Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

XIX դ․ վերջին–XX դ․ սկզբին մաթե– մատիկայի բնագավառում մի շարք կարե– վոր ուսումնասիրություններ է կատարել Թ․ Ցո․ Ստիլտյեսը (հայտնի է, այսպես կոչված, Ստիլտյեսի ինտեգրա– լը)։ Ակնառու են եղել ֆիզիկայի ասպա– րեզում կատարված հետազոտություննե– րը։ 6urv Դ․ վան դեր Վալսն առաջարկել է վիճակի ընղհանուր հավասարումը (հո– բելյան մրցանակ, 1910), Պ․ Զեեմանը հայտնագործել է մագնիսական դաշտի ազդեցությամբ սպեկտրային գծերի տրոհ– ման երևույթը (Զեեմանի երևույթ, նոբել– յան մրցանակ, 1902), Հ․ Կամերլինգ Օն– նեսը, որի ստեղծած կրիոգենային լա– բորատորիան դարձել է ցածր ջերմաստի– ճանների ֆիզիկայի համաշխարհային կենտրոն, հայտնաբերել է գերհաղորդա– կանության երևույթը (նոբելյան մրցանակ, 1913), Հ․ Ա․ Լորենցն ստեղծել է էլեկտրո– նային տեսությունը (նոբելյան մրցանակ, 1902)։ Խոշորագույն քիմիկոսներ են եղել Ցա․ Հ․ վանտ Հոֆը (ժամանակակից ֆիզ– քիմիայի և ստերեոքիմիայի հիմնադիր– ներից, նոբելյան մրցանակ, 1901), Հ․ Վ․ Բ․ Ոոզեբոմն ու Ֆ․ Ա․ Հ․ Սխրեյնեմակերսը (հետազոտել են հետերոգեն հավասարա– կշռությունը երկ– և բազմաբաղադրիչ հա– մակարգերում)։ Աստղագետ Յա․ Կ․ Կապ– տեյնն առաջարկել է «աստղային հոսքե– րի» տեսությունը և Գալակտիկայի վի– ճակագրական ուսումնասիրման մեթոդ– ները։ Մանրէակենսաբան Մ․ Բեյերինկը հետազոտել է պալարաբակտերիաների ֆիզիոլոգիան, բուսաբան Մ․ Տրեյբը (Պե– տերբուրգի ԳԱ արտասահմանյան պատ– վավոր անդամ, 1909)՝ արևադարձային բույսերի ֆիզիոլոգիան, մորֆոլոգիան ու սաղմնաբանությունը, բուսաբան Հ․ դը Ֆրիզը «վերահայտնագործել» է Գ․ Մենդե– լի օրենքներն ու ստեղծել ժառանգակա– նության մուտացիոն տեսությունը։ Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների միջև ընկած շրջանում նշանակալի արդյունքների են հասել Վ․ Հ․ Կեեզոմն ու վ․ դե Հաասը (ցածր ջերմաս– տիճանների ֆիզիկա), Պ․ էրենֆեստը (թերմոդինամիկա և քվանտային մեխա– նիկա, ՍՍՀՄ ԳԱ արտասահմանյան ան– դամ, 1924), Ֆ․ Ցերնիկեն (փուլակոնտ– րաստային միկրոսկոպիա, նոբելյան մրցանակ, 1953), աստղաֆիզիկոս Մ․ Գ․ Ցո․ Միննարտը, ֆիզիոլոգ և դեղաբան Ռ․ Մագնուսը, Ք․ էյկմանը (վիտամինների մասին ուսմունքի հիմնադիրներից, նո– բելյան մրցանակ, 1929) և ուրիշներ։ Բժշկագիտության զարգացման համար մեծ նշանակություն են ունեցել էլեկտրա– սրտագրության հիմնադիր Վ․ էյնտհովե– նի հետազոտությունները (նոբելյան մըր– ցանակ, 1924)։ Երկրորդ համաշխարհային պատերազ– մից հետո միջազգային ճանաչում են ստա– ցել մաթեմատիկոսներ Բ․ Լ․ վան դեր Վարդենի (հանրահաշիվ, մաթ․ վիճա– կագրություն, մաթեմատիկայի պատմու– թյուն), Յա․ Ա․ Սխոուտենի (տենզորային անալիզ) աշխատությունները։ Աստղա– գետ Յա․ Հ․ Օորտը (ՍՍՀՄ ԳԱ արտասահ– մանյան անդամ, 1966) և նրա աշխատա– կիցներն ուսումնասիրել են չիոնացած ջրածնի սպեկտրները, Գալակտիկայի պա– րուրաձև կառուցվածքը։ Հետազոտություն– ներ են տարվում ռադիոաստղագիտու– թյան, մանրէակենսաբանության, բույսե– րի ֆիզիոլոգիայի ու կենսաքիմիայի, ծո– վային երկրաբանության բնագավառնե– րում։ Ն–ի տնտեսության վերակառուցման շնորհիվ և գիտատեխ․ հեղափոխության ազդեցությամբ զարգացել են տեխ․ գի– տությունները։ Ուսումնասիրություններ են ծավալվել լեգիրված պողպատների հալման տեխնոլոգիայի, մետաղամշակ– ման, մեքենաշինության և սննդարդյունա– բերության ասպարեզներում։ Շատ երկըր– ներում հռչակ են վայելում «Ֆիլիպս» կոն– ցեռնի էլեկտրոնային և էլեկտրատեխ․ սարքերը, «ԱԿԶՕ» կոնցեռնի սինթետիկ մանրաթելերն ու պոլիմերային այլ նյու– թեր, ինչպես նաև Ն–ում մշակված սինթե– տիկ դեղանյութերը, հորմոնային պատ– րաստուկները ևն։ Մեծ ուշադրություն է հատկացվում միջուկային էներգիայի օգ– տագործման հարցերին։ Զգալի զարգա– ցում են ապրում գյուղատնտեսության ոլորտի գիտական հետազոտությունները (Ֆ․ Ա․ վան Բարեն, Լենինի անվ․ ՀամԳԳԱ արտասահմանյան անդամ, 1970 և ուրիշ– ներ)։ Ուսումնասիրվում են շրջակա մի– ջավայրի պահպանության հարցեր։ 2․ Հասարակական գիտությունները Փիլիսոփայությունը։ XVI դ․ վերջի – XVII դ․ սկզբի փիլ․ մտքի ներկայացուցիչ– ները (Գերտ դե Գրոտե, էրազմ Ռուոեր– դամցի) պանթեիստական միստիկայի դիրքերից քննադատել են սխոլաստիկան, զարգացրել հումանիստական աշխարհա– յացքը։ 1586-ին լույս է տեսել Դ․ Կորնհեր– տի «Բարոյագիտությունը»՝ հոլանդերեն առաջին փիլ․ երկը։ Տնտ․ և քաղ․ վերել– քի, մասամբ, դավանանքի ազատության հետ կապված, Ն․ են եկել եվրոպ․ այլ երկրներում քաղ․ և կրոն, շարժառիթնե– րով հալածված շատ մտածողներ (Ու․ Ակոսատ, Պ․ Բեյլ, Զ․ Լոկ, Ռ․ Դե– կարտ), աշխուժացել է փիլիսոփայությու– նը։ Տարածվել է կարտեզիականությունը [Ք․ Հյոնգենս, Հ․ Դե Ռուա (Լե Ռդւա)], օկազիոնալիգմը (Ա․ Գեյլինքս)։ Եվրոպ․ փիլ․ մտքի նվաճումներից է Բ․ Սպինոզւս– յի ուսմունքը։ XVII դ․ գործել են նշանա– վոր իրավագետներ Ցո․ Ալթուզիուսը և Հ․ Գրուոիոսը։ XVIII դ․ նիդերլանդական լուսավորականության գաղափարախոս– ներն են Յո․ Լյուլոֆսը, Ֆ․ Հեմստերհյոյսը և ուրիշներ։ Աճել է հետաքրքրությունը ան– տիկ փիլ–յան և Ի․ Կանտի տեսության նկատմամբ։ XIX դ․ կեսին գերակշռել է պոզիտիվիզմը (Կ․ Օպզոմերի դպրոցը), տարածվել է հեգելականությունը, փորձ է արվել վերածնել սպինոզականությունը։ XIX դ․ վերջի –XX դ․ սկզբի հոլանդ, փիլ–ում կարևոր տեղ է գրավել Գ․ Հեյ– մանսի էմպիրիկական–հոգեբանական դպրոցը։ Որոշ պոզիտիվիստներ անցել են նեոկանտականության դիրքերը, 1923-ին ստեղծել Քննադատական փիլ–յան ընկե– րությունը։ Նշանավոր նեոհեգելական Գ․ Բոլլանդի հետևորդները 1922-ին հիմ– նել են «Բոլլանդի ընկերությունը»։ Մպինո– զականները 1928-ին ստեղծել են «Մպինո– զայի տուն» փիլ․ ընկերությունը։ 1920– 1930-ական թթ․ Ն–ում զարգացել է նեոթո– միզմը, ետպատերազմական շրջանում՝ էկզիստենցիալիզմը, պերսոնալիգմի բո– ղոքական տարատեսակը։ XIX դ․ վերջին Ն․ է մուտք գործել մարք– սիզմը և ծավալվել ՆԿԿ–ի ստեղծումից (1918) հետո։ Պատմ․ մատերիալիզմի նշա– նավոր, սակայն ոչ միշտ հետևողական, պրոպագանդիստներ էին Գ․ Գորտերը, Ա․ Պանենկուկը, Դ․ Վայնկոպը, Հ․ Ռոլանդ Հոլստը և ուրիշներ։ Պատմական գիտությունը։ Ն–ում պատ– մագիտության զարգացման խթան է հան– դիսացել XVI դ․ Նիդերլանդական բուրժ․ հեղափոխության հաղթանակը։tXVIt– XVII դդ․ ստեղծվել են հեղափոխության և ազատագրական պատերազմի իրադար– ձությունների ժամանակագրություններ՝ տոգորված դեմոկր ատակ ան–հայր հնասի– րական ոգով (Պ․ Բոր, է․ Մետերեն, Լ․ վան Այցեմա, XVIII դ․ նաև՝ Յա․ Վագենարը)։ XIX դ․ սկզբին հետադիմական–կղերական, հակալիբերալ տեսանկյունով է շարադրել Ն–ի պատմությունը Խ․ Խրուն վան Պրինս– տերերը, որը միաժամանակ մեծ ավանդ ունի պատմ․ աղբյուրների հրապարակ– ման գործում։ XIX դ․ 2-րդ կեսին աղբյու– րագիտական հիմքի վրա բարձրացել է պատմ․ հետազոտությունների մակարդա– կը։ Չափավոր–լիբերալ պոզիտիվիստա– կան ուղղության խոշոր պատմաբան Ռ․ Ֆրյոյնը, ի հակադրություն Խրուն վանՊրի– նըստերերի, առաջ է քաշել Ն–ի պատմու– թյան կոմպլեքսային՝ այդ թվում և տնտ․ ուսումնասիրման տեսակետը։ Ֆրյոյնի աշակերտ Պ․ Բլոկը, «Նիդերլանդական ժողովրդի պատմության» (1892–1907) բազմահատորյակի հեղինակ, հարել է գռեհիկ էկոնոմիզմին, հանդես եկել մարք– սիզմի դեմ։ XX դ․ սկզբին Ն–ի բուրժ․ պատմագրության մեջ ուժեղացել են հե– տադիմական միտումները։ XX դ․ նիդերլ․ պատմագրության խոշոր դեմքերից է Պ․ Հեյլը, որը Ն–ի պատմությունը լուսա– բանել է հետադիմական «մեծապետական» դիրքերից՝ ստեղծել է իր դպրոցը։ Միև– նույն ժամանակ XX դ․ ուժեղացել է Ն–ի տնտ․ պատմության ուսումնասիրությունը (Ն․ Պոստհյումուս, Խ․ Բրյուգմանս, Ի․ Գ․ վան Գիլլեն և ուրիշներ)։ Երկրորդ հա– մաշխարհային պատերազմից հետո որոշ չավւով մեծացել է մարքսիստական մե– թոդաբանության ազդեցությունը (Յա․ Ռո– մեյն)։ XX դ․ 1-ին կեսին տնտ․ և զուտ պատմ․ հետազոտությունների զարգացու– մը հնարավորություն է ընձեռել նիդերլ․ պատմաբաններին ստեղծել Ն–ի ամբող– ջական պատմության կոլեկտիվ բազմա– հատորյա աշխատություններ՝ «Նիդեր– լանդների պատմություն» (հ․ 1–9, 1935– 1938), «Նիդերլանդների համընդհանուր պատմություն» (հ․ 1 –12, 1949–58)։ Ն–ի պատմաբանները զբաղվել են նաև արաբագիտությամբ (որի մեջ խոշոր ավանդ ունեն Ռ․ Դոզինը, Մ․ Յա․ Գուեն), որի խոշորագույն կենտրոններից է Լեյդե– նի համալսարանը։ Մի շարք պատմաբան– տնտեսագետների աշխատություններ նվիրված են համաեվրոպական տնա․ պատմությանը։ Հրատարակվում են պատ– մագիտական պարբերականներ։ Տնտեսագիտությունը։ Մինչե XIX դ․ կեսերը Ն–ի տնտեսագիտությունն իր հիմ– նական տեսական դրույթները փոխառնում