U․ P ա ր ա ո ն ա․ «Կով» («Բերքի պար>), փայտագրություն (XX դ․) ներ, մարդկանց, թռչունների, գազաննե– րի մանրաքանդակներ։ Գաղութացման տարիներին ծնունդ առած քաղաքներն ունեն նեղ փողոցների ուղղանկյուն ցանց, կանաչապատ հրապարակներ, ներքին բակով միահարկ աներ։ XVII –XIX դդ․ կառուցվել են ուղղանկյուն հատակագծով, գետնահար աշտարակներով, բարոկկոյի (տաճար Լեոնում, 1747–1825), իսկ ավե– լի ուշ՝ կլասիցիզմի (Գրանադայի Աան– Ֆրանսիսկո եկեղեցու ճակատը, 1862) տարրերով եկեղեցիներ։ Մանագուայում կենտրոնացած են XX դ․ ճարտ․ կառույց– ները, այլ քաղաքներում, գյուղերում U մայրաքաղաքի ծայրամասերում գերա– կշռում են փայտե տներն ու խրճիթները։ Խեցե բազմագույն արձանիկ (հին շրշան, Ամերիկյան հնդկացիների թանգարան, Նյու Ցորք) XX դ․ նկարիչներից են՝ գեղանկարիչ Ա․ Ալոնսո Ռոչին, փայտի քանդակազար– դող Խ․ Ամադոր Լիրան, պրիմիտիվիստ– գեղանկարչուհի Ա․ Գիլյենը, փայտագրող Ա․ Բարաոնան։ ժող․ արվեստներից են՝ փայտի փորագրությունը, խեցեգործու– թյունը, ասեղնագործությունը։ Գրկ․ Фостер У․ 3․, Очерк политиче– ской истории Америки, пер․ с англ․, 2 изд․, М․, 1955; Томас А․ Б-, История Латин– ской Америки, пер․ с англ․, М․, I960,- Лещи- н е р Р․ Е․, Никарагуа, М․, 1965; Булы– чев И․ М․, Никарагуа на пути националь– ного возрождения, М․, 1980; Мамонтов С․ П․, Испаноязычная литература стран Ла– тинской Америки XX века, М․, 1972․
ՆԻԿԱՐԱԳՈՒԱՑԻՆԵՐ, ժողովուրդ։ Կազ– մում են Նիկարագուայի Հանրապետության բնակչության մոտ 85% –ը։ Թիվը՝ մոտ 2,1 մլն (1978)։ Լեզուն իսպաներենն է։ Գլխավորապես կաթոլիկներ են, մասամբ՝ բողոքականներ։ Ն․ հիմնականում մե– տիսներ են (XVI–XX դդ․ իսպանական վերաբնակիչների սերունդները՝ խառնը– ված բնիկ հնդկացիների և նեգրերի հետ), ինչպես նաև կրեոլներ ու ԱՄՆ–ից և եվրո– պական երկրներից գաղթածների հետ– նորդներ։ Մեծ մասը բնակվում է երկրի Խաղաղօվկիանոսյան ափին; Հիմնակա– նում զբաղվում են հողագործությամբ, անասնապահությամբ, ձկնորսությամբ, աշխատում բամբակի, սուրճի, բանանի ցանքատարածություններում, մասամբ՝ արդյունաբերության մեջ։ ՆԻԿԵ, Ն ի կ ա (հուն․ Nlkti, Nina – հաղթանակ), պատերազմներում, մրցու– թյուններում հաղթանակ պարգեող աստ– վածուհի հին հուն, դիցաբանության մեջ։ Հեսիոդոսն անվանում է Պալլաս (Պալլան– տոս) տիտանոսի և Մտյուքս հավերժա– հարսի դուստրը, Ձգտման, Համառության և Ուժի քույրը։ Զարգացած հուն, կրոնում Ն․ դիտվել է Զեսի և Աթենասի արբանյակը կամ հատկանիշը։ Հռոմում նույնացվել է Վիկտորիա դիցուհուն։ Ն․ արվեստում պատկերվել է թեավոր և դափնեպսակ կույսի կերպարանքով՝ կառքի վրա կամ բարձունքից իջնելիս։ Առավել հայտնի է Ն–ի Սամոթրակյան մարմււրյա անդրին (պատկերը տես VI հ․, V աղյուսակ, նկ․ 7)։
ՆԻԿԵԼ (Niccolum), Ni, տարրերի պարբե– րական համակարգի IV պարբերության VIII խմբի տարր, կարգահամարը՝ 28, ատոմական զանգվածը՝ 58,70։ d տարր է, ատոմի էլեկտրոնային թաղանթների կա– ռուցվածքն է 3s23p63d84s2, К և Լ թա– ղանթները լրացված են։ Բնական Ն․ բաղ– կացած է 58Ni (67, 76%), 60Ni (26,16%), 61Ni (1,25%), 62Ni (3,66% )ե 64Ni (1,16% ) կայուն իզոտոպներից։ Ատացվել են 56 – 59, 63,65 և 66 զանգվածի թվերով արհես– տական ռադիոակտիվ իզո ղոպներ, որոն– ցից ավելի երկարակյաց են 59Ni (Т4/2= = 8 * 1 Օ4 տարի) և 63Ni(T1/շ=91,6 տարի)։ Ն․ հայտնաբերել (1751), անջատելն ան– վանել է շվեդ, քիմիկոս Ս․․ Քրոնստեդտը (1722–65)։ Անվանումը ծագում է կուպ– ֆերնիկել միներալի (NiAs) անունից։ XVII դարից հայտնի այդ միներալը արտաքին տեսքի պատճառով շփոթության մեջ էր գցում պղնձահանք փնտրող լեռնագործնե– րին, որոնք էլ նրան անվանեցին kupferni- cel (< գերմ․ Kupfer – պղինձ և Nickel– լեռնային ոգի, չար ոգի)։ Ն–ի հարուստ հանքավայրերի (Նոր Կալեդոնիա, Կա– նադա) և պողպատն «ազնվացնելու» հատ– կության հայտնաբերումը (XIX դ․ վերջ) բերեց Ն–ի արտադրության ընդլայնմանը։ Մինչ այդ Ն․ օգտագործվում էր միայն ոս– կերչության մեջ՝ արծաթանման համա– ձուլվածքների ձեով։ Ն–ի պարունակությու– նը երկրակեղևում 5,8․10~3 զանգվ․ % է։ Այն խոր շերտերի տարր է, սովորաբար ուղեկցում է երկաթին և մագնեզիումին։ Առաջացնում է 53 սեփական միներալ։ Երկրակեղեում և կենսոլորտում դանդաղ տեղաշարժվող տարր է։ Մակերևութային ջրերում և կենդանի օրգանիզմներում Ն–ի պարունակությունը շատ փոքր է (բույսե– րում՝ 5․10~5%, կենդանի օրգանիզմնե– րում՝ ջրային՝ 1,6․10~4%, ցամաքային1 1․10–6% )։ Նրա մեծ պաշարները կուտակ– ված են պղինձնիկելային սուլֆիդային հանքերում։ Կարեոր միներալներն են միլերիտը (NiS), պ և ն ա լ ա ն– դ ի տ ը (FeNi^Se են։ Բնածին Ն–ի և երկաթի համաձուլվածքը մտնում է երկ– նաքարերի բաղադրության մեջ։ Ն․ օրգանիզմի համար անհրաժեշտ միկ– րոտարր է։ Կուտակվում է եղջրացած հյուս– վածքներում (հատկապես՝փետուրներում)։ Հայտնաբերվել է լյարդում, մաշկում և ներ– զատիչ գեղձերում։ Ն–ի ֆիզիոլոգիական դերը անբավարար է ուսումնասիրված, սակայն հաստատված է, որ Ն․ ակտիվաց– նում է արգինազ ֆերմենտը, բույսերում՝ մասնակցում ֆերմենտային պրոցեսներին։ Ն․ սպիտակ արծաթափայլ, կռելի մետաղ է, հալ․ ջերմաստիճանը՝ 1453°C, եռմանը՝ 2730°C, խտությունը՝ 8900 կգ/մ3։ Ֆեռոմագ– նիսական է։ Միջին ակտիվության քիմ․ տարր է։ Քիմ․ հատկություններով նման է երկաթին և կոբալտին, մասամբ՝ նաե պղնձին ու ազնիվ մետաղներին։ սովորա– կան պայմաններում քիմիապես կայուն է։ Միացություններում ունի –ք~1~Ից –|–4 օք– սիդացման աստիճան (գերազանցապես +2)։ Լարվածության շարքում գտնվում է երկաթից աջ (ջրածնից՝ ձախ)։ Դանդաղ լուծվում է նոսր թթուներում՝ առաջացնե– լով Ni(II)–ի աղեր։ Չի լուծվում ջրում և ալկալիներում։ Լուծվում է նոսր ազոտա– կան թթվում (խիտ թթվում պասսիվանում է)։ Ն․կլանում է H2, СО և դառնում փխրուն։ Ատացվել և նկարագրվել են NiH2, NiH և NiH4 հիդրիդները, որոնք ջրածնի լու– ծույթներ են պինդ Ն–ում։ Թթվածնի հետ միանում է 500°Շ–ից բարձր տաքացնելիս (նուրբ փոշին օդում ինքնաբոցավառվում է)՝ առաջացնելով օքսիդներ։ Ն–ի օքսիդը՝ NiO, բաց կանաչավուն փոշի է, չի լուծվում ջրում (նախօրոք շիկացրածը՝ նաև թթու– ներոււք)։ Հիմնային օքսիդ է։ Հիդրօքսիդը՝ Ni(OH)2 լուծվում է թթուներում և ամո– նիում իոններ պարունակող լուծույթնե– րում։ Ni203, Ni02 և Ni(OH)3 անկայուն են և ուժեղ օքսիդիչներ։ Տաքացնելիս Ն․ միանում է հալոգենների, հալկոգենների, ֆոսֆորի, արսենի, սիլիցիումի և բորի հետ։ Ն–ի հալոգենիդները (NiX2) ջրային լուծույթից անջատվում են բյուրեղահիղ– րատների ձեով։ Ծծմբի, սելենի և տելուրի հետ Ն․ առաջացնում է ջրում անլուծելի, փոփոխական բաղադրության սուլֆիդ– ներ, սելենիդներ և տելուրիդներ։ NiS-ը, Ni3S4^ և ՒԱՏ2-ը հանդիպում են բնու– թյան մեջ։ NiS և Ni3S2 կարեոր արդ․ կատալիզատորներ են։ Ազոտի հետ Ն․ չի միանում անգամ շիկացնելիս։ Ամոնիակը Ն–ի կամ NiFr-ի հետ տաքացնելիս (445°C) ստացվում են Ն–ի նիտրիդի՝ Ni3N մոխրա– գույն բյուրեղները։ Ն–ի ֆոսֆիդներից կայուն են Ni3P, N15P2 և Ni2P։ Հայտնի են Ն–ի բնական արսենիդները՝ NiAs, Ni3As (մաուխերիտ) և Ni5As2 (ռամելա– բերգիտ)։ NiAs-ի բյուրեղում As-ի ատոմ– ներն ունեն հեքսագոնալային խիտ ծրար– ված դասավորություն, որոնց մեջ առա– ջացած օկտաէդրային դատարկություննե– րում տեղավորված են Ni-ի ատոմները։ Ն–ի արսենիդի բյուրեղական կառուց– վածքն ունեն բազմաթիվ ներմետաղական միացություններ։ Ածխածինը հեղուկ Ն–ում լավ է լուծվում, պինդում՝ վատ (2,7ատ․% )։ Ն–ի անկայուն կարբիդը՝ Ni3C, ստացվել է