Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/313

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մանկական նյարդային հիվանդություն– ների ամբիոնի։ 1959-ին բժիշկների կա– տարելագործման ինստ–ում կազմակերպ– վել է նյարդաբանության և նյարդավիրա– բուժության ամբիոն։ 1976-ին շտապ օգ– նության 2-րդ հիվանդանոցում կազմա– կերպվել է Երեանի բժշկ․ ինստ–ի գիտա– հետազոտական լաբորատորիա, ուր ուսումնասիրում են գլխուղեղի անոթային ախտահարումները։ 1966-ին Ն–յան բա– ժանմունքներ են կազմակերպվել Լենի– նականում, Կիրովականում, Գորիսում, էջմիածնում, Կամոյում։ ՀՍՍՀ–ում գոր– ծում են նաև նյարդաբանական մանկա– կան 3 առողջարան (Օշականում, Ջերմու– կում և Սեանում)։ 1974-ից Ն–յան ամբիո– նում կիրառվում է ասեղնաբուժություն։ Կուրորտոլոգիայի, ֆիզիոթերապիայի և ֆիզ․ մեթոդներով բուժման ԳՀԻ–ում գոր– ծում է նյարդաբանության բաժանմունքը։ 1945-ին հիմնվել է ՀՍՍՀ նյարդախտա– բանների, նյարդավիրաբույժների և հո– գեբույժների ընկերություն, որն ընդգըր– կում է նյարդախտաբանների, հոգեբույժ– ների, մանկական նյարդախտաբանների և ռեֆլեքսաթերապիայի բաժանմունքներ։ ՀՍՍՀ–ում Ն–յան զարգացման գործում մեծ ավանդ են ներդրել Ա․ Հակոբյանը, Ա․ Ար– զումանյանը, Գ․ Տեր–Հակոբյանը, Հ․ Մու– րադյանը, Հ․ Չիլինգարյանը, Ս․ Թորոս– յանը, Ցու․ Թունյանը և ուրիշներ։ Գ․ Միրզոյան

ՆՏԱՐԴԱԿԻԲԵՌՆԵՏԻԿԱ, ն և J ր Ո կ ի– բեռնեւոիկա (նեյրո․․․ և կիբեոնետի– կա), կենսաբանական կիբեռ– նետիկայի ուղղություն, ուսումնասի– րում է օրգանիզմների կառավարման և ինքնակարգավորման, ինչպես նաև նյար– դային համակարգում ինֆորմացիայի պահպանման, վերամշակման և հաղորդ– ման ընդհանուր օրինաչափությունները։ Ն–ի հիմնական խնդիրները կապված են նշված օրինաչափությունների մաթեմատի– կական նկարագրման և դրա հիման վրա նեյրոնի, նեյրոնային խմբերի և նյարդա– յին համակարգի այլ բաժինների մոդելնե– րի կառուցման հետ։ Ն–ի ամենաբարդ և հեռանկարային խնդիրը ուղեղի և նրա ա– ոանձին ֆունկցիաների մոդելավորումն է։ Այժմ արդեն ստեղծված են էլեկտրոնային հաշվիչ մեքենաների ուսուցողական, շախ– մատային, թեորեմներ ապացուցող են ծրագրեր։ Զարգանում է էվրիստիկ ծրագրավորումը, որն ուսումնասիրում և մոդելավորում է ստեղծագործական պրո– ցեսների ժամանակ ուղեղում ինֆորմա– ցիայի վերամշակման կանոնները։ Հիմն– վելով նյարդաֆիզիոչոգիայի Փորձնական տվյալների վրա և լայնորեն օգտագործե– լով ինֆորմացիայի, շղթաների, ավտո– մատների, ավտոմատ կարգավորման տե– սությունների հասկացություններն ու մե– թոդները՝ Ն․ նպաստում է ֆիզիոլոգիա– կան գիտությունների մաթեմատիկացմա– նը և ճշգրտմանը, առաջարկում հետազո– տության նոր ուղիներ։ Օրինակ, ուղեղի կենսաէլեկտրական պոտենցիալների գը– րանցման և վերլուծության հաշվողա– կան մեթոդները ոչ միայն հարստացրել են ֆիզիոլոգիական փորձի տեխնիկան, այլն հաստատուն կիրառություն գտել նյարդաբուժության, հոգեբուժության, ակ– նաբուժության են պրակտիկայում։ Տես նաե Բիոնիկա, Նյարդաբիոնիկա։ Դ․ Մեչքոնյան

ՆՅԱՐԴԱՀՈՒՄՈՐԱԼ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ, նյարդային համակարգի Կ հումորալ գոր– ծոնների (հորմոններ) համատեղ կարգա– վորող, կոորդինացնող և ամբողջականաց– նող ազդեցությունը մարդու և կենդանի– ների օրգանների, հյուսվածքների ու ֆի– զիոլոգիական պրոցեսների վրա։ Ն․ կ․ կարեոր դեր է կատարում օրգանիզմի ներքին միջավայրի հարաբերական հաս– տատուն վիճակի՝ հոմեոաուսզի պահ– պանման և միջավայրի փոփոխվող պայ– մաններին հարմարվելու պրոցեսում։ Ցածրակարգ օրգանիզմների առանձին բջիջների և օրգանների միջե կապն իրա– կանացվում է դրանց կենսագործունեու– թյան պրոցեսում արտադրվող քիմ․ նյու– թերի միջոցով։ էվոլյուցիայի ընթացքում, օրգանների բարդացման և տարբերակ– մանը զուգընթաց, այդ նյութերը ձեռք են բերում առանձնահատուկ ֆիզիոլոգիա– կան ակտիվություն և մեդիատորների նյարդահորմոնների ու հորմոնների ֆունկ– ցիաներ, որոնց միջոցով և կարգավորվում է օրգան–համակարգերի գործունեությու– նը։ Սակայն քիմ․ ճանապարհով իրակա– նացվող կարգավորումը չի կարող ապա– հովել արագ և տարբերակված ռեակցիա ներքին ու արտաքին միջավայրից եկող մեծ քանակությամբ տարբեր տիպի ազ– դակների նկատմամբ։ Աստիճանաբար օր– գանիզմի գլխավոր կարգավորիչ ֆունկ– ցիան անցնում է նյարդային համակար– գին։ Նյարդային կարգավորման և հու– մորաչ կարգավորման (իր տարատեսակի՝ հորմոնային կարգավորման հետ) մեխա– նիզմները գտնվում են փոխադարձ կապի և պայմանավորվածության մեջ և հանդես են գալիս սերտ համագործակցված։ Օրի– նակ, ածխաթթու գազը դրդում է շնչառա– կան կենտրոնի բջիջներին, որը հանգեց– նում է սինապսներում մեդիատորների (ացետիլխոլին, նորադրենալին, սերոտո– նին են) արտազատմանը։ Անցնելով ար– յուն՝ այդ նյութերը մասնակցում են ֆունկ– ցիաների հումորալ կարգավորմանը և կարող են դիտվել որպես նյարդահորմոն– ներ։ Ն․ կ–ման բարձրագույն բաժինները գտնվում են հիպոթալամուսում։ Ա, Աևոոեաաան

ՆՅԱՐԴԱՅԻՆ Ա&ԴԱ4, նյարդային ի մ պ ու լ ս, նյարդային հյուսվածքում առաջացող դրդման ալիք, տարածվում է նյարդային թելիկներով և ապահովում ծայրամասային զգացող նյարդային վեր– ջույթներից (ընկալիչներից) եկած ին– ֆորմացիայի հաղորդումը դեպի նյարդա– յին կենտրոններ, այդտեղից էլ ֆունկցիան իրականացնող օրգաններին (մկան, գեղձ են)։ Ն․ ա–ի հաղորդման հիմքում ընկած են էլեկտրաքիմիական ռեակցիաները, իսկ գլխավոր կենսաէլեկտրական արտա– հայտությունը գործողության պոտեն– ցիալն է, որի առաջացումը կապված է թաղանթների իոնային թափանցելիու– թյան փովւոխության հետ (տես Կենսա– էւեկարական պոտենցիալներ)։ Ն․ ա–ի տարածման արագությունը ուղիղ համե– մատական է նյարդաթելի հաստությանը ե հասնում է 0,5 մ/վրկ–Հւց մինչե 100–120 մ/վրկ։ Բնականոն պայմաններում, ինչ– պես նյարդային համակարգի ծայրամա– սային, այնպես էլ կենտրոնական բաժին– ների ներսում նյարդային թելիկներով անընդհատ հոսում են Ն․ ա–ները։ Դրանց հաճախականությունը պայմանավորված է դրդում առաջացնող գրգռիչների ուժով։ Որոշ նյարդային բջիջներում (օրինակ, ողնուղեղի միջադիր նեյրոններում) Ն․ ա–ի հաճախականությունը վրկ–ում հաս– նում է 1000–1500-ի։ Ն․ ա․ նյարդային բջջից բջջին է հասնում սինապսների միջոցով։

ՆՅԱՐԴԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ, նյարդա– յին համակարգի կարգավորող ազդեցու– թյունը կենդանի օրգանիզմի հյուսվածք– ների, օրգանների և օրգան–համակարգերի վրա, որի շնորհիվ օրգանիզմի գործու– նեությունը ենթարկվում է ինքնակարգա– վորման և նպատակահարմար ձեով հար– մարվում միջավայրի փոփոխված պայման– ներին։ Ն․ կ․ օրգանիզմի ֆունկցիաների ինքնակարգավորման հիմնական մեխա– նիզմներից մեկն է․ Ն․ կ–ման հետեանքով բջիջների և օրգանների գործունեությունը կարող է ուժեղանալ, դանդաղել կամ դա– դարել, կարող են փոփոխվել դրանց ֆունկ– ցիոնալ և կենսաքիմիական վիճակը, կա– ռուցվածքային առանձնահատկություն– ները։ Կարգավորող ֆունկցիան նյար– դային համակարգն իրականացնում է մեդիատորների միջոցով։ Ի հակադրու– թյուն հորմոնային կարգավորման, Ն․ կ․ ընթանում է արագ և տեղային, որն ապա– հովվում է բջիջների վրա նյարդային վեր– ջույթներից արտադրվող մեդիատորների անմիջական ազդեցությամբ և նյարդային ազդակների արագ հաղորդմամբ։ Կենդա– նի օրգանիզմի բջիջներում գոյություն ունեցող ընդունիչների (ռեցեպտորների) ցգայունությունը առանձին մեդիատորնե– րի նկատմամբ տարբեր է։ Ընկալիչի և մեդիատորի միջե տեղի ունեցող ռեակցիա– յի հետեանքով փոխվում են նյարդավոր– ված բջջի մակերևութային թաղանթի իո– նային թափանցելիությունը, թաղանթա– յին պոտենցիալը և բջջապլազմայի իո– նական կազմը, այնուհետե ուժեղանում կամ ճնշվում է բջջի առանձնահատուկ գործունեությունը։ Որոշ դեպքերում մե– դիատորը հավանաբար կարող է ուղղա– կի ազդել բջջի նյութափոխանակության պրոցեսների վրա (նյարդային դրդման ֆերմենտաքիմիական հիպոթեզ, առաջ է քաշել հայ ֆիզիոլոգ խ․ Կոշտոյանցը, 1950-ին)։ Ամբողջական օրգանիզմում նյարդային կարգավորումը կատարվում է հումորալ– հորմոնային կարգավորող համակարգերի հետ սերտ համագործակցված (տես նաե ՀուԱորաչ կարգավորում, Նյարդահումո– րաէ կարգավորում)։ Գրկ․Օ р бели JI․ А․, Лекции по физио– логии нервной системы, 3 изд․, М․–-Л․, 1938; Павлов И․ П․, Полн․ собр․ соч․, 2 изд․, т․ 2, М․, 1951; Коштоянц X․ С․, Осно– вы сравнительной физиологии, т․ 2, М․, 1957; Берн Г․, Функция химических передатчи– ков вегетативной нервной системы, пер․ с англ․, М․, 1961; Оке С․, Основы нейро– физиологии, пер․ с англ․, М․, 1969․ Ա․ Աեդրեասյան