել։ Բանտում հրաժարվելով սննդից՝ Ն․ վախ ճանվել է։ Գրկ» Մովսես Կտղանկատվացի, Պատմություն Աղվանից աշխարհի, Ե․, 1969։ Օրմանյան Մ․, Ազգապատում, հ․ 1, ԿՊ․ 1912։ <․ Սվազյան


ՆԵՐՍԵՍ Ա ՄԵԾ, Ներսես Ա Պ Ш ր– թ և (մոտ 329–373), Հայոց կաթողիկոս 353-ից։ Հուն, կրթությունն ստացել է Կե– սարիայում։ Հայաստան վերադառնալուց հետո Արշակ Բ նրան նշանակել է արքու նի սենեկապետ։ 351-ին մեկնել է Կ․ Պո լիս՝ Օլիմպիային Արշակ P-ի համար կնու թյան բերելու։ Ն․ Ա Մ–ի Հայաստան վե րադառնալուց հետո Արշակ Я մեծամեծ ների ժողովում նրան շնորհել է հոգևոր բոլոր աստիճանները, 13 եպիսկոպոսնե րի հետ ուղարկել Կեսարիա՝ Հայոց կա թողիկոս օծվելու։ 356-ին Ն․ Ա Մ–ի նա խաձեռնությամբ գումարվել է Աշտ ի շա տի ժողովը (տես Աշտիշատի ժողով 356)։ 359-ին, դժգոհելով Արշակ Я-ի՝ որոշ հայ նախարարական տների հալածելու քաղա քականությունից, Ն․ Ա Մ․ թողել է կաթո ղիկոսությունը։ Մոտ 364-ին, Արշակ Բ–ի խնդրանքով, կրկին կանգնել է հայ եկե ղեցու գլուխ և, որպես հայ նախարարնե րից կազմված պատվիրակության ղեկա վար, մեկնել է Կ․ Պոլիս՝ հայ–բյուզանդա– կան լարված հարաբերությունները կար գավորելու նպատակով, բայց՝ ապարդյուն։ Արշակ Բ–ի մահից հեաո Ն․ Ա Մ–ի և սպա րապետ Մուշեղ Մամիկոնյանի խնդրան քով Վաղես կայսրը պատանդությունից ազատել և Հայոց թագավոր է ճանաչել Արշակ Բ–ի ոյղի Պապին։ Ն․ ԱՄ․ պայքար է ծավալել պարսկ․ ազդեցության տարած ման դեմ, ոչնչացրել զրադաշտական ատ րուշաններն ու մոգության դպրոցները, արգելել պարսկերենի ուսուցումը, ձեռ նամուխ է եղել Հայաստանում քրիստո նեական կրոնի ամրապնդման գործին։ Բացել է դպրոցներ, որբանոցներ, հիվան դանոցներ, անկելանոցներ, աղքատանոց ներ և այլ հաստատություններ, վերակա ռուցել մի շարք վանքեր ու եկեղեցիներ։ Օգտվելով իր բարձր հեղինակությունից, Ն․ Ա Մ․ Փորձել է իր ազդեցության տակ գցել թագավորին ու արքունիքը, այդ նպատակով օգտագործելով որոշ նախա րարների կենտրոնախույս ձգտումները։ Պապն իր հերթին կամենալով թուլացնել հոգևորականության տնտ․ և քաղ․ աճող ազդեցությունը, Փակել է տվել Ն․ Ա Մ–ի նախաձեռնությամբ բացված հաստատու թյունների մի մասը, վերացրել նրա սահ մանած մի շարք կանոններ, պետականաց րել եկեղեցու տիրույթների մեծ մասը, կիրառել մի շարք այլ միջոցառումներ՝ ընդդեմ հոգևորականության։ Փավստոս Բուզանդը և Մովսես Իարենա– 0ին հաղորդում են, որ Ն․ ԱՄ․ թունավոր վել է Պապի նախաձեռնությամբ։ Այլ վարկածի համաձայն՝ նա մահացել է թո քերի հիվանդությունից, որ ստացել էր դեռևս Կեսարիայում սովորելու տարինե րին։ Գրկ, Փավստոս Բուզանդ, Պատմու թյուն Հայոց, Ե․, 1968։ Հովնանյան Ղ․, Մեծն Ներսես և Հայաստանի վրա ունեցած ազդեցությունը, Վնն․, 1851։ Պատմութիւն Սըր– բոյն Ներսիսի Պարթեւի Հայոց հայրապետի, «Սոփերք հայկականք», Զ․, Վնտ․, 1853։ Օ ր– մանյան Մ․, Ազգապատում, հ․ 1, ԿՊ, 1912։ Հ․ Հարությունյան


ՆԵՐՍԵՍ Բ ԲԱԳՐԵՎԱՆԴՑԻ, Ն և ր Ա և ս Բ Աշտարակեցի (ծն․ թ․ անհտ․– 557), Հայոց կաթողիկոս 548-ից։ Հաջոր դել է Ղևոնդ Ա Եռաստացուն։ Ծնվել է Բագրևանդ գավառի Աշտարակք գյուղում։ Առաջին կարևոր քայլը եղել է Պարսից արքունիքի միջոցով ետ կանչել Հայաս տանի մարզպան Դենշապուհ Նիխորա– կանին (548–552), որը փորձել է բռնու թյամբ դավանաՓոխել հայերին։ Նոր մարզպան Վշնասպ Վահրամը հրահանգ է ստացել՝ վարել մեղմ ու հանդուրժող քա ղաքականություն; Դվինում գումարած 2-րդ ժողովում(554-ի մարտի 29-ին) Ն․ Բ Բ․ դատապարտել է նեստորականությունը, արգելել նրանց գործունեությունը Հայաս տանում։ Այդ ժողովում ընդունված 87 բարենորոգչական կանոնները (վերաբե րում են հայ հոգևորականների խոտո րումներին ու դրանց դեմ պայքարի միջոց ներին, ծեսերին, տոնացույցին, ամուսնու թյան հարցերին ևն) մտել են Կանոնագրքի մեջ։ Մուշեղ Բագրատունի իշխանի խընդ– րանքով Ն․ Բ Բ․ գրել է «Թուղթ հաւատոյ» գործը, որը չի պահպանվել։ Գրկ․ Օրմանյան Մ․, Ազգապատում հ․ 1, ԿՊ, 1912։


ՆԵՐՍԵՍ Գ ԻՇԻԱՆՑԻ, Ներսես Գ Ցայեցի, Ներսես Դ Շինող (ծն․ թ․ անհւո․–661), Հայոց կաթողիկոս 641-ից։ Հաջորդել է Եզր Ա Փաոաժնակերա– ցուն։ Ծնվել է Տայքի Իշխան գյուղում։ Կրթվել է Բյուզանդիայում և այնտեղ մտել զինվորական ծառայության։ Վերադառ նալով հայրենիք, ձեռնադրվել է Տայքի եպիսկոպոս։ Հայոց իշխան և սպարապետ Թեոդորոս Ռշտունու հավանությամբ ըն– տըրվելով կաթողիկոս, ծավալել է շինա րարական գործունեություն, որի համար ստացել է Շինող մականունը։ Նորոգել է Դվինի Մ․ Սարգիս, Վաղարշապատի Ս․ Աստվածածին եկեղեցիները, Վասպու– րականի Զորո վանքը, կառուցել Խոր Վիրապի մատուռը, Զվարթնոցի Ս․ Գրի գոր կաթողիկեն (տես Զվարթնոց), 645-ին գումարել է Դվինի 5-րդ ժողովը, որի ընդունած 12 կանոնները (վերաբերում են եպիսկոպոսների պարտականություն ներին, եկեղեցական հասույթներին, ա– մուսնության հարցերին, անզավակ հո գևորականների ժառանգման կարգին, իշ խանների ու հոգևորականների փոխհա րաբերություններին ևն) մտել են Կա նոնագրքի մեջ։ Դվինի 648-ի ժողովում Ն․ Դ Ի․ մերժել է Քաղկեդոնի ժողովի կանոններն ընդունելու բյուզանդ․ առա ջարկը։ Սակայն 652-ին, երբ Բյուզան դիայի Կոստաս II (Կոստանդին) կայսրը