Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/346

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մանակ իրենց գործողություններն ակ– տիվացրին դեռևս յոթ ամիս առաջ քա– ղաքից հվ․ ստեղծված հենակետի՝ Մաշա– ]ւս զեմչյայի դեսանտայինները։ Ցամա– քում արլ–ից հարձակման անցան 18-րդ բանակի զորամասերը, որոնք, ճեղքելով թշնամու ամրությունները, թափանցեցին քաղաք և միացան դեսանտայիններին։ Յոթնօրյա համառ մարտերից հետո սեպտ․ 16-ին Նովոռոսիյսկն ազատագրվեց։ Նո– վոռոսիյսկի ազատագրումը հեշտացրեց ռազմաճակատի զորքերի առաջխաղացու– մը։ ճեղքելով «Կապույտ գծի> ամրություն– ները և հաղթահարելով ջրային արգելք– ները՝ սովետական զորքերը խորացան Թամանի թերակղզում։ Սեպտ․ 27-ին ֆա– շիստները դուրս շպրտվեցին Թեմրուկից, որի ուղղությամբ սեպտ․ 11 – 14-ին հար– ձակման էին անցել 9-րդ և 56-րդ բանակ– ների զորքերը։ Անապայի ազատագրու– մից հետո սովետական զորքերը մոտե– ցան Թաման թերակղզու արմ․ եզրին, որտեղ Սևծովյան նավատորմը դեսանտ իջեցրեց։ Հոկտ․ 9-ին թշնամին դուրս շպրտվեց թերակղզու իր վերջին հենակե– տից։ Սովետական զորքերը դուրս եկան Կերչի նեղուց։ Ն–Թ․ օ–ում ջախջախվեց հակառակորդի Թամանյան խմբավորումը (10 դիվիզիա), վերացվեց թշնամու՝ Ղրիմը պաշտպանե– լու կարևոր հենակետը, և ստեղծվեցին բարենպաստ պայմաններ Ղրիմը ազատա– գրելու համար։ Օպերացիային ակտիվորեն մասնակցե– ցին հայ ժողովրդի զավակները։ 89-րդ հրաձգային դիվիզիան մասնակցեց Նո– վոռոսիյսկի մարտերին, Վերխնի Բա– կանսկ շրջկենտրոնի և Թամանի ազատա– գրմանը, որի համար արժանացավ Թա– մանյան անվանմանը։ Վերխնի Բա– կանսկի մոտ, Դոլգայա լեռան գրոհի ժա– մանակ իրեն փառքով պսակեց դիվիզիա– յի ավագ սերժանտ Հունան Ավետիսյա– նը՝ ետմահու արժանանալով Սովետական Միության հերոսի կոչման։ Հերոսի կոչ– ման արժանացան նաև Սուրեն Առաքել– յանը և Զահան Կարախանյանը։ Նովո– ռոսիյսկը ազատագրողներից էր 137-րդ դեսանտային գունդը՝ փոխգնդապետ Դ․ Բուլբուլյանի հրամանատարությամբ։ Գրկ․ Դալլաքյան Ղ․, Մարտական 89, Ե․, 1966։ Գրնչկո Ա․ Ա․, ճակատա– մարտ Կովկասի համար, Ե․, 1969։ Վ․ Ղազախեցրսն

ՆՈՎՈՌՈՍԻՅՍԿԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՕՊԵ–

ՐԱՑԻԱ 1942, Հայրենական մեծ պատե– րազմի (1941–45) Ժամանակ Հյուսիս– Կովկասյան ռազմաճակատի և Սևծովյան նավատորմի զորքերի ռազմական գոր– ծաղությունները օգոստոսի 19-ից սեպտեմ– բերի 26-ը՝ Նովոռոսիյսկը և նրա ռազմա– ծովային բազան գերմանա–ֆաշիստական և ռումինական զորքերից պաշտպանելու համար։ Նովոռոսիյսկը և Թամանյան թե– րակղզին պաշտպանելու նպատակով ըս– տեղծվել էր Նովոռոսիյսկի պաշտպանա– կան շրջան (հրամ․ գեն․-մայոր Դ․ Կոտով, ապա՝ գեն–մայոր Ա․ Գրեչկո), որի կազ– մում՝ 47-րդ բանակը, Ագովի ռազմ, նա– վատորմիկը, Թեմրուկի, Կերչի, Նովոռո– սիյսկի ռազմածովային բազաները, ավիա– ցիոն զորամասեր։ Օգոստ․ 19-ին գերմ․ բանակը գերազան– ցող ուժերով հարձակման անցավ Աբինս– կայա, Կրիմսկայա ստանիցաների ուղ– ղությամբ։ Համառ մարտերից հետո օգոստ․ 25-ին սովետական զորքերը կանգ– նեցրին թշնամու առաջխաղացումը և ձա– խողեցին նրա՝ Նովոռոսիյսկը արագ գրա– վելու պլանները։ Սակայն, ստանալով համալրում, թշնամին օգոստ․ 29-ին վեր– սկսեց հարձակումը և դուրս եկավ Սև ծով՝ Անապայի շրջանում, կտրելով սո– վետական զորքերին ռազմաճակատի հիմ– նական ուժերից։ Սեպտ․ 7-ին թշնամին ճեղքեց Նովոռոսիյսկի պաշտպանությու– նը, և մարտերը շարունակվեցին քաղաքում մինչև սեպտ․ 26-ը։ Չկարողանալով դուրս գալ Տուապսե տանող մերձծովյան խճու– ղի՝ թշնամին անցավ պաշտպանության։ Նովոռոսիյսկի պաշտպանությանն ակտի– վորեն մասնակցեց հայկ․ 408-րդ հրաձգա– յին դիվիզիան, որը հակառակորդին դուրս մղեց Պերվոմայսկայա և Երևանսկայպ հենակետերից, այնուհետև աչքի ընկավ Տուապսեի շրջանում, Գոյթղ բնակավայ– րի ազատագրման մարտերում։ Գերմ․ ֆա– շիստների ծրագիրը՝ Կովկաս թափանցել Սև ծովի ափով, ձախողվեց (տես նաև Նո– վոռոսիյսկ–Թամանի օպերացիա 1943)՝․ Գրկ․ Գրեչկո Ա․ Ա․, ճակատամարտ Կովկասի համար, Ե․, 1969։ Վ․ Ղազախեցյան․

ՆՈՎՈՍԵԼՑԵ4 Անատոլի Պետրովիչ (ծն․ 1933), ռուս սովետական պատմաբան։ Պատմ․ գիտ․ դ–ր (1973), պրոֆ․ (1978)։ Ավարտել է Մոսկվայի համալսարանի պատմության ֆակուլտետի արևելյան բա– ժինը (1955)։ 1959-ից աշխատում է ՍՍՀՄ ԳԱ պատմության ինստ–ում, միաժամա– նակ դասախոսում (Անդրկովկասի հին և միջնադարյան պատմություն) Մոսկվայի համալսարանում։ Հիմնականում զբաղ– վում է Անդրկովկասի և Իրանի հին ու միջ– նադարյան պատմության հարցերով։ Գրել է աշխատություններ նաև Հին Ռուսիայի, Միջին Ասիայի, Հյուսիսային Կովկասի պատմության վերաբերյալ։ Երկ․ Города Азербайджана и Восточной Армении в XVII--XVIII вв․, «История СССР», 1959, JSS 1; Из истории классовой борьбы в Азербайджане и Восточной Армении в XYII – XVIII вв․, «Исторические записки», т․ 67, М․, 1960; Русско-иранские политические отношения во второй половине XVI в․, в сб․, Международные связи России до XVII в․, М․, 1961; Древнерусское государство и его международное значение, М․, 1965, (и др․); Пути развития феодализма, М․, 1972 (соав– торы Пашуто В․ Т․, Черепнин Л․ В․)․

ՆՈՎՈՍԵԼՅՈՎՈ, գյուղ Հայկական ՍՍՀ Կալինինոյի շրջանում, շրջկենտրոնից 8 կմ հարավ։ Միավորված է Սարատովկա– յի կոլտնտեսության հետ։ Ունի տարրա– կան դպրոց, գրադարան, բուժկայան։ Նովոսելցովո

ՆՈՎՈՍԻԲԻՐՍԿ (մինչև 1925-Ը՝ Ն П վ П- նիկոլաևս կ), քաղաք, ՌՍՖՍՀ Նո– վոսիբիրսկի մարզի վարչական կենտրո– նը։ Գտնվում է Արևմտա–Սիբիրական հար– թավայրի հվ–արլ–ում, Օբի ափերին։ Եր– կաթուղային հանգույց և գետային նա– վահանգիստ է։ 1343 հզ․ բն․ (1981)։ Ար– դյունաբերության առաջատար ճյուղերն են մեքենաշինությունն ու մետալուրգիան (տալիս են արդյունաբերության համա– խառն արտադրանքի 65%–ը)։ Կան հաս– տոցաշինական, հիդրոմամլիչների, էլեկտ– րամեքենաշինական, գյուղատնտ․ մեքե– նաշինության, ռադիոմասերի, գործիքա– շինական, սարքաշինական, մեաալուր– գիական, քիմ․ և այլ գործարաններ։ Զար– գացած են թեթև, սննդի արդյունաբերու– թյունը, շինանյութերի արտադրությունը։ Կան ՀԷԿ և ՋԷԿ։ Ն․ երկրի գիտության խո– շորագույն կենտրոններից է։ Այնտեղ են ՍՍՀՄ գիտությունների ակադեմիայի Սի– բիրի բաժանմունքն իր ԳՀԻ–ներով և լաբորատորիաներով, Վ․ Ի․ Լենինի անվ․ Համամիութենական գյուղատնտ․ ակա– դեմիայի Սիբիրի բաժանմունքը, ՍՍՀՄ բժշկ․ ակադեմիայի մասնաճյուղը, տասն– յակ գիտահետազոտական և նախագծա– յին ինստ–ներ, 14 բուհ (այդ թվում4 հա– մալսարան, տես Նովոսիբիրսկի համաչ– սարան), կոնսերվատորիա, այլ ուս․ հաս– տատություններ, գրադարաններ, թատ– րոններ, թանգարաններ ևն։ Հիմնադրվել է 1893-ին։

ՆՈՎՈՍԻԲԻՐՍԿԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, ֆունդա– մենտալ գիտությունների նորագույն բնա– գավառների ուսումնական և գիտահետա– զոտական առաջատար կենտրոններից մե– կը ՍՍՀՄ–ում։ Հիմնադրվել է 1959-ին, որ– պես ՍՍՀՄ գիտությունների ակադեմիա– յի Սիբիրի բաժանմունքի Նովոսիբիրսկի գիտական կենտրոնի օրգանական մաս։ Ն․ հ–ի կազմում կա (1981) մաթեմատիկա– կան (մաթեմատիկա, կիրառական մաթե– մատիկա, մեխանիկա), ֆիզիկայի, բնա– կան գիտությունների (քիմիա, կենսաբա– նություն), երկրաբանա–երկրաֆիզիկա– կան, հումանիտար (պատմություն, բանա– սիրություն), տնտեսագիտական, բուհե– րի դասախոսների (մաթեմատիկա, ֆիզի– կա) որակավորման բարձրացման ֆակուլ– տետներ, հասարակական գիտություններ դասավանդողների որակավորման բարձ– րացման ինստ․, ասպիրանտուրա, նա– խապատրաստական բաժանմունք, ֆի– զիկա մաթեմատիկական գիշերօթիկ դըպ– րոց, 50 ամբիոն, գիտահետազոտական 6 լաբորատորիա, հաշվողական կենտ– րոն, գրադարան (մոտ 370 հզ․ գիրք)։ Լույս է ընծայում գիտական աշխատանք– ների թեմատիկ ժողովածուներ։

ՆՈՎՈՍԻԲԻՐՍԿԻ ՄԱՐՋ, ՌՍՖՍՀ կազ– մում։ Կազմվել է 1937-ի սեպտ․ 28-ին։ Տա– րածությունը 178,2 հզ․ կմ2 է, բն․՝ 2618 հզ․ (1979)։ Բաժանվում է 30 շրջանի, ունի 14 քաղաք, 18 քտա։ Վարչական 1|ենտրոնը՝ Նովոսիբիրսկ։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով (1957 և 1970)։ Բնաւթյունը։ Ն․ մ․ գտնվում է Արևմտա– Սիբիրական հարթավայրի հվ–արլ․ մա– սում, Օբի և Իրտիշի միջագետքում։ Զբա– ղեցնում է Վասյուգանի հարթավայրի հվ․ մասը և Բարաբայի դաշտավայրը։ Արլ–ում