Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Ներսիսյան դպրոցի շենքը ժըշկյանը (Դայ), Ա․ Միկոյանը, հայ մշա– կույթի շատ երախտավորներ։ Տարբեր ժամանակներում դասավանդել են Ղ․ Աղա– յանը, Ս․ Պալասանյանը, Պ․ Պռոշյանը, Դ․ Սունդուկյանը, Ծերենցը, Ա․ Բահա– թըրյանը, Լեոն, Ս․ Լիսիցյանը, Գ․ Լևոն– յանը, Մ․ Աբեղյանը, Հ․ Հովհաննիսյանը, Ս․ Մալխասյանը, Հ․ Մանանդյանը և ուրիշներ։ Ն․ դ–ում է աշխատել ադրբե– ջանցի լուսավորիչ Մ․ Ֆաթալի Ախունդռ– վը։ 1951-ից Երևանում գործում է ներսիս– յանցիների կամավոր ընկերությունը։ Գրկ․ և ր ի ց յ տ ն Ա․ք Պատմություն 75-ամյա գոյության Ներսիսյան հայոց հոգե– վոր դպրոցի, հ․ 1 (1824 – 1899), Թ․, 1898։ Մ ալխասյան Սա․, Համառոտ պատմու– թյուն Ներսիսյան հոգևոր դպրոցի 75-ամյա գոյության (1824 – 1899), Թ․# 1900։ Սան– թ ր ո ս յ ա ն Մ․, Արեելահայ դպրոցը 19-րդ դարի առաջին կեսին, Ե․, 1964։ Անմոռաց դեմքեր․ Ներսիսյան դպրոցի սաներ, Ե․, 1965։ Հայ մշակույթի օրրանը, Ե․, 1971։ Գ ր ի– գ ո ր յ ա ն Գ․, Ներսիսյան դպրոց, Ե․, 1975։ Ս․ խուղոյան

ՆԵՐՎԻ (Nervi) Պիեռ Լուիջի (1891 – 1972), իտալացի ինժեներ, ճարտարա– պետ։ Արմոցեմենտային կոնստրուկցիա– ների ստեղծողը։ Սովորել է Բոլոնիայի համալսարանի ինժեներական ֆակուլ– տետում (1908–13)։ Աշխատել է «Եր– կաթբետոնե կառույցների ընկերու– թյունում (1913–28)։ 1928-ին Հռոմում հիմնել և ղեկավարել է «Ներվի և Նեբիո– զի>, իսկ 1932–72-ին՝ «Ներվի և Բարտո– լի> շինարարական ֆիրմաները։ Ն–ին միջազգային ճանաչում է բերել Ֆլորեն– ցիայի ստադիոնի կառուցումը (1929–32)։ Պ․ Լ․ Ներվի․ Սպորտի փոքր պալատը՝ Պալացցետտոն (1956–57, ճարտ․ Ա․ Վիտելլոց– ցիի հետ) Հռոմում 1935––40-ին կառուցել է Օրվիետոյի, Օր– բետելլոյի օդանավակայանների հանգար– ները։ Լավագույն գործերից են․ Հռոմում՝ Սպորտի փոքր պալատը (1956–57), Սպոր– տի մեծ պալատը (1958–59), Ֆլամինիո ստադիոնը (1957–59), Թուրինում՝ Աշ– խատանքի պալատը (1961, ճարտ․ Ա․ Ներ– վիի հետ), Փարիզում՝ ՅՈԻՆԵՍԿՕ–ի շեն– քը (1957, ճարտ․ Մ․ Լ․ Բրոյերի և P․ Զեր– ֆյուսի հետ), Միլանում՝ Պիրելլի ֆիրմա– յի 32-հարկանի շենքը (1956–60, ճարտ․ Զ– Պոնտիի հետ)։ Ն–ի վերջին կառույցը Վատիկանի Ընդունելությունևերի դահլի– ճըն է։ Երկ․ Строить правильно․․․, М․, 1956; Ntio- ve strutture, Milano, 1963․ Գրկ․№ в а н о в a E․ К․, К а ц н e л ь- c о н Р․ А․, Пьер Луиджи Нерви, М․, 1968․ U․ Զարրսն 1»էՐՎԻՋԱ՝(<լատ․ nervus,<hnLh․vei5pov– նյարդ, ջիղ),ֆիզիոլոգիական ուղղություն, որն ընդունում է մարդու և կենդանիների օրգանիզմներում կենսական պրոցեսնե– րի և ֆունկցիաների կարգավորման մե– խանիզմում նյարդային համակարգի գե– րադասելի նշանակությունը։ Օրգանիզմում նյարդային համակարգի կարևոր դերի մասին արտահայտվել են դեռևս Ֆ․ Մա– ժանդին (1830), Կ․ Բեռնարը (1866) և ուրիշներ։ Սակայն Ն–ի, որպես տեսու– թյան, զարգացումը կապված է ռուս գիտ– նականների՝ ի․ Մեչենովի, Ս․ Պ․ Բոակի– նի, Ի․ Պավւովի (որը և ֆիզիոլոգիայի մեջ մուծել է «Ն․> հասկացությունը, 1883) Ար– ևունների հետ։ Ն–ի գաղափարը զարգաց– վել է Ի․Պավլովի՝ արյան շրջանառության և մարսողության ֆիզիոլոգիայի վերաբեր– յալ աշխատանքներում և առավել ամբող– ջականության հասցվել բարձրագույն նյարդային գործունեության մասին ուս– մունքում։ Ն–ի ուղղությունը մեծ ազդեցու– թյուն է ունեցել ՍՍՀՄ–ում ֆիզիոլոգիա– յի զարգացման վրա և իր արտացոլումը գտել Լ․ Օրրելու,Կ․ Բիկովի, Ա․ Սպերանս– կու, Ն․ Վվեդենսկու, Սև Ուխտոմսկու, ի․ Բերիտաշվիլու, Խ․ Կոշտոյանցի, է․ Հաս– րաթյանի, Ա․ Քարամյանի աշխատանք– ներում։ Սակայն ՍՍՀՄ ԴԱ և ԲԴԱ միաց– յալ սեսիայից (1950) հետո Ն–ի գաղա– փարը որոշ ֆիզիոլոգների կողմից ան– հիմն կերպով բացարձակացվեց։ Դրա հե– տևանքով թերագնահատվեց հորմոնային և հումորալ կարգավորման դերը։ Նյար– դահումորալ կարգավորման մասին ժամա– նակակից պատկերացման համաձայն ֆի– զիոլոգիական պրոցեսների կարգավոր– ման գործում էական նշանակություն է տրվում ոչ միայն նյարդային կարգավոր– մանը, այլև հումորալ–հորմոնային գոր– ծոններին։

ՆԵՐՎՅՈՒՐ (ֆրանս․ nervure,< լատ․ ner- vus – ջիղ, նյարդ), տես Ջւաղեղ։

ՆԵՐՏԱՇ ՀԱՍՏՈՑ, մետաղահատ հաստոց, նախատեսվում է գայլի– կոնման, անցքալայնման, ներլայնման, ներտաշման, ուղղաձիգ հարթ մակերևույթ– ների (գլանային, մատային, ձևավոր ֆրեզներով) և պարուրակների մշակման համար։ Ըստ աշխատանքային իլի դիր– քի Ն․ հ–ները բաժանվում են երկու խմբի՝ հորիզոնական և ուղղաձիգ, որոնք կարող են ունենալ մեկ կամ մի քանի իլ, ըստ դետալի մշակման հնարավորությունների՝ ունիվերսալ և հատուկ նշանակման։ Առա– վել տարածված են ունիվերսալ հորիզո– նական Ն․ հ–ները, որոնցում գլխավոր շարժումը իլի պտտական շարժումն է։ Կախված մշակման բնույթից և օգտագործ– վող գործիքից, մատուցման շարժումը կարող է հաղորդվել գործիքին կամ մշակ– վող դետալին, որը տեղադրվում է հաստո– Նկ․ 1․ 2Մ614 մակնիշի հորիզոնական ներտաշ հաստոց Նկ․ 2․ 2Մ615 մակնիշի հորիզոնական ներտաշ հաստոց ցի աշխատանքային սեղանի վրա։ Առա– ջին դեպքում մատուցումը հաղորդվում է իլին՝ առանցքի ուղղությամբ, իլի կոճ– ղին՝ ուղղաձիգ ուղղությամբ, կամ իլի հարթօղակի կտրիչ սահնակին՝ շառավղի ուղղությամբ։ Երկրորդ դեպքում որպես մատուցման շարժում օգտագործվում են աշխատանքային սեղանի երկայնական և լայնական տեղաշարժերը։ Ն․ հ–ի զարգացման տենդենցներն են․ կոշտության և թրթռակայունության բարձ– րացում, շարժական հանգույցներում շըփ– մաև Փոքրացում, թվային ինդիկացիայի համակարգի, թվային ծրագրային կառա– վարման, մշակման պրոցեսի հեռադիտ– ման և վերահսկման մեթոդների կիրա– ռում։ Հորիզոնական Ն․ հ–ները բնութա– գրող հիմնական չափը իլի արտաքին տրամագիծն է (63, 80, 90, 110 և մինչև 300 ւէՎ)։ Հայկական ՍՍՀ–ում հորիզոնական Ն․ հ–ներ արտադրում է Չարենցավանի հաստոցաշինական գործարանը (նկ․ 1, նկ․ 2)։ Ո* Աճեմյան

ՆԵՐՈԻ Զավահառլալ (1889–1964), Հընդ– կաստանի ազգային–ազատագրական շարժման առաջնորդներից, պետ․ և քաղ․ գործիչ։ Սովորել է Հարրոուում և Քեմբրի– ջում (Մեծ Բրիտանիա)։ 1912-ին մտել է Հնդկական ազգային կոնգրեսի (ՀԱԿ) մեջ։ 1918-ից Մ․ Գանդիի համախոհն ու մերձավոր գործընկերն էր, 1920-ական թթ․՝ ՀԱԿ–ի ձախ թևի առաջնորդներից, 1929–30, 1936–37, 1946, 1951–54-ին՝ ՀԱԿ–ի նախագահը։ 1920–30-ական թթ․ արտասահմանում ծանոթացել է մարք– սիզմի դասականների աշխատություննե– րին։ 1927-ին հոր հետ այցելել է ՍՍՀՄ (այնուհետև՝ 1955, 1961-ին), մասնակցել