Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ցերում հակվել է դեպի ռացիոնալիզմը։ Ն․ Լ–ու հայացքներում առկա են դիալեկ տիկայի տարրեր, նրա կարծիքով, ոչ մի հասկացություն, ըմբռնում քարացած չէ, ժամանակը, տեղն ու հանգամանքներն են որոշում դրանց ճշմարիտ կամ սխալ, լավ կամ վատ, չար կամ բարի, գեղեցիկ կամ տգեղ լինեւը։ Կամքի ազատության պաշտպանության դիրքերից նա քննադա– տել է ժամանակի հասարակական հարա բերությունները, ուղիներ որոնել կարգա վորելու ^մարդկանց փոխհարաբերություն ները։ Նրա համոզմամբ, հսաարակական– պետական գործերի հաջող ընթացքը պայ մանավորված է ղեկավարողների ունա կություններով ու բարոյական բնութա գրով։ Չժխտելով իշխանության միապե տական ձեը, միաժամանակ պնդել է, որ այդ իշխանության սահմաններում պե– տական–հասարակական հարցերը չպետք է միանձնյա լուծում ստանան, անհրա ժեշտ է սահմանափակել թագավորների կամքն ու գործունեությունը, որպեսզի ժողովուրդը զոհ չդառնա նրանց քմահա ճույքներին։ Ցուրաքանչյուր պետ․ գոր ծիչ պետք է հիշի, որ իրավունքների մե ծացման հետ մեծանում են նաև պահանջ ները իր նկատմամբ։ Արձանագրելով հա սարակական անհավասարության փաս տը՝ նա գիտակցել է, որ հարստությունն է մարդուն հասարակական դիրք ապահո վում։ Ըստ նրա, հասարակական կյանքին ուղղություն է տալիս ոչ միայն գոյամիջոց ներ հայթայթելու պահանջը, այլե սեփա կանություն ձեռք բերելու ու բազմապատ կելու ձգտումը, որը հանգեցնում է անար դարությունների ։ Հասարակական կյան քը պետք է բարվոքել, պետք է փոխել մարդկանց հայացքն ու վարքը, վերաբեր մունքը նյութական արժեքների նկատ մամբ։ Հասարակության բարոյական նկա րագիրը բարձրացնելու խնդրում նա լուրջ դեր է հատկացրել՝ անկաշկանդ քննադա տությանը, այս հարցում զարգացնելով ամբողջական մի ուսմունք։ Ն․ Լ․ արծարծել է նաև ազգայինի և հա մազգայինի փոխհարաբերության հարցը։ Քննադատել է ազգային թշնամանքի քա րոզը, կրոնադավանաբանական տարբե րությունների հիմքի վրա ազգերը միմյանց հակադրելը։ Ըստ նրա, վատ կամ լավ, չար կամ բարի է ոչ թե ողջ ազգը, այլ ազգի առանձին ներկայացուցիչներ։ Ն․ Լ․ գրել է․ «Արդ եթէ ես միոյ ազգի ջատագով էի, ընդ այլսն ե՝րբ էր կար հաղորդիլ․ բայց ընդ իւրաքանչիւրսն որ միմեանց թշնամիք են՝ խառնիմ, և գբնաւսն շահիմ ըստ Քրիստոսի առաքելոյն․․․» (Ընտիր Մատենագիրք, Վնտ․, 1865, էջ 220)։ Այս գաղափարները հագեցած են Վերածնու թյան դարաշրջանի մտածողներին հա տուկ մարդասիրությամբ։ Ն․ Լ–ու աշա կերտները (Խաչատուր Ակեռացի, Գրիգոր Ակեռացի) նրան ձոնել են երկեր, գրի առել նրա կյանքն ու գործը։ Բնութագրելով ուսուցչին, Գրիգոր Սկեռացին գրում է․ «Բղխէր իբրե զաղբիւր, յառաջէր որպէս զգետ, ծաւալէր իբրե գծով»։ Ն․ Լ․ մեծար վել է «Տիեզերական վարդապետ», «Սի րելի», «Սուրբ» մակդիրներով։ Հանկար ծամահ է եղել քարոզի ժամին, թաղվել Սկեռայի վանքում։ Երկ․ Ընտիր Մատենագիրք, Վնտ․, 1865։ Գրկ, Գրիգոր Ակեռացի, Ներբո– ղեան ի սուրբն Ներսես Լամբրոնացի, տես ԱոՓերք հայկականք, հ․ 15, Վնտ․, 185Հ։ Ա լ ի շ ա ն Ղ․, Սիտսան, Վնտ․, 1885։ Զ ա ր բ– հանալյտն Գ„ Պատմության հայերեն դպրությանց, հ․ 1,3 հրտ․, Վնտ․, 1897։ Օ ր– մանյան Մ․, Ազգապատում, հ․ 1, ԿՊ, 1912։ Ա կ ի ն յ ա ն Ն․, Ներսես Լամբրոնա ցի, Վնն․, 1956։ Ա բ և ղ յ ա ն Մ․, Երկ․, հ․ 4, Ե․, 1970։ Հակոբյան Գ․, Ներսես Լամբ րոնացի, Ե․, 1971։ Գ․ Աբգարյան, Գ․ Գրիգորյան


ՆԵՐՍԵՍ ԼԱՄԲՐՈՆԱՑՈՒ ՕՐԵՆՔՆԵՐ, իրավական նորմեր, որոնք ասորերենից ու հունարենից Ներսես Լամբրոնացին թարգմանել է հայերեն (1191–96)՝ հար մարեցնելով հայ իրականության պայման ներին։ Ն․ Լ․ օ․՝ «Աւրէնք յաղթող թագա– ւորաց քրիստոնէից՝ Կոստանդիանոսի, Թէոդոսի և Լեոնի» (տես ՀԱսորա–Հոոմեա– կան օրենսգիրք*), «Համառոտ ժողովումն օրինաց վերստին», «Աւրէնք և գիրք ի ձեռն Մովսեսի յելից գրոց», «Օրէնսգիրք, քաղուած ի Ղետական գրոց․․․», կար գավորել են հայ ֆեոդալական քաղաքա ցիական, ժառանգական, ամուսնա–ընտա– նեկաե, քրեական ու դատական և զինվո րական իրավահարաբերությունները։ Օտար օրենքների Փոխառումը Ներսես Լամբրոնացին կատարել է հայ աշխարհիկ օրենսգրքերի բացակայության պատճա ռով՝ հետապնդելով ազգային աշխարհիկ օրենսդրության զարգացումը խթանելու նպատակ։ Ն․ Լ․ օ․ կիրառվել են Կիլիկիա– յում՝ մինչե Մխիթար Գոշի Դաաասաանա– գրքի տարածվելն ու Մմբաա Մպարապեաի Դաաասաանագրքի կազմվելը։ Ներսես Լամբրոնացու թարգմանած ոչ բոլոր օրենքներն են տպագրվել։ Մինչե Ներսես Լամբրոնացին վերոհիշյալ օրենքների հա յերեն թարգմանության վերաբերյալ տըվ– յալներ չկան։ Պարզված չէ թե ինչ Փոփո խություններ են կրել ասորական ու բյու գանդական օրենքների բնագրերը։ Ա․ Սոնքիասյան


ՆԵՐՍԵՍ ՄՇԵՑԻ, Տարոնացի (XIII դ․ սկիզբ, Մուշ –1284, Աղբերց վանք), հայ մանկավարժ, գրիչ։ Կրթություն է ստացել, ապա՝ պաշտոնավարել Մշո Առա– քեչոց վանքի դպրոցում, կատարելագործ վել Վարդան Արեելցու ղեկավարած Հա յոց վարդապետարանում։ Տիրապետել է հունարենին և լատիներենին։ Արեելցու մահից հետո (1271) նշանակվեւ է րաբու– նապետ և վարդապետարանը Խոր Վիրա պից փոխադրել Մշո Առաքելոց վանք։ Նկատի ունենալով երկրի անապահով վիճակը՝ Ն․ Մ․ 1281-ին դպրոցը ժամանա– • կավորապես փակել է ե, ապահով տեղ գտնելու նպատակով, իր աշակերտ Եսայի Նչեցու հետ մեկնել Մեծոփավանքի դըպ– րոց, իսկ 1282-ին՝ Վայոց ձոր՛․ Պռոշյան իշխանական տունը նրան տրամադրել է Աղբերց վանքը։ Ն․ Մ․ հավաքել է իր աշա կերտներին, շարունակել պարապմունք ները, իսկ որոշ ժամանակ անց րաբու նապ ետ կարգել Եսայի Նչեցուն։ Ն․ Մ–ու մահից հետո դպրոցը շարունակել է գոր ծել և ճանաչվել է որպես Գրսձորի համաչ– սարան։ Ա, Մաթևոսյան


ՆԵՐՍԵՍ ՄՈԿԱՑԻ, Վանեցի, Բեղ– լ ու [մոտ 1575, գ․ Հասկնջավ (Մոկք գավառում)–1625, Վանա Լիմ կղզի], բա նաստեղծ, կրթական–լուսավորական գոր ծիչ, ՓիլիսոՓա։ Կրթությունն ստացել է հորեղբոր՝ Հայրապետ վարդապետի մոտ, այնուհետև աշակերտել է Բարսեղ Գավա ռացուն։ Ն․ Մ–ու գործունեությունը կապ ված է Բաղեշի Ամրդոլու վանքի, Սյունյաց Մեծ անապատի և Լիմ կղզու միաբանու թյան հետ (տես Լիմի գրչության կենարոն), որի հիմնադիրն է (1622) ինքը։ Ավանդել է արտաքին գիտություններ։ Ն․ Մ–ու ստեղ ծագործությունը կարելի է բաժանել 3 խմբի՝ պատմական, հոգու և մարմնի փոխ հարաբերության, ա վանդակ ան–առաս– պելական։ Պատմական երկերում հեղինա կը հաղորդում է այնպիսի փաստեր, որոնք չկան այլ աղբյուրներում։ Այդպիսին է «Օրհնեալ տէր Ցիսուս փրկիչ» տողով սկսվող ներբողը, որը նվիրված է Սյուն յաց Մեծ անապատի հիմնադրմանն ու հիմնադիրներին։ Մի այլ գանձում պատ կերել է Անդրեաս քահանայի նահատա կությունը Շահ Աբասի հրամանով (1617)։ «Ի հոլովել ժամանակին» տողով սկսվող ողբում նկարագրել է Սալահ ադ Դինի կողմից Երուսաղեմի գրավումը (1187)։ Ն․ Մ–ու փիլ․ հայացքները դրսեորվել են «Վիճաբանություն երկնի և երկրի» այլա բանական բանաստեղծության մեջ։ Հո գու և մարմնի պայքարի հարցում նա հա մարձակորեն առավելությունը տալիս է մարմնին, երկնքի և երկրի հակադրու թյան հարցում՝ երկրին։ Երկ․ Բանաստեղծություններ, Ե․, 1975։ Գրկ․ Ա լ ի շ ա ն Ղ․, Հայապատում, Վնտ․, 1901։ Ակինյան Ն․, Բաղեշի դպրոցը, Վնն․, 1952։ Մնացականյան Ա․, Հայ կական միջնադարյան ժողովրդական երգեր, Ե․, 1956։ Խաչատրյան Պ․, Հայ միջնա դարյան պատմական ոդբեր, Ե․, 1969։ Լ և ո, Երկ․ ժող․, հ․ 3, գիրք Ա Ե․, 1969։ Ա բ և ղ– յ ա ն Մ․, Երկ․, հ․ 7, Ե․, 1975։ Ա․ ԴոԼուխանյան


ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ, Ներսես Դ Կլայեցի, Երգեցող (մոա 1100, Ծովք դղյակ, Ծոփաց նահանգի Անձիտ գավառ–13․8․1173, Հռոմկլա), հայ բա նաստեղծ, մատենագիր, երաժիշտ–երգա– հան, քաղ․- գործիչ։ Հայոց կաթողիկոս 1166-ից։ Հաջորդել է Գրիգոր Գ Պահլա– վունուն՝ իր ավագ եղբորը։ Իշխան Ապի րատ Պահլավունու որդին է, Գրիգոր Մա՜ գիսփրոս Պահւավունու ծոռը։ Հիմնավոր կրթություն է ստացել Քեսունի մոտ գտնը– վող Կարմիր վանքի դպրոցում՝ աշակեր տելով Աաեփանոս Մանուկ եպիսկոպո սին։ Մինչե կաթողիկոս ձեռնադրվելը եղեւ է Գրիգոր Գ Պահլավունու օգնականն ու խորհրդատոԼն յյ 16-ից ապրել և ստեղ^ ծագործեԼ է Կոմմագենեի Տլուք գավառի Ծովք դղյակում, 1150-ից՝ Հռոմկլայոսք։ Շ–ու համոզմամբ, ազգային կենտ րոնացված պետականության բացակայու թյան պայմաններում հայ եկեղեցին այն միակ հաստատությունն էր, որ պետք է համախմբեր ժողովրդին և կազմակերպեր նրա ինքնուրույն գոյատեումը։ Հակադըր– վելով քրիստոնեական եկեղեցիների միու թյան բյուզ․ ըմբռնմանը, ըստ որի այդ միավորումը պետք է տեղի ունենար բյուզ․ եկեղեցու հովանու տակ, Ն․ Շ․ գտնում էր, որ դա պետք է իրագործել ոչ թե նրանցից որեէ մեկի գերիշխանությամբ,