Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կական ինսա–ը կազմված էր լինելու աշ– խատանքային աոաջին և երկրորդ աս– տիճանի միացյալ դպրոցներից և պատ– մաբանասիրական ու հասարակագի– տական ֆակուլտետներից։ Շուտով այն վերակառուցվեց Առաջավոր Ասիայի ինստ–ի, քիչ անց՝ Արևելյան կենդանի լե– զուների կենտրոնական ինստ–ի, իսկ 1921-ին՝ Մ–ի արևելագիտության ինստ–ի։ Ելնելով այն հանգամանքից, որ Հայաս– տանում սովետական կարգերի հաստատ– մամբ հայագիտությունը ավելի հաջող կարող էր զարգանալ բուն երկրում, հա– մամիութենական Կենտգործկոմի 1921-ի նոյեմբ․ 17-ի դեկրետով Լազարյան ճեմա– րանը վերանվանվեց «Սովետական Հա– յաստանի մշակույթի տուն* (տես Մոսկվա– յի հայ կոււաուրայի տուն) և հանձնվեց Սո– վետական Հայաստանի կառավարությա– նը։ Սկսած իր հիմնադրման ժամանակից, շնորհիվ այնտեղ գործած երեք դրամատի– կական, բալետի և երաժշտական ստու– դիաների, Սովետական Հայաստանի մշա– կույթի տունը անգնահատելի դեր խաղաց սովետահայ արվեստի զարգացման գոր– ծում, դառնալով մի կենտրոն, որը համա– խմբում էր մայրաքաղաքի հայությանը, ռուս և այլազգի արվեստագետներին հա– ղորդակցում սովետահայ արվեստի նվա– ճումներին։ Պատկերազարդումը տես 7-րդ հատորի 704–705-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղ– յուսակներ XX–XXI։ Գրկ․ Ленин В․ И․, Поли․ собр․ соч․, 5 изд․ (см․ Справочный том, ч․ 1, с․ 390–92); Մ սերյանց Մ․, Ցիշաւոակարան կենաց և գործոց մեծանուն պայազատաց Լազարետն տոհմի, Մ․, 1856։ Ա ր շ ա ր ու ն ի Ա․, Մոսկ– վայի հայ ուսանողությունը, Ե․, 1965։ Նույ– նի, Մոսկվայի հայ մամուլը, Ե․, 1971։ Դ ի– I ո յ ա ն Վ․ Սև, Լազարյանների հասարակա– կան–քաղաքական գործունեության պատմու– թյունից, Ե․, 1966։ Հայ ժողովրդի պատմու– թյուն, հ․ 4, Ե․, 1972։ История Москвы, т․ 1 – 6, М․, 1952–59; Тихомиров М․ Н․, Древняя Москва, М․, 1947; Сытин П․ В․, История планировки и застройки Москвы, т․ 1–3, М․, 1950–72; Мицкевич С․ И․, Революционная Москва 1888–1905, М․, 1940; Москва в двух революциях февраль- октябрь 1917, [Сб․], М․, 1958; Грунт А․ Я․, Победа Октябрьской революции в Москве (февраль–октябрь 1917 г․), М․, 1961; Ленин в Москве, 2 изд․, М․, 1970; История Москвы в годы Великой Отечественной войны и в послевоенный период, 1941–1965, М․, 1967; Собр․ актов относящихся к обозрению исто– рии армянского народа, т․ 1–3, М․, 1833 – 1838; Материалы для истории Лазаревского института восточных языков, М․, 1914; Заозерская Е․ И․, Развитие легкой промышленности в Москве в первые чет– верти XVIII в․, М․, 1953; Армяно-русские отношения в XVII в․ [Сб․ документов], Е․, 1953; Казанская история, М․, 1954; Рельеф Москвы и Подмосковья, М․, 1949; Природа города Москвы и Подмосковья, Сб․ ст․, М․–Л․, 1947; Колобков Н․ В․, Кли– мат Москвы и Подмосковья, М․, 1960; Моск– ва․ Развитие хозяйства и культуры города, М․, 1958; Москва․ Архитектурный путево– дитель, М․, 1960; Ильин М․ А․, Москва, 2 изд․, М․, 1970; Москва․ Памятники архи– тектуры XIV–XVII вв․, М․, 1973; Москва․ Памятники архитектуры 1830–1910, М․, 1977; Иконников А․ В․, Каменная ле– топись Москвы․ [М․], 1978․

ՄՈՍԿՎԱՅԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆՆԵՐ XVII Դ․, 1․ Աղի խռովություն 1 6 4 8․ բռնկել է մեկ միասնական աղի հարկ մտցնելու (պետությունր հարստաց– նելու նպատակով) և պետության գործա– դրած բռնությունների պատճառով։ Մաս– նակցել են քաղաքային բնակչության ստո– րին և միջին խավերը, ստրելեցներ, խո– լոպներ։ Հուզումները շարունակվել են մինչև 1649-ի փետրվարը։ 2․ Պղնձի խ ռ ո վ ու թ յ ու ն 1 6 6 2․ ծագել է ռուս– լեհական պատերազմի տարիներին (1654–67)՝ հարկերի բարձրացման և ար– ժեզրկված մետաղյա դրամների մեծաքա– նակ թողարկման հետևանքով։ Հուլիսի 25-ի ելույթներին մասնակցել են քաղա– քացիների ստորին և միջին խավերը, ստրելեցներ, զինվորներ։ Ապստամբու– թյունը ճնշվել է, ավելի քան 1000 մարդ սպանվել և մահապատժի է ենթարկվել, մի քանի հազարը՝ աքսորվել։ 3․ 1 6 8 2 –ի ապստամբության մասին տես <խովանշ– չինա>։

ՄՈՍԿՎԱՅԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԱԿԱԴԵ–

ՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ Մ․ Գ ո ր կ ու ան– վան (ՄԳԱԹ), Սովետական Միության առաջատար դրամատիկական թատրոն– ներից։ Հիւհւադրվել է 1898-ին, Կ․ Ս․ Ստա– նիսլավսկու և Վ․ Ի․ Նեմիրովիչ–Դանչեն– կոյի նախաձեռնությամբ։ Թատրոնի ստեղ– ծումը պայմանավորված էր ժամանակի սոցիալ–քաղաքական իրադարձություննե– րին միջամուխ լինելու, արվեստի գաղա– փարական դերի բարձրացման պահան– ջով։ Նպատակն էր ստեղծել իսկական ժող․, դեմոկրատական լայն հասարա– կայնության իղձերն ու ձգտումներն ար– տահայտող հանրամատչելի թատրոն։ Թատրոնի գործունեությամբ նշանավոր– վեց բեմական ռեալիզմի զարգացման նոր դարագլուխը։ Այնտեղ է ձևավորվել և կա– տարելագործվել Սաանիաավսկու սիս– ւռեմը։ ՄԴԹ–ի ստեղծագործական մեթո– դը հսկայական ներդրում է ՍՍՀՄ ժողո– վուրդների և համաշխարհային թատրո– նի զարգացման պատմության մեջ։ ՄԳԹ բացվել է 1898-ի հոկտ․ 14(26)-ին, Ա․ Կ․ Տոլստոյի «Ֆեոդոր Իոհանովիչ արքան» ներկայացումով։ Թատրոնի գաղափարա– կան–գեղարվեստական ուղղվածությունն արտահայտվել է խաղացանկում Իբսենի («Դոկտոր Շտոկման», 1900 ևն), առավելա– պես՝ Չեխովի («ճայը», 1898, որի պատ– կերը դարձավ թատրոնի խորհրդանիշը, «Քեռի Վանյա», 1899, «Երեք քույր», 1901, «Բալենու այգին», «Իվանով», երկուսն էլ՝ 1904) և Դորկու («Քաղքենիներ», «Հատա– կում», երկուսն էլ՝ 1902, «Արևի զավակ– ները», 1905) պիեսների բեմադրություն– ներում։ ՄԳԹ 1905–07-ի հեղաՓոխու– թյան նախօրյակին Մ․ Դորկու հետ պայ– քարել է սոցիալական անարդարության դեմ։ Թատրոնում ձևավորվել են հերոսի հոգեբանական յուրահատկությունները նրբորեն դրսևորող դերասանի նոր տիպ, դերասանական անսամբլին, գործողու– թյան ողջ մթնոլորտին, բեմանկարչական լուծմանը (նկարիչ՝ Վ․ Ա․ Մոմով) հետա– մուտ ռեժիսուրայի սկզբունքներ, բարձ– րացել ռեժիսորի, որպես պիեսի ստեղ– ծագործական և գաղաՓարական մեկնա– բանի դերը։ ՄԴԹ–ում իրենց դերասանա– կան անհատականությունն են դրսևորել Կ․ Ստանիսլավսկին, Ի․ Մոսկվինը, Վ․ Կա– չալովը, Օ․ Կնիպպեր–Չեխովան, Վ․ Մեյեր– խոլդը, Լ․ Լեոնիդովը և ուրիշներ։ Ռեակ– ցիայի տարիներին ՄԳԹ տարվել է սիմ– վոլիկ արտահայտչամիջոցների որոնու– մով (Անդրեևի «Մարդու կյանքը», 1907), համափիլիսոՓայական խնդիրներովդ (Շեքսպիրի «Համլետ», 1911), հեքիաթա– յին պոեզիայով (Մետեռփնկի «Կապույտ թռչուն», 1908)։ ժամանակակից դրամա– տուրգիայում նեցուկ չգտնելով, դիմել է դասական երկերի բեմադրությանը (Դրի– բոյեդովի «Խելքից պատուհաս», 1906, Պուշկինի «Բորիս Դողունով», 1907, Դո– գոլի «Ռևիզոր», 1908, Տուրգենևի «Մեկ ամիս գյուղում», 1909, «Կարամազով եղ– բայրները» ըստ Դոստոևսկու, 1910, Մո– լիերի «Երևակայական հիվանդը», 1910 ևն)։ Այդ միակողմանիությունն էլ թատրո– նին հասցրել է ճգնաժամի, որից դուրս գալուն օգնել է Հոկտեմբերյան սոցիալիս– տական մեծ հեղափոխությունը։ 1920-ից թատրոնը համարվել է ակադեմիական, 1932-ից կոչվելՄ․ Դորկու անվան։ ՄԴԱԹ–ը առաջիններից է, որ անդրադարձել է հե– ղափոխական թեմային (Տրենյովի «Պու– գաչովշչինա», 1925, Բուլգակովի «Տուր– բինների օրերը», 1926 ևն)։ ՄԴԱԹ–ի և ողջ սովետական թատրոնի կյանքում կա– րևոր Փուլ է Իվանովի «Զրահագնացք 14–69» (1927)՝ քաղաքականապես կըր– քոտ, հեղափոխության դարաշրջանը վե– րապատկերող ներկայացումը։ Սովետա– կան հասարակարգի հաստատումն ու զարգացումը, նոր մարդու և նոր փոխհա– րաբերությունների ձևավորումն են ար– տացոլել Աֆինոգենովի «Ահը» (1931), Կոռ– նեյչուկի «Պլատոն Կրեչետ» (1935), Տրեն– յովի «Լյուբով Յարովայա» (1936) և այլ ներկայացումներ։ Նոր, սոցիալական խոր մեկնաբանությամբ են ներկայացվել դա– սական երկերը՝ Ա․ Օստրովսկու «Ջերմ սիրտ» (1926), Բոմարշեի «խելահեղ օր Տեսարան Գորկու «Հա– տակում» պիեսի ներ– կայացումից (1920)