Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


չի խմբակները, Սունգուրովի, լեհ սպանե– րի անլեգալ խմբերը են), համալսարանի ուսանողական թատրոնը։ Այդ խմբերի գործունեությունը, համալսարանում ծա– վալվող դեմոկրատական շարժումներն իրենց ազդեցությունն ունեցան նաև հայ ուսանողության վրա, որոնցից շատերն ընդգրկվեցին ուսանողական թատրոնում։ Հետագայում Մ․ հ–ի և Լազարյան ճեմա– րանի ուսանողների ուժերով ստեղծվեց հայկ․ ուսանողական թատրոնը, որի աշ– խատանքները ղեկավարում էր համալսա– րանում ստեղծված «Ուսանողական ժողով» միությունը (տես Լազարյան ճեմարանի թատրոն)։ 1854-ին համալսարանի 3 ուսանողներ՝ Դ․ Քանանյանը, Մ․ Թիմուրյանը ևՌ․Պատ– կանյանը ստեղծեցին <Գամաո–Քաթիպա> գրական ընկերությունը։ Տայ ուսանողու– թյան դեմոկրատական հայացքների ձևա– վորման գործում մեծ ազդեցություն ունե– ցան Մ․ Նալբանդյանը, «Հյուսիսափայլ» և «Սովրեմեննիկ» («Современник») ամ– սագրերը։ 1861–62 ուս․ տարում Մ․ հ–ում սովորում էին 46 հայ ուսանողներ, որոն– ցից Գ․ Տեր–Հովհաննիսյանը, Ա․ Աուլթան– շահը, Տ․ Հարությունը, Ա․ Սաեփանյանը (Խ․ Ստեփանե), Հ․ Բերբերյանը, Մ․ Միան– սարյանը և ուրիշներ հետևում էին Նալ– բանդյանի հայացքներին, ակտիվ կերպով աշխատակցում «Հյուսիսափայլ»-ին, փո– խադրություններ կատարում «Սովրեմեն– նիկ»-ից։ 1880-ին ստեղծվեց հայ ուսանողության գրական ընկերությունը, 1881-ին սկսեց գործել համալսարանի և Պետրովսկյան գյուղատնտ․ ակադեմիայի հայ ուսանող– ներից կազմված <Հայրենասերների միու– թյուն» ընդհատակյա խումբը։ Ռուս, առաջին հեղափոխությանը նա– խորդող տասնամյակում հայ ուսանողնե– րի թիվը Մ․ հ–ում կրկնապատկվեց (1894-ին՝ 94, 1905-ին՝ 194, այդ թվում իրավաբանական ֆակուլտետում՝ 81, բժշկականում՝ 75)։ 1902-ին համալսարան ընդունվեց Ա․ Ապանդարյանը, որի շուրջը համախմբվեցին հեղափոխականորեն տրամադրված շատ ուսանողներ։ 1907– 1916-ին Մ; հ․ ավարտել է 432 հայ երիտա– սարդ։ Ընդհանրապես, 1813–1917-ին Մ․ հ–ում սովորել է ավելի քան 3 հզ․ հայ։ Համալսարանում դասախոսել են Մ․ էմի– նը, 6․ Ղամբարովը, Դ․ Շանշյանը, Դ․ խա– լաթյանցը, Հ․ Կուսիկյանը, սովորել են Ս․ Տիգրանյանը, Մ․ Պաւոկանյանը, Պ․ Քա– լանթարյանը, Գ․ Ախվերդյանը, Հ․ Ավագ– յանը, Ն․ Փուղինյանը, Հ․ Հովհաննիսյա– նը, Վ․ Տերյանը, Ա․ Մյասնիկյանը, Դ․ Աթարբեկյանը, Ա․ Հովսեփյանը, Դ․ Կորգանովը և շատ այլ նշանավոր գոր– ծիչներ։ Այսօր էլ Մ․ հ․ ուսանելու են գը– նում բազմաթիվ հայ երիտասարդներ, հանրապետության բուհերից նպատակա– յին ուսուցման են ուղարկում տարբեր մաս– նագիտության ուսանողներ ու ասպի– րանտներ, պրոֆեսորա–դասախոսական կազմում են ՍՍՀՄ ԴԱ թղթակից անդամ– ներ Ռ․ Հ․ Ավանեսովը, Ռ․ Ա․ Բուդաղովը, ?ատ անվանի պրոֆեսորներ ու երիտա– սարդ դասախոսներ։ Ա․ Արշարունի Հատուկ շենք Մ․ հ–ի համար կառուցվել է Նիկիտսկայա (այժմ՝ Դերցենի փողոց) և Մոխովայա (այժմ՝ Մարքսի պողոտա) փողոցների անկյունում, 1786–93-ին (կլասիցիզմ, ճարտ․ Մ․ Ֆ․ Կազակով)։ 1812-ի հրդեհից ավերված շենքը վերակա– ռուցվել է 1817–19-ին (ճարտ․ Դ․ Ի․ Ջիլ– յարդի)։ Դլխավոր մուտքի առջև կանգնեց– վել են Ա․ Ի․ Դերցենի և Ն․ Պ․ Օգարյովի արձանները (երկուսն էլ՝ 1922, Ն․ Ա․ Անդ– րեև)։ 1833–36-ին Մոխովայա և Նիկիտս– կայա փողոցների հանդիպակաց անկյու– նում կառուցվել է (XVIII դ․ դաստակերտի շինությունների հիման վրա), այսպես կոչված, Մ․ հ–ի նոր շենքը, համալսա– րանի եկեղեցով (ուշ կլասիցիզմ), XX դ․ սկզբին նույն տարածքում կառուցվել են գրադարանի շենքը (ճարտ․ Կ․ Մ․ Բիկովսկի), Նիկիտսկայա փողոցի եր– կայնքով՝ մասնաշենքեր։ Նոր շենքի առջև կանգնեցվեւ է Մ․ Վ․ Լոմոնոսովի ար– ձանը (բրոնզ, 1957, Ի․ Ի․ Կոզլովսկի)։ 1949–70-ին կառուցվել է համալսարանի նոր անսամբլ–համալիրը Լենինյան բլուր– ներում (320 հա տարածքում կան անտա– ռապուրակ, բուսաբանական այգի, աստ– ղադիտարան, 27 հիմնական և 10 սպասար– կող մասնաշենքեր)։ Դլխավոր շենքը (1949–53, ճարտ–ներ՝ Լ․ Վ․ Ռուդնև, Ա․ Ե․ Չեռնիշով, Պ․ Վ․ Աբրոսիմով, Ա․ Ֆ․ Ի»ըր– յակով, ինժեներ՝ Վ․ Ն․ Նասոնով) ընդ– գրկում է վարչական և ուս․ սենյակներ, ակումբային մաս (առջևում Մ․ Վ․ Լոմո– նոսովի արձանն է, 1953, քանդակագործ՝ Ն․ Վ․ Տոմսկի), հանրակացարաններ, դա– սախոսների բնակարաններ ևն։ 1970-ին շահագործման են հանձնվել հումանիտար ֆակուլտետների մասնաշենքերը։ Գրկ․ Արշարունի Ա․, Մոսկվայի հա– մալսարանը ու հայ առաջավոր ինտելիգեն– ցիան, Ե․, 1955։ История Московского уни– верситета, т․ 1–2, М․, 1955; Московский университет за 50 лет Советской власти․ Гл․ ред․ И․ Г․ Петровский, М․, 1967․

ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՅ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈԼԵԿ– ՏԻՎ (ՄՀԵԿ), կազմակերպվել է 1922-ի դեկտեմբերին, Մոսկվայի հայ կուչտուրա– յի տանը՝ Դ․ Բուդաղյանի (նախագահ), Մ․ Մազմանյանի, Լ․ Խաչատրյանի (քար– տուղար), Դեղարիկի (Դ․ Տեր–Դաբրիել– յան), Ա․ Տոնիկյանի նախաձեռնությամբ։ Պատվավոր նախագահ՝ պրոֆ․ Կ․ Սարա– ջև։ Սկզբում կոչվել է «Մոսկվայի հայ երաժշտական խմբակցություն», 1925-ից՝ ՄՀԵԿ։ Նպատակն էր համախմբեւ Մոսկ– վայում ապրող, աշխատող ու սովորող հայ երաժիշտներին, աջակցել նրանց մաս– նագիտական կրթության կազմակերպ– մանն ու գիտելիքների խորացմանը, պրո– պագանդել հայկ․ երաժշտության լավա– գույն նմուշները, կապ հաստատել Հա– յաստանի երաժշտական գործիչների հետ, զարկ տալ ստեղծագործությունների տպա– գրության ու տարածման գործին։ Պարբե– րաբար կազմակերպվել են հայկ․ երաժըշ– տությանը նվիրված (դրանց թվում նաև հեղինակային՝ Կոմիտասի, Ա․ Սպենդիար– յանի, Ս․ Բարխուդարյանի) համերգներ։ Մասնակցել են Մոսկվայի կոնսերվատո– րիայի լարային կվարտետը, հետագայում՝ Կոմիտասի անվ․ (Ա․ Դաբրիելյան, Լ․ Օհանջանյան, Մ․ Տերյան, Ս․ Ա սլա մազ– յան), երգիչ–երգչուհիներ, դիրիժորներ։ Կոլեկտիվի անդամներից են եղել՝ Մ․ Միս– կարյանը, Դ․ Մելքումյանը, Ն․ Չեմբեր– ջին, Ա․ Շահվերդյանը, Դ․ Ւաւբովը, Մ․ Աղայանը, Ա․ Քոչարյանը, Ա․ Խաչա– տըրյանը, Հ․ Ատեփանյանը և ուրիշներ։ ՄՀԵԿ–ը հրատարակել է «Կյանք և երա– ժըշտություն» հանդեսըւ։ Լույս է տեսել միայն մեկ համար (1924-ի նոյեմբեր), որին հոդվածներով մասնակցել են Կ․ Սա– րաջևը, Օ․ Տեր–Դրիգորյանը, Մ․ Մազման– յանը, Դ․ Բուդաղյանը, Ա․ Մայիլյանը և ուրիշներ (խմբագիր՝ Ա․ Տոնիկյան)։ ՄՀԵԿ–ի գործունեությունը շարունակվել է շուրջ մեկ տասնամյակ։ Մ․ Մուրադյան

ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՅ ԽՄԲԵՐԳԱՅԻՆ ԸՆԿԵ–

ՐՈՒԹՅՈՒՆ, կազմակերպել է կոմպոզի– տոր և խմբավար Ե․ Բաղդասարյանը։ Հիմք է ծառայել 1909-ին Մոսկվայում ստեղծված հայ ինքնագործ երգչախումբը (25–30 հոգի), որը 1910-ից գործել է հայկ․ եկեղեցու հովանավորությամբ։ Հոգևոր երաժշտության կատարումից բացի երգ– չախումբը հաճախակի հանդես է եկել հա– մերգներով՝ կատարելով Ք․ Կարա–Մուր– զայի, Մ․ Եկմալյանի, Կոմիտասի, Ա․ Մա– յիլյանի, Ե․ Բաղդասարյանի աշխարհիկ ստեղծագործությունները, Մոսկվայի երա– ժըշտասեր հասարակությանը ծանոթաց– նելով հայկ․ երաժշտությանը։ Գործել է մինչև 1916-ը։ Մ․ Մուրադյան

ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՅ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՏՈՒՆ, հիմնադրվել է 1921-ի հոկտեմբերի 1-ին,

ՌՍՖՍՀ Կենտգործկոմի որոշմամբ։

ՌՍՖՍՀ ժողկոմխորհի նախագահ Վ․ Ի․ Լենինի 1919-ի մարտի 4-ի ստորագրած դեկրետով Հայկական ինստիտուտի վե– րածված նախկին Արևելյան լեզուների Լազարյան ճեմարանը դրվում էր Սովետա– կան Հայաստանի կառավարության իրա– վասության տակ՝ իբրև Հայ կուլտուրայի տուն Մոսկվայում։ Մ․ հ․ կ․ տ․ ստուդիական ուսուցման մի– ջոցով դերասանական, ռեժիսորական, օպերային–օպերետային, պարարվեստի, երաժշտական, կերպարվեստի մասնա– գիտական կադրեր է պատրաստել Սովե– տական Հայաստանի համար, ինչպես և հոգացել սովետահայ մշակույթի գործիչ– ների կատարելագործման, նրանց ստեղ– ծագործական վարպետության բարձրաց– ման մասին*․ Մշակույթի տանը կից գործող ստեղծա– գործական կազմակերպություններից ամե– նակայունն ու տևականը եղել է Մոսկվա– յի հայ երաժշտական կոչեկտիվը, իսկ ստուդիաներից՝ Հայկական դրամատիկա– կան ստուդիան (տես Թատերական ստու– դիաներ), որը 1919-ի հուլիսից Հայկա– կան գործերի կոմիսարիատի շենքից տե– ղափոխվել է Մ․ հ․ կ․ տ․։ Ստուդիան ընդ– միջումներով գործել է շուրջ 30 տարի, խոշոր դեր կատարել հայ սովետական թատրոնի համար դերասաններ և ռեժի– սորներ կրթելու գործում; Նրա կանոնա– դրության (լույս է տեսել 1921-ին, Մոսկվա– յում) հիմքում ընկած էին Մոսկվայի Գե– ղարվեստական թատրոնի և Ե․ Վախ– թանգովի ստուդիաների սկզբունքները, սակայն խաղացանկով, ստեղծագործա– կան ոճով և ուսուցման մեթոդով հայկա– կան էր։ Խաղացանկում էին Սերվանտե–