Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


րին ԱՎԺԴԿ վերանվանվեց․ Ազգային վե– րածննդի կառավարություն (ԱՎԿ), որը վարում է հակաիմպերիալիստական, խա– ղաղության և անվտանգության ամրա– պնդման, միջազգային լարվածության թուլացման, զինաթափման, սպառազինու– թյունների մրցավազքի դադարեցման քա– ղաքականություն։ Հեղափոխության հաղ– թանակից հետո Ն․ դիվանագիտական հարաբերություններ հաստատեց սոցիա– լիստական երկրների հետ։ Քաղաքական կուսակցությունները և արհմիությունները։ Ազգային ա– զատագրության սանդինոյա– կան ճակատ (ԱԱՍՃ), հիմնադրվել է 1961-ին, միավորում է բանվորների և գյուղացիների լայն խավերին, ուսանո– ղությանը, առաջադեմ մտավորականու– թյանը։ Ն–ի սոցիալիստական կ ու ս ա կ ց ու թ յ ու ն (ՆՍԿ), կոմու– նիստների կուսակցությունն է, հիմնադըր– վել է 1944-ին։ Անկախ լիբերալ կ ու ս ա կ ց ու թ յ ու ն, ստեղծվել է 1946-ին, արտահայտում է մանր բուրժուա– զիայի և մտավորականության շահե– րը։ Սոցիալ–քրիստոնեական կ ու ս ա կ ց ու թ յ ու ն, հիմնադրվել է 1957-ին, արտահայտում է բուրժուազիա– յի միջին խավերի շահերը։ Ն ի կ ա ր ա– գուական դեմոկրատական շ ա ր ժ ու մ, հիմնադրվել է 1978-ին, ար– տահայտում է ազգ․ խոշոր բուրժուազիա– յի շահերը։ Պահպանողական դե– մոկրատական կուսակցու– թ յ ու ն, ստեղծվել է XIX դ․ կեսին, խո– շոր հողատերերի, արդյունաբերողների, առևտրականների և հոգևորականության կուսակցությունն է։ Աշխատավոր ու թյան սան– դինոյական արհմիութենա– կան կենտրոն, հիմնադրվել է 1979-ին։ Աշխատանքի համընդ– հանուր կոնֆեդերացիա (ան– կախ), հիմնադրվել է 1953-ին։ Ար հ– միութենական միասնության կենտրոն։ Տնտեսա–աշխարհագրական ակնարկ։ Ն․ ագրարային երկիր է։ Ինքնագործ բնակչության 54,8% –ը (1977) զբաղված է գյուղատնտեսության մեջ, որին բաժին է ընկնում արտահանման արժեքի մոտ 80% –ը։ Մինչե հեղափոխությունը (1979) տնտեսության մեջ վճռական դիրքերը պատկանում էին օտարերկրյա, գլխավո– րապես ամերիկյան, մոնոպոլիաներին։ Հեղափոխությունից հետո ազգայնացվում են արդ․ ձեռնարկությունները, ընդերքի հարստությունները, հողը։ Դ յ ու ղ ա տ ն տ և ս ու թ յ ա ն հիմ– նական ճյուղը երկրագործությունն է։ Մշա– կովի հողերը հիմնականում գտնվում են Խաղաղ օվկիանոսի ափամերձ գոտում։ Արտահանման գուլտուրաներն են բամ– բակը (համախառն բերքը՝ 109 հզ․ տ, 1980) ե սուրճը։ Մշակում են նաև քունջութ, բանան, կակաո, ծխախոտ, շաքարեղեգ, եգիպտացորեն, բրինձ են։ Անասնապահու– թյունն ունի մսատու ուղղություն։ 1978-ին Ն–ում կար 2,8 մլն խոշոր եղջերավոր անասուն, 670 հզ․ խոզ։ Մթերում են ար– ժեքավոր ծառատեսակների (կարմիր ծառ, պալիսանդր են) Փայտանյութ, պերուական բալասան։ Զարգացած է ձկնորսությունը (որսը՝ 9,4 հզ․ ա, 1977)։ Արդյունաբերությունը թույլ է զարգացած։ Արդյունահանում են ոսկի, արծաթ, պղինձ։ 1977-ին արտադրվել է 1180 մլն կվա–ժ էլեկտրաէներգիա։ Սկըս– վել է նավթի հանույթը և վերամշակումը։ Մշակող արդյունաբերության մոտ 50%-ը բաժին է ընկնում սննդի արդյունաբերու– թյանը։ Գործում են նաև տեքստիլ, կո– շիկի, մետաղամշակման, ցեմենտի, թըղ– թի, քիմ․ արդյունաբերության ոչ մեծ ձեռնարկություններ։ Տրանսպորտը։ Խճուղային ճանապարհ– ների երկարությունը 14,4 հգ․ կմ է (1978), երկաթուղիներինը՝ 403 կմ։ Լաս Մերսեդե– սում (Մանագուայի մոտ) կա միջազգա– յին օդանավակայան։ Գլխավոր նավահան– գիստներն են Կորինտոն, Պուերտո Կա– բեսասը, Բլուֆիլդսը, Սան դել Սուրը։ Արտաքին առևտուրը։ Արտահանում է բամբակ, սուրճ, միս և մսամթերք, շա– քար, մրգեր, քունջութ, ոսկի, փայտանյութ են, ներմուծում՝ մեքենաներ ու սարքա– վորում, նավթ և նավթամթերք, պարեն։ Արտաքին առետրի մեջ առաջատար դեր ունեն ԱՄՆ, ճ–ապոնիան, Կենտրոնական Ամերիկայի երկրները, 1980-ից՝ նաև սո– ցիալիստական երկրները, գլխավորապես ՍՍՀՄ, Կուբան։ Դրամական միավորը կոր– դոբան է։ 10 կորդոբան = 1 դոլլարի (1980)։ Բժշկա–աշխարհագրական բնութագի– րը։ Առողջապահության համաշխարհա– յին կազմակերպության տվյալների (1975) համաձայն, 1968-ին Ն–ում ծնունդը կազ– մել է 1000 բնակչին՝ 48,3, մահացությունը՝ 13,9, մանկական մահացությունը (1973) 1000 ողջ ծնվածին՝ 46։ Կյանքի միջին տհալությունը 52,9 տարի է։ Գերակշռում են վարակիչ և մակաբուծական հիվանդու– թյունները։ Ամենուրեք տեղաճարակա– յին է մալարիան։ Տարածված են տուբեր– կուլոզը, փայտացումը, որովայնային տիֆը և պարաաիֆերը, վեներական, ման– կական վարակիչ հիվանդությունները։ Գրանցվում են բորի դեպքեր։ Բժշկ․ սպասարկումն իրականացնում են պետ․, սոցիալական ապահովագրության հիմնարկները և մասնավոր պրակտի– կայով զբաղվող բժիշկները։ 1975-ին հի– վանդանոցային օգնություն են կազմակեր– պել 65 հիվանդանոց՝ 4,7 հզ․ մահճակա– լով (10 հզ․ բնակչին՝ 22,2 մահճակալ), որից 32-ը՝ պետ․ (4,0 հգ․ մահճակալով) և 33-ը՝ մասնավոր (665 մահճակալով)։ 1976-ին երկրում կար առողջապահության 120 կենտրոն։ 1976-ին աշխատել են 1,4 հզ․ բժիշկ (10 հզ․ բնակչին՝ 6,5 բժիշկ), 1975-ին՝ 350 ատամնաբույժ, 481 դեղա– գործ, 108 բուժքույր և 328 բուժքրոջ օգ– նական։ Բժիշկներ է պատրաստում Ազգա– յին ինքնավար համալսարանի (Լեոն) բժշկ․ ֆակուլտետը և բժշկ․ կոլեջը (Մա– նագուայում)։ Լուսավորությունը։ 1971-ին անգրա– գետ էր Ն–ի բնակչության 42,4%–ը։ Տար– րական դպրոցները 4 տիպի են․ 2-ամյա, 4-ամյա (ոչ լրիվ) և 6-ամյա (լրիվ), գյուղա– կան վայրերում՝ 2-ամյա միակոմպլեկտ։ Միջնակարգ դպրոցները (այսպես կոչ– ված, ինստ–ներ, կամ 3tտարի ուս․ տեողությամբ) առավելապես մասնավոր են։ Պրոֆեսիոնալ ուս․ հաստատություն– ները (ուս․ տեողությունը 2–5 տարի) գործում են 6-ամյա տարրական դպրոցի հիմքի վրա։ Ուսուցիչներ են պատրաստում Յ–ամյա մանկավարժական ուսումնարան– ները։ Ունի երկու համալսարան՝ Ն–ի ազ– գային ինքնավար (հիմնադրվել է 1812-ին, Լեոն), Կենտրոնա–ամերիկյան համալսա– րանի Նիկարագուայի բաժանմունք (կա– թոլիկական, մասնավոր, 1961, Մանա– գուա)։ Առավել խոշոր գրադարանն է Ազ– գային արխիվը (հիմնադրվել է 1882-ին, 40,4 հզ․ գիրք, Մանագուա)։ Ունի երկու թանգարան՝ Ն–ի ազգային (Մանագուա) և «Տենդերի» (Մասայա)։ Մամուլը, ռադիոհաղորդումները, հե– ռուստատեսությունը։ Լույս տեսնող (1981) թերթերից են՝ «Բարիկադա» («Ваг- ricada», 1979-ից), «Նուեվո դիարիո» («Nuevo Diarion», 1980-ից), «Պրենսա» («La Prensa», 1926-ից) են։ Գործում են ազգ․ ռադիոյի և հեռուստատեսության վարչությունը (կառավարական ծառայու– թյուն է), «Նիկարագուայի ձայն», «Ռա– դիո Սանդինո» ռադիոկայանները, «Հե– ռուստատեսության սանդինոյական հա– մակարգ»-^ Հեռուստահաղորդումները տրվում են 1956-ից։ Գրականությունը։ Նիկարագուացինե– րի իսպանալեգու գրականությունն սկսել է զարգանալ Ամերիկայում, իսպանական գաղութների անկախության պատերազմի (1810–26) տարիներին։ Պատերազմի մասնակից Ֆ․ Կինյոնես Սունսինը հրա– տարակել է երգերի ու երգիծանքի «Բա– նաստեղծություններ» (1826) ժողովածուն, որով սկզբնավորվել է ռոմանտիզմը Ն–ի գրականության մեջ։ Ականավոր բանաս– տեղծ Ռ․ Դարիոյի (1867–1916) ստեղծա– գործությունը («Լազուր», 1888, «Կենաց և հուսո երգեր», 1905, ժողովածուներ) հիմք է դրել, այսպես կոչված, մոդեռնիզ– մին իսպանալեգու պոեզիայում։ ԱՄՆ–ի իմպերիալիստական քաղաքականության դեմ ժող․ զանգվածների բողոքն է արտա– ցոլվել է․ Ռոբլետոյի (ծն․ 1892) «Արյուն արևադարձներում» (1930), «Խեղդամահ արվածները» (1933) և այլ վեպերում, Ս․ դե լա Սելվայի (1893–1959) «Անհայտ զինվորը» (1922) բանաստեղծությունների ժողովածուում։ Սոմոսայի բռնապետության տարինե– րին շատ գրողներ բանտարկվել են կամ տարագրվել։ Առաջադեմ գրողները շա– րունակել են պայքարը դեմոկրատական ազատության համար։ Դրանց շարքում են եղել բանաստեղծներ է․ Կարդենալը (ծն․ 1925), է․ Մեխիա Մանչեսը (ծն․ 1923), Կ․ Մարտինես Ռիվասը և ուրիշներ, որոնց ստեղծագործությունները տպագրվել են ընդհատակում և անստորագիր։ ճարտարապետությունը և կերպար– վեստը։ Ն–ի հնդկացիների հնագույն մշա– կույթները (Նիկարագուա և Մանագուա լճերի շրջանում) կրել են Մեքսիկայի, Կոլումբիայի և Պանամայի քաղաքակըր– թությունների ազդեցությունը։ Հայտնա– բերվել են ժայռապատկերներ, քարե քան– դակազարդ շրջանաձև սյուներ, արտա– հայտիչ դեմքերով արձաններ և արձանիկ– ներ, խեցե ձևավոր, բազմագույն սկահակ–