Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

էր այլ երկրների տնտեսագիտական մըտ– քից։ Արդեն 1851-ին Յա․ դե Բոս Կեմպերը երապարակեց երկրում աղքատության պրոբլեմին նվիրված ինքնուրույն աշխա– տություն, իսկ 1897-ին ստեղծվեց Ազգա– յին վիճակագրական վարչություն, որի նյութերը մեծ նշանակություն ունեցան տնտեսագիտական հետազոտություննե– րի համար։ Պատմատնտեսագիտական աշխատություններ գրեցին Iս․ Կեռնակամ– պը, Ն․ Պոստհյումուսը, Յո․ Դ․ վան Դիլե– նը, Զ․ Սնելերը և ուրիշներ։ Երկրում տնտեսագիտությունն արագ զարգացավ առաջին համաշխարհային պատերազմից հետո, իսկ 1930-ական թթ․ վերջերին ձևա– վորվեց տնտեսագիտական մտքի ազգային ուղղությունը։ Դրա ներկայացուցիչները (Յա․ Թինբերգեն, Դ․ Թեյլ և ուրիշներ) տնտեսամաթեմատիկական նորագույն մե– թոդների (էկոնոմետրիկայի) օգնությամբ փորձում էին բացահայտել կապիտալիս– տական էկոնոմիկայի կառուցվածքային փոփոխությունների հիմնական օրինաչա– փությունները, տնտ․ տարբեր կանխատե– սումների և զարգացման ծրագրերի կազմ– ման մեթոդով որոշել տնտ․ աճի հիմնա– կան միտումները։ Նման կանխատեսում– ները մշակվում էին համաշխարհային շու– կայում կոնյունկտուրայի և ազգ․ արտա– դրության մասնագիտացման պահանջնե– րի ուսումնասիրման հիմաէ վրա։ Այդ մասնագիտացման հիմնական նպատակը համաշխարհային շուկայում նիդերլ․ ապ– րանքների մրցունակությունը հետագա– յում ապահովելու համար երկրի տնտե– սության մեջ արդյունաբերության և գյու– ղատնտեսության մի շարք ճյուղերի առանձնացումն էր։ 1940–50-ական թթ․ լայն տարածում գտավ քեյնսականաթյու– նը (առավել նշանավոր մասսայականաց– նողներից էր Յա․ Պենը), որը մեծ դեր խաղաց կապիտալիստական էկոնոմիկա– յի պետ․ կարգավորման նիդերլ․ սիստեմի (առավելապես ֆինանս, միջոցառումների իրականացում) մշակման գործում։ Տնտ․ երևույթների նկատմամբ նշված սիստեմի տեսաբանների (Դ․ Անդրիսսեն, Տ․ Վիտե– վեն, Մ․ Հոլտրոպ) մոտեցման տարբերիչ առանձնահատկություններն են խիստ պրագմատիզմն ու տնտ․ կոնյունկտուրայի կարևորումը։ Նիդերլ․ մարքսիսա–տնտեսագետների աշխատություններում (օրինակ, Ֆ․ Բա– րուխի «Մագնատների իմպերիան փոքր երկրում», 1963) տրվում է երկրի տնտ․ դրության և միջազգային խոշոր մոնոպո– լիաներից նրա կախվածության հստակ վերլուծությունը։ Տնտեսագիտական հետազոտություննե– րը հիմնականում իրականացվում են բու– հերում։ Մասնագիտացված հիմնարկու– թյուններից են Տաագայի կենտրոնական վիճակագրական և կենտրոնական պլա– նային բյուրոները։ էկոնոմիկայի տեսա– կան (գլխավորապես քաղ․) հարցերով զբաղվում է Սոցիալական հետազոտու– թյունների Հաագայի ինստ–ը։ 3․ Գիտական հիմնարկները Գիտահետազոտական ամբողջ աշխա– տանքը կատարվում է պետ․ և մասնավոր գիտ․ հիմնարկներում։ Պետ․ են համալ– սարաններին կից և կիրառական հետա– զոտությունների կենտրոնական կազմա– կերպության (TNO, հիմն․ 1930-ին) ինստ–ները, Նիդերլանդների թագավո՝ րական գիտությունների ակադեմիան (1808) և մինիստրությունները։ Երկրի գիտ․ քաղաքականության մշակմանը մաս– նակցում են նաև Նիդերլանդների թագա– վորական գիտությունների ակադեմիան, ֆունդամենտալ հետազոտությունների զարգացման նիդերլ․ կազմակերպությու– նը (1950), Միջուկային էներգիայի կենտր․ խորհուրդը (1963), Միջուկային էներգիա– յի գիտ․ խորհուրդը (1963) և Միջուկային էներգիայի միջմինիստրական հանձնա– ժողովը (1964)։ Ն–ում է գտնվում պատմու– թյան ս–դ․ միջազգային ինստ–ը, որն զբաղ– վում է բանվոր, շարժման պատմության պրոբլեմներով։ Ն․ գիտ․ կապեր ունի բազմաթիվ երկրների հետ։ 1967-ին ՄԱՀՍ ԳԱ–ի և Նիդերլանդների թագավորական գիտությունների ակադեմիայի միջև կընք– վել է համագործակցության համաձայնա– գիր։ XII․ Մամուլը, ռադիոհաղորդումները U հեռուստատեսությունը Խոշորագույն ․ պարբերականներն են․ «Դե Տելեգրաֆ» («De Telegraaf», 1893-ից, Ամառերդամ), «Ալգեմեն դագբլադ» («А1- gemeen Dagblad», 1946-ից, Ռուոերդամ, գավառական վեց հրատարակություննե– րով), «ՆՌԿ–Հանդելսբլադ» (NRC-Handels- blad», 1970-ից, Ռոտերդամ), «Հեթ ֆրեյե ֆոլկ» («Het Vrije Volk», 1931-ից, Ռոտեր– դամ), «Հագսե կուրանտ» («Haagsche Cou- rant», 1883փց, Տաագա), «Դե Վարհայդ» («De Waarheid», 1940-ից, Ամստերդամ)։ «Ալգեմեն Նեդերլանդս Պերսբյուրո» լրատվական գործակալությունը նիդերլ․ թերթերի հրատարակիչների միավորումն է (1934)։ Ռադիոհաղորդումների նիդերլ․ կորպորացիան կազմավորվել է 1969-ին (առաջին կորպորացիան ստեղծվել է 1923-ին)։ Հեռուստահաղորդումները ըս– կըսվել են 1951-ից, գունավորը՝ 1967-ից։ XIII․ Դրականությունը Նիդերլանդերեն հնագույն գրական հու– շարձանը համարվում են, այսպես կոչ– ված, Կարոլինգյան սաղմոսները (IX դ․)։ Ն–ի առաջին խոշոր գրողը Հենրիխ ֆոն Ֆելդեկեն է (ծն․ 1140–50-ի միջև–մահ․ մոտ 1200 կամ 1210)՝ նիդերլ․ և գերմ․ գրա– կանությունների մեջ ասպետական ոճի ստեղծողը։ Ն–ի գրականության մեջ նկա– տելի տեղ են գրավել Մելիս Ստոկեի «Հան– գավոր ժամանակագրությունը» (1305) և Դիրկ Պոտտերի (մոտ 1370–1428) նովել– ները՝ իտալ․ Վերածննդի ոճով։ Վերա– ծննդի գաղափարները առավել լիակատար են արտահայտվել էրազմ Ռոտերդամցու ստեղծագործության մեջ․ հայտնի է նրա «Գովք հիմարության» (1509, հրտ․ 1511, հայ․ հրտ․ 1964) երգիծանքը։ Ն–ի XII– XVI դդ․ գրականությունը զարգացել է նիդերլ․ գրականության հունով։ XVII դ․ Ն–ի մշակույթի «ոսկեդարն» է։ Այս ժամանակաշրջանի գրողների ստեղ– ծագործության համար բնորոշ է ուշադրու– թյունը սոցիալական և էթիկական հարցե– րի նկատմամբ։ XVII դ․ գրականության պատմության մեջ կենտր․ տեղ է գրավում բանաստեղծ և դրամատուրգ Յո․ վան դեն վոնդելի (1587–1679) ստեղծագործու– թյունը, որտեղ փոխգործողության մեջ են գտնվում կլասիցիզմի և բարոկկոյի գծերը։ Նրա «Լյուցիֆեր» (1654) ողբեր– գությունը համաշխարհային գրականու– թյան գլուխգործոցներից է։ XVIII դ․ գրականության մեջ նկատվում է ազգ․ դեմոկրատական ավանդույթների թուլացում։ Գաղափարագեղարվեսաական տեսակետից նշանակալի ԷՊ․ Լանգենդեյ– կի (1683–1756) դրամատուրգիան։ Առանձնահատուկ տեղ է գրավում Հ․ Պո– տի (1689–1733) պոեզիան։ XVIII դ․ 2-րդ կեսին ձևավորվել է սենտիմենտալիզմը, որի ականավոր ներկայացուցիչն է եղել բանաստեղծ Ռ․ Ֆեյտը (1753–1824)։ Ազգ․ ինքնագիտակցության վերելքն է արտահայտվել Յա․ Ֆ․ Հելմերսի (1767– 1813) քաղաքացիական պոեզիայում, որի գաղափարները բաժանում էին Կ․ Լոտսը (1765 – 1834), Վ․ Մեսհերտը (1790–1844) և ուրիշներ։ Ծայրահեղ սուբյեկտիվիզմով է հատկանշվել ռոմանտիկ բանաստեղծ և պատմաբան Վ․ Բիլդերդեյկի (1756– 1891) ստեղծագործությունը։ Նրա գործու– նեությունը նախապատրաստեց «Զար– թոնք» (1823–60-ական թթ․) ռոմանտիկ– ների խմբի, ինչպես նաև հակառացիոնա– լիստական ու հակադեմոկրատական հո– սանքների երևան գալը։ Դրանք սկզբնա– վորեց Ի․ դա Կոստան (1798–1860) «Մե– ղադրանք ընդդեմ դարի ոգու» (1823) մա– նիֆեստում։ XIX դ․ խոշորագույն գրողը Մուլտատուլին էր։ 1880-ական թթ․ Ն–ի գրականության մեջ առաջատար դեր է խաղացել, այսպես կոչ– ված, ութսունականների խումբը, որը հրա– տարակել է «De Nieuwe Gids» (1885– 1943) հանդեսը։ «Ութսունականների» ստեղծագործությունը ․ բնութագրվում է մարդու ներքին աշխարհի նկատմամբ սևեռուն ուշադրությամբ, ինչպես նաև սոցիալական խնդիրների նկատմամբ հե– տաքրքրությամբ։ XX դ․ սկզբների գրականության մեջ առաջատար տեղ են գրավել սոցիալիստա– կան գաղափարները (Հ․ Հեյերմանս, 1864–1924, Հ․ Գորտեր, 1864–1927, Հեն– րիետա Ռոլանդ Հոլստ վան դեր Սհալկ, 1869–1952)։ Առաջին համաշխարհային պատերազմը (1914–18) կործանեց հավատը բուրժ․ առաջադիմության նկատմամբ։ Պոեզիա– յում առաջատար դարձան մարդու մենա– կության, նրա դատապարտվածության մո– տիվները։ Գլխ․ տեղը գրավեց էքսպրե– սիոնիզմը։ Արձակը ներկայացված է սո– ցիալական–քննադատական վեպով։ «Fo– rum» շաբաթաթերթի շուրջը խմբված գրող– ները հանդես եկան ֆաշիզմի դեմ։ Գերմանաֆաշիստական զորքերի կող– մից Ն–ի օկուպացման տարիներին (1940– 1945) լայն տարածում գտավ ընդհատակ– յա մամուլը։ Անլեգալ հրատարակվեց «Գյոզերի նոր երգարան» (1944) եռահա– տոր ժողովածուն։ Դիմադրության թեման արտացոլվեց նաև ետպատերազմյան գրա– կանության մեջ։ 50-ական թթ․ երևան եկան, այսպես կոչ– ված, էքսպերիմենտալիստների (Լյուսե– բերտ, ծն․ 1924, Յա․ էլբուրգ, ծն․ 1919, Գ․ Կաուվենար, ծն․ 1923, Ս․ Ֆինկենոգ, ծն․ 1928, Ռ․ Կամպերտ, ծն․ 1929) բանաս–