Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/267

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գանի ղմի աճը, ածխաջրային, ճարպա– յին Փոխանակությունը կարգավորելու հա– մար։ Հիպոթալամուսային շրջանում ար– տադրվում են պարզ պեպտիդային նյու– թեր, որոնք խթանում (ռիլիզինգ գործոն) կամ արգելակում են (ինհիբիտոր գործոն) հիպոֆիզի հորմոնների սեկրեցիան։ Դիէնցեֆալ շրջանի ռիլիզինգ գործոն– ներ արտադրող բջիջներն ունեն թե* նյար– դային, թե՝ ներզատիչ բջիջների առանձ– նահատկություններ։ Դրանք Փոխադարձ կապի մեջ են ուղեղի նյարդային բջիջ– ների, Ն․ ս–ի գեղձերի հետ։ Միաժամանակ գլխուղեղի կեղեը (ինտելեկտուալ հատ– վածը) իր հերթին ազդում է դիէնցեֆալ շրջանի, հետեապես Ն․ ս–ի վրա և աոաջ է բերում անհրաժեշտ հորմոնային տեղա– շարժեր (օրինակ, երբ մարդը մտածում է վտանգավոր իրադարձությունների մա– սին, բարձրանում է մակերիկամների հյու– թազատությունը, արյան ճնշումն ու շա– քարի պարունակությունը։ Հակառակ սեռի ներկայության դեպքում ավելանում է գո– նադոտրոպ հորմոնների արտադրությու– նը։ Այսպիսով ստեղծվում էtնյարդա– էնդոկրին միասնական համակարգ, որը արտաքին ու ներքին գրգիռների ազդեցու– թյան ներքո կարգավորում է օրգանիզմի հոմեոաոազը)։ Ն․ ս–ի տարբեր մակար– դակների փոխադարձ սեկրետոր կարգա– վորումը կատարվում է երկու ճանապար– հով, վերեից ներքև ռիլիզինգ և խթանող հորմոնների և ներքևից վերև՝ ետադարձ կապի միջոցով (օրինակ, եթե արյան մեջ բարձրանում է ծայրամասային որեէ հոր– մոնի քանակությունը, ետադարձ կապի շնորհիվ հիպոթալամուսային հանգույցնե– րը պակասեցնում են այդ հորմոնի ար– տազատումը դրդող ռիլիզինգ գործոնի արտադրությունը, կամ հակառակը)։ Գո– յություն ունի նաև չորրորդ՝ հյուսվածքա– յին մակարդակը։ Հյուսվածքների հանդեպ հորմոնները կարող են ունենալ բարձր, բնական և ցածր զգայնություն, օրինակ, աճի հորմոնը կարող է արտադրվել բնականոն քանակությամբ, սակայն օր– գանիզմը չի աճի այդ հորմոնի հանդեպ հյուսվածքների ցածր զգայնության հե– տևանքով։ Կարող է լինել նաև հակառակը, և օրգանիզմի աճը լինի անհամեմատ ա– րագ։ Այսպիսով Ն․ ս–ի բնականոն, հավասա– րակշռված գործունեությունը պայմանա– վորված է այդ 4 օղակների Փոխադարձ համագործակցությամբ։ Ախտաբանական պայմաններում Ն․ ս–ի գործունեությունը կարող է խախտվել նշված օղակներից որեէ մեկում։ Պատճառներ կարող են դառնալ վարակիչ հիվանդությունները, թունավո– րումները, ուռուցքները, արյան շրջանա– ռության խանգարումները են։ Ն․ ս–ի գոր– ծունեության խանգարումները կարող են ընթանալ դրանց ֆունկցիայի բարձրաց– մամբ, անկմամբ կամ այլաՓոխմամբ։ Գրկ․ Шерешевский Н․ А․, Клини– ческая эндокринология, М․, 1957; Эскин И․ А․, Основы физиологии эндокринных же– лез, М․, 1968․ Պ․ ՎարղապեայաԱ

ՆԵՐՔԻՆ ՍԵԿՐԵՑԻԱՅԻ ԳԵՂՁԵՐ, ներ– զատիչ գեղձեր, էնդոկրին գեղձեր, կենսաբանորեն մեծ ակտի– վությամբ օժտված նյութեր (տես Հորմոն– ներ) արտադրող գեղձեր, որոնք հատուկ ծորան չունեն և իրենց ներզատուկն ան– միջապես ներզատում են արյան մեջ։ Ն․ ս․ գ․ են վահանագեղձըք հարվահանա– գեղձերը, հիպոֆիզը, էպիֆիզը, մակերի– կամները, ենթաստամոքսային գեղձի լան– գերհանսյան կղզյակները, սեռական գեղ– ձերը և ուրցագեղձը։

ՆԵՐՔԻՆ Ս&Ն&Ք, գյուղ Լեռնային Ղարա– բաղի Ինքնավար Մարզի Ասկերանի շըր– ջանում, շրջկենտրոնից 30 կմ հարավ։ Միավորված է Կարմիր գյուղի կոլտնտե– սության հետ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո։ Գյուղում պահ– պանվել է Ս․ Աստվածածին բազիլիկ եկե– ղեցին (XVIII դ․)։

ՆԵՐՔԻՆ ՏԱՎՐՈՍ, լեռնային համակարգ Հայկական լեռնաշխարհում, Արեմտյան ԵՓրատ, Արաքս և Արևելյան Եփրաա գե– տերի ջրբաժան գոտում։ Սկսվում է Կենտ– րոնական Տավրոսի Ուզուն Ցայլա բարձ– րադիր սարահարթից և Փնջաձև տարած– վում արլ․։ Ն․ Տ–ի մակերևույթը մասնատ– ված է Արևմտյան Եփրատ, Արաքս և Արևել– յան ԵՓրատ գետերի ու նրանց վտակների հովիտներով։ Դրանցից մի քանիսի մի– ջանցիկ կիրճերով Ն․ Տ․ բաժանվում է առանձին լեռնաճյուղերի։ Ն․ Տ–ի կենտրո– նական մասում ձգվում են Մնձուր, Մեր– ջան, Այծպտկունք (Փալանթոքյան), Հայ– կական պար լեռնաշղթաները և վերջա– նում Արարատ լեռնազանգվածով։ Հս–արլ․ լեռնաճյուղն սկսվում է Այծպտկունքից և ձգվում Սիվրիդաղ, Մեծրաց (Չախըրբա– բա), Ալլահյուեկբեր լեռնաշղթաներով մինչև Կուր գետի ակունքները։ Հարավ– Արևելյան Ն․ Տ․ կազմված է առանձին լեռ– նազանգվածներով տրոհված Ի»ամուր, Կազբել, Աղդաղ, Սիփան լեռնաճյուղերից։ Ն․ Տ․ հիմնականում կազմված է յուրայի և կավճի հասակի ծալքավորված (հաճախ իզոկլինալ), խզումներով տրոհված կրա– քարերից, մարմարներից, բյուրեղային թերթաքարերից և նրանցում ներդրված օձաքարային զանգվածային ապարներից։ Առանձին տեղերում ծածկված է պլիոցեն– անթրոպոգենի անդեզիտային ու բազալ– տային լավաներով։ Ն․ Տ–ի հվ․ և հս․ լեռ– նագյուղերը ենթարկվել են խորքային բեկվածքների, որոնց ուղղությամբ ձըգ– վում են հս–ում՝ Երզնկայի, Մամախաթու– նի, Աշկալայի, էրզրումի, Հասանկալա– յի, Բսաենի, Արարատյան, հվ–ում՝ Դեր– ջանի, Տուզլայի, Անուսի, Ալաշկերտի, Դիադինի, Բայազետի գոգավորություն– ները։ Ջրբաժան գոտուն բնորոշ են տա– րասեռ մորֆոլոգիայով սրածայր ատամ– նավոր գագաթները (Մյուրիդ, Քեշիշդաղ, 3537 մ, Կասադաղ, 3424 մ, Չաքմաք, 3040 մ), հնագույն սեղանաձև մնացորդա– յին մակերևույթները (3000–3100 մ) և լավածածկույթի վրա տեղադրված Այծ– պտկունք (3350 մ), էրլիդաղ (3300 մ) հզոր հրաբուխները։ Օգտակար հանա– ծոներից կան շինանյութեր, երկաթ (Դիվ– րիգի), նավթ (Հասանկալա), լիգնիտ, ծծումբ (Քյուքյուրթլու՝ էրզրումի մոտ, Օլթի), բազմամետաղային հանքավայրեր (Կեբանի շրջան), կերակրի աղ (Տուզլա, Օլթի, Կողբ, Կաղզվան), բոր (Բուխանա, Օլթի), հանքային տաք աղբյուրներ (էր– զրում, Իլլիջա, Հասանկալա, Կաղզվան)։ Կլիման չոր մերձարևադարձային է, ցուրտ ձմեռներով, չոր ու շոգ ամառներով։ Լեռնային ռելիեֆի շնորհիվ լավ է արտա– հայտված ուղղաձիգ գոտիականությունը։ Հունվարի միջին ջերմաստիճանը ГС-ից –5°Cէ, հուլիսինը՝ 26–27°С։ Տարեկան տեղումները լեռներում և բարձրադիր սարահարթերում 500–800 մմ են, միջլեռ– նային գոգավորություններում՝ մինչև 500 մմ։ Մեծ տարածում ունեն լեռնային անտառային գորշ հողերը, լեռնային սեա– հողերը, լեռնամարգագետնային հողերը։ Բուսականությունը հիմնականում տա– փաստանային է՝ տարախոտահացազգի– ներ, կան նաև մարգագետիններ։ Տարած– ված ծառատեսակներից են բոխին, հա– ճարենին, հացենին, գիհին։ Կենդանինե– րից կան վայրի ոչխար, գայլ, աղվես, նա– պաստակ, ճագարամուկ, սողուններից՝ մողեսներ, օձեր։ Շատ են թռչունները։

ՆԵՐՔԻՆԻ, կանանոցի հսկիչ։ Ամորձատ– ված, սեռական կարողությունից գրկված տղամարդ։ Արքունական ներքինապետը (միջնադարյան Հայաստանում նաև մարդ– պետ, վերապահված էր Մարդպետների տոհմին) միաժամանակ պալատի կառա– վարիչն էր, արքայի խորհրդատուն, ար– քունի գանձապահը, կալվածների ու բեր– դերի հսկիչը։ Ն–ներ պահելու սովորությունը տարած– ված էր Ասորեստանում, Մարաստանում, Պարսկաստանում, Հայաստանում, Վրաս– տանում, Հռոմում, Հունաստանում, Բյու– զանդիայում, Թուրքիայում և այլուր։ Հին հեղինակներից Ն–ների մասին հիշատա– կում են Հերոդոտոսը, Մովսես Ւարենա– ցին, Փավստոս Բուզանդը, Անանիա Շի– րակացին և ուրիշներ։ Պատմությանը հայտնի են անվանի շատ Ն–ներ կամ ներ– քինապետներ (Հունաստանում՝ ազատա– գրական շարժման առաջնորդ Արիստո– նիկոսը, զորավար Պտղոմեոսը, Բյուզան– դիայում՝ Նարսեսը, Հայաստանում՝ Դրաստամատը, Գղակ մարդպետը և այլք)։ Ն–ները հաճախ եղել են նաև պալա– տական դավադրությունների ու խարդա– վանքների կազմակերպիչներ։ Լ․ Պեւորոսյան,

ՆԵՐՔՆԱՁԻԳ, ուղղանկյուն եռանկյան ոսլիղ անկյան դիմացի կողմը։ Ուղղան– կյուն եռանկյան ամենամեծ կողմն է։

ՆԵՑՈՒԿ», շաբաթաթերթ։ ՌՍԴ(բ)Կ Շու– շիի կոմիտեի օրգան։ Լույս է տեսել 1917-ին (8 համար), Շուշիում։ Խմբագիր՝ Ա․ Հովհաննիսյան։ Պաշտպանել է աշ– խատավորության շահերը, պայքարել բանվորների ու գյուղացիության դաշինքի ամրապնդման համար։ Ունեցել է «Կու– սակցական կյանք», «Պրոֆմիութենական կյանք», <Գավառ», «Արտասահմանում», «Լրատու» և այլ մշտական բաժիններ։ Աշխատակցել են Հ․ Հովհաննիսյանը, Ա․ Ծատուրյանը (Ռուբենի), Հ․ Բեջանյա– նը (Կամարի), Գ․ Թովմասյանը և ուրիշ– ներ։ ս․ Ավագ յան

ՆԵՔԱՍ՚ԱՏ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), հայ ճարտարապետ։ XV դ․ 40-ական թթ․ Մկրտիչ Նաղաշի հեա կառուցել է Ամիդի Ս․ Թեոդորու եկեղեցին, ունեցել է 18 նիստով և նույնքան էլ լուսամուտներով սլացիկ գմբեթ, որը քաղաքի մոլեռանդ մահմեդականները քանդել են մզկիթների