Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հաշվողական կենտրոն, գիտական գրա– դարան (ավելի քան 1 մլն հատոր գիրք)։ Սովորողները պրակտիկայի ե ստաժավորման են ուղարկվում ՍՍՀՄ 240 արդ․ ձեռնարկություններ, գյու– ղատնտ․ ֆերմաներ, կլինիկաներ, ԳՀ հիմնարկներ։ 1978/79 ուս․ տարում սովո– րել են մոտ 6,3 հզ․ ուսանող, ստաժյոր, օրդինատոր, ասպիրանտ՝ 100 երկրներից, աշխատել՝ ավելի քան 1000 դասախոս և գիտական աշխատող։ Մ․ ժ․ բ․ հ․ անդամ է Համալսարանների միջազգային ասո– ցիացիայի, կապեր ունի բազմաթիվ եր– կըրների բարձրագույն ուս․ հաստատու– թյունների և գիտական հիմնարկների հետ։ Պարգևատրվել է ժողովուրդների բարեկա– մության շքանշանով (1975)։

ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ պետա– կան, Մ․ Վ․ Լոմոնոսովի ան– վան (ՄՊՀ), խոշորագույն բուհ ՄՍՀՄ–ում, համաշխարհային գիտական կենտրոններից մեկը։ Հիմնվել է Մ․ Վ․ Լոմոնոսովի մտահղացմամբ և պլանով, կայսրուհի Ելիզավետա Պետրովնայի հրա– մանով։ Բացվել է 1755-ին՝ ունենալով փիլ․, իրավաբանական, բժշկ․ ֆակուլ– տետներ և գիմնազիա՝ ապագա ուսանող– ների համար (մինչև 1812-ը)։ Լոմոնոսո– վի աշակերտների և հետևորդների՝ Ն․ Ն․ Պոպովսկու, Դ․ Ս․ Անիչկովի, Ա․ Ա․ Բար– սովի, Ի․ Ա․ Տրետյակովի և ուրիշների գործունեության շնորհիվ համալսարանը դարձել է առաջադիմական գիտության և լուսավորության կենտրոն։ 1804-ին Մ․ հ–ում ստեղծվել է 4 բաժանմունք (ֆա– կուլտետ)՝ բարոյական և քաղ (փիլ․), ֆի– զիկական և մաթեմատիկակտն, բժշկ․ և բանասիրական գիտությունների։ 1832-ին բացվել է աստղադիտարանը։ 1863-ին 4 ֆակուլտետներում կար 54 ամբիոն։ Մոսկվայի համալսարանի համալիրը (1949 - 1953, ճարւո․ Լ․ Ռոդնև և ուրիշներ) Մ․ հ–ում ստեղծվել են խոշորագույն գի– տամանկավարժական դպրոցներ՝ կենսա– բանության (Կ․ Ֆ․ Ռուլիե, Մ․ Ա․ Մաքսի– մովիչ, Մ․ Ա․ Մենզբիր, Կ․ Ա․ Տիմիրյազև)․ հողագործության և հանքաբանության (Մ․ Գ․ Պավլով, Ֆ․ Ֆ․ Ռեյե), ֆիզիկայի (Ա․ Գ․ Ստոլետով, Ա․ Ա․ Ումով, Պ․ Ն․ Լեբեդև), քիմիայի (Վ․ Վ․ Մարկովնիկով, Ն․ Դ․ Զելինսկի), աստղագիտության (Ֆ․ Ա․ Բրեդիխին, Վ․ Կ․ Ցերասկի, Ա․ Ա․ Բելո– պոլսկի), երկրաբանության և հնէաբանու– թյան (Ա․ Պ․ Պավլով), մարդաբանության (Ա․ Պ․ Բոգդանով), ֆիզիոլոգիայի (Ի․ Մ․ Սեչենով), բժշկագիտության (Մ․ 6ա․ Մուդ– րով, Ն․ Ի․ Պիրոգով, Ս․ Պ․ Բոտկին, Դ․ Ա․ Զախարին, Ա․ Ա․ Օստրոումով), աշխար– հագրության և մարդաբանության (Դ․ Ն․ Սևաչին), աերոդինամիկայի (Ն․ Ե․ ժու– կովսկի), երկրաքիմիայի (Վ․ Ի․ Վերնադս– կի), պատմության (Ս․ Մ․ Սոլովյով, Վ․ 0․ Կլյուչևսկի, Վ․ Ի․ Դերիե, Պ․ Գ․ Վի– նոգրադով), տնտեսագիտության (Ի․ Ի․ Ցանժուլ, Ա․ Ի․ Չուպրով), սոցիոլոգիայի (Մ․ Մ․ Կովալևսկի), լեզվաբանության (Ֆ․ Ֆ․ Ֆորտունատով, Ֆ․ Ի․ Բուսլաև), գրականագիտության (Ն․ Ս․ Տիխոմիրով, Ն․ Ի․ Ստորոժենկո), արևելագիտության (Վ․ Ֆ․ Միլլեր) ևն։ Համալսարանում սո– վորել են Ա․ Ն․ Ռադիշչևը, Ա․ Ն․ և Ն․ Մ․ Մուրավյովները, Ի․ Դ․ Ցակուշկինը, Ս․ Պ․ Տրուբեցկոյը, Պ․ Դ․ Կախուխկին, Վ․ Դ․ Բելինսկին, Ա․ Ի․ Գերցենը, Ն․ Պ․ Օգար– յովը, Մ․ Նալբանդյանը, Դ․ Ի․ Ֆոնվի– զինը, Վ․ Ա․ ժուկովսկին, Ա․ Ս․ Դրիբոյե– դովը, Պ․ Յա․ Չաադաևը, Մ․ Ցոլ․ Լերմոն– ւոովը, Ի․ Ա․ Գոնչարովը, Ա․ Ն․ Օաորովս– կին, Ա․ Պ․ Չեխովը, Տ․ Ն․ Գրանովսկին, Ն․ Վ․ Ստանկևիչը, Կ․ Դ․ Ուշինսկին, Ն․ Գ․ Ռուբինշտեյնը, Ե․ Բ․ Վախթանգո– վը, կոմունիստական կուսակցության գոր– ծիչներ Մ․ Ֆ․ Վլադիմիրսկին, Դ․ Ի․ Կուրս– կին, Վ․ Վ․ Վորովսկին, Ա․ Գ․ Ծուլուկի– ձեն, Ս․ Սպանդարյանը, քաղաքացիական կռիվների հերոսներ Ս․ Գ․ Լազոն, Դ․ Ի․ Ֆուրմանովը և ուրիշներ։ 1905-ին Մ․ հ–ում ստեղծվել է ս–դ․ կազմակերպություն։ Վ․ Ի․ Լենինը Մ․ հ․ անվանել է «հեղափոխական համալսարան»։ Հոկտեմբերյան սոցիա– լիստական մեծ հեղափոխությունից հետո համալսարանը դարձել է պետական։ 1919-ին ստեղծվել է բանվորական ֆա– կուլտետ (առաջիններից մեկը երկրում)։ Հետագայում բացվել են նոր ֆակուլտետ– ներ, ձևավորվել գիտական նոր ուղղու– թյուններ։ Մ․ հ–ի կազմում (1980) կան ֆի– զիկայի, մեխանիկամաթեմատիկական, հաշվողական մաթեմատիկայի և կիբեռ– նետիկայի, քիմիայի, կենսաբանության, հողագիտության, աշխարհագրական, երկ– րաբանական, պատմության, բանասիրա– կան, վւիլիսոփայության, հոգեբանության, իրավաբանական, տնտեսագիտական, ժուռնալիստիկայի, բուհերի դասախոսնե– րի որակավորման բարձրացման, ա՛րտա– սահմանյան քաղաքացիների նախապատ– րաստական ֆակուլտետներ, Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստ․, հասարակա– կան գիտությունների դասախոսների որա– կավորման բարձրացման ինստ․, միջուկա– յին ֆիզիկայի (Դուբնայի բաժանմունքով), մեխանիկայի, Կ․ Շտերնբերգի անվ․ աստղագիտության, մարդաբանության ԴՀԻ–ներ, կենդանաբանական, մարդա– բանական, հողագործության թանգարան– ներ, գիտահետազոտական հաշվողական, ռուսաց լեզվի գիտամեթոդական կենտ– րոններ, աստղադիտարաններ Լենինյան բլուրներում, Ղրիմում և այլուր։ Գործում են նախապատրաստական բաժանմունք– ներ, որակավորման բւերձրացման տար– բեր դասընթացներ, գիշերօթիկ դպրոց– ներ, 277 ամբիոն, 360 լաբորատորիա, այդ թվում՝ 26 պրոբլեմային, 11 ուսում– նագիտական կայան, բուսաբանական այ– գի, գրադարան (հիմնվել է 1756-ին, ավե– լի քան 6,8 մլն գիրք)։ Համալսարանի հրատարակչությոէնը սկզբնավորվել է 1756-ին (Մ․ հ–ի սեփական հրատարակ– չությունը՝ 1927-ին)։ Համալսարանը լույս է ընծայում գիտական, ուս․ և ուսումնա– մեթոդական գրականություն, «Վեստնիկ Մոսկովսկոգո ունիվերսիտետա»(«Вестник Московского университета», 14 սերիա), «Բյուլետեն Մոսկովսկոգո օբշչեստվա իս– պիտատելեյ պրիրոդի» («Бюллетень Мос– ковского общества испытателей приро– ды»^ սերիա) պարբերականները, ինչպես նաև «Երկրագնդի կյանքը», «Մարդաբա– նություն», «Սլավոնական բանասիրու– թյուն» շարունակվող հրատարակություննե– րը ևն։ Համալսարանին առընթեր են Բնա– խույզների Մոսկվայի ընկերությունը (հիմ– նըվել է 1805-ին), Մոսկվայի մաթեմատի– կական ընկերությունը (1867); Գիտական և մանկավարժական աշխատանք են կա– տարում 900 պրոֆեսոր և գիտությունների դոկտոր, 4 հզ․ դոցենտ և գիտությունների թեկնածու, սոցիալիստական աշխատան– քի 19 և Սովետական Միության 7 հերոս։ Դասախոսների թվում են ՍՍՀՄ ԴԱ 103 իսկական անդամ և 53 թղթակից անդամ։ Սովորում են (1979–80 ուս․ տարի) շուրջ 28 հզ․ ուսանող, 5 հզ․ ասպիրանտ և ստա– ժյոր, այդ թվում 2,5 հզ․ արտասահմանցի՝ 105 երկրից։ Մ․ հ–ի հիման վրա են ստեղծ– վել Մոսկվայի 1-ին բժշկ․ (1930), Մոսկվա– յի Ս․ Օրջոնիկիձեի անվ․ երկրաբանա– հետախուզական (1930), Մոսկվայի մի– ջազգային հարաբերությունների (1943), Մոսկվայի ֆիզիկատեխնիկական (1951) ինստ–ները, պատմության (1872), պոլի– տեխնիկական (1872), Պուշկինի անվ․ կեր– պարվեստի (XIX դ․ կեսերին), Ազգագրա– կան (1862) թանգարանները, կենդանա– բանական այգին (1864) ևն։ 1940-ին Մ․ հ․ կոչվել է Մ․ Վ․ Լոմոնոսովի անվամբ, պարգևատրվել է Լենինի (1940), Աշխա– տանքային կարմիր դրոշի (1955), Աշխա– տանքային դրոշի (ԴԴՀ, 1971) և «Բուլղա– րիայի ժողովրդական Հանրապետու– թյուն» 1-ին աստիճանի (1972) շքանշան– ներով։ Մ․ հ․ նշանակալի դեր է կա– տարել հայ ժողովրդի կըր– թական ու մշակ ու թային կյանք ու մ։ Վրաստանի կառավարիչ իշխան Ցիցիանովի՝ Ալեքսանդր I-ին գը– րած մի նամակից (1803) հայտնի է դառ– նում, որ 1802-ին 12 հայ և վրացի երիտա– սարդներ Թիֆլիսից մեկնել են Մոսկվա՝ ընդունվելու բժշկ․ ֆակուլտետ՝ որպես պետ․ կրթաթոշակառուներ։ Դրանց մեջ էր նաև վրաց արքունի հեքիմ հայազգի Թաթուլի որդին։ Առաջին հայ բժիշկ գիտ– նականը համալսարանի շրջանավարտ է (Սողոմոն Տեր–Ղուկասյան, բժշկ․ ֆակուլ– տետն ավարտել է 1819-ին, բժշկ․ գիտու– թյունների դոկտորի աստիճան է ստացել 1824-ին)։ Արևելյան Հայաստանը Ռուսաս– տանի կազմի մեջ մտնելուց և, մասնա– վորապես, Լազարյան ճեմարանի հիմնու– մից (1815) հետո հայ երիտասարդության հոսքը դեպի Մ․ հ․ նկատելիորեն մեծա– նում է։ XIX դ․ 20–30-ական թթ․ Մ․ հ–ում ձևավորվեցին և եռանդուն գործունեու– թյուն ծավալեցին մի շարք խմբեր (Բելինս– կու «Կամերա 11-ը», Դերցենի, Ստանկևի–