գոր Նարեկացու ավանդույթները, Ն․ Շ․ բազմազան ձեերով և հաճախ գործածել է ակրոստիքոսի, բաղաձայնույթի և առ– ձայնույթի հնարանքները։ Վ․ Ներսիսյան Ն․ Շ․ կամ Ն․ Երգեցողը հայ երաժշտու– թյան կիլիկյան դպրոցի ամենափայլուն ներկայացուցիչն է, և առհասարակ ֆեոդ․ Հայաստանի մասնագետ բանաստեղծ–ե– րաժիշտներից մեծագույնը, որն իր արվես– տի խորքով, տարողությամբ ու արժեքով դուրս է գալիս հայ իրականության սահ– մաններից ու դառնում համաքրիստոնեա– կան (մանավանդ4 արլ․ քրիստոնեական) քաղաքակրթության խոշոր երևույթներից մեկը։ Պահպանված գրական ու երաժշտ․ շատ նյութեր, ձեռագրական Փաստեր ցույց են տալիս, որ Ն^_Շ․ եղել է ոչ միայն բազմարդյուն երգահան, այլև ժամանա– կի լավագույն երգիչ–կատարողներից մեկը, գեղագետ, տեսաբան, ուսուցիչ, բարենո– րոգիչ, իսկ որպես ստեղծագործող հորի– նելէ հոգևոր (եկեղեցական), արտապաշ– տամունքային ու, ամենայն հավանակա– նությամբ , նաև աշխարհիկ երգեր։ Նրա «Ցիսուս որդի» ծավալուն պոեմն անցյա– լում եղանակավոր (ասերգի ձևով) պատմ– վել ու մի ամբողջ շարք հատվածներում էլ նաև երգվել է, ինչպես «Սասունցի Դավիթ» էպոսը։ Ըստ եղած տվյալների, Ն․ Շ–ու աշխարհիկ երգերը պետք է որո– նել գլխավորապես նրա հանելուկներում։ Հոգևոր երաժշտության բնագավառում Ն․ Շ․ հանդես է եկել որպես մեծ բարենո– րոգիչ։ Նա կարգավորել է հայոց մինչ այդ այլայլված, աղքատացած պաշտոներգու– թյունը և բարեձևություն ու միակերպու– թյուն հաղորդել դրան։ Շատ ավելի կարե– վոր է, որ Ն․ Շ․ բազմաթիվ ու բազմապիսի ստեղծագործություններով ըստ ամենայնի ճոխացրել ու, միաժամանակ, XII դ․ հա– մար արդեն ապաժամ մասերից ու ձևերից մաքրել է նույն պաշտոներգությունը՝ սե– փական հեղինակությունները զետեղելով մի շարք հնացած երգերի և երկար ու ձիգ սաղմոսասացությունների Փոխարեն։ Չկա հայկ․ միջնադարյան ծիսական–երաժըշ– տական մի գիրք, որը վերանայած չլինի Ն․ Շ․, իսկ դրանցից մի քանիսը նա լրաց– րել է հիմնովին։ Միջնադարյան ձեռագրե– րում ցրված Ն․ Շ–ու երգերը քննության են ենթարկվում նրանց գրական խոսքի կա– ռուցվածքի (տաղաչափության), ձայնեղա– նակների նշման ու գործնական կիրառման և խազավորման (խազագրերի հյուսված– քի) տեսակետներով։ Բացի այդ, նույն եր– գերի մի ստվար մասն առկա է նաև էջ– միածնում՝ անցած հարյուրամյակում հայկ․ ձայնագրության նոր համակարգի նշաններով ձայնագրված ժողովածունե– րում։ Վերջիններս ներկայացնելով հայոց հոգևոր երգարվեստի, մասնավորապես երգեցողության, ուշ միջնադարյան պատ– կերը՝ միաժամանակ անդրադարձնում են այդ արվեստի հին ու հնագույն շատ շեր– տեր, որով և համեմատելի են միջնադար– յան գրչագիր համապատասխան մատ– յանների հետ։ Հիշյալ ձայնագրյալ ժողո– վածուներում ներփակված Ն․ Շ–ու ավելի քան 200 ստեղծագործությունների (շարա– կանների և պատարագի ու ժամագրքի երգերի) ուսումնասիրումը հնարավորու– թյուն է տալիս գաղաՓար կազմելու նրա երաժշտաբանաստեղծական արտահայա– վելակերպի գլխ․ առանձնահատկություն– ների մասին, տարբերելու այդ ստեղծա– գործության ժանրային–ոճական հիմնա– կան ոլորտները և խորամուխ լինելու նրա արվեստի Փիլ–յան մի քանի էական կողմե– րի մեջ։ Դրանք են՝ ձգտումը դեպի գեղ․ կատարելությունը, որ հոգևոր երգարվես– տում բարձրացնում է երաժշտության գե– ղազգայական ներգործության ուժը, արլ․ ու արմ․ մասնագիտացված արվեստների, այլև սեփական ժողովրդի աշխարհիկ երգ– երաժշտության կենսունակ տարրերի հա– մարձակ օգտագործումը, որ նոր առում– ներ է հաղորդում հոգևոր երգին՝ երբեմն նույնիսկ աշխարհընկալման տեսակետով, վերջապես մեղեդիական ազատ, զարդո– լորուն ոճի զարգացումը, որը բարդ հա– մաձայնույթների (լադերի) ու բաղադըր– յալ (խրոմատիկ) հնչյունաշարի աստի– ճանների անկաշկանդ կիրառման պայ– մաններում քնարական զեղումները հա– ճախ տեղափոխում է ներքին ապրումների ոլորտը։ Ն․ Շ․ հայկ․ միջնադարի այն մե– ծերից Է, որը Գրիգոր Նարեկացու, Մա– նուել և ՜Տրդատ ճարտարապետների, Թո– րոս Ռոսլինի և Սարգիս Պիծակի նման հազվագյուտ արվեստագետների շարքում իր գործունեությամբ արժեքավոր ավանդ է մուծել Վերածննդի շրջանն ու դրան հա– տուկ հումանիզմի շարժումը հեռուներից նախապատրաստելու գործում։ Ն․ ԹահմիզյաԱ Երկ․ Ցիսուս որդի, ԿՊ, 1824։ Բանք չափաւ, Վնտ․, 1830։ Նամականի, Վնա․, 1838։ Թուղթ ընդհանրական, էշմիածին, 1865։ Ողբ Եդե– սիոյ, Ե․, 1973։ Վիպասանութիւն, Ե․, 1981։ Поэзия Армении с древнейших времен до наших дней, под ред․ В․ Брюсова, М․, 1916; Армянская средневековая лирика, сост․ Л․ Мкртчян, М․, 1972․ Գրկ․ Ալիշան Ղ․, Շնորհալի և պարա– գայ իւր, Վնա․, 1873։ Օրմանյան Մ․, Ազգապատում, հ․ 1, ԿՊ, 1912։ Կ ի ր ա կ ո ս Գանձակեցի, Պատմություն Հայոց, Ե․, 1961։ Աբեղյան Մ․, Հայոց հին գրականու– թյան պատմություն, հ․ 2, Ե․, 19Հ6։ Ն ու յ ն ի, Երկ․, հ․ 4, Ե․, 1970։ Դաբրիելյան Հ․, Հայ փիլիսոփայական մտքի պատմություն, հ․ 2, Ե․, 1958։ Հակոբյան Դ․, Ներսես Շնորհալի, Ե․, 1964։ Թահմիզյան Ն․, Ներսես Շնորհալին երգահան և երաժիշտ, Ե․, 1973։ Ներսես Շնորհալի (հոդվածների ժո– ղովածու), Ե․, 1977։ Մնա ցա կ ա ն յ ա ն Ա․, Հայ միջնադարյան հանելուկներ, Ե․, 1980։
ՆԵՐՍԵՍ ՊԱԼԻԱՆԵՆՑ, Պա լիենց, Պ ա լ և ն ց, Պալոն, Պաղոն (XIII դ․ վերջ, Սիս –1363, ենթադրվում է՝ Մանազկերտ), հայ մատենագիր, եկեղե– ցական–քաղաքական գործիչ։ 1330-ական թթ․ եղել է Ուրմիայի եպիսկոպոս։ Հարե– լով հայ ունիթոռներին, հրաժարվել է հայ եկեղեցուց ստացած եպիսկոպոսա– կան կոչումից։ 1336-ին մեկնել է Կիլիկիա, Կաբինի Սիմեոն Բեկ եպիսկոպոսի և այլ համախոհների հետ քարոզել կաթոլիկու– թյուն, լատին, եկեղեցու ծեսերով մկրտել հայերին։ Դրա հետևանքով առաջացել են հուզումներ, և իշխանությունը բան– տարկել ու աքսորել է նրանց համախոհ– ներին։ Հաջողություն չգտնելով Կիլիկյան Հայաստանում4 1338-ին Բենեդիկտոս XII պապից ստացել է Մանազկերտի արքե– պիսկոպոսի պաշտոնը։ 1341-ին Ավինյո– նում պապին է ներկայացրել հայ եկեղե– ցու «մոլորությունների» վերաբերյալ 117 մեղադրանք։ Ն․ Պ․ 1348–51-ին Ավինյոնում ավարտել է Մարտինոս Օպավիացու «ժամանակա– գրություն» երկի թարգմանությունը։ Հա– յոց պատմությունը դիտելով իբրև ընդհա– նուր պատմության մաս՝ Ն․ Պ․ թարգմա– նության մեջ որոշ տեղերում ներմուծել է հայոց պատմությանն առնչվող ժամա– նակագրական տեղեկություններ, վերջում կցելով հայ թագավորների, իշխանների և կաթողիկոսների անվանացանկերը։ Ար– ժեքավոր են Եգիպտոսի սուլթանության կողմից Հռոմկլայի գրավման (1292), Կի– լիկյան Հայաստանում ներքին գահա– կալական պայքարի, եգիպտական սուլ– թանության դեմ հայ–մոնղոլական կռիվ– ևերի ևնի վերաբերյալ տվյալները (թեև դրանցում կան առանձին անճշտություն– ներ)։ Հայ հին թագավորների և իշխաննե– րի անվանացանկերը կազմելիս օգտվել է հիմնականում Մովսես խորենացու և Եվ– սեբիոս Կեսարացու աշխատություննե– րից։ Ն․ Պ․ թարգմանել է նաև լատին․ Մաշտոցը (ծիսարան)՝ ավելացնելով պատ– մական հիշատակագրություններ։ Թարգ– մանությունների բնագրերը պահպանվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ և Վենետիկի Մխիթարյան մատենադարան– ներում։ Երկ․?աԿը ժամանակագրություններ XIII – XVI11 դդ․, հ․ 2, կազմ․ Վ․ Հակոբյան, Ե․, 1956։ Գրկ• Չ ա մ չ յ ա ն Մ․, Պատմութիւն Հայոց, հ․ 3, Վնտ․, 1786։ Ալիշան Ղ․, Հայապա– տում, Վնտ․, 1901։ Օրմանյան Մ․, Ազ– գապատում, հ․ 2, ԿՊ, 1914։Վարդանյա ն Ցու․ Ի․, Ներսես Պալիանենցին վերագրվող ժամանակագրական մի ցանկի մասին, «ՊՐՀ», 1980, Mq 3։ Ցու, Վարդանյան
ՆԵՐՍԵՍՅԱՆ Անայիս Պետրոսի (ծն․ 1937, Բուխարեստ), հայազգի ռումին, բանաս– տեղծուհի, պատմաբան։ Գրում է ռումի– ներեն։ Ավարտել է Բուխարեստի համալ– սարանի պատմության ֆակուլտետը (1961)։ Աշխատակցում է գրական հան– դեսներին, այդ թվում՝ «Նոր կյանք» ռու– մինահայ շաբաթաթերթին, որտեղ, բա– նաստեղծություններից բացի, տպագրում է գրականության, արվեստի և պատմու– թյան հետ առնչվող հոդվածներ։ Հիշա– տակելի են ռումինահայ գաղութի անց– յալը լուսաբանող նյութերը («Հայերու մասին այլ վավերագրեր Վատիկանի գաղտնի դիվանաթուղթերուն մեջ», 1975, 22, «Հայկական ազդեցությունը Մոլդո– վայի բրուտագործության մեջ», 1975, JSP 42, «Հայերը Մոլդովայի հին վավերա– գիրներուն մեջ», 1976, JSP 45 են) հրատա– րակվել են Ն–ի «Ապակե երգիչը» (1973, դասվել է տարվա լավագույն գործերի շարքը), «Քնարական պատկերներ» (1975), «Անցման կնիքը» (1978), «Արևային կշիռ» (1980) ժողովածուները։ Ս․ Քուանջյան
ՆԷՐՍԵՍՅԱՆ Հանրի Բարսեղի [ծն․ 27․ 02․1936, ք․ Ստալինգրադ (այժւՐ Վոլգո– գրադ)], հայ սովետական մաթեմատիկոս, ֆիզմաթ գիտ․ դ–ր (1977)։ 1957-ին ավար– տել է Երևանի համալսարանը։ 1957– 1970-ին աշխատել է ՀՍՍՀ ԳԱ մաթեմա– տիկայի և մեխանիկայի ինստ–ում, 1965– 1979-ին՝ Երևանի համալսարանի ֆի– զիկայի ֆակուլտետի բարձրագույն մա– թեմատիկայի ամբիոնի վարիչ, 1979-ից՝