Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


(նավթ, արևադարձային մթերքներ, հումք և արդ․ արտադրանք) 3 անգամ գերազան– ցում է արտահանությանը (արդ, արտա– դրանք, պարեն); Ն․ 6-ին բաժին է ընկ– նում ԱՄՆ–ի արտաքին առևտրի շրջանա– ռության ավելի քան 1/4-ը։ Ն․ 3-ով են անցնում անդրատլանտյան ավիագծերի մեծ մասը։ Ունի 3 օդանավակայան։ Ն․ 3․ կապիտալիստական աշխարհում հացա– հատիկի, շաքարի, սուրճի, կաուչուկի, սև և գունավոր մետաղների ու բազմաթիվ այլ ապրանքների առևտրի ամենախոշոր շուկան է, ֆինանսական մոնոպոլիաների, գործարքների ու հաշվարկային գործառ– նությունների կենտրոնը։ Ն․ 3-ում են ֆոնդային բորսան, բանկերի մեծ մասի, ապահովագրական ընկերությունների, արդ․ և այլ միավորումների վարչություն– ները։ Ն․ 3․ նաև ԱՄՆ–ի խոշորագույն արդ․ կենտրոնն է։ Նրա քաղաքային ագլո– մերացիայում են երկրի մշակող արդյու– նաբերության մեջ զբաղվածների 8,5%-ը, ֆինանսական հիմնարկներում զբաղված– ների 17%–ը, տրանսպորտում զբաղված– ների 12%-ը։ Այլ տնտ․ կենտրոնների առավել արագ զարգացման հետևանքով երկրի արդյունաբերության մեջ Ն․ 3-ի տեսակարար կշիռը նվազում է։ Տնտեսու– թյան կարևոր ճյուղերն են կարի և պոլի– գրաֆ արդյունաբերությունը։ Զարգացած են մեքենաշինությունն ու մետաղամշա– կությունը (էլեկտրատեխնիկական, ռա– դիոէլեկտրոնային, նավաշինական, ավ– տոհավաքման, ավիահրթիռային, օպտի– կա–մեխանիկական), նավթավերամշա– կումը, գունավոր մետալուրգիան, քիմ․, սննդի և թեթե արդյունաբերությունը, ար– դուզարդի և ոսկերչական արտադրանքը, մորթեղենի մշակումը ևն։ Ծանր արդյու– նաբերության ձեռնարկությունները տե– ղաբաշխված են արվարձաններում (Նյու Ջերսի նահանգի տերիտորիայում), մի– ջին և մանր ձեռնարկությունները՝ քա– ղաքի կենտրոնական մասում։ Ն․ 3-ի տարբեր մասերի միջե տրանսպորտային կապերը իրականացվում են 60 կամուրջ– ների, 4 ավտոմոբիլային թունելների և 24 մարդատար լաստանավերի միջոցով։ Մետրոյի գծերի ընդհանուր երկարությունը 365 կմ է, կայարանների թիվը՝ 477։ Ն․ 3․ սոցիալական սուր հակադրու– թյունների քաղաք է։ Բարեկարգ թաղա– մասերի կողքին կան գերկուտակված բնակչությամբ անբարեկարգ թաղամա– սեր (նեգրական Հառլեմը)։ Ավտոմեքենա– ների և ձեռնարկությունների արտանե– տած թունավոր գազերը աղտոտում են քաղաքի մթնոլորտը։ ճարտարապետությունը։ XIX դ․ սկըզ– բից Ն․ 3․ ունի հիմքում ուղղանկյուն հա– տակագիծ։ Կենտրոնը կազմակերպվել է Մանհաթանի հվ–ում4 Ուոլլ սթրիթ Փողոցի շրջանում, ուր բնակվել են արհեստավոր– ները։ XIX դ․ կեսից Ն․ 3․ դարձել է կապի– տալիստական վիթխարի քաղաք։ Մանհա– թանի հվ–արլ․ (Լոուեր Իստ սայդ, այդ մա– սում՝ Բաուերի Փողոցի շրջանը) եհս–արլ․ (Հառլեմ) ընդարձակ տարածքները, Լոնգ Այլենդ կղզու արմ․ մասը (Քուինս, Բրուք– լին), Սթաթեն կղզու մի մասը (Ռիչմոնդ) զբաղեցրել են նավահանգստային, արդ․, բանվորական թաղամասերը, ետնախոր– շերի խիտ բնակեցված շրջանները։ Ման– հաթանում երկայնակի (ավենյու) և լայ– նակի (սթրիթ) Փողոցների խիտ ցանցով ստեղծվել են փոքր թաղամասեր (մոտ 180 t/X200 tt)։ Բրոդվեյը միակ անկյու– նագծային փողոցն էր, որ Ուոլլ սթրիթը կապում էր դարավերջին աճած նոր գոր– ծարար կենտրոնի հետ։ XIX–XX դդ․ սահ– մանագծին սկսվել է երկնաքերների շի– նարարությունը՝ Մանհաթանում առաջաց– նելով մեկը մյուսից բարձր աշտարակա– յին ծավալների անօրինակ կուտակում, որը քաղաքին հաղորդել է շեշտված <գե– րուրբանիստական» ուրվագիծ։ XX դ․ կե– սին Ն․ 3․ դարձել էր քաղաքների և ար– վարձանների, բնակելի, արդ․ և տրանս– պորտային քաղաքամասերի վիթխարի (մինչև 200 կմ տարածված) ագլոմերացիա։ Ձեռնարկվել են քաղաքի շրջանները վե– րակառուցելու մի շարք փորձեր, ստեղծ– վել են բնակելի տների առանձին բարե– կարգ թաղամասեր (Սթիվենս թաուն, 1945–49, Վաշինգտոն սքվեր վիլիջ, 1960, Պոլո Դրաունդս, 1964–67)․ մշակութային հիմնարկներն ու հարուստ բնակելի թա– ղամասերը տեղաբաշխվել են Կենտրոնա– կան զբոսայգու շուրջը։ Մանհաթանի առափնյակներում և այլուր կառուցվել են արդի տրանսպորտային մայրուղիներ և հանգուցալուծող ուղանցներ։ Սակայն քա– ղաքաշինական խոշոր պրոբլեմները (քա– ղաքային շարժման կազմակերպումը, ետ– նախորշերի վերացումը, աղմուկի և օդի աղտոտման դեմ պայքարը են) դեռես հե– ռու են լուծումից։ Ն․ 3-ում պահպանվել են XVII– XVIII դդ․ տներ, կլասիցիստա– կան -«ֆեդերալ ոճի» (Հին քաղաքապեւոա– րանը, 1803–12, ճարտ․ Զ․ Մանգին, Զ․ Մակ Քոմբ), նեոկլասիկայի (Ֆեդերալ– հոլլ, 1833–42, ճարտ․ Ու․ Ռոսսո և ուրիշ– ներ), նեոգոթիկայի (Թրինիթի չյորչ եկե– ղեցի, 1839–46, ճարտ․ Ռ․ Ափջոն) նմուշ– ներ։ Բազմաթիվ են էկլեկտիկ շենքերը (Մորգանի գրադարանը, 1902–05, ճարտ․ Չ․ Ֆ․ Մակ Քիմ, Ու․ Միդ, Ս․ Ուայթ), ին– ժեներական խոշոր կառույցները (Բրուք– լինի կամուրջը, 1869–83, ինժեներներ Զ․ և Ու․ Ռյոբլինգներ)։ Նշանավոր երկ– նաքերներից են՝ «Տրիբյուն բիլդինգ»-ը (1874, ճարտ․ Ռ․ Մ․ Հանթ), <Վուլվորտ բիլդինգ»–ը (1911–13, ճարտ․ Կ․ Դիլ– բերտ), «Մակ Գրոու Հիլլ բիլդինգ»-ը (1928–31, ճարտ․ Ռ․ Հուդ, Ֆ․ Գոդլի, ժ․ Ա․ Ֆույու), <էմՓայր սթեյթ բիլդինգ»-ը (102 հարկ, 1930–31, «Շրիվ, Լեմբ և Հար– մոն» ճարտ․ ֆիրմա), «Ռոկֆելլեր» կենտ– րոնը (շենքերի խումբը, 1931–40, ճարտ․ Բ․ Ու․ Մորիս և ուրիշներ), ՄԱԿ–ի քար– տուղարության շենքը (1947–52, ճարտ– ներ՝ Ու․ Կ․ Հարիսոն, Մ․ Աբրամովից և ուրիշներ), <Սիգրամ բիլդինգ»-ը (1956– 1958, ճարտ․ Լ․ Միս վան դեր Ռոե, Ֆ․ Ջոն– սոն), <Չեյգ Մանհաթըն բանկ»-ը (1961, ճարտ․ Լ․ Սքիդմոր, Ն․ Ա․ Օուինգս, Ջ․ Օ․ Մերիլլ), Միջազգային առևտրի կենտրո– նի 2 բարձրաբերձ 110-հարկանի աշտա– րակները (բարձրությունը՝ 412 մ, 1971 – 1973, ճարտ․ Մ․ Յամասակի, է․ Ռոտ և ուրիշներ)։ ժամանակակից ճարտարապե– տության նշանավոր ստեղծագործություն– ներից են՝ Սողոմոն Ռ․ Դուգենհայմի թանգարանը (1956–59, ճարտ․ Ֆ․ Լ․ Ռայթ), Զոն Ֆ․ Քենեդիի միջազգային օդա– նավակայանի շենքը (1960–62, ճարտ․ է․ Սաարինեն), Ուիթնի ամերիկյան ար– վեստի թանգարանը (1966, ճարտ․ Մ․ Լ․ Բրյոյեր), Կատարողական արվեստների Լինկոլն կենտրոնը [ֆիլհարմոնիկ դահ– լիճ (1962, ճարտ․ Մ․ Աբրամովից), Նյու Յորք նահանգի թատրոն (1964, ճարտ․ Ֆ․ Ջոնսոն), «Վիվիան Բոմոնտ» թատրոն (1965, ճարտ․ է․ Սաարինեն), «Մետրո– պոլիտեն–օպերա» (1966, ճարտ․ Ու․ Կ․ Հարիսոն)]։ Խոշորագույն կամուրջներն են՝ Զ․ Վաշինգտոնի կամուրջը Հուդզոն գետի վրա (1931, ինժեներ՝ Օ․ Ամման, ճարտ․ Կ․ Գիլբերդ, 2-րդ հարկը՝ 1961) և Վերացանո Նարոուսը (երկարությունը՝ 4820 մ, կենտրոնական թռիչքի երկարու– թյունը՝ 1298 մ, 1964, ինժեներ՝ Օ․ Ամման), որ Բրուքլինը կապում է Ռիչմոնդի հետ։ Հուշարձաններից են՝ Ազատության ար– ձանը (1886, քանդակագործ՝ Ֆ․ Բարտոլ– դի, ճարտարապետ՝ Ռ․ Մ․ Հանթ), Վա– շինգտոնի կամարը (1895, ճարտարա– պետներ՝ Չ․ Ֆ․ Մաք Կիմ, Ու․ Սիդ, Ս․ Ուայթ)։ Երկնաքերներ Մ անհաթընում