Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/312

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վնասվածքները, մրսածությունը են։ Ն–ի հատուկ ձե է բազմանյարդաբորբը։ Բ ու ժ ու մ ը․ հիմնական հիվանդու– թյան վերացում, անտիբիոտիկներ, ցա– վազրկող և հանգստացնող դեղամիջոց– ներ, В խմբի վիտամիններ, ֆիզիոթերա– պետիկ պրոցեդուրներ։

ՆՅԱՐԴԱԹՈՒԼՈՒԹՅՈՒՆ, նևրասթենիա (նեյրո․․․ե հուն, dcrdeveia – թուլություն), նևրոզների խմբի հիվանդություն, որի դեպքում նյարդային համակարգի գործու– նեության թուլությունն արտահայտվում է դյուրագրգռելիությամբ, հոգնածությամբ, ֆիզիկական և մտավոր երկարատև լարվա– ծությանը դիմանալու ունակության կորըս– տով։ Նկարագրել է ամերիկացի բժիշկ Դ․

ԲԻՐԴԸ (1869)։ Ն․ սովորաբար առաջանում է պսիխոգեն գործոնի (հոգեկան տրավ– մայի), գերլարված աշխատանքի ու ֆիզիո– լոգիական զրկանքների (քրոնիկական անքնություն, հանգստի բացակայություն ևն) զուգակցումից։ Նպաստում են նաև օրգանիզմի դիմադրողականության ան– կումը, վարակիչ հիվանդությունները, թունավորումները (ալկոհոլամոլություն, ծխել), ներզատիչ գեղձերի հիվանդություն– ները, անբավարար սնուցումը են։ Նույ– նիսկ ամենաչնչին ազդակներն առաջաց– նում են հիվանդների գրգռման բուռն, հաճախակի ռեակցիաներ, որոնք սակայն երկարատև չեն։ Հիվանդը դառնում է լացկան, անզուսպ, անհամբեր, ճղճիմ։ Առաջանում է էմոցիոնալ անկայունու– թյուն, ցրվածություն, հիշողության թու– լություն։ Ծանր դեպքերում կարող է առաջանալ հյուծվածության դեպրեսիա, հիվանդը դառնում է մռայլ, դանդաղա– շարժ, անտարբեր ամեն ինչի նկատմամբ։ Մշտական ախտանշանը քնի խանգա– րումն է (քունը մակերեսային է, տագնա– պալից երազներով լի)։ Ախորժակն ընկ– նում է, առաջանում է գխտոց, այրոց, փոր– կապություն, ստամոքսի շրջանում ծան– րության զգացում, հաճախակի գլխացա– վեր, սրտխվւոց, սեռական ֆունկցիաների խանգարումներ, վեգետատիվ երևույթներ՝ առատ քրտնարտադրություն, կայուն կար– միր մաշկագիր, մատների դող ևն։ Տար– բերում են Ն–յան 3 շրջան, սկզբնական (հանդիպում է հաճախ), արտահայտվում է գրգռողականության և դրդողականու– թյան բարձրացմամբ (հիպերսթենիկ Ն․), միջանկյալ՝ բնորոշվում է գրգռելի թու– լությամբ։ Երրորդ շրջանի (հիպոսթենիկ Ն․) ախտանշաններն են՝ թուլությունը, հյուծվածությունը, անտարբերությունը, քնկոտությունը և ընկճվածությունը։ Բ ու ժ ու մ ը․ սկզբնական շրջանում աշխատանքի և հանգստի ռեժիմի կարգա– վորում, էմոցիոնալ գերլարվածության պատճառների վերացում, օրգանիզմը և նյարդային համակարգը ամրապնդող մի– ջոցներ (վիտամիններ, բրոմի պատրաս– տուկներ), սեդուքսեն, մեպրոբամատ, ին– սուլին, պսիխոթերապիա։ Անհրաժեշտու– թյան դեպքում՝ աշխատանքի բնույթի փո– փոխություն։ Ծանր դեպքերում՝ ստացիո– նար բուժում։

ՆՅԱՐԴԱԻՏԱԲԱՆՈԱծՅՈհՆ, նևրոպա– թոլոգիա (նեյրո․․․, հուն, rtadog– ախտ, տառապանք և ․․․ ւոգիա), նյար– դաբանության կլինիկական դիսցիպլին․ ՍՍՀՄ–ում ուսումնասիրում է նյարդա– յին հիվանդությունների զարգացման մեխանիզմներն ու պատճառները, մշա– կում ախտորոշման, բուժման և կանխար– գելման մեթոդներ։ ԱՄՆ–ում և մի շարք երկրներում «Ն․» տերմինն օգտագործ– վում է նյարդային համակարգի ախտա– բանաձևաբանությունը նշելու համար։ Նյարդային հիվանդությունների ուսում– նասիրությամբ զբաղվում են նահնյարդա– վիրաբուժոէթյունը և հոգեբուժությունը։ Նյարդային հիվանդությունների վերա– բերյալ տեղեկություններ կան հին հու– նական, հին եգիպտական աղբյուրներում։ Չինական բժշկ․ տրակտատներում շարա– դրված են ասեղնաբուժության մեթոդ– ները՝ գլխացավերի, գոտկասրբոսկրա– յին ցավերի բուժման նպատակով։ Նյար– դային հիվանդությունների ախտորոշման հիմքերը դրել են Հիպոկրատը, Երասիս– տրատոսը, Ցելսուսը, Դալենը։ Ն–յան հե– տագա հաջողությունները պայմանավոր– ված են Ռազիի և Աբու Ալի իբն Աինայի աշխատանքներով։tXIXtդ․ ֆրանսիացի բժիշկներ ժ․ Շարկոն և Պ․ Մարին, անգ– լիացի բժիշկ Ջ․ Պարկինսոնը և ուրիշներ նկարագրել են նյարդային համակարգի տարբեր հիվանդություններ։ Ռուսաստա– նում Ն․, որպես ինքնուրույն գիտություն, ձևավորվել է XIX դ․ II կեսին։ 1869-ին Ա․ Կոժենիկովը Մոսկվայի համալսարա– նում ղեկավարել է նյարդային հիվանդու– թյունների առաջին ամբիոնը և ստեղծել նյարդախտաբանների և հոգեբույժների խոշոր դպրոց։ Պետերբուրգյան դպրոցի ներկայացուցիչ Լ․ Քլումենաուն հաստա– տել է գլխուղեղի հաղորդչական տարբեր ուղիների ընթացքը, Վ․ Բեխտերևը նկա– րագրել է որոշ հիվանդություններ և նյար– դային համակարգի ախտահարման ախ– տանշաններ։ ՍՍՀՄ–ում Ն–յան զարգաց– մանը նպաստել են Մ․ Աստվածատուրո– վի, Ն․ Բոգոլեպովի, Ն․ Գրաշչենկովի, Ա․ Գրինշտեյնի և ուրիշների հետազոտու– թյունները։ Ն–յան հետազոտման առանձնահատուկ մեթոդ է նյարդաբանական ստատուսի ուսումնասիրությունը, որն օգնում է որո– շել հիվանդության բնույթը (օրգ․ կամ ֆունկցիոնալ) և ախտահարման օջախի տեղադրությունը (տեղագրական ախտո– րոշում)։ Լրացուցիչ մեթոդներն օժանդա– կում են որոշելու արյան շրջանառության ախտաբանությունը (անոթագրություն, հոսքագրություն), ներգանգային ախտա– հարման օջախները (էխոէնցեֆալոգրա– ֆիա), նյարդամկանային ապարատի ախ– տահարումները (էլեկտրամկանագրու– թյուն) են։ Լայնորեն կիրառվում են էլեկտրաէնցեֆալոգրաֆիան, պնևմոէն– ցեֆալոգրաֆիան, ռենտգենոգրաֆիան, տեսողության օրգանների հետազոտու– թյունը ևն։ ժամանակակից Ն–յան կարևո– րագույն խնդիրը գլխուղեղային և ողնու– ղեղային արյան շրջանառության խանգար– ման (հատկապես ուղեղային անոթային կրիզների և կաթվածների) ուսումնասի– րությունն է։ Վեգետատիվ նյարդային հա– մակարգի ուսումնասիրությունների շնոր– հիվ պարզվել է հիպոթալամուսի և կար– գավորման կենտրոնական մեխանիզմնե– րի դերը ախտաբանության մեջ։ Հաստատ– ված է ողնաշարի ախտաբանական փո– փոխությունների (հոդակապանային ապա– րատի ախտահարումներ և աղերի կուտա– կումներ) նշանակությունը ողնուղեղի և նյարդարմատների հիվանդությունների առաջացման գործում։ Ինքնուրույն ճյուղ, է մանկական Ն․, որի կարևոր բաժիններից է վաղ մանկա– կան հասակի երեխաների Ն․։ Վերջինս զբաղվում է նորածինների ծննդաբերա– կան վնասվածքների պատճառագիտու– թյան, ախտածնության, բուժման և կան– խարգելման հարցերով։ Ն–յան նոր բաժին է նեյրոգերոնտոլոգիան, որն ուսումնասիրում է ծերացող օրգանիզմի նյարդային համակարգի ֆունկցիաները և հիվանդությունները, նյարդային համա– կարգի տարբեր բաժինների և նյարդա– հոգեկան ֆունկցիաների պրոգրեսիվ խան– գարումներով, լուծանքներով և շարժում– ների կոորդինացիայի խանգարումներով ուղեկցվող ժառանգական հիվանդություն– ների վերաբերյալ ուսմունքը։ Նյարդա– յին համակարգի հիվանդությունների բուժման համար կիրառվում են արդյու– նավետ դեղորայքներ (նեյրոլեպտիկներ, գանգլիոբլոկատորներ, տրանկվիլիզա– տորներ ևն), ուղեղի անոթային ախտա– հարումների դեպքում՝ ինտենսիվ բուժ– ման մեթոդներ (ընդգրկելով վերակեն– դանացումը), ներգանգային արյունազե– ղումների, գլխուղեղի ուռուցքների բուժ– ման նյարդավիրաբուժական մեթոդներ, ռենտգենաթերապիա, նյարդամկանային հիվանդությունների դեպքում՝ բարոթե– րապիա և էլեկտրախթանում։ Նյարդային կարևոր ֆունկցիաների խանգարման դեպքում կիրառում են ռեաբիլիտացիա։ Վակցինաների օգնությամբ վերացել են լուծանքային պոլիոմիելիտի համաճա– րակները։ Նյարդախտաբաններ են պատ– րաստում բժշկ․ բուհերի և բժիշկների կա– տարելագործման ինստ–ների Ն–յան ամ– բիոնները։ ՄԱՀՄ–ում Ն–յան պրոբլեմների ուսում– նասիրության խոշորագույն կենտրոնները գտնվում են Մոսկվայում, Լենինգրադում, խարկովում, Թբիլիսիում ևն։ Ն–յան կա– րևորագույն խնդիրները լուսաբանվում են «ժուռնալ ներոպատոլոգիի ի պսիխիատ– րիի իմ․ Մ․ Ս․ Կորսակովա» («Журнал невропатологии и психиатрии им․ С․ С․ Корсакова», 1901-ից), «Կլինիչեսկայա մեդիցինա» («Клиническая медицина», 1920-ից) և այլ ամսագրերում։ Ն–յան ար– տասահմանյան խոշորագույն կենտրոն– ներ կան ԱՄՆ–ում, Մեծ Բրիտանիայում, ԼԺՀ–ում և այլուր։ Հայաստանում Ն․ զարգացել է սովե– տական կարգերի հաստատումից հետո։ 1926-ին հանրապետական հիվանդանո– ցում կազմակերպվել է Երևանի համալ– սարանի բժշկ․ ֆակուլտետի նյարդային հիվանդությունների կլինիկա և նյարդախ– տաբանության ու հոգեբուժության ամ– բիոն, 1945-ին 2-րդ կլինիկական հիվան– դանոցում՝ Ն–յան ամբիոնի մասնաճյուղ, հանրապետական հիվանդանոցի մանկա– կան կլինիկայում՝ մանկական նյարդա– բանության բաժանմունքը։ 1961-ին ման– կական 5-րդ հիվանդանոցի նյարդաբա– նության բաժանմունքը վերակառուցվել է