տական ըմբռնումը, դրա ձևավորումը կապել հասարակական գործոնների հեա։ Մարդկային աշխատանքը և գիտ․ միտքը կենսոլորտը վերածել են որակապես բարձր վիճակի՝ Ն–ի։ Փիլ․ առումով Ն–ի գաղափարը ընդգծում է պատմության ըն– թացքում բանականության դերի աճը, ինչպես նաև հասարակության և բնության ներդաշնակության անհրաժեշտությունը, իսկ բնագիտական առումով՝ շրջապատող միջավայրի վրա հասարակության վերա– փոխիչ ազդեցության հզորության աճը և ընդգրկման չափը։ Ն–ի ընդլայնումը XX դ․ նշանավորվել է տիեզերքի յուրացման առաջին քայլերով, որը հնարավորություն է տվել Ն․ դիտել իբրև տիեզերքի առանձ– նահատուկ, սոցիալապես կազմակերպ– ված տարր։ Գրկ․ Научно-техническая революция, об– щество, М․, 1973; Вернадский В․ И․, Размышления натуралиста, кн․ 2, М․, 1977․ Վ․ Միրզոյան
ՆՈՍԱԿԱ Մանձո (1892), ճապոնական և միջազգային բանվորական շարժման գոր– ծիչ։ 1922-ից աշխատել է Աշխատանքի ճապոնական ֆեդերացիայում։ ճապոնիա– յի կոմկուսի (ՃԿԿ) անդամ 1922-ից։ Ս․ Նոսակա 1928-ին ձերբակալվել է, 1930-ին հիվան– դության պատճառով ազատվել է բան– տից։ 1930-ից ՃԿԿ ԿԿ–ի անդամ։ 1931-ից աշխատել է Մոսկվայում, եղել է ՃԿԿ ներ– կայացուցիչը Կոմինտերնում։ Կոմինտեր– նի VII կոնգրեսում (1935) ընտրվել է Կո– մինտերնի ԳԿ–ի և նրա նախագահության անդամ։ 1940-ին մեկնել է Չինաստան, ուր եղել է ճապոնական ժողովրդի ազա– տագրության լիգայի կազմակերպիչներից։ ՃԿԿ V համագումարում (1946) ընտրվել է ՃԿԿ ԿԿ–ի, նրա քաղբյուրոյի և քարտու– ղարության անդամ։ ՃԿԿ VI ազգային կոնֆերանսում (1955) ընտրվել է կուսակ– ցության Կենտկոմի նախագահության ան– դամ և ՃԿԿ ԿԿ–ի առաջին քարտուղար։ 1958-ից ՃԿԿ ԿԿ–ի նախագահն է։ 1946– 1950-ին և 1956-ից՝ ճապոնական պառլա– մենտի դեպուտատ։
ՆՈՎԱԼԻՍ (Novalis) [իսկական անունը՝ Ֆրիդրիխ ֆոն Հարդենբերգ (von Наг- denberg), 1772–1801], գերմանացի Փի– լիսոփա, միստիկ բանաստեղծ,* ռոման– տիզմի Ենայի դպրոցի ներկայացուցիչ*։ Ուսումնասիրել է Փիլիսոփայություն, իրա– վագիտություն և լեռնային գործ Ենայի, Լայպցիգի, Վիտտենբերգի և Ֆրայբուրգի համալսարաններում։ Իր փիլիսոփայու– թյունը Ն․ բնորոշել է որպես «մոգական իդեալիզմ»։ Աշխարհի երևույթները նա դիտել է իբրև վերծանման ու ընթերցման կարիք ունեցող գաղտնագրություններ։ Ըստ նրա, մարդուն տրվում է այդպիսի ընթերցման երկակի հնարավորություն՝ աշխարհին դիմելու և ինքն իրեն ճանաչե– լու միջոցով, քանի որ մարդը աշխարհին համարժեք միկրոկոսմոս է, ապա իրեն հասկանալով, նա հասկանում է նաև տիե– զերքը։ Նման ըմբռնմամբ մարդը ձուլվում է աշխարհին։ Բնության վերջնական նպա– տակը Ն․ համարել է Ես–ի և աշխարհի վե– րամիավորումը, որի հետևանքով վերա– կանգնվում է պատրանքային մասերի տրոհված նախասկզբնական միասնու– թյունը։ Ն–ի փիլիսոփայությունը շարադըր– ված է հատվածական ձևով [նրա հիմնա– կան երկը այդպես էլ վերնագրված է՝ «Ֆրագմենտներ» (1798)]։ Նա հետաքըր– քիր մտքեր է արտահայտել արվեստի, կրոնի, քաղաքականության վերաբերյալ։ «Հիմներ գիշերին» (1800) քնարական շարքում ներբողել է անվերջ ոչ կեցությու– նը՝ այն հակադրելով վերջավոր կյանքին։ Ն–ի «Հենրիխ ֆոն Օֆտերդինգեն» (1802) անավարտ վեպը առասպել է աշխարհի արարման և փրկության մասին։ Ցո․ Վ․ Գյոթեն նրան անվանել է «ռոմանտիկնե– րի կայսր»։ Կ․ Սվասյան
ՆՈՎԱԿ (Novdk) Վիտեզսլավ( 1870–1949), չեխ կոմպոզիտոր։ ՉՍՍՀ ժող․ արտիստ (1945)։ Կ․ Շտեկերի (տեսություն) և Ա․ Դվորժակի (կոմպոզիցիա) աշակերտը։ 1909-ից դասավանդել է Պրագայի կոնսեր– վատորիայում, 1919–39-ին՝ նույն կոն– սերվատորիային կից Վարպետների դըպ– րոցի պրոֆեսոր։ Աշակերտներից են՝ Օ․ և Ցա․ Երեմիաշները, Ա․ Հաբան։ Ն․ չեխ․ երաժշտական մանկավարժության հիմ– նադիրներից է (Ա․ Դվորժակից հետո)։ Ն–ի ստեղծագործությունը աչքի է ընկ– նում ժանրային բազմազանությամբ։ Գրել է 4 օպերա (այդ թվում՝ «Լապտեր», 1923, Պրագա), 2 բալետ–պանտոմիմ (բեմ․ 1930), «Աշնանային սիմֆոնիա» (1934), «Մայիս– յան սիմֆոնիա» (1945), սիմֆոնիկ պոեմ– ներ, նախերգանքներ, սյուիտներ, դաշ– նամուրի կոնցերտ, կամերային–գործի– քային անսամբլներ, ժող․ երգերի մշակում– ներ։ ЭД՝Бэлза И․, Витезслав Новак, М․, 1957․ «ՆՈ4ԱՅՍ1 &ԻՏԼՆ> («Новая жизнь», «Նոր կյանք»), 1․ բոլշևիկյան առաջին լեգալ թերթը Ռուսաստանում։ Լույս է տեսել 1905-ին [27․10(9․11)–3(16)․ 12], 28 հա– մար, վերջինը՝ անլեգալ, Պետերբուրգում։ Թերթի պաշտոնական խմբագիր–հրատա– րակիչը եղել է բանաստեղծ Ն․ Մ․ Մինսկին, հրատարակիչը՝ բոլշևիկ դերասանուհի Մ․ Ֆ․ Անդրեևան։ 9-րդ համարից սկտաՅ խմբագրության աշխատանքներն անմիջա– կանորեն ղեկավարել է Վ․ ի, Լենինը։ Թերթի խմբագրական կազմում էին Վ․ Ա, Բազարովը, Ա․ Ա․ Բոգդանովը, Վ․ Վ․ Վո– րովսկին, Ա․ Վ․ Լունաչարսկին, Մ․ Ս․ Օլմինսկին, Պ․ Պ․ Ռումյանցևը, ակտիվո– րեն աշխատակցել ու նյութական օգնու– թյուն է ցույց տվել Մ․ Գորկին։ «Ն․ ժ․» փաստորեն համարվել է ՌՍԴԲԿ կենտ– րոնական օրգանը (տպաքանակը՝ մինչև 80 հզ․)։ Լուսաբանել էtբանվորական շարժման և ընթացիկ մոմենտին վերաբե– րող բոլշևիկյան տակտիկայի ու ստրա– տեգիայի հարցեր։ Տպագրվել է Վ․ Ի․ Լե– նինի 15 հոդված։ Թերթը մշտապես են– թարկվել է ոստիկանական հալածանքնե– րի և բազմիցս բռնագրավվել (15 համար)։ 2․ Մի խումբ մենշևիկ–ինտերնացիոնա– լիստների և գրողների հրատարակություն։ Լույս է տեսել 1917–– 18-ին, Պետրոգրա– դում (1918-ին զուգահեռաբար նաև Մոսկ– վայում)։ 1918-ի հոկտ․ 18(31)-ին Լ․ Р․ Կամենևը հանդես գալով թերթում, իր և Գ․ Ե․ Զինովևի անունից դեմ է արտահայտ– վել զինված ապստամբությանը և դավա– ճանաբար հրապարակել ՌՍԴՐ(բ)Կ Կենտկոմի զինված ապստամբության մա– սին գաղտնի որոշումը։ Ն11ՎԳՈՐՌԴ, քաղաք, ՌՍՖՍՀ Նովգորոդի մարզի կենտրոնը։ Գտնվում է Վոլխով գետի ափերին, Իլմեն լճից 6 կմ հեռա– վորության վրա, Մոսկվա–Լենինգրադ Ն ո վ գ ո ր ո դ․ Ցուրև մենաստանի Դեոր– գիևյան տաճարը (1119, ճարտ․ Պյոտր) ավտոմայրուղու վրա։ Երկաթուղային հանգույց է։ 192 հզ․ բնակիչ (1980)։ Ն․ հնագույն ռուս, քաղաք է։ Աոաջին Սքնգամ տարեգրության մեջ հիշատակվում է 859-ին։ X դարից Կիեյան Ռուսիայի Ն ո վ գ ո ր ո դ․ Փրկչի եկեղեցին (1374) Իլ– յին Փողոցում