Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թյամբ), մեկ երաժշտական (243 աշա– կերտ), մեկ գեղարվեստի (60 աշակերտ) և մեկ մարզական (300 աշակերտ) դպրոց– ներ, մեկ գյուղական պրոֆտեխնիկական ուսումնարան (576 սովորող)։ 22 մսուր– մանկապարտեզներում ընդգրկված են 1300 երեխա։ Ն․ շ–ում են գտնվում Հայկ․ ՍՍՀ գյուղ– մինիստրության պտղաբուծության, խա– ղողագործության և գինեգործության ԳՀԻ–ի Բագրատաշենի և Բերդավանի հե– նակետերը, Հայկ․ ՍՍՀ գյուղմինիստրոլ– թյան բույսերի պաշտպանության ԳՀԻ–ի Բագրատաշենի հենակետը, գյուղատնտ․ կուլտուրաների սորտափորձարկման պետ․ հանձնաժողովի Հայկ․ ՍՍՀ տեսչու– թյան Բերդավանի հենակետը, Հայկ․ ՍՍՀ ԳԱ բուսաբուծության ինստ–ի գիտափոր– ձա արտադրական Կողբի հենակետը։ Ն․ շ–ում կա 22 գրադարան, 11 մշակույ– թի տուն, 10 ակումբ, 13 կապի բաժան– մունք, 21 ստացիոնար կինոկետ։ 1965-ի մայիսի 9-ից լույս է տեսնում <Ծիածան> շրջանային թերթը։ Գ* Նախշքարյան Պատկերազարդումը տես 400–401-րդ էջերի միջե՝ ներդիրում, աղյուսակ IV։

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՋՐՀԱՆ ԿԱՅԱՆ, շա– հագործման է հանձնվել 1965-ին։ Դեբեդ գետից ջուրը (2800 ւ/վրկ) բարձրացնում է 432 մ և ոռոգում 4340 հա հողատարածու– թյուն (խաղողի, պտղատու այգիներ են)։ Ունի 5 աստիճան, որոնց ընդհանուր հզո– րությունը 7100 կվւռ է։ Կայանի առաջին աստիճանին ջուրը մոտեցվում է գետի վրա կառուցված պատվարի միջոցով։ ճնշման խողովակաշարի երկ․ 4 կմ է։ Զուրը ոռոգ– վող հողատարածություններին է տրվում 31 կմ ընդհանուր երկարությամբ մայր U ճյուղային ջրանցքներով։ Ոռոգման ցան– ցի երկարությունը 177 կմ է։ 9-․ ԱղախանյաԱ

ՆՈՅԵՄ ԴՈՅՁԼԱՆԴ» («Neues Deutsch– land» , «Նոր Գերմանիա»), օրաթերթ։ Գեր– մանիայի սոցիալիստական միասնական կուսակցության Կենտկոմի օրգան։ Լույս է տեսնում 1946-ից, Բեռլինում։

ՆՈՅՄԱՆ․ Ն ա յ մ ա ն (Neumann), Կարլ Ֆրեդերիկ [1790, Բամբերգի մեր– ձակա գ․ Ռայխմանսդորֆ –5(17)․3․1870, Բեռլին], գերմ․ հայագետ, արևելագետ, պատմաբան, ծագումով՝ հրեա։ 1919-ին ավարտել է Մյունխենի բանասիրական հոգևոր դպրոցը, ապա՝ Գյոթինգենի հա– մալսարանը։ 1821–25-ին դասախոսել է Վյուրցբուրգի և Սպիրի բարձրագույն դըպ– րոցներում։ Այնուհետև նվիրվել է արլ, լեզուների ուսումնասիրությանը, հայե– րեն է սովորել Վենետիկի Մխիթարյաննե– րի մոտ։ 1833–52-ին եղել է Մյունխենի հա– մալսարանի հայերենի, չինարենի և ազ– գագրության դասախոս։ 1852-ին հեռաց– վել է պաշտոնից դասախոսությունների ընթացքում ազատասիրական գաղափար– ներ պրոպագանդելու համար։ Հայագի– տական առաջին ուսումնասիրությունը («Հայոց լեզուն և իր մատենագիտությու– նը, I դարաշրջան», 1826) հրատարակել է Լայպցիգի «Հերմես» («Hermes») հանդե– սում։ Այնուհետև զանազան պարբերա– կաններում և առանձին հրատարակու– թյամբ լույս են տեսել Ն–ի «Նոթեր մ․ թ․ V դարի հայ փիլիսոփա Դավիթ Անհաղթի կյանքի և գործերի մասին» («ժուրնալ Ազիատիկ», Փարիզ, 1829), «Եզնիկ Կողբա– ցի» [«Ցայտշրիֆտ ֆյուր դի հիստորիշ– թեոլոգի» («Zeitschrift fiir die Historisch- theologie», t․ 3, 1834, vol․4, Bd․ 1)], «Ներ– սես Լամբրոնացի․ ֆեոդալական իրա– վունք․․․» (նույն տեղում), «Հայերը և Հա– յաստանը» (1845) գործերը, Եղիշեի, Վահ– րամ Րաբունու և ուրիշների ստեղծագոր– ծություններից թարգմանություններ՝ դի– տողություններով ու ծանոթագրություն– ներով հանդերձ ևն։ Ն․ գրել է նաև «Փորձ հայ գրականության պատմության՝ Մխի– թարյանների գործերի հիման վրա» (1836) աշխատությունը [«Հայ գրականության ժառանգության մասին» (1849) հավել– վածով], որտեղ ներկայացրել է հայ գրա– կանության մի քանի նորարարական երե– վույթներ։ «Ռուսաստանի հարավի ժողո– վուրդներն իրենց պատմական զարգաց– ման ընթացքում» (1855) ուսումնասիրու– թյան մեջ անդրադարձել է հայ ժողովրդի պատմության հարցերին։ Ռուսերենից գերմ․ է թարգմանել Ս․ Գլինկայի «Պատ– մություն գաղթականության ի Ռուսաս– տան քառասուն հազար հայազգյաց Ատըր– պատական գավառի ի 1828» (1828) գիրքը։ Ն–ի ընդհանուր բնույթի արևելագիտա– կան գործերից են «Բուդդայական, չինա– կան և հինդուիստական քարոզիչների ուխտագնացությունները» (1833), «Անգ– լո–չինական պատերազմների պատմու– թյուն»^ (1846), «Արևելյան Ասիայի պատ– մություն»-^ «Ամերիկայի Միացյալ Նա– հանգների պատմություն»-ը (հ․ 1–2, 1863–66) ևն։ Շ ր ու մ պ ֆ Գ․ Ա․, Ոաումնասիրու– թյունք հայ լեզվի և մատենագրության յարև– մուտս, թրգմ․ և լրց․ Գ․ Ջարբհանալյանի, Վնտ․, 1895։ Հ,Դավթյան ՆՈՆԱ (< լատ․ попа – իններորդ), դիա– տոնիկ շարքում (տես Դիաաոնիկա) որևէ աստիճանի և նրանից հաշված իններորդ աստիճանի հարաբերակցությունը։ Տես նաև Ինւռերվաչ։

ՆՈՆԱԿՈՐԴ կամ հնգահնչյուն, հինգ հնչյունից կազմված ակորդ։ Ստաց– վում է սեպաակորդին, հիմքից հաշված, նոնային հնչյուն ավելացնելով։

ՆՈՆԵՇՎԻԼԻ Իոսեբ էլիոզի [6․4․1918, գ․ Կարդանախի (այժմ՝ ՎՍՍՀ Գուրջա– նիի շրջանում)–6․10․1980, Թբիլիսի], վրա– ցի սովետական բանաստեղծ։ ՍՄԿԿ ան– դամ 1945-ից։ Ավարտել է Թբիլիսի ի հա– մալսարանի բանասիրական ֆակ–ը (1942)։ Մասնակցել է Հայրենական մեծ պատե– րազմին, եղել զինթղթակից։ Առաջին գիր– քը լույս է տեսել 1940-ին։ Գրել է հայրե– նիքի, աշխատանքի, սիրո, խաղաղության ու ժողովուրդների բարեկամության թե– մաներով։ Հեղինակ է տասնյակ ժողովա– ծուների՝ «Բանաստեղծություններ։ Պոեմ– ներ» (1958), «Քնարերգություն» (1966), «Միհատորյակ» (1968), «Միայն քնարեր– գություն» (1973), «Հատընտիր» (1978) ևն։ 1952-ին լույս է տեսել Ն–ու «Պատմ– վածք մի աղջկա մասին» պոեմը, որը պատ– կերում է հիտլերականների կողմից Սիմ– ֆերոպոլում տանջամահ արված կոմերի– տուհի Զոյա Ռուխաձեի սխրանքը։ Ռուս, հրատարակվել են նրա «Հայաստանում» (1953), «Ամենուր բարեկամներ են» (1954), «Ղագախստանի դաշտերում» (1956), «Սա– րեր և սիրտ» (1960) բանաստեղծական շարքերը։ Ն․ թարգմանել ու պրոպագան– դել է հայ բանաստեղծներին։ 1965–80-ին եղել է Վրաստանի ԳՄ վարչության քար– տուղար։ խաղաղության պաշտպանու– թյան հանրապետական կոմիտեի նախա– գահ (1973)։ ՎՍՍՀ VII–X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգե– վատրվել է Աշխատանքային կարմիր դրո– շի և 2 այլ շքանշաններով։ Երկ․ Հայաստանում, Ե․, 1955։ Լինենք սրտաբաց, Ե․, 1972։ Избр․ лирика, М․, 1971; Стихотворения, T6․f 1978․ Հ․ Րայբամյան

ՆՈՆՊԱՐԵԼ (ֆրանս․ nonpareille), տես Կեգեւ՝, ՆՈՈ, ն П, ն ա գ ա կ ու, ճապոնական ավանդական թատրոնի ժանրերից։ Սկըզ– բում եղել է ճապոնական ժող․ թատրոնի տեսակ, ապա՝ դարձել պրոֆեսիոնալ, XIY–XV դդ․՝ կազմավորվել որպես ֆեո– դալական ավագանու և զինվորական ազ– նըվականության թատրոն։ Ն–ի ներկայա– ցումը ներառնում է երաժշտություն, պար և դրամա։ Գործողությանը մասնակից են նվագախումբը (սրինգներ, թմբուկներ) և տղամարդկանց երգչախումբը։ Ներկա– յացումները տեղի են ունենում երեք կող– մից բաց, չորս սյունի հենվող կտուրով քառակուսի հարթակի վրա, առանց դե– կորների, խորքում՝ ոսկե դաշտում, ճյու– ղատարած եղևնի պատկերող մշտական ետնավարագույրով։ Ն–ի ներկայացրած պիեսների բովանդակության հիմքում ճա– պոնական դասական գրականության, պատմ․ քրոնիկների և բուդդայական լե– գենդների սյուժեներ են՝ բազմաթիվ մե– նախոսություններով, հուշերով։ Գործող անձինք մշտապես երկուսն են՝ սիտե (գործող) և վակի (խաղընկեր), որոնք երբեմն ունենում են առանց ինքնուրույն դերի ուղեկիցներ՝ ցուրե։ Սիտեն և նրա ուղեկիցները հանդես են գալիս դիմակ– ներով, վակիները՝ առանց դիմակի։ Բո– լոր դերերը կատարում են տղամարդիկ։ Ներկայացումը սովորաբար կազմված է տարբեր բնույթի հինգ պիեսից, որոնց միջև, որպես ինտերմեդիա, ցուցադըր– վում են ժող․ կոպիտ կատակերգություն– ներ՝ կյոգեններ։ Գրիմն ու դիմախաղը Ն–ում բացակայում են։ Ն․ թատրոնի հիմ– նադիրներն են Կիյոցուգու Կանամին (1333–84) և որդին՝ Զեամի Մոտոկիյո Կանամին (1363–1443)։ Պատմականո– րեն կազմավորվել են Ն–ի հինգ դպրոց՝ Կանձե, Կոմպարու, Խոսյո, Կոնգո և Կի– տա։ XX դ․ 70-ական թթ․ թատերախմբերը շարունակում են պահպանել միջնադար– յան ավանդույթը։

ՆՈՈԱՖԵՐԱ (Սուս և սֆերա), փիլիսոփա– յական և ընդհանուր գիտական հասկա– ցություն, որն արտահայտում է բնության և հասարակության փոխազդեցության այն որակական փուլը, երբ մարդկությունն սկսում է կառավարել բնական պրոցես– ները, ձևավորել «բանականության ոլոր– տը»․ մարդու վերաՓոխիչ ուժը հավասա– րազոր է դառնում երկրաբանական գոր– ծոններին։ «Ն․» տերմինը մուծել են է․ Լե– րուան և Պ․ Թեյաը դը Շարդենը։ Ն–ի մա– սին գիտ․ ուսմունքի հիմնադիրը Վ․ Վեր– նադսկին է, որը տվել է Ն–ի մատերիալիս–