ներ), նավաշինությունը, կաշվի–կոշիկի, տեքստիլ, թաղանթանյութի–թղթի արդյու– նաբերությունը։ Գյուղատնտեսության մեջ գերակշռում են կաթնատու անասնապա– հությունն ու թռչնաբուծությունը։ Զբաղ– վում են կերային կուլտուրաների, սիլո– սացու եգիպտացորենի, կարտոֆիլի մշա– կությամբ, բանջարաբուծությամբ, այգե– գործությամբ։ Զարգացած է տուրիզմը։ ՆՅՈՒ ՀԵՄՓՇԻՐ, մսաձվատու հավերի ցեղ։ Ստացվել է XX դ․ սկզբին, ԱՄՆ–ի Նյու Հեմփշիր նահանգում ռոդ այլենդ հավե– րից՝ ընտրության ուղիով։ Ձվատվությամբ, վաղահասությամբ և ճտահանությամբ գե– րազանցում է վերջիններիս։ Փետրածածկը բաց կարմիր է։ Աքաղաղների կենդանի զանգվածը՝ 3,5–3,6, հավերինը՝ 2,7– 2,8 կգ։ Տարեկան միջին ձվատվությունը 180–200 հատ է, ձվի միջին քաշը՝ 58– 59 գ։ ՍՍՀՄ–ում բուծվում է 1946-ից։ ՀՍԱՀ–ում բուծվել, բայց լայն տարածում չի ստացել։ Հայաստանի պայմաններում դրական արդյունք է տալիս այս ցեղի աքաղաղների և ռուս, սպիտակ ու երևան– յան հավերի արդ․ տրամախաչումը։ ՆՅՈՒ ՄԵՔՍԻԿՈ (New Mexico), նահանգ ԱՄՆ–ի հվ–արմ–ում, Ռիո Գրանդե գետի ավազանում։ Սահմանակից է Մեքսիկա– յին։ Տարածությունը 315 հզ․ կմ2 է, բն․ 1,022 մլն (զգալի մասը հնդկացիներ և մեքսիկացիներ, 1978), վարչական կենտ– րոնը՝ Սանտա Ֆե, տնտ․ գլխավոր կենտ– րոնը՝ Ալբուքերքեն։ Տարածքի մեծ մասը զբաղեցնում են ժայռոտ լեռները (բարձ– րությունը՝ մինչե 4000 մ) ու Լյանո–էս– տակադո և Կոլորադո սարավանդները։ Կլիման մերձարևադարձային չորային է։ Սարավանդներում սավաննային և տա– փաստանային բուսածածկույթ է, լեռնե– րում անտառներ են։ Ն․ Մ–ում են ԱՄՆ–ի ուրանի հետախուզված պաշարների մոտ 2/3-ը։ Արդյունահանում են ուրանի հան– քաքար, կալիումական աղեր, նավթ, բնա– կան գազ, պղինձ, ցինկ, բազմամետաղ– ներ։ Զարգացած է գունավոր մետալուր– գիան, սննդի, ատոմային արդյունաբերու– թյունը։ Գյուղատնտեսության մեջ տիրա– պետում է արոտային անասնապահու– թյունը։ Մշակում են խոտաբույսեր, բամ– բակենի, սորգո, ցորեն, բանջարեղեն։ Զարգացած է տուրիզմը։ 1912-ից ԱՄՆ–ի 47-րդ նահանգն է։ ՆՅՈՒ ՅՈՐ£ (New York), բնակչությամբ աշխարհի խոշորագույն քաղաքներից մեկը։ ԱՄՆ–ի տնտ․, ֆինանսական, տրանսպորտային, քաղ․ և մշակութային կարևորագույն կենտրոնը։ Գտնվում է ԱՄՆ–ի Ատլանտյան ափի հս–ում, Հուդ– զոնի գետաբերանին։ Կլիման բարեխառն է, խոնավ։ Հունվարի միջին ջերմաստի– ճանը –1°C է, հոլլիսինը՝ 23°C, տարե– կան տեղումները՝ 1000 ւէւէ։ Տարածու– թյունը 816 կվ2 է (առանց ջրային տարա– ծությունների՝ 768 կւէ2), բն․ 7016 հզ․ (21 %-ը՝ նեգրեր), արվարձաններով՝ ավե– լի քան 18,2 մլն (1980)։ Ն․ 6․ բաժանվում է 5 շրջանի․ Մանհաթըն, Բրոնքս, Քուինս, Բրուքլին, Ռիչմոնդ։ Քաղաքի կենտրոնա– կան մասը՝ Մանհաթընը, գտնվում է հա– մանուն կղզու և նրան հարող մանր կղզի– ների, մնացած շրջաններն ու արվարձան– ները՝ մայրցամաքում4 Հուդզոն գետի ափերին ու նրա դելտայի կղզիների և Լոնգ Այլենդ կղզու վրա։ Ն․ 3-ին ձուլված քաղաքների և Նյու 6որք ու Նյու Զերսի նահանգներում տեղավորված ընդհանուր արվարձանների գոտու հետ միասին ձևա– վորվել է Ն․ 6-ի քաղաքային ագլոմերա– ցիան4 մոտ 10 հզ․ կմ2 տարածքով։ Քաղաքը կառավար ու մ են քաղաքագլուխը, մունիցիպալ խորհուրդն ու հաշվարկների վարչությունը (board of estimate)։ Քաղաքագլուխը (ընտրում է բնակչությունը՝ 4 տարի ժամկետով) նշա– նակում և ազատում է դեպարտամենտնե– րի և քաղաքային այլ ծառայությունների ղեկավարներին, ղեկավարում է բյուջեի նախապատրաստումը, կատարում ներ– կայացուցչական ֆունկցիաներ, որպես կա– նոն, քաղաքի մասշտաբով իր քաղ․ կու– սակցության առաջնորդն է, մունիցիպալ խորհրդի որոշումների նկատմամբ ունի վետոյի իրավունք։ Նշանակում է իր երկու տեղակալին (մեկը՝ քաղաքային վարչա– րար)։ Մունիցիպալային խորհրդի կազմի մեջ մտնում են պրեզիդենտն ու 43 խոր– հըրդականներ։ Խորհուրդը տեղական կա– ռավարման հարցերով հրապարակում է նորմատիվ ակտեր, հաստատում ընթա– ցիկ և կապիտալ ծախսերի տարեկան բյու– ջեն, նահանգի իշխանությունների հա– մաձայնությամբ որոշում է տեղական հար– կերը են։ Սակայն խորհրդի ֆունկցիանե– րը նահանգի օրենսդրությամբ սահմանա– փակված են։ Նահանգապետը կարող է ազատել քաղաքագլխին և խորհրդի պրե– զիդենտին։ Քաղաքային մի շարք մարմին– ներ անմիջականորեն ենթարկվում են նահանգի վարչությանը։ Հաշվարկների վարչությունը մունիցիպալիտետի երկ– րորդ, յուրահատուկ պալատն է, որը գըլ– խավորում է քաղաքագլուխը։ Վարչության անդամներն են խորհրդի պրեզիդենտը, Տեսարան Նյու Ցորքից (Հառլեմ) Ն յ ու Ց ո ր ք․ ձախ կողմում ՄԱԿ–ի շտաբ– բնակարանը քաղաքի շրջանների պրեզիդենտները, վե– րահսկիչը՝ Ն․ 6-ի ֆինանսական վարչու– թյան բարձրագույն պաշտոնյան։ Պատմական տեղեկանք։ 1614-ին Ման– հաթըն կղզու վրա հիմնվել են հոլանդա– կան գաղութաբնակների առաջին ամրու– թյունները, 1626-ին՝ Նոր Ամստերդամ ավանը, որը 1664-ին գրավել են անգլիա– ցիները և վերանվանել Ն․ 6․ (բնակիչների թիվը այդ ժամանակ չէր անցնում 1000-ից)։ 1672–74-ի անգլո–հոլանդական պատե– րազմի ժամանակ Ն․ 6․ վերստին գրավել են (1673) հոլանդացիները։ 1674-ին Ն․ 6․՝ Հս․ Ամերիկայում հոլանդական մյուս տիրույթների հետ անցել է Մեծ Բրիտա– նիային։ Մինչև XVIII դ․ Ն․ 6․ առևտրա– կանների և որսորդների բնակավայր էր։ 1775–83-ի անկախության պատերազմի ժամանակ անգլիացիները գրավել են այն։ 1785–90-ին Ն․ 6․ ԱՄՆ–ի ժամա– նակավոր մայրաքաղաքն էր (1790-ին այնտեղ բնակվում էր 33 հզ–ից ավելի մարդ)։ XYIII դ․ վերջին Ն․ 6․ դարձել է ԱՄՆ–ի կարևորագույն նավահանգիստնե– րից մեկը։ XIX դ․ ընթացքում քաղաքի տարածքն ընդարձակվել է, արագորեն աճել է բնակչության թիվը․ 1850-ին՝ 515 հզ․, 1870-ին՝ 942 հզ․, 1890-ին՝ 1․441 հզ․, 1900-ին՝ 3․473 հզ․։ 1861–65-ի քաղաքացիական պատերազմի ժամանակ Ն․ 6․ կռվում էր Հյուսիսի կողմում ընդդեմ Հարավի ստրկատերերի; XIX դ․ 60– 70-ական թթ–ից Ն․ 6․ երկրի գլխավոր ֆինանսական կենտրոնն է, ինչպես նաև արդ․, գիտության և մշակույթի կարեոր կենտրոններից։ Ն․ 6․ ԱՄՆ–ի բանվորական շարժման գլխավոր կենտրոններից է։ Առաջին բան– վորական կազմակերպությունները ստեղծ– վել են XVIII դ․ վերջին։ 1857-ին կազմվել է Կոմունիստական ակումբ, որը 1867-ին դարձել է I Ինտերնացիոնալի սեկցիա։ 1872-ին Ն․ 6․ է տեղափոխվել I Ինտերնա– ցիոնալի գլխավոր խորհուրդը։ 1918– 1920-ին Ն․ 6-ում ցույցեր և միտինգներ են տեղի ունեցել ի պաշտպանություն Սո– վետական Ռուսաստանի։ 1929–33-ի հա– մաշխարհային տնտ․ ճգնաժամի տարի– ներին ուժեղացել է գործադուլային շար– ժումը։ Ն․ Ց․ նեգրական շարժման, ուսա– նողական և Խաղաղության կողմնակիցնե– րի շարժման կենտրոններից է։ Ն․ Ց–ում են գտնվում ՄԱԿ–ի և այլ միջազգային կազ– մակերպությունների շտաբ–բնակարան– ները։ Տնտեսությունը։ Ն․ 6․ ԱՄՆ–ի տնտ․ մայրաքաղաքն է, երկրի գլխավոր և աշ– խարհի խոշորագույն նավահանգիստնե– րից մեկը (բեռնաշրջանառությունը՝ 127 մլն ա, 1976)։ Բեռների ներմուծումը
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/318
Արտաքին տեսք