Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


վերը (XYIII դ․)։ 1874-ին, Ամստերդամում բացվել է Դեկլամացիայի դպրոց։ Ազգ․ թատրոնի զարգացմանը նպաստել է «Նի– դերլանդական թատերական միավո– րում»-ը (հիմն․ 1870-ին)։ Առաջին տեղում էր նաև «Նիդերլանդական բեմ» թատրո– նը (հիմն․ 1875)։ 1892-ին կազմակերպվել է «Նիդերլանդական թատերական միա– վորում» նոր թատերախումբը, որը բեմա– դրել է Հ․ Հեյերմանսի սոցիալական բնույթ ունեցող, ինչպես և Մ․ էմանտսի, Ֆ․ էդենի պիեսները։ 1912-ին Հեյերման– սը այդ թատերախումբը վերակազմավո– րել և գլխավորել է մինչե 1917-ը։ Բեմա– դրվել են՝ Ցու․ Ա․ Աթրինդբերգի, Հ․ Հոֆ– մանստալի պիեսները, ելույթ են ունեցել հայտնի դերասաններ՝ է․ Բաումեստերը, Ցա․ Մյուսը, Ռ․ Հոպպերը և ուրիշներ։ 1910–30-ական թթ․ խոշոր դերասաններ Վ․ Ռոյարդսի, է․ Ֆերկադեի, Ֆ․ և Լ․ Բաու– մեստեր եղբայրների, Լ․ Աալբոռնի և ուրիշների ղեկավարությամբ ստեղծվել են մասնավոր թատերախմբեր։ Դերմանա– ֆա?իստական օկուպացիայի տարինե– րին Ա․ Դեֆրեսնեն, Ա․ վան Դալսյումը բեմադրել են արդարությունն ու մարդա– սիրությունը հաստատող ստեղծագործու– թյուններ (այդ թվում՝ Վ․ Շեքսպիրի, Ֆ․ Շիլլերի, Ռ․ Ռոլանի, Կ․ Չապեկի, Գ․ Հաուպտմանի և այլոց)։ 1940–60-ական թթ․ առաջատար թատրոններ են եղել «Հաագայի կոմեդիա»-ն (ղեկ․ Կ․ Լասյոր և Պ․ Ատենբերգեն) և «Նիդերլանդական կոմեդիա»-ն (ղեկ․ Հ․ վան դեր Բերգ և Ցո․ դե Մեստր, Ամստերդամ)։ Մշտական թատերախմբեր կան նաև Առնեմում և Ռոտերդամում։ Շատ թատրոններ մեծ ուշադրություն են դարձնում համաշխար– հային դասական ստեղծագործություննե– րին․ բեմադրվում են նաև Ա․ Չեխովի, Մ․ Գորկու, Ֆ․ Դոստոեսկու երկերը։ Գոր– ծում են փորձարարական «Ատուդիո», ման– կական «Արենա» թատերախմբերը և բազ– մաթիվ թատերական կաբարեներ։ 1960– 1970-ական թթ․ բեմադրվել են ազգային դրամատուրգներ Հ․ Հեյերմանսի, Ցա․ Ատալի, U․ Նոտեբոմի, Ա․ Ցո․ Հերց– բերգի, Ցա․ վան դեր Մերվեի, Կ․ Հյոյ– գենսի, Դ․ Ֆրենկելի, Լ․ դե Բուրի և այլոց պիեսները։ Նշանավոր դերասաններից և ռեժիսորներից են՝ Ա․ վան Դալսյումը, ժ․ Ռոյարդս–Մանդբերգը, Կ․ վան Դեյքը, Ի․ վան Ֆասենը, Շ․ Քյոլերը, Վ․ Ֆոսը, Լ․ դե Բուրը։ Ամստերդամն ունի թատերա– կան թանգարան։ XVIII․ Կինոն 1898-ից Ն–ում սկսվել է վավերագրա– կան, 1910-ից՝ գեղ․ ֆիլմերի թողարկումը։ 1927-ին Ամստերդամում կազմակերպվել է «Ֆիլմ–լիգա» կինոակումբը, որը պրո– պագանդել է առաջադեմ կինոարվեստը, համախմբել սոցիալական ուղղվածու– թյան ֆիլմեր («Զյոյդեր–Զե», 1934, ռեժ․՝ Ցո․ Իվենս) նկարահանող կինոաշխատող– ներին։ 1930-ական թթ․ արտադրվել են գեղ․ հետաքրքրություն ներկայացնող մի քանի խաղարկային ֆիլմեր, այդ թվում՛ «Պիգմալիոն» (1937, ըստ Բ․ Շոուի, ռեժ․՝ Լ․ Բերգեր)։ Գերմանա–ֆաշիստական օ– կոլպացիայի տարիներին Ն–ի ազգային կինոարտադրությունը ճգնաժամ է ապ– րել։ Ազատագրումից հետո թրղարկվել են Դիմադրության շարժմանը նվիրված մի շարք վավերագրական ֆիլմեր (ռեժ–ներ՝ Ռ․ Հոռնեկեր, Զ․ Ֆեռնու, Օ․ վան Նեյեն– հոֆ և ոէրիշներ), սկսվել է գեղ․ կինեմա– տոգրաֆիայի աշխուժացումը։ Վավերա– գրական և գիտահանրամատչելի կինո– նկարներից հանրահայտ են «Լեենհուկից մինչե էլեկտրոնային մանրադիտակ» (1951, ռեժ․՝ Ցա․ Մոլ), «Ապակի» (1958, ռեժ․՝ Բ․ Հանստրա), «Նորություններ Բիաֆրայից» (1969, ռեժ․՝ Լ․ վան Հաստե– րեն, Ի․ վան դեն Քյոկեն, Ռ․ Կերբոս), գեղարվեստականներից՝ «Շեփորներ» (1958, ռեժ․՝ Բ․ Հանստրա), «Կոլեգանե՝ր, դադարեցրեք աղմուկը» (1960, ռեժ․՝ Ֆ․ Ռադեմակերս), «Ֆրանկը և Եվան» (1973, ռեժ․՝ Պ․ դե Լա Պառա), «Թուրքա– կան միրգ» (1973, ռեժ․ Պ․ Ֆերհուվեն), «Կնուտ Համսունի միստերիաները» (1978, Ն․ Պ․ դե Լյուսանետ)։ Կինոդերասաննե– րից են՝ Վ․ վան Ալմերոյը, Ռ․ դե Հոյերը, Կ․ Բրյուսեն։ 1978-ին թողարկվել է 11 գեղ․ ֆիլմ։ Պատկերազարդումը տես 400–401-րդ էջերի միջե՝ ներդիրում, աղյուսակներ I – II։ Գրկ ․Маркс К․ и Энгельс ф․, Соч․, 2 изд․, т․ 23; Լ և ն ի ն Վ․ Ի․, Միջազգային սոցիալիստական բյուրոյի նիստը, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 17, էջ 281–300։ Նույնի, Միջազգային սոցիալիստական բյուրոյի տասնմեկերորդ նստաշրջանը, նույն տեղում, հ․ 19։ Ս ա ր ու խ ա ն Ա․, Հոլլանդան ե հայերը, Վնն․, 1926։ Геология Нидерландов, пер․ с голл․, М-, 1959; Серебрянный Л․ Р․, Нидерланды, М․, 1974; Чистозво- н о в А․ Н․, Реформационное движение и классовая борьба в Нидерландах в первой половине XVI века, М․, 1964; Вальков В․ А․, Экономика и политика Голландии после второй мировой войны, М․, 1961; Н а дин К․, Внешняя политика Голландии, М․, 1963; Бак к ер М․, Барух ф․, Октябрьская социалистическая революция и рабочее движение в Нидерландах [пер․ с голл․], М․, 1957; История философии, т․ 1,5, М․, 1957 –61; Кирпичников А․ И-, Очерк истории нидерландской литера– туры, в кн․։ Всеобщая история литературы․․․, под ред․ В․ Ф․ Корша, т․ 2, СПБ, 1885; ВолевичИ․ В․, Современная литерату– ра Нидерландов, М․, 1962; Виппер Б․ Р․, Становление реализма в голландской живо– писи XVII века, М․, 1957; Крашенин– никова Н․ Л․, Современная архитектура Нидерландов (Голландия), М․, 1971; Гру– бер Р․ И․, История музыкальной куль– туры, т․ 1, ч․ 2, М․, 1941, с․ 305–468; т․ 2, М․, 1959, с․ 73–138․

ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ՆԿԿ), հիմնվել է 1918-ի նոյեմբերին։ 1919-ի ապրիլին մը– տել է Կոմինտերնի մեջ։ ՆԿԿ պայքարել է հոլանդական աշխատավորության կենսա– կան հարցերի լուծման համար, հանդես եկել Մովետական Ռուսաստանի պաշտ– պանությամբ։ Հետագա տարիներին ՆԿԿ լուրջ դժվարություններ է ապրել։ ՆԿԿ ԿԿ–ում և կուսակցության անդամների մեջ տարածվել էին «ձախ» և աջ օպորտունիս– տական հայացքներ։ Կուսակցության առանձին ղեկավարներ վարել են պառակ– տողական քաղաքականություն։ Կոմին– տերնի օգնությամբ նախապատրաստված ՆԿԿ 1930-ի համագումարը մերկացրեց օպորտունիստներին և ընտրեց նոր Կենտ– կոմ։ Նիդերլանդների գերմանա–ֆաշիս– տական օկուպացման շրջանում (1940-ի մայիս –1945-ի մայիս), գտնվելով ընդ– հատակում, ՆԿԿ գործուն մասնակցու– թյուն է ցուցաբերել Դիմադրության շարժ– մանը։ Ֆաշիստական զավթիչների դեմ մղված պայքարում զոհվել են ՆԿԿ ան– դամների կեսից ավելին և ԿԿ քաղբյուրո– յի գրեթե ամբողջ կազմը։ Երկրորդ հա– մաշխարհային պատերազմից հետո ՆԿԿ պայքար ծավալեց հոլանդական աշխա– տավորության սոցիալական և դեմոկրա– տական իրավունքների և ինդոնեզական ժողովրդի ազգային ազատագրության համար։ Կուսակցության XVI համագու– մարում (1952) ընդունվեց ժողովրդա–դե– մոկրատական պետություն կառուցելու ծրագիր։ 1950–60-ական թթ․ սկզբներին ՆԿԿ կազմակերպեց և գլխավորեց հո– լանդական ժողովրդի պայքարը՝ Արեմըտ– յան Իրիանը խաղաղ ճանապարհով Ին– դոնեզիային հանձնելու, օտարերկրյա ռազմ, բազաները Հոլանդիայի տերիտո– րիայից վերացնելու և Նիդերլանդներին ավանդական չեզոքության քաղաքակա– նության վերադարձնելու ուղղությամբ։ ՆԿԿ XXI համագումարը (1964) ընդունեց բանաձե՝ «Կուսակցության քաղաքակա– նության նոր կողմնորոշման» մասին, որում ՆԿԿ խնդիրների լոլծման հարցե– րում հանդես բերվեց նեղ ազգային մոտե– ցում՝ ի վնաս կուսակցության ինտերնա– ցիոնալ գործունեության։ «Նոր կողմնո– րոշման» նշանաբանով անցան ՆԿԿ XXII (1968), XXIII (1970), XXIY (1972), XXV (1975) համագումարները։ ՆԿԿ XXVI հա– մագումարը (1978-ի հունվար) կոչ արեց պայքարել երկրի բանվոր դասակարգի բոլոր ջոկատների միասնական գործու– նեության, խաղաղության պահպանու– թյան մասսայական շարժման ամրապընդ– ման համար՝ ընդդեմ սպառազինություն– ների մրցավազքի և պատերազմի։ ՆԿԿ պատվիրակությունները մասնակցել են կոմունիստական և բանվորական կուսակ– ցությունների Մոսկվայի միջազգային խոր– հըրդակցություններին (1957, I960) և հա– վանություն տվել ընդունված փաստա– թղթերին։ ՆԿԿ հրաժարվել է պատվի– րակներ ուղարկել կոմունիստական և բանվորական կուսակցությունների 1969-ի միջազգային խորհրդակցությանը։ ՆԿԿ նախագահն է Հ․ Հուկստրան։ Կենտկոմի օրգանն է «Դե Վարհայդ» («De Waarheid») թերթը, տեսականը՝ «Պոլիտիկ էն կյուլ– տյուր» («Politick en Cultuur») հանդեսը։ ՆԿԿ անդամների թիվը՝ 27,5 հզ․ (1980)։

ՆԻԵՐԵՐԵ (Nyerere) Ջուլիուս (ծն․ 1922), Տանզանիայի պետական և քաղաքական գործիչ։ 1952-ին ավարտել է էդինբուրգի (Մեծ Բրիտանիա) համալսարանը։ 1953– 1954-ին՝ Տանգանիկայի աֆրիկյան ասո– ցիացիա (ՏԱԱ) կազմակերպության, 1954-ի հունիսից՝ ՏԱԱ–ի հիմքի վրա ստեղծված Տանգանիկայի աֆրիկյան ազգային միու– թյուն (ՏԱԱՄ) կուսակցության, 1977-ից՝ Չամա Չա Մապինդուզի կուսակցության նախագահ։ Տանգանիկայի անկախության հռչակումից (1961-ի դեկտ․ 9) հետո դար– ձել է պրեմիեր մինիստր, 1962–64-ին՝ պրեզիդենտ, 1964-ից (Տանգանիկայի և Զանզիբարի միավորումից հետո)՝ Տան–