Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թյամբ, անասնապահությամբ, թռչնաբու– ծությամբ, մեղվաբուծությամբ։ Ունի միջ– նակարգ դպրոց, գրադարան, ակումբ, կինո, մշակույթի տոլն, հիվանդանոց, կա– պի բաժանմունք։

ՆՈՎՈԴԵՎԻՁԻ ՄԵՆԱՍՏԱՆ (Մոսկվա– յ ու մ), նախկին կուսանոց․ 1524-ին հիմ– նադրել է մեծ իշխան Վասիլի III որպես ամրոց՝ Մոսկվան հարավից և արևմուտ– քից պաշտպանելու համար։ Եղել է շնոր– հազրկված անձանց կալանավայր (1689-ին այստեղ է մեկուսացվել արքայադուստր Սոֆյան)։ XVII դ․ վերջին Ն․ մ–ին է պատ– կանել 36 գյուղ։ 1922-ից վերածվել է թան– գարանի, 1934-ից՝ Պատմության թանգա– րանի մասնաճյուղի։ Ն․ մ–ի գերեզմանոց– ներում (հին և նոր) թաղված են տարբեր Նովոդևիչի մենաս– տանի զանգակա– տունը (1690) ազգերի (այդ թվում՝ հայ) քաղ․, հասարա– կական, մշակույթի բազմաթիվ նշանավոր գործիչներ։ Ն․ մ–ի անսամբլը XVI – XVII դդ․ ռուս, ճարտ–յան արժեքավոր հու– շարձաններից է։ Տարածքը շրջափակված է աղյուսի պարիսպներով ու աշտարակ– ներով (XVI դ․–XVII դ․ վերջ)։ Կարևորա– գույն կառույցներն են՝ Սմոլենսկի տաճա– րը (1524–25, XYI–XVII դդ․ որմնանկար– ներով և հինգհարկանի պատկերակալով, 1683–85, սրբապատկերները՝ XVI– XVII դդ․), սեղանատունը (1685–87), վեց– հարկ զանգակատունը (1689–90), արքա– յադուստրերի պալատները և վերդար– պասյա եկեղեցիներ (բոլորը՝ 1683–88)։

ՆՈՎՈԺԻԼՈ4 Վալենտին Վալենտինովիչ (ծն․ 1910), մեխանիկայի բնագավառի սո– վետական գիտնական, ՍՍՀՄ ԳԱ ակա– դեմիկոս (1966), սոցիալիստական աշխա– տանքի հերոս (1969)։ Ավարտել է Լենին– գրադի ֆիզիկա–մեխանիկական ինստ–ը (1931)։ 1945-ից՝ Լենինգրադի համալսա– րանի մաթեմատիկական–մեխանիկական ֆակուլտետի առաձգականության տեսու– թյան ամբիոնի պրոֆեսոր։ Հիմնական աշխատանքները վերաբերում են առաձ– գականության, պլաստիկության տեսու– թյուններին և նավի կոնստրուկցիայի ամ– րության ու թաղանթների հաշվարկին։՝ Ն․ ձևակերպել է վերջավոր առաձգական դեֆորմացիաների տեսությունը, միկրո– լարումները հաշվի առնող պլաստիկու– թյան տեսությունը։ Ն–ի աշխատանքների հիման վրա և նրա ղեկավարությամբ մշակվել են նավերի հաշվարկման գործ– նական եղանակները և ամրության նոր– մաներ։ Պարգևատրվել է Լենինի 2 շքա– նշանով։ Երկ․ Основы линейной теории упругости, Л․–М․, 1948; Теория тонких оболочек, [Л․], 1951; Теория упругости, [Л․], 1958․

ՆՈՎՈԿԱԻՆ( < լատ․ novus –նոր (կո)կա՜ ին), ցավազրկող դեղամիջոց, պարաամի– նաբենզոյական թթվի դիէթիլամինաէթի– լեթերի հիդրոքլորիդը։ Լուծույթներն օգ– տագործում են տեղային անզգայացման (տես Ցավազրկում), նովոկաինային բլո– կադաների համար, հիպերտոնիկ հիվան– դության, արյան անոթների սպազմի, էկ– զեմայի, այրվածքների, աթերոսկլերոզի բուժման, ինչպես նաև որոշ անտիբիո– տիկների (օրինակ՝ պենիցիլինի) նոսրաց– ման համար։

ՆՈՎՈՄԻՒ՚ԱՅԼՈՎՍԿԻ, քաղաքատիպ ավան ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում, շրջկենտրոնից 41 կմ հյուսիս–արևմուտք։ Կլիմայական առող– ջարան է Սև ծովի ափին։ Բն․՝ հայեր, չեր– քեզներ, ռուսներ, ուկրաինացիներ, հույ– ներ, էստոնացիներ։ Ն–ում է սնդիկի հե– տախուզաշահագործման Կուբանի կոմ– բինատը։ Կա երկաթբետոնե իրերի ար– տադրություն։ Պտղաբուծական սովետա– կան տնտեսությունն զբաղվում է այգե– գործությամբ, բանջարաբուծությամբ։ Օւնի 2 միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ, կինո, հիվանդանոց, կապի բաժանմունք, «Օռլյոնոկ» պիոներական ճամբար–առող ջարան, տուրբազա։ Հայերը եկել են Տրա– պիզոնի վիլայեթի Չարշամբա գավառա– կի գյուղերից, 1868-ին։ Ն ՈՎՈՄՈՍԿՈՎՍԿ (մինչև 1934-ը՝ P ո»բ– Ր Ի Կ Ի, 1934–61-ը՝ Ս տ ա լ ի ն ո– գ n ր ս կ), քաղաք (1930-ից) ՌՍՖՍՀ Տու– լայի մարզում, Դոն և Շատ գետերի ակունք– ների մոտ։ 147 հգ․ բն․ (1980)։ Կա ածխի արդյունահանություն, քիմ․, սննդի, շի– նանյութերի, թեթև արդյունաբերություն, ՊՇԷԿ, երկաթուղային կայարան։ Ունի գիտահետազոտական և նախագծային ինստ–ներ, միութենական ինստ–ների մաս– նաճյուղեր, տեխնիկումներ, ուսումնարան– ներ, թատրոն, թանգարան։ Քաղաք է 1930-ից։ Պարգևատրվել է Աշխատանքա– յին կարմիր դրոշի շքանշանով (1971)։

ՆՈՎՈՅԵ ՎՐԵՄՅԱ» («Новое время», «Նոր ժամանակ»), սովետական քաղաքա– կան պարբերական, «Տրուդ» թերթի հրա– տարակություն։ Լույս է տեսնում Մոսկ– վայում, 1943-ի հունիսից [մինչև 1945-ի հունիսը՝ «Վոյնա ի ռաբոչի կլաս» («Вой– на и рабочий класс») անվամբ] մինչև 1947-ի հունվարը՝ ամիսը երկու անգամ, ռուս, լեզվով, այնուհետև՝ շաբաթը մեկ՝ ռուս․, անգլ․, ֆրանս․, գերմ․, իսպանե– րեն, լեհերեն, չեխերեն և 1974-ից՝ արաբ, լեզուներով։ Լուսաբանում է ՍՍՀՄ ներ– քին և արտաքին դրությունը, սովետա– կան արտաքին քաղաքականության խըն– դիրներ, միջազգային կյանքի հրատապ իրադարձություններ։

ՆՈՎՈՇԱ1»ՏԻՆՍԿ, քաղաք (1939-ից)

ՌՍՖՍՀ Ռոստովի մարզում։ Ունի երկա– թուղային կայարան։ 105 հզ․ բն․ (1980)։ Կա քարածխի արդյունահանում, կոքսա– քիմիական, թեթև, սննդի արդյունաբերու– թյուն, շինանյութերի արտադրություն։

ՆՈՎՈՁԵՐԿԱՍԿ, քաղաք ՌՍՖՍՀ Ռոստո– վի մարգում։ Գտնվում է Տուզլով և Ակսայ գետերի աջ ափերին։ Ունի երկաթուղային կայարան։ 185 հզ․ բն․ (1980)։ Կա մեքե– նաշինություն (էլեկտրաքարշեր, լեռնա– հանքային սարքավորումներ), քիմ․, սննդի արդյունաբերություն։ Ն–ի մոտ է Նովոչեր– կասկի ՊՇԷԿ–ը։ ունի 3 բուհ, թատրոն։ Հիմնադրվել է 1805-ին։

ՆՈՎՈՌՈՍԻՏՍԿ, քաղաք ՌՍՖՍՀ Կրաս– նոդարի երկրամասում։ Նավահանգիստ է Սև ծովի ափին։ 162 հզ․ բն․ (1980)։ Ցե– մենտի արդյունաբերության խոշոր կենտ– րոն է։ Զարգացած են նաև մետաղամշակու– մը, շինանյութերի, սննդի, կահույքի ար– դյունաբերությունը։ Ն–ում կան Կրասնո– դարի պոլիտեխնիկական ինստ–ի ընդհա– նուր–տեխնիկական, Օդեսայի ծովային նավատորմի ինժեներական ինստ–ի ֆա– կուլտետներ, տեխնիկումներ, ուսումնա– րաններ, պատմահայրենագիտական թան– գարան, պլանետարիում, ժողթատրոն։ Հիմնադրվել է 1838-ին։ 1917-ի դեկտ․ 1(14)-ին Ն–ում հաստատվել է սովետական իշխանություն։ Հայրենական մեծ պատե– րազմի (1941–45) ժամանակ քաղաքի մեծ մասը գրավել են գերմանա–ֆաշիս– տական զորքերը (տես Նովոռոսիյսկի պաշտպանական օպերացիա 1942)։ 1943-ի փետրվ․ լույս 4-ի գիշերը Ն–ի հվ–ում, Միսխակոյի շրջանում (հետագայում՝ Մա– չայա զեմչյա) դեսանտ իջան սովետա– կան նավաստիները, որոնք պլացդարմ գրավեցին և պահեցին 225 օր, մինչև քա– ղաքի լիակատար ազատագրումը 1943-ի սեպտ․ 16-ին (տես Նովոռոսիյսկ–Թամանի օպերացիա 1943)։ 1973-ին Ն–ին շնորհվել է հերոս քաղաքի կոչում, 1966-ին պարգե– վատրվել է Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշանով։

ՆՈՎՈՌՈՍԻՅՍԿ–ծԱՄԱՆԻ ՕՊԵՐԱՅԻՍ 1943, Հյուսիս–Կովկասյան ռազմաճակա– տի զորքերի (հրամ․ գեն ․-գնդապետ Ի․ Պետրով), Սևծովյան նավատորմի (հրամ․ փոխծովակալ Լ․ Վլադիմիրսկի), Ազովի ռազմական նավատորմիղի (հրամ․ դերծովակալ Ս․ Գորշկով) մարտական գործողությունները Հայրենական մեծ պա– տերազմի (1941–45) ժամանակ, սեպտեմ– բերի Ю-ից հոկտեմբերի 9-ը, Նովոռոսիյս– կըն ու Թամանի թերակղզին ազատա– գրելու համար։ Թամանի թերակղզում գերմ․ 17-րդ բանակը (հրամ․ ինժեներա– կան ծառայության գեն․ Գ․ Ենեկե) ստեղ– ծել էր ուժեղ պաշտպանական «Երկնա– գույն գիծ»-ը, որի թևերը հասնում էին մինչև Սև և Ազովի ծովերը։ Սովետական հրամանատարությունը որոշեց Նովոռոսիյսկի (որտեղ թշնամին առավել ամրացած էր) ուղղությամբ գլխա– վոր հարվածը հասցնել 18-րդ բանակի (հրամ․ գեն ․-լեյտենանտ Կ․ Լեսելիձե, քաղ– բաժնի պետ՝ գնդապետ Լ․ Բրեժնև) ուժե– րով ցամաքից և Սևծովյան նավատորմի դեսանտով՝ ծովից, այնուհետև հարձակ– ման պետք է անցնեին 9-րդ և 56-րդ բա– նակները։ Պլանի համաձայն, սեպտ․ 10-ին սովետական ծովայինները ափ իջան Ցե– մեսի ծովախորշում, Նովոռոսիյսկի ակա– նապատված նավամատույցում։ Միաժա–