ղափոխության (1967) շքանշաններով։ 1965-ին Մ–ին շնորհվել է հերոս քաղաքի կոչում։ IV․ Տնտեսությունը Մ–ի բազմաճյուղ արդյունաբերությունն աչքի է ընկնում թողարկվող արտադրան– քի բազմազանությամբ։ Արդյունաբերու– թյան մեջ առաջատար են մեքենաշինու– թյունն ու մետաղամշակումը, որոնցում զբաղված է արդյունաբերության մեջ աշ– խատողների 2/5-ը (1979)։ Մեքենաշինա– կան խոշոր ձեռնարկություններից են միութենական նշանակության Ի․ Ա․ նի– խաչյովի անվ․ և Լենինյան կոմերիտմիու– թյան անվ․ ավտոմոբիլային, «Կրասնի պրոլետարի» և Դ․ Կ․ Օրջոնիկիձեի անվ․ հաստոցաշինական, «Կալիբր» U «Ֆրե– զեր» գործիքաշինական, Վլադիմիր Իլյիչի անվ․ էլեկտրամեխանիկական գոր– ծարանները, «Դինամո» Էլեկտրամեքե– նաշինական, ջերմային ավտոմատիկայի, «Մանոմետր» սարքաշինական, ժամա– ցույցի առաջին և երկրորդ, առանցքա– կալների, կոմպրեսորների և այլ գործա– րաններ։ Կարևոր նշանակություն են ստա– նում ռադիոէլեկտրոնիկան, սարքաշի– նությունը, էլեկտրատեխնիկան, հաշվո– դական տեխնիկայի և ավտոմատ կառա– վարման միջոցների արտադրությունը։ Մյուս առաջատար ճյուղը թեթև արդյունա– բերութւունն է (գբաղված է քաղաքի աշ– խատողների 15% –ը), որտեղ ամենամեծ բաժինն ունի տեքստիլ արդյունաբերու– թյունը («Տրյոխգորնայա մանուֆակտու– րա» բամբակե գործվածքների, «Կրասնո– խոլմսկի» նուրբ բրդե գործվածքների, «Կրասնայա ռոզա» մետաքսի և այլ կոմ– բինատներ)։ Միութենական նշանակու– թյուն ունի կարի, տրիկոտաժի և կոշիկի արդյունաբերությունը։ Սննդարդյունաբե– րության խոշոր ձեռնարկություններից են «Կրասնի օկտյաբր», Պ․ Ա․ Բաբաևի անվ․, «Բոլշևիկ» հրուշակեղենի ֆաբրիկաները։ Քաղաքի արդ․ դեմքը բնութագրում են նաև քիմ․, նավթավերամշակման, նավթա– քիմիական, պոլիգրաֆ և շինանյութերի արդյունաբերությունը։ Մ․ ՍՍՀՄ եվրոպական մասի գլխավոր տրանսպորտային հանգույցն է, որից ճա– ռագայթաձև տարածվող 11 երկաթուղա– յին գծերը (9 կայարան) մայրաքաղաքը կապում են երկրի բոլոր շրջանների հետ։ Երկաթուղային հաղորդակցություն կա նաև արտասահմանյան շատ երկրների հետ։ 1979-ին բեռնաշրջանառության մեջ ներմուծումը կազմել է 54,6 մլն տ, առա– քումը՝ 17,3 մլն ա։ Կարևոր նշանակու– թյուն ունի ջրային տրանսպորտը։ Մ–ի անվ․ ջրանցքը և Մոսկվա գետը քաղաքը կապում են ՍՍՀՄ եվրոպական մասի ջրային ուղիների հետ։ Մ․ նաև ավտոճանապարհների (13 ուղ– ղությամբ), ավիագծերի (Դոմոդեդովո, Վնուկովո, Շերեմետևո և Բիկովո օդանա– վակայաններ) և գազատարների ճյուղա– վորված հանգույց է։ Ստորգետնյա էլեկտ– րական երկաթուղու (մետրոպոլիտեն) գծե– րի երկարությունը 184 կմ է (114 կայա– րան)։ Մ–ի բնակելի ֆոնդը 134,2 մլն մ2 է (1980)։ Բնակելի տները քարաշեն են, 55%–ը՝ 9 և ավելի հարկանի։ Մ․ ՍՍՀՄ մանրածախ առևտրի խոշո– րագույն կենտրոնն է։ Առևտրական ցանցի ընդհանուր ապրանքաշրջանառությունը կազմում է 17,2 մլրդ ռ․ (1979)։ V․ Լուսավորությունը, գիտությունը, մշակույթը Լուսավորությունը։ 1913-ին Մ–ի դըպ– րոցներում (հիմնականում տարրական և ծխական ուսումնարաններ) ընդգրկված էր ընդամենը 122 հզ․ սովորող։ Միջնա– կարգ դպրոցներում (73 գիմնազիա, 19 ռեալական ուսումնարան և 7 այսպես կոչ– ված օրիորդաց ինստ–ներ) սովորում էր 32 հզ․ մարդ։ Հոկտեմբերյան հեղափոխու– թյունից հետո Մ–ում, ինչպես և ողջ երկ– րում, ժողկրթության բնագավառում տեղի ունեցան արմատական փոփոխություն– ներ։ 1922–23 ուս․ տարում արդեն ցե– րեկային հանրակրթական դպրոցներում սովորում էր 131 հզ․, 1932/33-ին՝ 393 հզ․, 1944/45-ին՝ 303 հզ․ մարդ, դպրոցները հիմնականում դարձան միջնակարգ հան– րակրթական։ 1978-ին Մ–ում կար մոտ 2800 նախադըպ– րոցական հիմնարկ (429, 1 հզ․ երեխա)։ 1978/79 ուս․ տարում գործում էր բոլոր տեսակի 1159 հանրակրթական դպրոց (շուրջ 819 հզ․ սովորող), 188 պրոֆտեխ– նիկական և տեխ․ ուսումնարան (106,7 հզ․ սովորող), 140 միջնակարգ մաս– նագիտական ուս․ հաստատություն (215,9 հզ․ սովորող)։ 1915-ին Մ–ում կար 20 բուհ (մոտ 34 հզ․ ուսանող), 1978/79 ուս․ տարում՝ 75 բուհ (632 հզ․ ուսանող), այդ թվում՝ Մոսկվայի համաչ– սարանը, Ն․ Ե․ Բաումանի անվ․ բարձրա– գույն տեխնիկական ուսումնարանը, էներ– գետիկական, լեռնային, ավիացիոն, Վ․ Ի․ Լենինի անվ․ մանկավարժական, 3 բժշկ․, կինեմատոգրաֆիայի, թատերական ար– վեստի ինստ–ները, կոնսերվատորիան։ Մ–ում են գտնվում ՍՄԿԿ ԿԿ–ին կից հա– սարակական գիտությունների ակադե– միան, ռազմական ակադեմիաներ։ Գիտությունը։ Մ․ ՍՍՀՄ ամենախոշոր գիտական կենտրոնն է և աշխարհի խոշոր գիտական կենտրոններից մեկը։ 1978-ին կար մոտ 700 գիտահետազոտական հիմ– նարկ (այդ թվում՝ մոտ 400 ԳՀԻ), ուր աշ– խատում էր 220 հզ․ գիտաշխատող (որից՝ 600 ակադեմիկոս և թղթակից անդամ)։ Մ–ում է գտնվում ՍՍՀՄ ԳԱ (տես Ակա– դեմիա գիտությունների ՍՍՀՍУ իր ԳՀԻ–ների մեծ մասով, ինչպես նաև հե– տևյալ համամիութենական ճյուղային ակադեմիաները՝ Վ․ Ի․ Լենինի անվ․ հա– մամիութենական գյուղատնտ․ ԳԱ, ՍՍՀՄ բժշկ․ ԳԱ, ՍՍՀՄ մանկավարժական ԳԱ, ՍՍՀՄ գեղարվեստի ակադեմիան։ Մ–ում են տեղավորված տեխնիկայի և արդյունա– բերության առաջատար ճյուղերի միութե– նական և հանրապետական (ՌՍՖՍՀ) հիմնական ԳՀԻ–ները։ Գիտահետազոտա– կան աշխատանքներ են տարվում նաև գի– տական և գիտատեխնիկական ընկերու– թյուններում, բուհերում ու թանգարան– ներում։ Մ․ գիտական ինֆորմացիայի կենտրոն է, այստեղ են գործում Գիտական և տեխ․ ինֆորմացիայի համամիութենա– կան, Հասարակական գիտությունների գիտական ինֆորմացիայի ինստ–ները, Պատենտային ինֆորմացիայի և տեխնի– կա–տնտեսագիտական հետազոտություն– ների կենտրոնական ԳՀԻ ևն։ Ստեղծվել են գիտաարտադրական մի շարք միավորում– ներ (շուրջ 30, 1980)։ Մշակույթը։ 1978-ին Մ–ում գործում էր 4172 գրադարան (ավելի քան 339,4 մլն գիրք), որից 1380-ը՝ մասսայական (48 մլն ԳԻՐՔ, գրքույկ և ամսագիր)։ խոշորագույն– ներից են՝ վ․ Ի․ Լենինի անվ․ ՍՍՀՄ գրա– դարանը (տես ՍՍՀՄ գրադարան Վ․ Ի․ Լենինի անվան, Արտասահմանյան գրականության, Պատմության, Պոլիտեխ– նիկական, Գիտատեխնիկական, Հանրա– յին գրադարանները։ Մ–ում կա 66 թանգա– րան (ավելի քան 10 մլն ցուցանմուշ), խո– շորներն են՝ Հեղափոխության կենտրո– նական, Վ․ Ի․ Լենինի կենտրոնական, Կրեմլի, Պատմության, Պոլիտեխնիկական թանգարանները, Տրետյակովյան պատկե– րասրահը, Ա․ Մ․ Պուշկինի անվ․ կերպար– վեստի (տես Կերպարվեստի թանգարան Ա․ Ս․ Պ ու շ կ ի ն ի ա ն վ․), Արևելքի ժողովուրդների արվեստի, Տիեզերագնա– ցության թանգարանները, Զինապալատը։ 1979-ինՄ–ում գործում էինՄեծ(տես Մեծ թատրոն ՍՍՀՄ), Փոքր, Մ․ Գորկու անվ․ Մոսկվայի գեղարվեստական, Վլ․ Մայա– կովսկու անվ․, Եվգ․ Վախթանգովի անվ․, Մոսսովետի անվ․, Սովետական բանակի կենտրոնական ակադեմիական թատրոն– ները, Երգիծանքի, Լենինյան կոմերիտ– միության անվ․, Մ․ Ն․ Երմոլովայի անվ․, Ա․ Ս․Պուշկինի անվ․, Կ․ Ս․ Ստանիսլավս– կու անվ․ դրամատիկական, «Սովրեմեն– նիկ», Տագանկայի դրամայի և կոմեդիա– յի, Մանկական կենտրոնական, Պատանի հանդիսատեսի, Տիկնիկների կենտրոնա– կան (Ս․ Վ․ Օբրազցովի ղեկավարությամբ) և այլ թատրոններ, կինոդերասանների ստուդիան, 2 կրկես, ինչպես նաև Կրեմլի համագումարների պալատը, Կոնսերվա– տորիայի Մեծ և Փոքր, Պ․ Ի․ Չայկովսկու անվ․, Կենտրոնական համերգային դահ– լիճները։ Գործում են 306 ակումբային հիմնարկներ։ Մ–ում կան նաև պիոներների ու դպրոցականների 41 պալատ և տուն, կոմերիտականների ու դպրոցականների 4 տուն, 13 կուլտուրայի և հանգստի զբո– սայգի, 13 մանկական զբոսայգի։ Մ–ում են կենտրոնացած միութենական և ՌՍՖՍՀ հրատարակչությունները, կենտ– րոնական («Պրավդա», «Իզվեստիա» ևն) և ճյուղային թերթերի ու ամսագրերի խըմ– բագրությունները։ 1977-ին Մ–ում հրատա– րակվել է 42 հզ․ անուն գիրք (1300 մլն տպաքանակով), 3237 անուն թերթ և ամ– սագիր (տարեկան՝ 23,18 մլրդ օրինակ տպաքանակով)։ 1975-ին և 1979-ին Մ–ում անց են կացվել գրքի միջազգային խոշոր ցուցահանդես–տոնավաճառներ։ Մ–ում են գտնվում «Մոսֆիլմ», Մ․ Գոր– կու անվ․ մանկապատանեկան ֆիլմերի կենտրոնական, փաստավավերագրա– կան, գիտահանրամատչելի ֆիլմերի, «Սո– յուզմուլտֆիլմ» կինոստուդիաները։ Մ–ից առաջին ռադիոհաղորդումները տրվել են 1922-ին։ 1978-ից միութենական ռադիոն հաղորդումներ էր տալիս 10 ծրագրով՝ ՍՍՀՄ ժողովուրդների 60 և արտասահմանյան երկրների ժողովուրդ– ների 70 լեզուներով։ Հեռուստատեսու– թյունը գործում է 1939-ից։ Կենտրոնական
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/27
Արտաքին տեսք