սակ, կարտոֆիլ, բանջարեղեն, կերային կուլտուրաներ։ Երկաթուղիների երկարությունը 1156 կմ է (1981), ավտոճանապարհներինը՝ մոտ 5,7 հզ․ կմ, ջրային ուղիներինը՝ 700 կմ։ Մարզի տարածքով են անցնում Մոսկվա– Լենինգրադ երկաթուղային մայրուղին, Բոլոգոյե–Պսկով, Լենինգրադ–Դնո եր– կաթգծերը։ Նավագնացություն կա Վոլ– խով, Մստա գետերում, Իլմեն և Վալդա– յան լճերում։ 1980–81 ուս․ տարում Ն․ մ–ում կար 488 հանրակրթական դպրոց, 28 պրոֆտեխնի– կական ուսումնարան, 14 միջնակարգ մաս– նագիտական ուս․ հաստատություն, 2 բուհ։ Ունի 575 գրադարան, դրամատիկական թատրոն, 796 ակումբ, 859 կինոսարք։ Լույս են տեսնում մարզային 2 թերթ։ 1981-ին Ն–ում գործում էր 89 բժշկական հիմնարկ, աշխատում է 2453 բժիշկ։ Րալ– նեոլոգիական բուժավայր է; Գործում են առողջարաններ, տուրիստական բազա– ներ։
ՆՈՎԳՈՐՈԴԻ ՖԵՈԴԱԼԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵ–
ՏՈՒԹՅՈՒՆ, ֆեոդալական պետություն Ռուսիայի հյուսիս–արևմուտքում XII– XV դդ․։ Մայրաքաղաքն էր Նովգորոդը։ Ն․ ֆ․ հ–յան մեջ մտնում էին Ստարայա Ռուսա, Լադոգա, Տորժոկ, Օրեշեկ, Պըս– կով (իրավաբանորեն անջատվել է 1348-ին, տես Պսկովի ֆեոդաչական հան– րապեաությոմւ) են քաղաքներ։ Հետագա– յում տարածքն ընդարձակվել է արլ․ և հս–արլ․ ուղղությամբ, հարուստ հողա– տարածությունների միավորումով։ Ն․ ֆ․ հ–յան իշխանության բարձրագույն մարմինը վեչեն էր, որին մասնակցում էր քաղաքային, ինչպես նաև ազատ գյուղա– կան բնակչությունը։ Սակայն փաստական իշխանությունը բոյարների ձեռքին էր, որոնցից վեչեն ընտրում էր գլխավոր պաշ– տոնյաներին՝ պոսադնիկ, հազարապետ, արքեպիսկոպոս։ Գործադիր իշխանու– թյունը պատկանում էր արքեպիսկոպոսին, որը նաև ամենամեծ ֆեոդալն էր, վարում էր գանձարանը և արտաքին հարաբերու– թյունները, ուներ դատի իրավունք ևն։ Քաղ․ գործերին մասնակցում էր նաև Մեծ Նովգորոդի առևտրաարհեստավորական բնակչությունը։ Նովգորոդն ուներ իշխան, որին հրավիրում էր վեչեն այլ իշխանու– թյունից, նրա իրավունքները սահմանա– փակ էին՝ հիմնականում ռազմ, առաջ– նորդ էր։ Աչեքսանդր Ննսկուց սկսած Նով– գորոդի իշխաններ են դարձել, սովորա– բար, Վլադիմիրի մեծ իշխանները։ Ն․ ֆ․ հ–յան տնտեսության հիմքը երկ– րագործությունն ու անասնապահությունն էր, լայնորեն տարածված էին ձկնորսու– թյունը, որսորդությունը, անտառային մեղվաբուծությունը, վուշի մշակությունը, քաղաքներում զբաղվում էին արհեստնե– րով։ Նովգորոդի վաճառականները առև– տուր էին անում Շվեդիայի, Դանիայի, Գերմանիայի հետ։ Բոյարներից բացի խոշոր հողատերեր էին նաև հոգևորական վերնախավն ու վանքերը։ Ֆեոդալական տնտեսության հիմքը բնատնտեսությունն էր։ Շահագործման հիմնական ձևը բահ– րան էր։ Ն․ ֆ․ հ–ում ֆեոդալական հարա– բերությունների զարգացումն ուղեկցվել է դասակարգային սուր պայքարով, հաճա– խակի են եղել քադաքային բնակչության ելույթները (1136, 1207, 1228–29, 1270, 1418, 1446–47, աղբյուրների վկայու– թյամբ՝ շուրջ 80), որոնք հաճախ ընդգըր– կել են նաև գյուղացիական զանգվածնե– րին, վերածվել զինված ապստամբության։ Ն․ ֆ․ հ․ երկարատև պայքար է մղել շվեդ, և գերմ․ զավթիչների դեմ և հաջողությամբ ետ մղել թշնամուն (տես Նեայի ճակաաա– մարա 1240, Սառցաջարդ 1242)։ Թեև Նով– գորոդյան երկիրը զերծ է մնացել մոնղոլ– թաթարների արշավանքի սարսափներից, սակայն հարկ է վճարել Ոսկե հորդային։ XIV դարից Տվերը, Մոսկվան և Լիտվան Փորձել են իրենց ենթարկել Ն․ ֆ․ հ․։Հգո–