Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/324

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գային եկամտի, ձեռնարկության մասշ– տաբով4 սպառված շրջանառու ֆոնդերի (նաև ամորտիզացիայի) և թողարկված ար– տադրանքի արժեքների հարաբերություն։ Բնութագրում է 1 ռ․ արտադրանքին կամ ազգային եկամտին ընկնող շրջանառու ֆոնդերի արժեքը։ Նյութերի առանձին տեսակների օգտագործման արդյունավե– տության աստիճանը որոշելու համար կի– րառվում են Ն–յան, էներգատարության են գործակիցներ։

ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՏԱԿԱՐԱ– ՐՈՒՄ, արտադրության միջոցների պլա– նային բաշխման և դրանք արտադրողնե– րից սպառողներին հասցնելու շրջանառու– թյան կազմակերպման պրոցես։ ՍՍՀՄ–ում ժողտնտեսության ինքնուրույն ճյուղ է, կոչված է ապահովելու հասարակական արտադրության անընդհատությունը, արագացնելու փոխանակության պրոցե– սը, ազդելու արտադրական սպառման վրա՝ նյութական ռեսուրսներն արդյունա– վետ օգտագործելու նպատակով։ 1980-ին Ն․ մ–մանը բաժին էր ընկնում ՍՍՀՄ ապ– րանքաշրջանառության ծավալի գրեթե կեսը։ Ն․ մ․ ձևավորվել է երկար տարիների ընթացքում և կրել մի շարք փոփոխու– թյուններ։ 1917-ին ստեղծվել է Բանվորա– կան վերահսկողություն, 1918-ին՝ Օգտա– գործման հանձնաժողով, ժողովրդական տնտեսության բարձրագույն խորհրդի (ԺՏԲԽ) կազմում՝ արտադրանքի մատա– կարարման և վաճառահանման հատուկ ստորաբաժանումներ, 1920-ին4 Մատակա– րարման և բաշխման խորհուրդ, որը 1921-ին վերափոխվեց Մատակարարման կենտրոնական վարչության։ 1920-ական թթ․ արտադրանքի մատակարարումն ու վաճառահանումը գլխավորապես իրա– գործում էին տրեստները և սինդիկատնե– րը, իսկ նախապատերազմյան հնգամյակ– ներում՝ ճյուղային միավորումների մա– տակարարման և վաճառահանման վար– չությունները և տեղական մատվաճառ մարմինները։ Արդ․ ժողկոմատների ըս– ւոեղծմամբ դրանց կազմում ձևավորվեց մատակարարման և վաճառահանման ճյուղային համակարգ, որը գործեց մինչև 1957-ը։ ժողտնտխորհների միջոցով ար– դյունաբերության կառավարման շրջա– նում (1957–65) Ն․ մ–ման համակարգը վերակառուցվեց տերիտորիալ սկզբուն– քով։ Տնտ․ շրջաններում կազմակերպվեցին մատակարարման և վաճառահանման տնտհաշվարկային վարչություններ։ ՄՄԿԿ ԿԿ Սեպտեմբերյան (1965) պլենու– մի որոշումներին համապատասխան՝ ըս– տեղծվեց Ն․ մ–ման պետ․ միասնական հա– մակարգ՝ ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի նյութատեխնիկական մատակարարման պետ․ կոմիտեի (ՍՍՀՄ պետմատ) գըլ– խավորությամբ, որը զուգակցում է կառա– վարման տերիտորիալ և ճյուղային սկըզ– բունքները։ ՍՍՀՄ պետմատը ղեկավարում է երկրի Ն․ մ․, իրացնում նյութական ռե– սուրսների մատակարարման պետ․ պլան– ները, ապահովում միջճյուղային և միջ– շրջանային կոոպերացված մատակարա– րումները, զբաղվում շրջանառության պրոցեսի կատարելագործման հարցերով են։ Կոմիտեի կառուցվածքում հիմնական օղակներն են միութենական գլխմատվա– ճառները, գլխկււմպլեկտները և մատակա– րարման տերիտորիալ մարմինները։ Միու– թենական գլխմատվաճառները մինիստրու– թյունների հետ որոշում են նյութական ռեսուրսների նկատմամբ ժողտնտեսու– թյան պահանջարկը, արդյունավետ կապ ստեղծում սպառողների և մատակարար– ների միջև, ձևավորում արտադրանքի մա– տակարարումների միջճյուղային և միջ– շրջանային տնտ․ կապերը, ուղղակի տևա– կան տնտ․ կապեր սահմանում միավորում– ների (ձեռնարկությունների) միջև և կազ– մակերպում արտադրության միջոցների մեծածախ առևտուրը։ Գլխկոմպլեկտները զբաղվում են կառուցվող և վերակառուց– վող ձեռնարկություններին (օբյեկտներին) անհրաժեշտ բոլոր տեսակի սարքավորում– ների կոմպլեքսային մատակարարման, իսկ տերիտորիալ մարմինները (միութե– նական հանրապետությունների պետմա– տեր, տնտ․ շրջանների Ն․ մ–ման վարչու– թյուններ ևն)՝ տվյալ շրջանի, հանրապե– տության միավորումների (ձեռնարկու– թյունների) արտադրանքի իրացման և մատակարարման, մեծածախ առևտրի, տոնավաճառների կազմակերպման ևն հարցերով։ Ն․ մ–ման պլանավորումն իրականաց– վում է հիմնականում հաշվեկշռային մեթո– դով (տես Պչանավորման հաշվեկշռային մեթոդ)։ Ն․ մ–ման պլանը նյութական հաշվեկշիռների ու արտադրանքի բաշխ– ման ուղղությունների համակարգ է, որ– տեղ նյութական հաշվեկշիռները կապ են ստեղծում ռեսուրսների և դրանց նպա– տակային բաշխման ու օգտագործման միջև, իսկ բաշխման պլաններն ապահո– վում են նյութական ռեսուրսների առանձ– նացումն ըստ ֆոնդատերերի։ ժողտնտեսության Ն․ մ–ման կատարելա– գործման ուղիներից են սպասարկման առաջադիմական ձևերի՝ ուղղակի տևա– կան տնտ․ կապերի, մեծածախ առևտրի, երաշխավորված կոմպլեքսային մատակա– րարումների ընդլայնումը, կառավարման ավտոմատ համակարգերի ներդրումը, տնտեսամաթեմատիկական մեթոդների ու ԷՀՄ–ների օգտագործումը, մատակարար– ման տարանցիկ և պահեստային ձևերի ճիշտ զուգակցումը ևն։ ՀՍՍՀ պետմատի համակարգը 1980-ին սպասարկում էր 6442 արտադրական միա– վորումների, ձեռնարկությունների, շի– նարարական և այլ կազմակերպություն– ների, տնտ․ կապերի մեջ էր 3184 մատա– կարարի հետ, իսկ ապրանքաշրջանառու– թյան ծավալը 1290 մլն ռ․ էր։ Արտադրան– քի մատակարարումների ծավալը ուղղակի տևական տնտ․ կապերով կազմում էր 173 մլն ռ․, այդպիսի կապերով էր գործում 250 արդ․ ձեռնարկություն։ Գրկ․ ՍՄԿԿ XXYI համագումարի նյութերը, Ե․, 1981։ Կիրակոսյան Ա․ Ս․, Նյու– թատեխնիկական մատակարարման պլանա– չափ զարգացումը Սովետական Հայաստա– նում, Ե․, 1974; Мазо Н․ И․, Система уп– равления материально-техническим снабже– нием на современном этапе, М․, 1972; Про– грессивные формы хозяйственных связей, Киев, 1977; Обращение средств производ– ства в условиях социалистического хозяй– ствования, М․, 1980․ Ռ․ Միբզոյան

ՆՅՈՒԹԱՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐԳԱՍԻՔ– ՆԵՐ, նյութափոխանակության միջանկյալ նյութեր, որոնք առաջանում են կենդանի բջիջներում և մասնակցում ասիմիչյացիա– յի ու դիսիւէիւյացիայի հետագա պրոցես– ներին։ Ֆիզիոլոգիայում և բժշկության մեջ սովորաբար Ն․ ա․ են համարվում վերջնական քայքայման և օրգանիզմից հեռացման ենթակա ներբջջային փոխա– նակության նյութերը։ Արյան մեջ անցնե– լով՝ Ն․ ա–ի մեծ մասը մասնակցում է ֆունկցիաների հումորալ կարգավորմանը։

ՆՅՈՒԹԱՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ, մետաբո– լիզմ (< հուն․ цетсфоХт! – փոփոխու– թյուն), օրգանիզմում ընթացող քիմիական փոփոխությունների, նյութերի և էներգիայի փոխակերպումների բոլոր ձևերի ամբող– ջություն, որն ապահովում է օրգանիզմնե– րի զարգացումը, կենսագործունեությունը, ինքնավերարտադրումը և կապը արտաքին միջավայրի հետ։ Ն․ կյանքի էականն ան– հրաժեշտ հատկանիշ է և օրգանիզմում տեղի ունեցող էներգիայի ու նյութերի փո– խակերպման կենսաքիմիական և կենսա– ֆիզիկական որոշ պրոցեսների բարդ շըղ– թա։ Օրգանիզմների բոլոր օրգանները, հյուսվածքները և բջիջները միմյանց և արտաքին միջավայրի հետ գտնվում են մշտական քիմ․ փոխազդեցության մեջ։ Ինքնասուն օրգանիզւէները (կանաչ բույ– սեր, որոշ բակտերիաներ ևն) շրջապատի անօրգանական նյութերից՝ С02, Н20, NH3 ևն արեգակի կամ որոշ անօրգանա– կան նյութերի օքսիդացման հետևանքով առաջացած էներգիայի հաշվին սինթեզում են օրգ․ միացություններ։ Տարասուն օր– գանիզմները (բոլոր կենդանիները, սըն– կերը, բակտերիաների մեծ մասը) ստա– նում են պատրաստի օրգ․ նյութեր, դրանք տրոհում պարզ միացությունների և վեր– ջիններից սինթեզում օրգանիզմի համար առանձնահատուկ միացություններ։ Մի– ջավայրից ընդունված նյութերի յուրացման և օրգանիզմի առանձնահատուկ բարդ միացությունների առաջացման պրոցեսը՝ ասիմիւյացիան, սերտորեն կապված է դի– սիմիւյացիայի հետ, որի ընթացքում տե– ղի է ունենում օրգանիզմի նյութերի քայ– քայում, անջատվում է կենսագործունեու– թյան համար անհրաժեշտ էներգիա (հնա– րավոր է նաև յուրացվող նյութերի անմի– ջական քայքայում՝ առանց բարդ օրգ․ միացությունների գոյացման կամ օրգ․ միացությունների քայքայման արգասիք– ներից այլ միացությունների սինթեզ)։ Քայքայված նյութերը փոխարինվում են նոր սինթեզված նյութերով, իսկ փոխա– նակության վերջնական արգասիքները (C02, NH3, ջուր, միզանյութ ևն) հեռաց– վում են օրգանիզմից։ Ն․ ձևավորվել է Երկրի վրա կյանքի ծագման հետ և բոլոր օրգանիզմներում ընթանում է համ– ընդհանուր կենսաքիմիական օրինաչա– փություններով։ Բոլոր կանաչ բույսերը, արեգակի էներգիան օգտագործելով, յու– րացնում են C02 և սինթեզում ածխաջրեր (տես Ֆոէոոսինթեզ)։ Կենդանիները և մյուս տարասուն օրգանիզմները ածխա– ջրերը (հիմնականում երկշաքարներ և բազմաշաքարներ) ստանում են պատ– րաստի վիճակում՝ սննդի հետ, որոնք ստամոքսաաղիքային համակարգում