Երկ․ Նարոդնիկական խմբակներն Անդր– կովկասում 1870–1880-ական թթ․* Ե․, 1940։ Հայ ժողովրդի ազատագրական պայքարը թուրքական բռնապետության դեմ 1850–1870 թթ․, Ե․, 1955։ Դեկաբրիստները Հայաստա– նում, Ե․, 1958։ Из истории русско-армян– ских отношений, кн․ 1–2, Е․, 1956–61; Оте– чественная война 1812 года и народы Кав– каза, Е․, 1965; А․ В․ Суворов и русско-ар– мянские отношения в 1770–1780-х годах, Е․, 1981․ Վ․ Բարխուդարյան ՆԵՐՍԻՍՅԱՆ Ներսես Հովհաննեսի [1885, գ․ Աստապատ (Նախիջևանի գավառ)– 1937], Անդրկովկասում հեղափոխական շարժումների մասնակից։ ՍՄԿԿ անդամ 1911-ից։ 1912-ին հեղափոխական գործու– նեության համար աքսորվել է Աստրա– խան։ 1915-ին վերադարձել է Թիֆլիս և շարունակել ընդհատակյա կուսակցական գործունեությունը։ 1920-ին աշխատել է Վրաստանում՝ ՌՍՖՍՀ ներկայացուցչու– թյունում։ 1921–23-ին աշխատել է Վրաց․ ՍՍՀ արհմիությունների խորհրդում, 1923–30-ին՝ ՎԿ(ր)Կ ԿԿ–ում։ 1930–37-ին Ն․ ղեկավար աշխատանք է տարել Պետ– բանկի Անդրկովկասյան գրէսսենյակում և Անդրկովկասյան հեռագրական գործա– կալությունում։ Հ․ Օհանյան ՆԵՐՍԻՍՅԱՆ Ստեփան Սարգսի [20․9․ 1892, գ․ Վերին Ագուլիս (այժմ՝ Նախիջևա– նի ԻՍՍՀ Օրդուբադի շրջանում)–20․6․ 1965], հայ սովետական պատմաբան, մանկավարժ։ Դոցենտ (1930)։ ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1946)։ Ավարտել է Մոսկվա– յի համալսարանի պատմալեզվաբանական ֆակուլտետը (1918)։ 1921–22-ին եղել է ՀՍԽՀ ժողկոմսովետին կից անգրագիտու– թյան վերացման կենտրոնական հանձնա– ժողովի նախագահ։ 1924-ին հրավիրվել է Երևանի համալսարան։ 1938–52-ին եղել է հին աշխարհի պատմության ամբիոնի վարիչ։ Դասավանդել է Հին Հունաստանի, Հին Հռոմի, միջին դարերի, Ռուսաստանի պատմություն, աղբյուրագիտություն ու պատմագրություն։ ՍՍՀՄ III գումարման Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգե– վատրվել է Լենինի շքանշանով։ Պ․ Հովհաննիսյան ՆԵՐՍԻՍՅԱՆ (Ներսեսյան) Ստե– փանոս Հակոբի [1815, Երևան–23․3․ (4․4)․1884, Թիֆլիս], հայ նկարիչ։ Սովո– րել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ 1840-ին ավարտել է Պետերբուրգի գեղար– վեստի ակադեմիան (դասատուներ՝ Ա․ Զաուերվեյդ և Ա․ Վառնեկ) «ոչ դասա– կան» նկարչի կոչումով։ Նրա կրթության գործում ակտիվ մասնակցություն են ունե– ցել К Աբովյանը և Վ․ ժուկովսկին։ 1846-ին Ն․ նկարչություն է դասավանդել Թիֆլիսի դպրոցներում։ Կարճ ժամանակ աշխատեւ է Շուշիում, մանկավարժական աշխատանքը զուգորդելով հասարակա– կան գործունեությանը, ակտիվ մասնակ– ցություն ունեցել «Թանգարան վերածնու– թյան»-ի հիմնադրմանը։ Ն–ի լուսավորա– կան գաղաֆարների ձևավորմանը նը– պաստել է նաև նրա մտերմությունը ժա– մանակի անվանի մտավորականների (Գ․ Սունդուկյան, Ս․ Նազարյան, Մ․ Ֆա– թալի Ախունդով, Հ․ Այվազովսկի, Պ․Պռոշ– յան, Գ․ Ախվերդյան և ուրիշներ) հետ։ Ստեղծել է պատմական ու ժանրային Ս․ Հ․ Ներսիսյան նկարներ, դիմանկարներ, բնանկարներ։ Ն–ի «Ինջույք Քուռ գետի ափին» նկարը (1860-ական թթ․, Հայաստանի պետ․ պատ– կերասրահ) նոր շրջանի հայ կերպարվես– տի առաջին ժանրային պատկերն է, որ– տեղ հին Թիֆլիսի կենցաղից ընտրված թեման արտացոլված է սոցիալական որոշ ընդհանրացմամբ։ Ն․ վարպետորեն է կի– րառել կոմպոզիցիայի կառուցման ակա– դեմիական գիտելիքները, ժամանակի կա– նոնիկ դարձած գունա–տարածական մե– թոդը, որտեղ զգալի դեր են խաղում նաե տեղական գեղանկարչական սկզբունքնե– րը։ Այս հանգամանքը շատ ավելի զգալի է նրա դիմանկարներում։ Մ․ Արղության– Երկայնաբազուկի (1849), Անհայտ տղա– մարդու (երկուսն էլ՝ Հայաստանի պետ․ պատկերասրահում, Երևան), Ա․ Տեր–Ղու– կասյանի, Գ․ Ակիմյանի (երկուսն էլ՝ Վրաց․ ՍՍՀ արվեստի թանգարանում, Թբի– լիսի), Անհայտ կնոջ (Արևելքի ժողովուրդ– ների արվեստների թանգարան, Մոսկվա) դիմանկարներում առկա է Հ․ Հովնաթան– յանի դպրոցի որոշակի ազդեցությունը։ Ս․Ներսիսյան, «Խնջույք Քուռ․ գետի ափին»- (1860-ական թթ․, Հայաստանի պետա– կան պատկերասրահ, Երևան) «Վ․ Բեյբության»-ի (1857, Հայաստանի պետ․ պատկերասրահ) գեղարվեստա–կեր– պարային ելակետը հանդիսային դիմա– նկարն է, որտեղ զգալի տեղ է հատկաց– ված արտաքին մանրամասների շեշտա– դրմանը։ Սրանց կողքին Ն․ ստեղծել է գործեր («Անհայտ կին», «Մելիք–Ադամ– յան», երկուսն էլ՝ Հայաստանի պետ․ պատ– կերասրահում, «Գ․ իզմիրյան», Ե․ Չա– րենցի անվան գրականության և արվես– տի թանգարան, Երևան), որոնցում պար– զորոշ է դեմոկրատական արվեստի գաղա– Փարա–գեղարվեստական ազդեցությունը։ Ն–ի ստեղծած «Մեսրոպ Մաշտոց»-ը U «Սահակ Պարթև»–ը (1882, էջմիածնի վե– հարան), ժամանակի ազգային ինքնագի– տակցությունից բխած տրամադրություն– ների գեղարվեստական արտահայտու– թյունները լինելով, նկարչին բերել են մեծ ճանաչում։ Ն․ ավարտին է հասցրել XVII–XVIII դդ․ հայ կերպարվեստի զար– գացումը և այն կապել XIX դ․ 2-րդ կեսի արվեստի հետ։ Գրկ․ Ղազարյան Մ․, ՍտեՓանոս Ներ– սիսյան, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ», 1962, № 1։ Մ․ Ղազարյան ՆԵՐՍԻՍՅԱՆ ԴՊՐՈՑ, հիմնվել է 1824-ին, Թիֆլիսում, Ներսես և Աշւոարակեցու նա– խաձեռնությամբ։ Սկզբնապես կոչվել է Թիֆլիսի հայոց ուսումնարան։ Առաջին ուս․ տարում ունեցել է 3 դասարան, 80 աշակերտ, հաջորդ երկու տարիներին բացվել են 4-րդ և 5-րդ դասարանները, սովորողների թիվը հասել է 360-ի։ Տե– սուչն էր Հ․ Աչաւէդարյանը։ Նրա տնօրի– նության տարիները (1824–30) եղել են դպրոցի կյանքի ամենաբեղմնավոր շրջա– նը, որը իրավամբ կոչվել է «դար Ալամ– դարյանի»։ Հիմնադրման օրից ունեցել է տպարան։ 1826–37-ը Ն․ դ․ կոչվել է Թիֆլիսի Ներսիսյան հայոց ուսումնարան (դպրոց)՝ կրելով որոշակիորեն աշխար– հիկ բնույթ։ 1835-ին ունեցել է 70 աշա– կերտ, 7 ուսուցիչ։ 1836-ին Փակվել է, 1837-ին վերաբացվել որպես հոգևոր սե– մինարիա՝ 4 դասարանով։ Կաթողիկոս դառնալով, Ն․ Աշտարակեցին վերակա– ռուցել է դպրոցը միջնակարգի ծրագրով։ 1848-ին կազմել է հոգաբարձություն։ 1850-ից Գ․ Պաականյանի (ժամանակա– վոր տեսուչ) նախաձեռնությամբ ստեղծվել է գիշերօթիկ բաժին։ Դպրոցի համար վե– րածնության շրջան են եղել Պ․ Շանշյանի տեսչության տարիները (1852–57)։ 1869–71-ը տեսուչ էր Ս․ Նազարյանը։ Բարեփոխումների հետ միասին նա հա– տուկ ուշադրություն է դարձրել հայոց լեզ– վի (աշխարհաբար) ուսուցմանը։ Սակայն, դիմադրության հանդիպելով, Նազարյա– նը հեռացել է Թիֆլիսից։ Իր տեսչության ընթացքում (1874–79) մեծ բարեփոխում– ներ է կատարել Ս․ Մանդինյանը։ Նրա նախաձեռնությամբ ու ծրագրով 1877-ին բացվել է 6-րդ դասարան (որով դպրոցը դարձել է լրիվ միջնակարգ), 1878-ին՝ մասնագիտական մանկավարժական դա– սարան (7–րդ)՝ հայկ․ ծխական դպրոցնե– րի համար ուսուցիչներ պատրաստելու նպատակով։ 1885–86 ուս․ տարում ունե– ցել է 7 դասարան, 27 ուսուցիչ, 487 աշա– կերտ։ Դարի վերջում աշակերտների թիվը հասել է 712-ի։ 1906–07 ուս․ տարում 3 նախապատրաստական և 7 հիմնական դասարաններում (Հավլաբարի և Սոլոլա– կի բաժանմունքների հետ միասին) սո– վորել է 1071 աշակերտ։ 1908-ին փակվել է Սոլոլակի բաժանմունքը, 1910-ին՝ Հավլաբարինը։ 1914–15 ուս․ տարում դպրոցի ուսման տևողությունը 11 տարի էր (4 նախապատրաստական դասարան, 7 հիմնական)։ 1920–21 ուս․ տարվանից ավելացել է 8-րդ դասարանը։ 1924-ին Ն․ դ․ տվել է իր վերջին 25 շրջանավարտ– ները։ 1925-ից կոչվել է աշխատանքային դպրոց։ Ն․ դ–ում սովորել են Ի․ Աբովյանը, Ս․ Նազարյանը, Պ․ Պռոշյանը, Ղ․ Աղա– յանը, Հ․ Թումանյանը, Դ․ Դեմիրճյանը, կուսակցական ու պետ․ գործիչներ Հ․ Բը–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/260
Արտաքին տեսք