Այրումի երկաթուղային կայարանը հայտված է հողաբուսական ծածկույթի բարձունքային գոտիականությունը; Ըստ բարձրության տարածված են չոր տափաս– տանների շագանակագույն, լեռնաանտա– ռային, ենթալպյան և լեռնամարգագետ– նային ճմատորֆային հողերը։ Շրջանի տարածքի զգալի մասը (մոտ 41 % -ը) անտառածածկ է։ Մինչև 600 մ բարձրու– թյունները ծածկված են նոսր (լեռնային չորադիմացկուն տեսակներով), 600– 1300 гГ կաղնու և բոխոլ, 1300–1900 մճ հաճարենու և արլ․ կաղնու, ավելի բարձր՝ նոսր անտառներով, ապա կղզիների ձևով հանդես են գալիս ենթալպյան մարգա– գետինները։ Կենդանական աշխարհին բնորոշ են կովկասյան գորշ արջը, այծ– յամը, նապաստակը։ Հանդիպում են նաև գայլ, աղվես, լուսան, գորշուկ, կզաքիս, սկյուռ։ Տարածված են կրծողներն ու սո– ղունները։ Բնակչության 83,2%-ը հայեր են։ Բնակվում են նաև ադրբեջանցիներ, ռուս– ներ, քրդեր, հույներ, ուկրաինացիներ, գերմանացիներ և այլք։ խտությունը 1 կմ2- վրա 57,6 մարդ է։ Խիտ են բնակեցված շրջանի հս․ և հս–արմ․ մասերը։ Ն․ շ–ի բնակավայրերն են4 Այրում, Արճիս, Բագ– րատաշեն, Բարեկամավան, Բաղանիս, Բերդավան, Դեբետավան, Դեդձավան, Լալվար, Կոզման, Կողբ, Հաղթանակ, Նոյեմբերյան, Շավարշավան, Ոսկեպար, Ոսկեվան, Պտղավան, Վերին Քյորփլու։ Պատմական ակնարկ։ Հնագիտական ուսումնասիրությունները վկայում են, որ Ն․ շ–ի տարածքում մարդը բնակվել է հին քարի դարից։ ՀնումՆ․ շ–ի տարածքը մտել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի, X դ․ և XII դ․ սկզբին՝ Տաշիր–Զորագետի (Կյու– րիկյան) թագավորության կազմի մեջ՝ ընդգրկելով Կողբափոր գավառը և Կան– գարքի մի մասը։ XI դ․ վերջում և XII դ․ սկզբին (1113) Կյուրիկյան թագավորու– թյունը նվաճեցին սելջուկյանները, ևՆ․ շ–ի տարածքը միացվեց Գանձակի ամիրայու– թյանը։ 1118–1124-ին վրաց Դավիթ Շի– նարար թագավորը Կյուրիկյան թագավո– րության գավառներն ազատագրեց սել– ջուկյաններից և միացրեց Վիրքին։ XII դ․ վերջից Կողբափորն ու Կանգարքը իվա– նե Զաքարյանի սեփականությունն էր։ 1236-ին Ն․ շ–ի տարածքը ավերեցին մոն– ղոլները։ Հետագա դարերի պատմությու– նը (մինչև 1801-ը) տես Գուգարք հոդվա– ծում։ 1801-ից Ն․ շ–ի տարածքը միացավ Ռուսաստանին։ XIX դ․ այն մտնում էր Ելիզավետպոլի նահանգի Ղազախի գա– վառի մեջ, իսկ 1920–29-ին՝ Հայաստանի հս․ շրջանների հետ կազմում էր Լոռի– Փամբակի գավառը։ Մարքս–լենինյան գաղափարները Ն․ շ–ում սկսել են տարածվել XX դ․ սկըզբ– ներից, Թիֆլիսի հեղափոխական շարժում– ների բովում թրծված նոյեմբերյանցինե– րի կողմից։ Հին կոմունիստներ Դ․ Դաղ– թաշյանը, Վ․ Ատրյանը, Ա․ Տեր–Բարսեղ– յանը, Շ․ Ամիրխանյանը, Թիֆլիսի բան– վորական օջախներում դառնալով բոլ– շևիկյան գաղափարների կրողներ և մտնե– լով ս–դ․ շարժման ու կուսակցության մեջ, իրենց շրջանում ստեղծեցին կուսակցա– կան (ս–դ․) բջիջներ։ 1917–18-ին Ն․ շ–ի Բարանա (Նոյեմբերյան), Կողբ, Արճիս, Ղալաչա (Բերդավան), Ղոշղոթան (Ոսկե– վան), Կոթիգեղ (Շավարշավան), Լամբա– լու (Բագրատաշեն) գյուղերում և Այրում կայարանում կազմավորվել են առաջին կոմբջիջները։ Մինչև 1930-ը Ն․ շ–ի կու– սակցական կազմակերպությունը գտնվել է Դիլիջանի գավառային, իսկ 1930– 1937-ին՝ Իջևանի (Քարվանսարայի) շըր– ջանային կազմակերպության կազմում։ 1938-ից Ն․ շ–ի կուսակցական կազմակեր– պությունը գործում է որպես Հայկոմկուսի ինքնուրույն շրջանային կազմակերպու– թյուն։ 1938–82-ին Ն․ շ–ի կուսակցական կազմակերպությունն ունեցել է 16 կոն– ֆերանս։ 1982-ին Ն․ շ–ում գործում էր 74 սկզբնական կուսակցական կազմա– կերպություն, որոնց շարքերում ընդգրկ– ված էին 1770 կոմունիստ։ 1921-ից գործող շրջանային կոմերիտ– միության 90 սկզբնական կազմակերպու– թյուններում կար 6676 կոմերիտական (1982)։ Ն․ շ–ի պատմաճարտարապետական հու– շարձաններից արժեքավոր են Կողբի միա– նավ, արտաքին սրահով եկեղեցին (VI դ․), «Տվարաեղցի» եռանավ բազիլիկը (VI դ․), Ոսկեպարի Ա․ Աստվածածին եկեղեցին (VI–VII դդ․), Ղալինջաքար ամրոցը (XI դ․), Մշկավանքը (XIII դ․)։ Տնտեսությունը։ Ն․ շ․ զարգացող ար– դյունաբերությամբ գյուղատնտ․ շրջան է։ Տարեկան համախառն արտադրանքը կազ– մում է 46,3 մլն ռ․, որի 45,3%–ը բաժին է ընկնում գյուղատնտեսությանը։ Շրջանի 100 հիմնարկ–ձեռնարկություններում աշ– խատում է 12535 բանվոր–ծառայող։ Ար– դյունաբերության համախառն արտա– դրանքի տարեկան ծավալը կազմում է մոտ 23,5 մլն ռ․, որի 50%–ը տալիս է մրգի ու բանջարեղենի պահածոների, 22% “Ը՝ գինու և գինեհումքի, 7%-ը՝ կաթ– նամթերքի ու հացի, 5%–ը՝ անտառարդյու– նաբերության ու փայտամշակման ար– տադրությունը։ Ն․ շ–ի արդ․ առաջին ձեռ– նարկությունը Կողբի փայտամշակման արտելն էր (հիմնադրված 1921-ին), որի բազայի վրա այժմ գործում է Դիլիջանի կահույքի կոմբինատի Կողբի արտադրա– մասը։ Ամենախոշոր արդ․ ձեռնարկու– թյունը Այրումի պահածոների գործարանն է (տարեկան մոտ 12 մլն ռ․ արտադրանք)։ Գործում են հացի գործարանը, Հայգյուղ– տեխնիկայի շրջանային բաժանմունքը, կենցաղսպասարկման կոմբինատը, Այ– րումի ՀԷԿ–ը (տարեկան արտադրում է 13 մլն կվա ժ էլեկտրաէներգիա)։ Շրջանի էլեկտրաէներգիան հիմնականում ստաց– վում է Անդրկովկասի միասնական էներ– գահամակարգից։ Ն․ շ–ի հողային ֆոնդը 53,8 հզ․ հա է, այդ թվում վարելահողեր՝ 6,4 հգ․ հա, խոտհարքներ՝ 1,55 հզ․ հա, արոտավայ– րեր՝ 9,07 հզ․ հա, պտղատու և խաղողի այգիներ՝ 5,8 հզ․ հա (4,77 հզ․ հա պտղա– տու), անտառներ՝ 22 հզ․ հա, տնամերձ– ներ՝ 0,74 հզ․ հա, թփուտներ՝ 2,06 հզ․ հա, անօգտագործելի տարածություններ՝ 6,18 հզ․ հա։ Յուրացվում են նոր հողատարա– ծություններ։ Ոռոգումը հիմնականում կա– տարվում է Նոյեմբերյանի բազմաստի– ճան ջրհան, Զեյթունի, Հաղթանակի և այլ կայանների ջրերով։ Ոռոգվող հողատա– րածությունները կավելանան Զողազի ջրամբարի կառուցումից հետո։ Շրջանում կա 16 սովետական տնտեսություն։ Գյու– ղատնտեսության առաջատար ճյուղը բու– սաբուծությունն է (տալիս է գյուղատնտ․ համախառն արտադրանքի 80%–ը)՝ հատ– կապես պտղաբուծությունը (գյուղատնտ․ համախառն արտադրանքի 53,6% –ը և հանրապետությունում մթերվող պտղի 30%–ը)։ Կարևոր դեր ունեն խաղողագոր– ծությունն (10,5%-ը) ու ծխախոտագոր– ծությունը (11%-ը)։ Առավել մեծ տարա– ծում ունի դեղձենին։ Աճեցնում են նաև ծիրանենի, կեռասենի, սալորենի, տան– ձենի, խնձորենի։ Անտառներում աճում են ընկուզենի և տխլենի։ Առանձին Փոքր տարածություններ զբաղված են մերձարե– վադարձային բուսատեսակներով։ Բագ– րատաշենի հարթավայրում աճեցնում են նռնենի, թզենի, նշենի, ձիթենի ևն։ Մշա– կում են նաև հացահատիկ, կերային և բանջարաբոստանային կուլտուրաներ։ Շրջանի տնտեսության մեջ կարևոր դեր ունի անասնապահությունը, հատկապես կաթնատու տավարաբուծությունը։ 1981-ին կար 16825 գլուխ խոշոր, 21014 գլուխ մանր եղջերավոր անասուն։ Զարգացած են խո– զաբուծությունը (14920 գլուխ, 2-րդ տեղը հանրապետությունում, Շամշադինի շըր– ջանից հետո) և թռչնաբուծությունը (88 հզ․ թև)։ Գյուղատնտ․ մեջ աշխատում է 170 բարձրագույն կրթությամբ մասնագետ։ Տրանսպորտը։ Ն․ շ–ի արմ․ սահմանի երկայնքով անցնում է Երևան–Թբիլիսի երկաթուղու 6 կմ–աԿոց հատվածը։ Այդ– տեղ է Հայկ․ ԱԱՀ հս–ի առաջին երկաթու– ղային կայարանը (Այրում)։ Խճուղային ճանապարհների երկարությունը 180 կմ է (164 կմ–ըՀ կոշտ ծածկով, 14 կմ–ը՝ միու– թենական նշանակության)։ Բոլոր բնակա– վայրերը ավտոճանապարհներով կապված են շրջկենտրոնի հետ, օգտվում են հե– ռուստատեսային և ռադիոհաղորդումնե– րից, բնական կամ հեղուկացված գազից։ Առողջապահությունը։ Ն․ շ–ում գործում են (1981-ին) մեկ շրջանային (Նոյեմբեր– յանում՝ 150 մահճակալով), մեկ գյուղա– կան տեղամասային (Բագրատաշենում՝ 35 մահճակալով) հիվանդանոց, 6 բժշկ․ ամբուլատորիա, 2 բուժկայան, 11 բուժա– կան–մանկաբարձական կայան, շտապ օգ– նության և սանիտարահակահամաճարա– կային կայան, 5 դեղատուն։ 365 բուժաշ– խատողներից 46-ը բժիշկներ են։ Մ շ ա կ ու յ թ ը։ 1980/81 ուս․ տարում շրջանում եղել են 13 միջնակարգ, 6 ութամ– յա, 2 տարրական, 4 երեկոյան հանրա– կրթական (7034 աշակերտ, 590 ուսուցիչ, որոնցից 370-ը՝ բարձրագույն կրթու–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/338
Արտաքին տեսք