ՆԵՐՔԻՆ ՀՈՌՍ ԹԱՂ, գյուղ Լեոնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտա– կերտի շրջանում, շրջկենտրոնից 2 կմ հա– րավ։ Խաղողագործական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացա– հատիկային, բանջարաբոստանային և կե– րային կուլտուրաների մշակությամբ, պտղաբ ուծությամբ, անասնապահու– թյամբ, շերամապահությամբ։ Ունի միջ– նակարգ դպրոց, գրադարան, կուլտուրա^ յի պալատ, պրոֆտեխ․ ուսումնարան, կինո, փոստ, մանկապարտեզ, ալրաղաց։ Գյուղի շրջակայքում պահպանվել են հին բնակավայրերի մնացորդներ, գերեզմա– նոցներ, եկեղեցիներ (XII-XVII դդ․), խաչքարեր (IX–XIV դդ․)։
ՆԵՐՔԻՆ ՃԱՊՈՆԱԿԱՆ ԾՈՎ, Մետո Ն ա յ կ ա յ, ծովերի և նեղուցների՝ ծո– վային ավազանների համակարգ Հոնսյու, Կյուսյու և Սիկոկու կղզիների միջե։ Խա– ղաղ օվկիանոսին միացած է Կիի և Բուն– գո, ճապոնական ծովին՝ Սիմոնոսեկի նե– ղուցներով։ Երկարությունը 445 կմ է, լայնությունը՝ մինչև 55 կմ, խորությունը՝ 20–60 մ (առավելագույնը՝ 241 մ)։ Մա– կերեսին ջրի միջին ջերմաստիճանը փե– տըրվարին մոտ 16°C է, օգոստոսին՝ մոտ 27°C, աղիությունը՝ 30–34°/00։ Ափերը կտրտված են։ Շատ են կղզիները։ ճապո– նիայի ներքին ջրային ուղին է։ Կա ձըկ– նորսություն։ Գլխավոր նավահանգիստ– ներն են Կոբեն, Օսական, Մոձին, Սիմո– նոսեկին, Կուրեն (ռազմածովային բա– գա է)։ ՆէՐ*ԻՆ ՄՈԼՈՐԱԿՆԵՐ, Արեգակին ամե– նամոտ չորս՝ Մերկուրի, Վեներա, Երկիր, Մարս մոչորակները։
ՆԵՐՔԻՆ ՄՈՆՂՈԼԻՍ, տես Մոնղաիա Ներքին։
ՆԵՐՔԻՆ ՇՈՐԺԱ, գյուղ Հայկ․ ՍՍՀ Վար– դենիսի շրջանում, շրջկենտրոնից 13 կմ հվ–արլ․։ Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացա– հատիկի, կերային կուլտուրաների մշա– կությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, Ներքին Շորժա գրադարան, կապի բաժանմունք, կինո, մանկապարտեզ, բուժկայան։ Հայտնի է XYII դարից։
ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱ, տես Շուկա։
ՆԵՐՔԻՆ ՇՓՈհՍ* պինդ մարմին– ներում, դեֆորմացիայի ժամանակ մարմնին հաղորդվող մեխանիկական Էներգիան անդարձելիորեն ջերմայինի փոխակերպելու հատկություն։ Պինդ մարմ– նում Ն․ շ–ման հետևանքով առաձգական տատանումները մարում են, իսկ ստի– պողական տատանումների ամպլիտուդը ռեզոնանսի ժամանակ մնում է վերջավոր։ Ն․ շ–ման չափը դեֆորմացիայի Փակ ցիկ– լի ընթացքում ցրված Էներգիայի և առա– վելագույն դեֆորմացիայի ժամանակ մարմնի կուտակած առաձգական Էներ– գիայի հարաբերությունն Է։ Ն․ շ․ չավւե– լու համար օգտվում են դեֆորմացիայի ժամանակ մարմնի ջերմաստիճանի Փո– փոխության, տարբեր հաճախականու– թյունների դեպքում ազատ և ստիպողա– կան տատանումների ամպլիտուդների, առաձգական ալիքների մարման ուսում– նասիրություններից։ Հեղուկներում և գազեր ու մ Ն․ շ–ման մասին տես Մածուցիկության հոդվածում։
ՆԵՐՔԻՆ ՁԱՅԼՈհ, գյուղ Լեռնային Ղա– րաբաղի Ինքնավար Մարզի Մար տակ եր– տի շրջանում, Թարթառ գետի ավւին, շրջկենտրոնից 16 կմ հյուսիս–արևելք։ Միավորված է Վերին Չայլուի խաղողա– գործական սովետական տնտեսության հետ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, բուժկայան, փոստ։ Գյուղում պահպանվել է Ս․ Աստվածածին եկեղեցին (XIX դ․), Պառավի կամուրջը (մ․ թ․ ա․ I դ․)։
ՆԵՐՔԻՆ ՊԱԼԱՏ, տես Պառրււմենաւ
ՆԵՐՔԻՆ ՍԱՍՈհՆԱՇԵՆ, գյուղ Հայկա– կան ՍՍՀ Թալինի շրջանում, Արագած լե– ռան արևմտյան լանջին, շրջկենտրոնից Ներքին Սասունաշեն 9 կմ հվ–արլ․։ Կոլտնտեսությունն զբաղ– վում է անասնապահությամբ, հացահատի– կի, կերային կուլտուրաների, ծխախոտի մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, մանկա– պարտեզ, կապի բաժանմունք, կինո, կեն– ցաղսպասարկման տաղավար, բուժկա– յան, անասնաբուժական կայան։ Ներկա– յիս բնակիչների նախնիները եկել են Սասունից, Տարոնից և Մուշից, 1915-ին։ Ն․ Ս–ում կա VII դ․ փոքր խաչաձև գըմ– բեթավոր երկու եկեղեցի։ Առաջինը՝ գյու– ղի միջինը, եռախորան Է, արմ․ ուղղան– կյուն խաչաթևով և այդ տիպի հուշարձան– ներից չափերով ամենախոշորը։ Երկրորդ եկեղեցին բացվել է 1’970-ական թթ․ պե– ղումների ընթացքում, գյուղի ծայրին։ Այն բավական ձգված է արլ–արմ․ առանց– քի ուղղությամբ։ Րեմի աբսիդի հս․ կող– մում ավանդատուն Է, որն ավելացվել է դեռևս VII դ․։ Պահպանվել են աստիճա– նաձև որմնախարսխի վրա բարձրացող սրբատաշ տուֆից շարված պատերի ստո– րին մասը և վաղ միջնադարին բնորոշ զարդաքանդակներ։ Հ․ Հովհաննիսյան, Մ, Հասրաթ յան
ՆԵՐՔԻՆ ՍԱՔՍՈՆԻԱ (Niedersachsen), եր– կիր ԳՖՀ–ի հյուսիսային մասում, Վեգեր, Էմս, էլբա նավարկելի գետերի ավազա– նում։ Ողողվում է Հյուսիսային ծովով։ ԱռաՓնյա շրջաններում կան բազմաթիվ կղզիներ․ Արևելա–Ֆրիզյան ևն։ Ն․ Ս–ի մեծ մասը գտնվում է Միջին Եվրոպական հարթավայրի սահմաններում։ Հվ–արլ–ում Հարց լեռնազանգվածն է։ Տարածությունը 47,4 հզ․ կմ2 է, բն․՝ 7,3 մլն (1975), վարչա– կան կենտրոնը՝ Հաննովերը։ Ն․ Ս․ ին– դուստրիալ–ագրարային երկիր է։ Այստեղ են գտնվում ԳՖՀ–ի նավթի ու բնական գազի, երկաթի, գունավոր մետաղների, կալիումական և կերակրի աղի հիմնական հանքավայրերը, տորֆի և գորշ ածխի պաշաբների մի մասը։ Զարգացած են մեքենաշինությունը, էլեկտրատեխ․, սնըն– դի, տեքստիլ և կարի, քիմ․, նավթավերա– մշակման արդյունաբերությունը, սև մե– տալուրգիան։ Ն․ Ս․ ԳՖՀ–ի գյուղատնտ․ կարևոր շրջաններից է։ Գերակշռում է բարձրապրանքային անասնապահությու– նը (կաթնատու կովեր, խոզեր)։ Մշակում են կերային և հացահատիկային կուլտու– րաներ, արմատապտուղներ և կարտոֆիլ։ Ծովային նավահանգիստներն են Վիլ– հելմսհաֆենը, էմդենը, Նորդենհամը, Բրակեն։ Նավարկություն կա Միջինգեր– մանական ջրանցքով։ Գործում է Վիլհելմս– հաֆեն Վեսելինգ նավթամուղը։
ՆԵՐՔԻՆ ՍԵԿՐԵՑԻԱ (լատ․ secretio– անջատում, զատում), ն և ր զ ա տ ու մ, ներզատիչ գեղձերում գոյացող և անմի– ջապես արյան կամ հյուսվածքային հե– ղուկների մեջ յուրահատուկ, ֆիզիոլո– գիապես ակտիվ նյութերի (տես Հորմոն– ներ) արտադրման պրոցես։ «Ն․ ս> հաս– կացությունն առաջարկել է ֆրանսիացի ֆիզիոլոգ Կ․ Րեռնարը (1855)։ Ն․ ս․ ունի կարևոր նշանակություն մարդու և կենդա– նիների օրգանիզմների կենսագործու– նեության համար։ Այն ապահովում է օր– գանիզմի նյութափոխանակությունը և հարմարվողականությունը արտաքին մի– ջավայրի փոփոխվող պայմաններում։ Ն․ ս․ կազմված է երեք մակարդակից՝ վերին, միջին և ստորին։ Վերինը գտնվում է գլխուղեղի դիէնցեֆալ հատվածում (մի– ջանկյալ ուղեղ), ուր արտադրվում են հիմնականում հիպոֆիզի հորմոնների սեկրեցիան դրդող հատուկ ռիլիզինգ (բա– ռացի՝ ազատող) գործոններ, որոնք հի– պոֆիզ են հասնում նյարդային ուղիների և արյան միջոցով։ Հիպոթալամուսային շրջանի որոշ հորմոններ (օքսիտոցին, վազոպրեսին) հիպոֆիզում չունեն իրենց խթանող հորմոնները և օրգանիզմի վրա ազդում են անմիջապես։ Դրանք կարգա– վորում են ջրային Փոխանակությունը, արյան ճնշումը, արգանդի կծկումները, աղիքների գալարակծկանքը ևն։ Ն․ ս–ի երկրորդ մակարդակը հիպոֆիզն է, ուր ուիւիգինգ գործոնների դրդմամբ արտա– դրվում են մի շարք հորմոններ, որոնք խթանում են Ն․ ս–ի ստորին մակարդակի, այսինքն՝ ծայրամասային գեղձերի գոր– ծունեությունը։ Դրանցից կարևորներն են թիրեոտրոպ հորմոնը՝ վահանաձև գեղ– ձի համար, ադրենոկորտիկոտբոպ հոր– մոնը՝ մակերիկամների, գոնադոտրոպ հորմոնները՝ բազմացման օրգանների (ձվարաններ, ամորձիներ), կաթնատվու– թյան և աճի, սոմատոտրոպ հորմոնը՝ օր–