Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բանակցությունների մեջ է մտել մոսկովյան կառավարության հետ։ 1667-ի մայիսի 31-ին կնքվել է առևտրական պայմանագիր, որի համաձայն Պարսկաստանի՝ Եվրոպայի հետ տարանցիկ առևտուրը կատարվելու էր Ռուսաստանի վրայով։ Այդ պայմանագիրը արտոնյալ պայմաններ էր ստեղծում հայ վաճառականության համար։ Այս ժամանակաշրջանում Մ–ում բնակություն են հաստատել նաև հայ արհեստավորներ ու նկարիչներ, որոնք ծառայության են մտել ցարական մանուֆակտուրաներում և Կրեմլի Զինապալատում։ 1701-ին Իսրայեչ Օրու այցը Մ․ և ռուս, կառավարության հետ նրա սկըզբնավորած քաղ․ բանակցությունները, որոնք, ըստ էության, նշանակում էին հայ ազատագրական շարժման ռուս, կողմնորոշման հաղթանակ, ավելի են բարձրացրել Մ–ի ստվարացող հայ գաղութի դերը։

Պետրոս I-ի 1711-ի հրամանագրով առավել ևս ամրապնդվել են հայ վաճառականության դիրքերը Մ–ում, նրանք սկսել են կարևոր դեր խաղալ ոչ միայն Ռուսաստանի արլ․ առևտրում, այլև մանուֆակտուրային արտադրության ծավալման գործում։ 1721-ին նորջուղայեցի հայ Իգնատի Ֆրանցև Շերիմանը ռուս ազնվական ֆաբրիկատերեր Ապրակսինի, Շաֆիրովի, Տոլստոյի և վաճառական Եվրեինովի հետ հիմնադրել է Մ–ի առաջին մետաքսագործական ֆաբրիկաներից մեկը, իսկ մեկ տարի անց՝ առանձնացել և ստեղծել սեփական մանուֆակտուրա, 1733-ին այն տեղափոխել Մ–ի մոտ գտնվող Բոգորոդսկի գավառի Ֆրյանովո գյուղը։ 1758-ին նրա որդի Զաքար Շերիմանը այդ ֆաբրիկան վաճառել է Նազարյանների ընտանիքին։ Մոսկվաբնակ հայ վաճառականներից հայտնի էր Բարսեղ |սաստատովը (Մ–ում ուներ մետաքսագործական լավագույն ֆաբրիկաներից մեկը), որը 1755-ին կազմակերպել է ռուս, առաջին բաժնետիրական ընկերությունը արտասահմանի հետ առևտրի համար։ XVIII դ․ 2-րդ կեսին Մ–ի երեք մետաքսագործական ֆաբրիկաներ պատկանում էին հայերի, իսկ երկուսում էլ հայերը հանդես էին գալիս որպես բաժնետերեր։ Այս պարագան ցույց է տալիս, որ XVIII դ․ հայ վաճառականական կապիտալը միտում էր վերածվելու արդ․ կապիտալի։ 1724-ին վրաց Վախթանգ VI թագավորի հետ Մ–ում բնակություն են հաստատել նաև շատ հայ ազնվականներ, որոնք հետագայում զինվորական ծառայության են մտել ռուս, բանակում։ Հայերի հոսքը Ռուսաստան և, մասնավորապես Մ․, ուժեղացել է այն բանից հետո, երբ Պարսկաստանում Նադիր շահի սպանությամբ ծայր են առել ներքին բազմամյա խռովություններ և վտանգվել է հայության գոյությունը։ XVIII դ․ Մ–ի հայ համայնքի թվաքպնա կի մասին պահպանվել են տարբեր, հակասական տվյալներ։ Սակայն այն հանգամանքը, որ դեռևս XVII դ․ կառուցվել է Պրեսնյայի հայկ․ Ս․ Աստվածածին, իսկ 1779-ին՝ երկրորդ՝ Ս․ խաչ եկեղեցին, վկայում է, որ Մ–ում հայերը բավական պատկառելի թիվ են կազմել։ Նրանք հիմնականում կենտրոնացած էին Իլյինյան դարպասների (ներկայիս Արմյանսկի նրբանցքը և նրա շրջակայքը) և Սոլյանկա փողոցի միջև ընկած տարածքում։ XVIII դ․ վերջին–XIX դ․ 1-ին երեսնամյակին, երբ բավական իրական հիմքերի վրա դըրվեց Հայաստանի ազատագրության և հայկ․ պետականության վերականգնման հարցը, առավել մեծացավ Մ–ի հայ համայնքի դերը, քանի որ ազատագրական հույսերը ամբողջովին խարսխվում էին ռուս, օգնությանը։ Այդ էր պատճառը, որ Մ–ի, ինչպես նաև Պետերբուրգի, հայությունը մեծ կշիռ էր ձեռք բերում հատկա– պես ազատագրվելիք Հայաստանի ապագա կացությունը սահմանելու և այդ ոգով ռուս, կառավարության հետ բանակցություններ վարելու գործում,։ XVIII դ․ 2-րդ կեսին և XIX դ․ 1-ին կեսին հայ ազատագրական մտքի և ազատգարական շարժումների դրսևորումներից էր լայն ծավալ ստացած լուսավորական շարժումը։ Այդ առումով անգնահատելի դեր խաղաց 1815-ին Մ–ում բացված Նազարյան ճեմարանը, որի շնորհիվ Մ–ում ստվարացավ հայ երիտասարդության և հայ մտավորականության թիվը։ Այստեղ թրծվեց և կոփվեց մեծ հեղափոխականդեմոկրատ Մ․ Նալբանդյանը։ Մ–ում (շնորհիվ Լազարյան ճեմարանի և Մ–ի համալսարանի) իրենց գիտական և գրական գործունեությունը ծավալեցին Մկըրտիչ էմինը, Գրիգոր Գալստյանը, Ստեփանոս Նազարյանցը, Կարապետ Կուսիկյանը, Խաչատուր ՔուչուկՀովհաննիսյանը, Լևոն Մսերյանցը, Սմբատ Շահազիզը, Գևորգ Քանանյանը և շատ ուրիշներ։ Լազարյան ճեմարանում ուսանած ռուս գործիչներից շատերը, մասնավորապես Չու․ Վեսելովսկին, մեծ դեր խաղացին հայ գրականությունը ռուս ընթերցողին մատուցելու գործում։ 1829-ին Լազարյան ճեմարանին կից հիմնված տպարանը (տես Լազարյան ճեմարանի ապարան) մեծ դեր խաղաց հայ ժողովրդի պատմության կարևոր հարցերին նվիրված վավերագրական ու հետազոտական բնույթի հայերեն և ռուս, աշխատություններ, բառարաններ, դասագրքեր, ինքնուրույն և թարգմանական գրականություն հրատարակելու գործում։ Ղրիմի պատերազմից (1853–56) հետո, երբ ամբողջ Ռուս, կայսրությունում հասունանում էր հեղափոխական ճգնաժամը, Մ–ում սկսեցին հրատարակվել պարբերականներ, որոնք մարտնչելով միմյանց դեմ, յուրովի էին արձագանքում ժամանակի հրատապ հարցերին։ Մ–ի հայկ․ մամուլի առաջնեկներն էին Ս․ Նազարյանցի և Մ․ Նալբանդյանի «Հյուսիսափայլ»-ը և Մսեր ու Զարմայր Մսերյանցների «ճռաքաղ»-ը։ Մ–ի հայ համայնքի մասին տե– ղեկություններ էին պարունակում նաև Մսերյանցների հրատարակած «Համբավաբեր Ռուսիո», Զ․ Մսերյանցի «Փարոս» և «Փարոս Հայաստանի» պարբերականները։ XIX դ․ 70–80-ական թթ․ Մ–ի հայ ուսանողության մի զգալի մասը ներգրավվեց նարոդնիկական շարժման մեջ (հատկապես Պետրովյան գյուղատնտ․ ակադեմիայի հայ ուսանողությունը․ 1880-ական թթ․ այստեղ ուսանում էր 80-ից ավելի հայ երիտասարդ)։ Գործում էին «ժողով» հայ ուսանողական հայրենակցական միությունը, «Մոսկվայի հայ ուսանողական գրական ընկերությունը» և <Հայրենասերների միություն> (ընդհատակյա) կազմակերպությունը, որը հրատարակում էր նարոդնիկական ոգով «Ժլատության ավեաաբեր> պարբերականը (հանդես էր գալիս նաև հանուն արևմտահայերի ազատագրության)։ 1888–96-ին Մ–ում Մկրտիչ Բարխուդարյանը հրատարակեց <Հանդես գրականական և պաամական> պարբերականը, որը մեծ դեր խաղաց հատկապես Մ․ Նալբանդյանի գործունեության և գրական ժառանգության արժեքավորման գործում և, իր շուրջը համախմբելով հայ գրողներին և բանաստեղծներին, էական ավանդ մուծեց հայ գրականության հետագա զարգացման և առաջընթացի գդրծում։ Մ–ի հայ համայնքը անտարբեր չմնաց 1895–96-ին Թուրքիայում կազմակերպված հայկ․ ջարդերին։ Անվանի իրավաբան–իրավագետ Գրիգոր Ջանշյանի ջանքերով 1897-ին Մ–ում ռուս, հրատարակ– վեց «Եղբայրական օգնություն Թուրքիայում տուժած հայերին» ժողովածուն (ռուս և օտարազգի նշանավոր գրողների, հրապարակախոսների, հասարակական–քաղաքական գործիչների մասնակցությամբ), որից ստացված եկամուտները հատկացվեցին արևմտահայ որբերին։ XIX դ․ վերջին –XX դ․ սկզբին Մ–ի հայ ուսանողության առաջավոր մասը ներգրավվեց հեղափոխական գործունեության ոլորտը, հարեց ս–դ․ կուսակցության բոլշևիկյան թևին։ Նրանցից շատերը հետագայում դարձան կոմունիստական կուսակցության և սովետական պետության նշանավոր գործիչներ (Ա․ Մյասնիկյան, Վ․ Տերյան,Պ․Մակինցյան, Ց․ Իոսնզադյան և ուրիշներ)։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914–18) Մ–ի հայ համայն– քը և նրա գործիչները պատերազմի վիրա– վորներին, հայ կամավորներին և գաղթականներին օգնելու նպատակով ստեղծեցին Մոսկվայի հայկական կոմիտեն (1914–18)։ 1916-ին սկսեց լույս տեսնել <Արմյանսկի վեաոնքւկ> («Армянский вестник») շաբաթաթերթը, որը հանդես էր գալիս հայ ժողովրդի պատմական իրավունքների պաշտպանությամբ։ Մ–ում Վ․ Բրյուսովի նախաձեռնությամբ լույս տեսած «Հայաստանի պոեզիան» (1916) ժողովածուն ըստ էության ռուս մտավորականության բողոքի ձայնն էր ընդդեմ հայկ․ ցեղասպանության։ Մ–ի հայ համայնքը, մասնավորապես առաջադիմորեն տրամադրված մասը, ողջունեց Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակը, որը արմատապես փոխեց նաև Մ–ի հայ համայնքի կացությունը։ Ազգությունների գործերի կոմիսարիատին կից ստեղծվեց Հայկական գործերի կոմիսարիատը, որն իր ձեռքը վերցրեց Լազարյան ճեմարանը, նրա կոմիսար նշանակեց Պ․ Մակինցյանին։ Կոմիսարիատի ներկայացմամբ ՌՍՖՍՀ Ժողկոմխորհը 1919-ի մարտի 4-ին ընդունեց «Մոսկվայի հայկական ինստիտուտի մասին» դեկրետը Վ– Ի– Լենինի ստորագրությամբ, ըստ որի Հայ–