Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՀՍՍՀ ԴԱ մաթեմատիկայի ինստիտուտի դիֆերենցիալ հավասարումների և ֆունկ– ցիոնալ անալիզի բաժնի վարիչ։ Ն–ի աշխատանքները վերաբերում են ինտեգրա–դիֆերենցիալ (նաե՝ ուշացող արգումենտով) հավասարումների հա– մար եզրային խնդիրներից ծնված բիօրթո– գոնալ վերլուծությունների հետազոտմա– նը, ինտեգրալ հավասարումների և մաս– նական ածանցյալներով դիֆերենցիալ հա– վասարումների ընդհանուր տեսության հարցերին։ Տվել է Վոլտերայի երկրորդ սեռի հավասարման գաղափարի ընդհան– րացումը։ Իրական բնութագրիչներով թույլ հիպերբոլական հավասարումների համար Կոշիի խնդրի հետազոտության ասպարե– զում Ն․ ստացել է կարեոր արդյունքներ։ Ռ․ Աւեքսանդրյան

ՆԵՐՍԵՍՏԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ, հիմնադրվել է 1836-ին, Կ․ Պոլսի Իոսսգյուղ թաղամա– սում։ Երկսեռ դպրոց՝ երկրորդական վար– ժարանի ծրագրով, չորս բաժնով, կրթա– կան պարտեզ (3–5 տարեկան), նախնա– կան ընտելարան (5–7), միջին նախա– կրթարան (7–9), վերին բաժին (9–14)։ Դասավանդվել են հայերեն, ֆրանս․, անգլ․, թուրքերեն, բարոյագիտություն, ճարտասանություն, տրամաբանություն, իմաստասիրություն, կրոն, ազգային և տիեզերական պատմություն են։ 1856-ին կազմակերպվել է աշակերտական թատ– րոն, իսկ 1861-ին՝ գթության ընկերություն՝ վարժարանի նյութական վիճակը կայու– նացնելու նպատակով։ Դասավանդել են Պ․ Սիմոնյանը, Հ․ Վարդանյանը, Հ․ Եզեկ– յանը, Թ․ Զորայանը (Չելեպի), Ռ․ Պեր– պերյանը, Ա․ Չաքյանը և ուրիշներ։ Սո– վորել են Ե․ Աղաթոնը, Ռ․ և Կ․ Պերպեր– յանները, Դ․ Պեզազյանը, Ե․ Տեմիրճի– պաշյանը և ուրիշներ։ Այժմ գիշերօթիկ է, ունի նախակրթարանի երեք և լրացուցիչ դասարաններ (100 սովորող)։ Ա․ Իգնաայան

ՆԵՐՍԵՍՏԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ, հիմնվել է 1856-ին, Այնթապում (Կիլիկիա)։ Կոչվել է Ներսես Շնորհաւու անվամբ։ Եղել է արական 6-ամյա նախակրթարան՝ ծաղ– կոցի առանձին բաժնով։ Աշակերտության թիվը տատանվել է 400–500-ի միջև։ Կա– ռավարել է ազգային վարչության նշանա– կած հոգաբարձությունը։ Կրթական ծրա– գիրը խալֆայական դպրոցների ծրագրե– րից տարբեր է եղել։ Դասավանդվել են հայոց լեզու, հայոց պատմություն, աշ– խարհագրություն, մաթեմատիկա, կրոն, թուրքերեն քերականություն, թուրք․, անգլ․, երգեցողություն,վայելչագրություն, գծագրություն։ Դասավանդել են Մ․ Սա– րաֆյանը, Ս․ Տեմիրճյանը, Հ․ Արսլան– յանը, Ն․ Ներսիսյանը, Հ․ Փափազյանը, Ս․ Մարբոյանը, Մ․ Արսլանյանը, Ե․ Տե– միրճյանը։ Փակվել է 1915-ին։

ՆԵՐՍԵՍՅԱՆՑ Վլադիկ Սմբատի (ծն․ 2․10․ 1938, Ստեփանակերտ), հայ սովետական իրավաբան։ Իրավաբանական գիտ․ դ–ր (1975)։ Ավարտել է Մոսկվայի համալսա– րանի իրավաբանական ֆակուլտետը (1961)։ 1965–70-ին եղել է «Սովետսկոյե գոսուդարստվո ի պրավո» («Советское государство и право») ամսագրի խըմ– բագրության բաժնի վարիչ։ Աշխատել է ԱԱՀՄ ԴԱ պետության և իրավունքի ինստ–ում, 1980-ից՝ պետության, իրա– վունքի և քաղ․ ուսմունքների պատմության բաժանմունքի վարիչ; Ն․ հետազոտել է իրավունքի փիլ–յան, իրավաքաղաքական մտքի տեսության և պատմության, իրավա– բանական գիտությունների մեթոդաբա– նության են հարցեր։ Երկ․ Гегелевская философия права։ исто-* рия и современность, М․, 1974; Сократ* М․, 1977; Гегель, М․, 1979; Политические учения Древней Греции, М․, 1979․ Կ․ Միրումյան

ՆԵՐՍԵՍՈՎ Եվգենի Վիկտորի (ծն․ 13․9․ 1921, Մոսկվա), սովետական դիվանա– գետ, ՍՍՀՄ արտակարգ և լիազոր դես– պան (1978)։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ 1951-ին ավարտել է Մոսկվայի միջազգա– յին հարաբերությունների ինստ–ը և նույն թվականից անցել դիվանագիտական աշ– խատանքի։ 1962–65-ին պատասխանա– տու աշխատանք է կատարել ՍՍՀՄ արտ– գործմինիստրության կենտրոնական ապարատում; 1965–69-ին եղել է ՍՍՀՄ դեսպանության խորհրդական Սիրիայում, 1969–74-ին՝ ՍՍՀՄ դեսպան Չաղի Հան– րապետությունում, 1978-ից՝ Մարոկկո– յում։

ՆԵՐՍԵՍՈՎ Իգոր Լեոնի [ծն․ 24․1․1920, Բաքու], սովետական սեյսմոլոգ, ՀՍՍՀ ԴԱ թղթակից անդամ (1982)։ 1943-ին ավարտել է Մոսկվայի համալսարանը, 1949–70-ին աշխատել է ՍՍՀՄ ԳԱ Երկրի ֆիզիկայի ինստ–ում, որպես ռեգիոնալ սեյսմիկության և երկրաշարժերի կանխա– տեսման լաբորատորիայի վարիչ, կոմպ– լեքսային սեյսմոլոգիական արշավախըմ– բի պետ, 1955-ից՝ Տաջիկական սեյսմո– լոգիական արշավախմբի պետ։ ՍՍՀՄ ԳԱ սեյսմոլոգիայի և սեյսմակայուն շինարա– րության միջգերատեսչային խորհրդի նա– խագահի տեղակալ (1973-ից) և ՀՍՍՀ ԳԱ վերգետնյա տիեզերական երկրաֆիզի– կական սեյսմականխատեսումային հա– մակարգի ստեղծման հատուկ կոնստրուկ– տորային բյուրոյի դիրեկտորի տեղակալ (1982-ից)։ Ն–ի գիտ․ աշխատանքները վե– րաբերում են Երկրի կեղեի և վերին թիկ– նոցի կառուցվածքի ուսումնասիրման և երկրաշարժերի կանխատեսման նոր մե– թոդների մշակմանն ու սեյսմաշրջանաց– ման խնդիրների լուծմանը։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատ– վո նշան» շքանշաններով։ Ա․ Քոչարյան

ՆԵՐՍԵՍՈՎԻՁ Աստվածատուր (նաե՝ Դեո– դատ, Բոգդան), տես Աստվածատուր Ներ– սեսովիչ։

ՆԵՐՍԻՍՅԱՆ Աշխեն Գրիգորի [15(27)․9․ 1893, Ելիզավետպոլ (այժմ՝ Կիրովա– բադ)–25․5․1965, Երևան], հայ սովետա– կան օդերեութաբան։ Օդերևութաբանու– թյան հիմնադիրներից ՀՍՍՀ–ում։ Աշխար– հագրական գիտ․ թեկնածու (1947)։ Ավար– տել է Լենինգրադի համալսարանի ֆի– զիկամաթեմատիկական ֆակուլտետը (1915)։ ՀՍՍՀ–ում կազմակերպել է օդերև– ութաբանական ցանց։ 1919–30-ին եղել է Հայաստանի հողժողկոմատի օդերևու– թաբանության ցանցի վարիչ։ 1930-ից՝ Հիդրոօդերևութաբանական կոմիտեի նա– խագահի տեղակալ, 1936-ից՝ Հիդրոմետ– ծառայության վարչության օդերևութաբա– նության բաժնի պետ։ Դասախոս ել է Երե– Ի․ Լ․ Ներսեսով Բ․ Պ․ Ներսիսյան վանի համալսարանում (1924–48) և Հայկ․ գյուղատնտ․ ինստ–ում (1930–65)։ Ն–ի գիտ․ աշխատանքները վերաբերում են ՀՍԱՀ կլիմայի առանձնահատկություննե– րին, օդերեութաբանությանը։ Պարգևա– տրվել է Լենինի շքանշանով։ Երկ․ Հայաստանի կլիման, Ե․, 1964։

ՆԵՐՍԻՍՅԱՆ Աշոտ Պավելի (Պարույրի) [ծն․ 14(27)․10․1904, Ալեքսանդրապոլ], հայ սովետական դերասան։ ՀՍՍՀ վաստ․ ար– տիստ (1954)։ Ավարտել է Մոսկվայի հայ– կական դրամատիկական ստուդիան։ 1927-ին խաղացել է Երևանի, 1928–32-ին՝ Լենինականի, 1932–45-ին՝ Բաքվի, 1945-ից՝ Սունդուկյանի անվ․ թատրոննե– րում։ Լավագույն անձնավորումներից են՝ Սուրեն (Շիրվանզադեի «Պատվի համար»), Բելոգուբով, Տիխոն (Ա1 Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն», «Ամպրոպ»), Հարրի (Կ․ Սիմոնովի«Ռուսական հարց»)։ Նկարահանվել է «Հայֆիլմ», «Ադրբեջան– ֆիլմ», «Մոսֆիլմ», «Լենֆիլմ» ստուդիա– ներում։ Բ․<,ովակիմյան

ՆԵՐՍԻՍՅԱՆ Բաբկեն Պողոսի [ծն․ 5(18)․ 7․1917, Թիֆլիս], հայ սովետական դերա– սան։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1972)։ ՍՄԿԿ անդամ 1941-ից։ Դեռևս դպրոցական տա– րիներին (1933-ից) հանդես է եկել Թիֆլի– սի պատանի հանդիսատեսի հայկ․ թատ– րոնում։ Ն–ի՝ պրոֆեսիոնալ վարպետու– թյուն ձեռք բերելու գործում մեծ դեր են ունեցել ռեժիսորներ Ա․ Աբարյանը և Ս․ Քափանակ յանը։ 1944–56-ին աշխա– տել է Թբիլիսիի հայկ․ դրամատիկական թատրոնում, ուր ստեղծել է մի շարք լա– վագույն կերպարներ՝ Պեպո (Սունդուկ– յանի «Պեպո», 1945), Միքայել («Քաոս», ըստ Շիրվանզադեի, 1945), Կարապետ Մինայիչ(Մ․ Քոչարյանի «Հարազատ մար– դիկ», 1947), Կարլ և Ֆրանց Մոոր (Շիլլե– րի «Ավազակներ», 1950), Կաջար (Վուր– ղունի «Վագիֆ», 1952)։ 1956-ից Ն․ աշ– խատում է Սունդուկյանի անվ․ թատրո– նում։ Այստեղ Ն–ի դերացանկը հարստա– ցել է նոր, աչքի ընկնող կատարումներով՝ Մաուրիսիո (Կասոնայի «Ծառերը կանգ– նած են մահանում», 1957), Բեն Ալեքսանդր (Վ․ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է», 1961), Արա Գեղեցիկ, Սրտավազդ (Ն․ Զարյանի «Արա Գեղեցիկ», 1965, «Սր– տավազդ և Կլեոպատրա», 1968), Նապո– լեոն (Սարդուի «Մադամ Սան–ժեն», 1972)* Օսեվւ (Սունդուկյանի «Քանդած օջախ», 1979)։ Հաջողությամբ է կերտել Վ․ Ի․ Լենինի կերպարը Պոգոդինի «Երրորդը՝ պաթետիկականը» (1960) և Զ․ Դարյանի «Հանրապետության նախագահը» (1970) պիեսների ներկայացումներում։ 1957-ից