ների, երգերի, ադրբ․ ժող․ երգերի մշա– կումների, դրամատիկական ներկայա– ցումների, կինոնկարների երաժշտության։ ՍՍՀՄ պետ․ մրցանակներ (1951, 1952), Ու․ Հաջիբեկովի անվ․ Ադրբ․ պետ․ մրցա– նակ (1967), Ջ․ Ներուի անվ․ մրց․ (1974)։ Պարգեատրվել է Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության U 2 այլ շքանշաններով։ ՆԻՆ Ի 4ԱՍՏԵԼՅԱՆՈՍ (№ո у Castel– lanos) Խոակին (1879–1949), կուբացի կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտա– գետ։ 15 տարեկանից որպես դաշնակահար հանդես է եկել Իսպանիայում, ապա՝ Արմ․ Եվրոպայի և Հվ․ Ամերիկայի երկըր– ներում։ 1902-ից ապրել է Փարիզում, պարապել Մ․ Մոշկովսկու (դաշնամուր) և Վ․ դ’էնդիի (կոմպոզիցիա) մոտ։ 1906– 1908-ին դասավանդել է «Սխոլա–կանտո– րում»-ում։ 1910-ին Հավանայում հիմնա– դրել է կոնսերվատորիա և համերգային ընկերություն։ Առանձնակի հետաքրքրու– թյուն են ներկայացնում Ն–ի իսպան․ եր– գերի մշակումները։ Հնագույն իսպանա– կան երաժշտության վերաբերյալ ուսում– նասիրությունների հեղինակ է։ «ՆԻՆԱ», Բաքվի ընդհատակյա տպարանի ծածկանունը։ Ստեղծել է Բաքվի իսկրա– յական խումբը (Վ․ Զ․ Կեցխովելի, Լ․ Բ․ Կրասին, Ե․ Պ․ Կոզերենկո, Ա․ Ս․ Ենու– կիձե, Լ․ Ե․ Գալպերին) 1901-ի հուլի– սին, Վ․ Ի․ Լենինի, «Իսկրա»-ի խմբագրու– թյան անմիջական աջակցությամբ ու Թիֆ– լիսի հեղափոխական սոցիալ–դեմոկրատ– ների օգնությամբ։ «Ն․» աշխատել է «Իսկ– րա»–ի խմբագրության առաջադրանքնե– րով և միաժամանակ սպասարկել է Անդր– կովկասի կուսակցական կազմակերպու– թյուններին։ Տպագրել է վրաց․ «Բրձոլա» անլեգալ թերթը, գրքույկներ և թռուցիկ– ներ՝ ռուս․, հայ․, վրաց․։ Հայտնաբերվե– լու սպառնալիքի պատճառով 1902-ի ապ– րի լ–դեկտեմբ երին «Ն․»-ի աշխատանքը դադարեցվել է։ 1903-ին տպարանը կա– տարել է ՌՍԴԲԿ II համագումարի հրավիր– ման կազմկոմիտեի և Կովկասյան միու– թենական կոմիտեի առաջադրանքները, տպագրել Կ․ Մարքսի, Ֆ․ էնգելսի և Վ․ Ի․ Լենինի աշխատությունները։ Հա– մագումարից հետո այն դարձել է ՌՄԴԲԿ ԿԿ–ի տպարանը։ 1903-ի նոյեմբերից մինչե 1905-ի նոյեմբերը այստեղ տպագրվել է մոտ 1,5 մլն օրինակ անլեգալ գրականու– թյուն։ Տարբեր ժամանակներում տպարա– նում աշխատել են Ա․ Ի․ Խումստյանը, Ի․ Ֆ․ Ստուրուան, Տ․ Տ․ Ենուկիձեն, Գ․ Զ․ Լելաշվիլին և ուրիշներ։
ՌՍԴԲԿ III համագումարը (1905) բար– ձըր է գնահատել «Ն․»-փ գործունեությու– նը։ Տպարանը լուծարքի է ենթարկվել 1906-ի հունվարին4 ՌՍԴԲԿ ԿԿ–ի որոշ– մամբ։
ՆԻՆՈՇՎ14․Ի (Ինգորողվա) էգնա– տե Թոմայի (1859–1894), վրացի գրող։ 1876–79-ին սովորել է Օզուրգեթի (այժմ՝ Ցխակայա) հոգեոր ուսումնարանում։ Աշ– խատել է որպես ուսուցիչ, գրագիր, գրա– շար են։ Հարել է նարոդնիկությանը։ <Մեսամե–դասի*-ւ հիմնադիրներից է; «Ուրախ ֆելիետոն» առաջին գործը լույս է տեսել 1887-ին, այնուհետև՝ «Գոգիա Ուիշվիլի» (1890, հայ․ հրտ․ 1905), «Պա– լիաստոմիի լիճը» (1891), «Սիմոնա» (1892), «Քրիստինե» (1893), «Հրաման» (1893, հայ․ հրտ․ 1903), «Մեր հայրենիքի աս– պետը» (1894), «Գրագիր Մոսեն» (1894) պատմվածքները, որոնցում վերարտադրել է գյուղում տեղի ունեցող շերտավորումը, գյուղական բուրժուազիայի և չքավոր զանգվածների հարաբերությունները, քայ– քայվող ազնվականության բարքերն ու կենցաղը։ Ն–ու գլուխգործոցը «Ապստամ– բություն Գուրիայում» (1888–89,․ հրտ․ 1902) պատմավեպն էէ որը պատկերում է 1841-ի գյուղացիական ապստամբությունը ընդդեմ ցարական իրավակարգի և կա]- վածատերերի կամայականությոէնների։ Երկ․ Պալիաստոմիի լիճը, տես Վրացական պատմվածքներ, Ե․, 1955։ Кристинэ, Повести и рассказы, М․, 1967․ Հ․ Բայրամյան
ՆԻՆՈՍ (Nivoc;), Ասորեստանի թագա– վորության առասպելական հիմնադիրը և Նինվե քաղաքի անվանադիրը հին հունական դիցաբանության մեջ։ Համար– վել է Կոոնոսի (երբեմն՝ Րեչի) որդին։ Ըստ առասպելի, Ն․ իր կնոջ՝ Շամիրամի, նենգադավ գործակցությամբ բռնատիրել է Ասիայի ժողովուրդներին, իսկ մահից հետո իշխանությունը թողել Շամիրա– մին։ Մովսես Խորենացու մոտ պահպանված ավանդազրույցում (ըստ Աբյուդենոսի և Մար Աբաս Կատինայի) Ն․ համարվել է Արբելի որդի, Քամյան Նեբրովթ–Բելի սերնդից, Հայաստանում Հայկազյան տոհմի ներկայացուցիչ Արամ թագավորի ժամանակակիցը։ Ըստ այդ զրույցի՝ թեե քինախնդրությամբ է լցվել Արամի հան– դեպ (Հայկի ձեռքով Բելի կործանման համար), սակայն երկյուղել է նրա հզորու– թյունից և համաձայնել, որպեսզի նա կրի «մարգարտյա վարսակալ» և իրեն համարի Երկրորդ միապետն Ասիայում։ Այնու– հետև Ն․ գահը լքել և Կրետե է քաշվել Շամիրամի խարդավանքների ու «ախտա– սեր բարքի» պատճառով։
ՆԻՆՎԵ, Ասորեստանի հնագույն քաղաք– ներից (ավերակները գտնվում են իրաքի Մոսուլ քաղաքից ոչ հեռու), Տիգրիս գետի ձախ ափին։ Մ․ թ․ ա․ V հազարամյակի կեսին բնակատեղի Էր, այնուհետև՝ քա– ղաք։ Մ․ թ․ ա․ XV–XIV դդ․ կախման մեջ էր Միտաննիից։ Մ․ թ․ ա․ VIII դ․ վեր– ջին –VII դ, Ասորեստանի մայրաքաղաքն Էր։ Եղել է ժամանակի խոշորագույն քա– ղաքներից մեկը, տարածված էր Տիգրիսի ափով 4 կմ երկարությամբ, գլխավոր փողոցը (Շքերթների փողոց) ուներ 26 մ լայնություն։ Քաղաքի հատակագծի խախ– տումն արգելված էր հատուկ հրամանա– գրով։ Աշուրրանիպաչի ժամանակ (մ․ թ․ ա․ VII դ, 2-րդ կես) Ն–ում ստեղծվել է խոշոր գրադարան, որը պարունակում էր ավելի քան 30 հզ․ սեպագիր կավե սալիկ։Մ․ թ․ ա․ 612-ին Ն․ կործանել են բաբելա–մարական զորքերը։ Տիգրան Բ Մեծի ժամանակ Ն․ գտնվել է (մինչև մ․ թ․ ա․ 66) Հայատոանի կազմում։ Ն–ում պեղված գտածոները (պալատ– ներ՝ բարձրարվեստ բարձրաքանդակնե– րով, արձաններ, խեցեղեն ևն) մեծ նշա– նակություն ունեն Ն–ի և Ասորեստանի պատմությունն ուսումնասիրելու համար։ <Աշուրբանիպալի առյուծի որսը>, մանրա– մասն, մ․ թ․ ա․ VII դ․ բարձրաքանդակ (Լոն– դոն, Բրիտանական թանգարան) Գրկ․ Հայ ժողովրդի պատմություն, հ․ 1, Ե․, 1971, Էջ 431-33, 568։ Флиттн ер Н․ Д․, Культура и искусство Двуречья и соседних стран, Л․–М․, 1958;tLayard А․ Н․, Discoveries in the Ruins of Nineveh and Baby– lon, L․, 1853․
ՆԻՇՏԱԴՏՅԱՆ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱ–
ՆԱԳԻՐ 1721, կնքվել է Ռուսաստանի և Շվեդիայի միջև Նիշտադտ (Ֆինլանդիա) քաղաքում, օգոստոսի 30-ին, Հյուսիսա– յին պատերազմից հետո (տես Հյուսիսա– յին պատերազմ 1700–1721)։ Պայմանա– գրով Ռուսաստանին անցան Լիֆլանդիան, Էստլանդիան, Ինգերմանլանդիան (Իժոր– յան երկիրը), Կարելիայի մի մասը, էզել, Դագո կղզիները և այլ տարածքներ Վի– բորգից մինչև կուրլանդական սահմանը։ Ռուսաստանը Շվեդիային վերադարձրեց Ֆինլանդիան (որ գրավել էին ռուս, զոր– քերը), տվեց դրամական հատուցում, վե– րականգնվեց երկու երկրների առևտու– րը։ Ն․ հ․ պ․ ռուս, դիվանագիտության հաղթանակն էր․ այն ամրապնդեց Ռու– սաստանի ելքը դեպի Բալթիկ ծով, նպաս– տեց Ռուսաստանի արլ․ քաղաքականու– թյան աշխուժացմանը։ Վ․ Խաչատրյան․
ՆԻՈԲԱՏՆԵՐ, նիոբիումական թթուների աղեր։ Կարևորագույն Ն․ են մետանիո– բատները՝ MNb03, օրթոնիոբատները՝ M3Nb04 և MsNbOs տիպի աղերը (M-ը ալկալիական մետաղ է)։ Կան նաև բարդ բնական Ն․ (տես Տանւոաւանիոբաաներ)։ Ն․ օգտագործվում են էլեկտրական կոն– դենսատորներ, պիեզոէլեկտրական Փո– խարկիչներ ևն պատրաստելու համար։
ՆԻՈԲԻՈՒՄ (Niobium), Nb, տարրերի պար– բերական համակարգի V պարբերության V խմբի տարր, կարգահամարը՝ 41, ատո– մական զանգվածը՝ 92,9064։ d տարր է, ատոմի էլեկտրոնային թաղանթների կա– ռուցվածքն է 4s2 4p6 4d4 5s1։ К, L, М թա– ղանթները լրացված են։ Բնական Ն․ բաղ– կացած է միայն 93Nb կայուն իզոտոպից։ Արհեստականորեն ստացվել են 88–101 զանգվածային թվերով ռադիոակտիվ իզո– տոպները, որոնցից կարևոր է 95Nb(T1/2= –35 օր, у)։ Այն հայտնաբերվել է նաև միջուկային պայթյունից հետո առաջացող ռադիոակտիվ նստվածքներում։ Ն․ հայտ– նաբերել է (1801) անգլ․ գիտնական Չ․ Հատչետը (1765–1847) Կուումբիայում գտնված միներալում և անվանել «կ ո– լ ու մ բ ի ու մ»։ 1844-ին գերմ․ քիմիկոս