Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/287

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րոցները։ XIV դ․ տարբեր համքարություն– ներին կից առաջացել են երգչախմբեր։ Քաղաքային երաժիշտները՝ ստադփեյ– փերները մասնակցել են եկեղեցական և պալատական տոնախմբություններին։ Կա– թողիկեներին կից ստեղծվել են եկեղ․ երաժշտ․ կոլեգիաներ և խմբերգեցողոլ– թյան պրոֆեսիոնալ դպրոցներ (առաջի– նը՝ Եվրոպայում)։ Ն–ի ժող․ երաժշտ․ մշա– կույթի պահպանված հուշարձաններից են ֆլագելանտների (XV դ․ աղանդավորնե– րի) երգերը։ Ն–ի երաժշտարվեստը բա– ցառիկ վերելքի է հասել XV–XVI դդ․՝ Նիդերւանդական դպրոցի շնորհիվ, որի խոշորագույն ներկայացուցիչների գոր– ծունեությունը նշանակալի ազդել է արև– մտաեվրոպ․ երաժշտության ողջ զարգաց– ման վրա։ XVI դ․ բուրժ․ հեղափոխության շրջանում համաժող․ տարածում են գտել իսպ․ բռնապետների դեմ ուղղված գյո– զերի (ապստամբների) երգերը, որոնց մեղեդիներում դրսևորվել են ձևավորվող ազգ․ երգաոճի գծերը։ XVI դ․ Ամստերդա– մում և այլ քաղաքներում սկզբնավորվեւ է զանգերի հավաքածուն (կ ա ր ի յ ո ն) վարպետորեն հնչեցնելու ազգ․ արվես– տը։ Զանգերի ձուլումով հռչակված էին նիդերլանդացի վարպետները։tXVII դ․ բարձր զարգացման է հասել երաժշտ․ գործիքների արտադրությունը (XVII դ․– XVIII դ․ 1–ին կեսի ֆլամանդացի վար– պետների կլավիրները Եվրոպայում լա– վագույնն են։ Փառաբանված են նաև Ն–ի երգեհոնի վարպետները)։ Կաւվինակա– նության հաստատումով անկախ Հյուսի– սային Նիդերլանդներում վերացվել է ճոխ (կաթոլիկ) խմբերգային բազմաձայնու– թյունը, տարածվել բողոքականների եր– գեցողությունը։ XVI դ․ վերջի –XVII դ․ սկզբի խոշորա– գույն կոմպոզիտոր, երգեհոնային ու կլա– վիրային նվագի վարպետ 6ա․ Պ․ Ավելին– կը ազդել է գերմ․ երգեհոնային դպրոցի զարգացման վրա։ XVII–XVIII դդ․ Ամս– տերդամը եղել է երաժշտ․ հրատարակչու– թյան եվրոպ․ կարևորագույն կենտրոն։ XVII դ․ վերջից Ն–ում գերակշռել է անգլ․, ֆրանս․ և իտալ․ երաժշտությունը։ Հո– լանդ․ առաջին օպերան Ք․ Հաքուարտի՝ կլասիցիզմի ոճով «Հաղթանակած սեր»-ն է (1678)։ Ազգային կոմպոզիտորների նը– մանօրինակ մյուս օպերաներից են4 Բ․ Ռու– լովսի «Զեմիրա և Ազոր» (1783), «Ռիչարդ Առյուծասիրտ» (1792) և «Երկու արձան» (1798)։ XIX դ․ 1-ին կեսին զարգացել է ազգ, դեմոկրատական երաժշտ․ մշակույթը, սկզբում՝ գերմ․ ռոմանտիզմի ազդեցու– թյուններով, որ բերել են Գերմանիայում ուսանած հոլանդացի կոմպոզիտորները (ժ․ Բ․ վան Բրե, Ցո․ Ֆերհյուլստ, Ռ․ Հոլ, Վ․ Նիկոլաի)։ Հիմնադրվել է առաջին ազգ․ թագավորական երաժշտ․ դպրոցը (1826– 1846, Հաագա), ստեղծվել Երաժշտությու– նը խրախուսող ընկերությունը (1829), որը պարգևատրել է ազգ․ կոմպոզիտորներին, հրատարակել նրանց գործերը, մասնակ– ցել Ամստերդամի կոնսերվատորիայի (1884) ու երգչախմբերի կազմակերպմանը Ն–ի տարբեր քաղաքներում։ 1841-ին հիմ– նադրվել է «Ցեցիլիա» ընկերությունը։ 1883-ին հիմնադրվել է «Կոնսերտգեբաու» խոշորագույն համերգային ընկերությու– նը՝ սեփական դահլիճով, երգչախմբով ու նշանավոր սիմֆոնիկ նվագախմբով, որը ղեկավարել են Վ․ Կեսը (1888–95), նի– դերլ․ ականավոր դիրիժորներ Վ․ Մեն– գելբերգը (1895–1941), է․ վան Բեյնումը (1945–59), է․ Ցոհումը (1961-ից)։ Ն–ում օպերայի զարգացմանը նպաստել են 1884-ին կազմակերպված «Վագներ–Վե– րենինգ» վագներյան միավորումը (մինչև 1919-ը ղեկավարել է Հ․ Վիոտտան, 1894– 1912-ին կատարվել են Վագների օպերա– ները, ավելի ուշ՝ և այլ կոմպոզիտորների երկեր) և «Հոլանդսե օպերա» (1886–94, կազմակերպել է Ցո․ Գ․ դե Գրոտը․ հո– լանդերեն բեմադրվել են Ս․ վան Միլին– գենի, Յա․ Բրանդս–Բյոյսի, Վ․ Լանդրեի և այլոց օպերաները), «Դե Նիդերլանդսե օպերա» (1894–1901, հիմնել է դիրիժոր Կ․ վան Լինդենը) ազգային օպերային թատերախմբերը ու Ազգային օպերան (1916-23, ղեկ․՝ Գ․ Հ․ Կոպման)։ XIX դ․ վերջին –XX դ․ սկզբին հանդես են եկել կոմպոզիտորներ Բ․ Զվերսը, ապա Ցո․ Վագենարը [նաև դիրիժոր, եր– գեհոնահար, 1919–37-ին թագավորական կոնսերվատորիայի (հիմն․ 1908-ին, Հաա– զայում) դիրեկտոր] և Ա․ Դիպենբրոկը, որոնք ստեղծել են ազգային ծրագրային սիմֆոնիզմը, վոկալ–գործիքային և երա– ժըշտաթատերական երկեր, դարձել Ն–ի ժամանակակից ազգ․ երաժշտ․ դպրոցի հիմնադիրներ։ XX դ․ 1-ին կեսի խոշորա– գույն կոմպոզիտորը Վ․ Փեյփերն է, Ն–ի արդի բազմաթիվ կոմպոզիտորների դաս– տիարակը (նաև երաժշտ․ քննադատ)։ XX դ․ կեսի երաժիշտներից են Հ․ Բա– դինգսը, Ռ․ Գ․ էսհերը, Մ․ Ֆլոտհյոյսը, Հ․ Անդրիսենը, Մ․ Մոննիկենդամը, Ս․ Բես– սեմը, Ռ․ դե Ռոսը, Գ․ Լանդրեն, Կ․ վան Բարենը, դիրիժորներից՝ Պ․ Հյուպերտ– սը, Բ․ Հայթինկը, դաշնակահարներից՝ Կ․ դե Գրոտը, Լ․Պոնսեն, Հ․ Հենկեմանսը, կլավեսինահար Գ․ Լեոնհարդը, ջութա– կահարներից՝ Թ․ Օլոֆը, Հ․ Քրեբբերսը, երգիչներից՝ Թ․ Բայլեն, Ֆ․ Վրոնսը, երգ– չուհիներից՝ Մ․ Արդենը, Գ․ Բրաուվենս– տեյնը։ Գերմանաֆաշիստական օկուպացիան արգելակել է երաժշտ․ կյանքի զարգա– ցումը։ 1940-ական թթ․ վերջերին ի հայտ են եկել ավանգարդիստական բազմա– զան հոսանքներ, որոնց ներկայացուցիչ– ներն են կոմպոզիտորներ Ցա․ Գերդսը, Ցու․ Անդրիսենը, Թ․ դե Լեուվը, Ցա․ վան Ֆլեյմանը և ուրիշներ։ Ն–ում գործում են «Դե Նիդերլանդսե օպերա»-ն < 1946-ին վե– րակազմավորվել է Հաագայի և Ամստեր– դամի քաղաքապետարանների կողմից, հանդես է գալիս նաև Ռոտերդամում և Ուտրեխտում)։ «Դե Զյոյդ–Նիդերլանդսե օպերա» (հիմն․ 1848, ք․ Մաաստրիխ– տում) և «Ֆորում» (1955-ից, ք․ էնսհե– դեում) օպերային ընկերությունները, «Հաագայի գեղարվեստական ակումբ» (1945-ից), «Դոնեմուս» (1947-ից, Ամստեր– դամ, պրոպագանդում է արդի երաժշտու– թյուն), «Երիտասարդությունը և երաժըշ– տությունը» (1948-ից, Ամստերդամ), «Նոր երաժշտություն» (Հաագա) ընկերություն– ները, երգեհոնահարների, դիրիժորների ընկերություններ, երաժշտագետների միությունը (1965-ից) ևն։ Լայնորեն զար– գացած է բանվորական երաժշտ․ շարժու– մը, գոյություն ունեն բանվորական երա– ժըշտ․ ընկերություններ, այդ թվում՝ «ժո– ղովրդի ձայն» երգչախմբային միավորու– մը (1947-ից, Հաագա)։ Հայտնի երգչա– խմբերից են՝ «Ապոլլոն»-ը (տղամարդ– կանց, 1897–1954, Ամստերդամ) և «Հաա– գայի երգիչներ»-ը (1917-ից)։ 1948-ից Ամստերդամում անց են կացվում ամառա– յին երաժշտ․ փառատոներ։ ժամանակա– կից Ն–ում կա 20 սիմֆոնիկ նվագախումբ, խոշորագույններից են (բացի «Կոնսերտ– գեբաու»-ից)՝ «Ռեզիդենսի»-ն (Հաագա, 1899-ին հիմնադրել է դիրիժոր Հ․ Վիոտ– տան) և Ամստերդամի ֆիլհարմոնիկը (ստեղծվել է 1951-ին, դաշնակահար Ցա․ Հյուկրիդեի նախաձեռնությամբ, 1971-ին դիրիժոր Ա․ Կերսիեսի հետ հյու– րախաղերով այցելել է Լենինգրադ և Տալլին, 1972-ին՝ Մոսկվա)։ Ն–ում գոր– ծում են 7 կոնսերվատորիա՝ Ամստերդա– մում, Գրոնինգենում, Հաագայում, Ռո– տերդամում, Ուտրեխտում, Մաաստրիխ– տում և Թիլբուրզում, 3 երաժշտ․ լիցեյ, Կաթոլիկական եկեղեցական երաժշտու– թյան նիդերլանդական ինստ–ը, եկեղ․ երաժիշտներ կրթող (այդ թվում՝ ժամ– հարներ) հատուկ ուս․ հաստատություն։ Ամստերդամի, Լեյդենի և Ուտրեխտի հա– մալսարաններում կան երաժշտության պատմության և տեսության ֆակուլտետ– ներ։ XVI․ Բալետը Դեռևս միջին դարերից տոնակատարու– թյուններն ու դիմակահանդեսները ուղեկց– վել են պարերով։ Բալետի զարգացումն սկսել է XVII դ․։ XIX դ․ 1-ին կեսին մեծ ճանաչում են ունեցել Ա․ Վ․ վան Համմեի բեմադրությունները։ 1930-ական թթ․ Ն–ում գործել են «մոդեռն» պարի (Ֆ․ Ռոդրիգո, Ի․ Գեորգի), ապա նաև դասական բալե– տի (Ս․ Հասկել) մի շարք ներկայացու– ցիչներ։ 1959-ին ձևավորվել է Ամստերդա– մի բալետ թատերախումբը, որը 1961-ին միացվել է 1954-ին Մ․ Հասկելի կազմա– կերպած խմբին և կոչվել Նիդերլանդական ազգային բալետ (1971-ին հյուրախաղե– րով այցելել է ՍՍՀՄ)։ 1959-ին Բ․ Հարկար– վին ստեղծել է Նիդերլանդական պարա– յին թատրոնը (1961-ից գործում է Հաագա– յում)։ Խաղացանկում արտասահմանյան երկրների խորեոգրաֆների (Զ․ Բալանչին և ուրիշներ) և ազգ․ բալետներ են։ 1945-ից գործում է Հ․ Սնայկի ստեղծած «Սկսքպինո» խումբը, որը բեմադրում է ներկայացումներ երեխաների համար։ Բա– լետի գործիչներից են՝ Օ․ դե Հասը, Ցա․ Ֆլիերը, Ի․ Սանդերսը։ XVII․ Թատրոնը XII դ․ վերջից Ն–ի ներկա տարածքում կազմակերպվել են եկեղ․, ինչպես և աշ– խարհիկ դրամ, ստեղծագործությունների ներկայացումներ։ XVII–XVIII դդ․ թատե– րական կյանքի կենտրոնը Ամստերդամի Քաղաքային թատրոնն էր (հիմն․ 1638-ին), ուր բեմադրվել են խոշոր դրամատուրգ Ցո․ Վոնդելի, ինչպես և Գ․ Ա․ Բրեդերոյի, Պ․ Կ․ Հոֆտի երկերը։ Հայտնի դերասան– ներից էին՝ Լ․ Կարլսզոնը, Ա․ Կ․ վան Հեր– մեզը, Ա․ Նոզեմանը (XVII դ․), Վ․ վան դեր Հուվենը, Ի․ Կ․ Վատիր–Զիսենիսը, Մ․ Կոր–