Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հեռուստահաղորդումները տրվում են 8 ծրագրով (1979), որից 4-ը՝ Մ–ի և մերձմոսկովյան շրջանների բնակչության համար։

VI․ Առողջապահությունը

1913-ին Մ–ում եղել է ընդամենը 60 հի– վանդանոցային հիմնարկ՝ 11,1 հզ․ մահճակալով (1000 բնակչին 6,5 մահճակալ) և ֆաբրիկա–գործարանային 29 ամբուլատորիա, աշխատել են 2,3 հզ․ բժիշկ (714 բնակչին՝ 1 բժիշկ) և մոտ 1000 միջին բուժաշխատող։ Բնակչությանը հիմնականում սպասարկել են մասնավոր պրակտիկայով զբաղվող բժիշկները և մասնավոր դեղատները։ Գործել են 14 ծննդատուն (700 մահճակալով) և 56 մանկատուն (2,3 հզ․ տեղանոց)։ Սանիտարական ծառայությունն իրականացրել են 45 բժիշկ և սանհիգիենային 1 լաբորատորիա։ Սովետական իշխանության տարիներին Մ–ում առողջապահությունն արագորեն վերակառուցվել է։ 1979-ին Մ–ում կար 256 հիվանդանոցային հիմնարկ՝ 118 հզ․ մահճակալով (1000 բնակչին՝ 15 մահճակալ), աշխատում էր 90,3 հզ․ բժիշկ (89 բնակչին՝ 1 Բժիշկ) և ավելի քան 171 հզ․ միջին բուժաշխատող։ 1978-ին կար ամբուլատորպոլիկլինիկական 900 հիմնարկ, 23 ծննդատուն (5,7 հզ․ մահճակալով)։ Գործում են 70 բժշկ․ ԳՀԻ–ներ և գիտահետազոտական ինքնուրույն լաբորատորիաներ, բժշկ․ 3 բուհ և 30 ուսումնարան։

Ֆիզկուտուրան և սպորտը։ Մ․ աշխարհի խոշորագույն մարզական կենտրոններից է։ 1980-ին Մ–ում գործել են շուրջ 4 հզ․ ֆիզկուլտուրային կոլեկտիվ (10 մարզական ընկերություն, ավելի քան 2 մլն մարզիկ), մոտ 100 մարզական ակումբ (միավորում է ավելի քան 100 հզ․ մարդ), այդ թվում՝ ՄՊՀ–ի, Բաումանի անվ․ ԲՏՕԻ մարզական ակումբները։ 1958-ին Մ–ում է ստեղծվել ՍՍՀՄ–ում առաջին դպրոցական մարզական «Յունոստ» ընկերությունը (1980-ին՝ մոա հազար կոլեկտիվ, 400 հզ․ մարդ)։ 180-ից ավեւի մանկապատանեկան մարզական դպրոցներում սովորել է ավելի քան 100 հզ․ մարդ (1980)։ Մինչե 1981-ը Մ–ում պատրաստվել է ավելի քան 13 հզ․ սպորտի վարպետ, մոտ 700 միջազգային կարգի սպորտի վարպետ, շուրջ հազար մոսկվացի մարզիկներ արժանացել են ՍՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչման։ Մարզական խաղերի ՍՍՀՄ առաջնությունների բարձրագույն լիգայում ներկայացված է Մ–ի ավելի քան 30 թիմ։ Մարզական ընկերությունների և ակումբների («Դինամո», «Լոկոմոտիվ», ՄԱԻ–ի, ՄՊՀ–ի, «Սպարաակ», ԲԿՄԱ ևն) մի շարք մոսկովյան թիմեր ՍՍՀՄ բազմակի չեմպիոններ և միջազգային բազմաթիվ մրցումների հաղթողներ են, իսկ տափօղակով հոկեյի չեմպիոնները միշտ եղել են Մ–ի թիմերից։ Մ–ի հավաքականը ՍՍՀՄ ժողովուրդների ամառային 4 և ձմեռային 3 սպարտակիադա–ների հաղթող է։ Ավելի քան 3 հզ․ մոսկվացի մարզիկներ դարձել են ՍՍՀՄ, իսկ, հազարից ավելին՝ օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ։ Մ․ ունի ավելի քան 5 հզ․ (1980) մարզական կառույցներ ընդգրկող մարզական բազա։ Քաղաքի զարգացման գլխավոր հատակագծի համաձայնն XXII օլիմպիական խաղերին (1980) նախապատրաստվելու կապակցությամբ հների վերակառուցման ու նոր կառույցների շինարարության հաշվին քաղաքում ստեղծվել է 6 մարզահամալիր․ 1․ հիմնական՝ Վ․ Ի․ Լենինի անվ․ կենտրոնական մարզադաշտի բազայի վրա (ստացել է «Օլիմպիական մարզադաշտի» ստատուս, 103 հզ․ տեղ), 2․ ընդգրկում է «Պատանի պիոներներ» մարզադաշտը, «Դինամո» և ԲԿՄԱ մարզահամալիրները, «Դինամո» մարզապալատը, 3․ «Արհմիությունների օլիմպիական մարզական կենտրոնը» Կռիլատսկում (թիավարման ջրանցք, նետաձգության դաշտ, ծածկած հեծանվահրապարակ և օղակաձև հեծանվաուղի), 4․ «Օլիմպիական», ընդգրկում է Եվրոպայում ամենախոշոր ծածկած դահլիճը (127X91 մ խաղահրապարակ, 45 հզ․ տեղ), լողավազանների շենքը, 5․ ընդգրկում է «Սոկոլնիկի» և «Իզմայլովո» մարզապալատները, «Դինամո» հրաձգարանը Միտիշչիում, 6․ Արհմիությունների ձիասպորտի համալիրը Բիտցայի անտառապուրակում։ Ամեն տարի Մ–ում անց են կացվում շուրջ 1,5 հզ․ մրցումներ։ 1946–80-ին Մ–ում անցկացվել է տարբեր մարզաձևերի աշխարհի և Եվրոպայի շուրջ 100 առաջնություն։

1974-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն Մ․ ընտրեց XXII օլիմպիական խաղերի քաղաք–կազմակերպիչ։ Մոսկովյան օլիմպիական խաղերը (19 հուլիսի–3 օգոստոսի, 1980) անցան բարձր մակարդակով (համաշխարհային 36, Եվրոպայի 39 և օլիմպիական 74 ռեկորդ) և կազմակերպվածությամբ ։

VII․ ճարտարապետությունը

Մ–ի հնագույն մասը Կրեմլի անսամբլն է և Կարմիր հրապարակը (XV դարից), Վասիլի Երանեու տաճարը (1550–60)։ Քաղաքի ճառագայթային–օղակաձև հատակագծի համար հիմք են հանդիսացել Կրեմլից ձգվող ճանապարհների տեղում կազմավորված փողոցները և քաղաքի աճին զուգընթաց կառուցված ամրաշինությունների (Կիտայ գորոդ, 1535–38, Բելի գորոդ, 1585–93, այժմ՝ Բուլվարնոյե կոլցո, Զեմլյանոյ գորոդ, 1591, 1641 և 1659, այժմ՝ Սոդովոյե կոլցո) տեղում առաջացած օղակաձև մայրուղիները։ XIV– XVI դդ․ քաղաքի գլխավոր մուտքերի մոտ կառուցվել են ամրացված մենաստաններ՝ Անդրոնիկի (մոտ 1360), Դոնսկոյ (մոտ 1591), Նովոդևիչի (մոտ 1524) ևն։ Մ–ի կառույցները եղել են, հիմնականում, փայտաշեն, XV–XVI դդ․ սկսվել է արվարձանային քարե տաճարների շինարարությունը՝ Աննայի հղության եկեղեցին (1478– 1493), Տրիֆոնի եկեղեցին (XV դ․ վերջ - XVI դ․ սկիզբ), Նապրուդնիում ևն։ XVII դ․ երևան են եկել, այսպես կոչված, «ճամկավոր ոճի» շինություններ՝ եկեղեցիներ Նի– կիտնիկիում (Ս․ Երրորդություն, 1628– 1653), Պուտինկիում (Աստվածածնի Ծնըն– դոց, 1649–52), Ւոսմովնիկիում (Նիկոլա– յի, 1679–80)։ XVII դ․ վերջից կառուցվել են «նարիշկինյան ոճի» շինություններ՝ Աստ– վածածնի եկեղեցին Ֆիլիում (1690–93), Ս․ Հարություն եկեղեցին Կադաշիում (1687–1713), քարե բնակելի տներ՝ Ավերկի Կիրիլովի (1657), Վոլկովների (XVII դ․ վերջ), Տրոեկուրովների (1696) պալատները ևն։ 1731–39-ին կազմվել է Մ–ի առաջին գլխավոր հատակագիծը (ճարտներ՝ Ի․ Ֆ․ Միչուրին և Ի․ Ա․ Մորդվինով)։ ճարտյան մեջ սկսել է կիրառվել օրդերը, ձևավորվել բարոկկո ոճը [Գաբրիել Հրեշտակապետի եկեղեցի (Մենշիկովի աշտարակ, շինարարությունն սկսվել է 1701-ին, 1704–07-ին՝ ճարտ․ Ի․ Պ․ Զարուդնի), Ապրակսինների տունը, 1766 ևն]։ XVIII դ․ 2-րդ կեսին զարգացել է ռուս, կլասիցիզմը [Պաշկովի տունը (այժմ՝ Վ․ Ի․ Լենինի անվ․ գրադարանի մասնաշենք), 1784–86, ճարտ․ Վ․ Ի․ Բաժենով, «Ազնվական հավաքատեղին» (այժմ՝ Միությունների տուն)է Գոլիցինյան հիվանդանոցը (այժմ՝ քաղաքային հիվանդանոցի 1-ին մասնաշենք), 1796–1801, Բարիշնիկովի տունը (այժմ՝ Սան․ լուսավորության ինստ․), 1797–1802, Ֆիլիպ միտրոպոլիտի, 1777–88, Կոսմայի և Դամիանի, 1791–1803, եկեղեցիները, բոլորն էլ՝ ճարտ․ Մ․ Ֆ․ Կազակով]։ XVIII դ․ 2-րդ կեսին–XIX դ․ սկզբին ձևավորվել են մերձմոսկովյան դաստակերտների ան– սամբլներ (այժմ՝ Մ–ի տարածքում)՝ Կուսկովո, Օստանկինո, Ցարիցինո։ 1812-ի հրդեհից հետո քաղաքի վերականգնման համար տարվել են քաղաքաշինական մեծ աշխատանքներ։ Ստեղծվել են Կարմիր, Թատերական (այժմ՝ Սվերդլովի) կենտրոնական հրապարակների անսամբլները, գցվել է Ալեքսանդրովյան այգին, կառուցվել են մոնումենտալ–հասարակական շենքեր՝ Մեծ թատրոնը (1821–24, ճարտ․ Օ․ Ի․ Բովե), Մանեժը (1817, ճարտ–ներ՝ Ս․ Ս․ Բետանկուր, Օ․ Ի․ Բովե), Հաղթակամարը (1827–34), Կուզմինկի դաստակերտը (1820-ական թթ․, ճարտ․ Դ․ Ջիլյարդի) ևն։

XIX դ․ 2-րդ կեսին–XX դ․ սկզբին Մ–ում երևան են եկել նոր տիպի շենքեր (եկամտաբեր տներ, առևտրական ֆիրմաներ, բանկեր, կայարաններ)։ Շինարարության մեջ կիրառվել են նոր նյութեր՝ թուջ, երկաթ, ապակի, գերիշխել է