Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/351

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

3-ը։ Շաա ավելի հզոր բռնկումներ են ներկայացնում գերնոր ասաղերը։ Լ․ Միրզոյան «ՆՈՐ ԱՐԱԲԿԻՐ» ա և ղ և կ ա տ ու, ամե– րիկահայ արաբկիրցիների միության կենտրոնական վարչության, ապա Արաբ– Կիրի միության կիսամյա պաշտոնաթերթ։ Լույս է տեսնում 1925-ից (ընդհատվել է 1973-ին), միության նստավայրերում (Նյու Ցորք, ապա՝ Ֆիլադելֆիա, Բոստոն և այլ քաղաքներ)։ Խմբագիր՝ Գ․ Գալուստ– յան։ Հրատարակում է միության տեղե– կագրերը, պատգամավորական ժողովնե– րի արձանագրություններ, որոշումներ ու բանաձևեր, Հայաստան այցելած սփյուռ– քի գործիչների տպավորություններ ու վկայություններ։ Ծանոթացնում է Արաբկի– րի պատմական անցյալին, արաբկիրցինե– րի կենցաղին ու ավանդույթներին, Եբե– վանի Նոր Արաբկիր թաղամասի զարգաց– ման հեռանկարներին։ Գրական բաժնում տպագրում է սփյուռքի (մասնավորապես ամերիկահայ) գրողների, բանասերների, պատմաբանների գործեր։ 1948-ից ունեցել է «Կրտսերների բաժին» (անգլ․), որը 1958-ից կոչվում է «Անգլերեն բաժին»։ «ՆՈՐ ԱՐԱՔՍ», կիսամսյա թերթ։ Լույս է տեսել 1945–-49-ին, Լառնաքայում (Կիպ– րոս)։ Ծանոթացրել է Սովետական Հա– յաստանի առօրյային, նրա գոյությունն ու բարգավաճումը համարել սփյուռքի հայապահպանության երաշխիքը։ Աջակ– ցել է ներգաղթին, պատմել հայրենիք վերադարձած կիպրոսահայերի մասին, տպագրել նրանց նամակները։ Քննադա– տել է դաշնակցությանը։ «Ն․ Ա․» տեղ է տվել երաժշտությանը, կերպարվեստին, կինոյին նվիրված նյութերին, հայ սովե– տական հեղինակների գեղարվեստական գործերին։ Առանձին նյութեր լույս են տեսել անգլ․։ Գ․ Սաեփանյան ՆՈՐ ԱՐԹԻ4, գյուղ Հայկ․ ՍՍՀ Թալինի շրջանում, շրջկենտրոնից 24 կմ հյուսիս– Նոր Արթիկ արևմուտք։ Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրա– դարան, կինո, բուժկայան։ Հիմնադրվել է 1902-ին։ ՆՈՐ ԱՐՄԱՎԻՐ, գյուղ Հայկ․ ՍՍՀ Հոկտեմ– բերյանի շրջանում, շրջկենտրոնից 8 կմ հարավ–արեմուտք; Կոլտնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, պտղա– բուծությամբ, բանջարաբուծությամբ և Նոր Արմավիր անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, ման– կապարտեզ, բուժկայան։ Ն․ Ա․ հիմնա– դրվել է 1922-ին։ «ՆՈՐ ԱՐՇԱԼՈՒՅՍ», քաղաքական, գրա– կան և մշակութային եռօրյա, ապա՝ շա– բաթաթերթ։ Լույս է տեսել 1922–34-ին, Բուխարեստում։ Պատասխանատու խըմ– բագիրներ՝ Պ․ Լևոնյան, Հ․ Սիրունի, Վ․ Մեշտուճյան, Հ․ Պապոյան։ Նպաստել է հայապահպանության գործին, սփյուռք– հայրենիք կապերի հաստատմանը։ Լու– սաբանել է Ռումինիայի հայկ․ դպրոցնե– րի, թատերախմբերի, մշակութային մյուս հաստատությունների գործունեությունը, տեղեկություններ հաղորդել Սովետական Հայաստանի առօրյայի վերաբերյալ։ Աշ– խատակցել են Ե․ Օտյանը, Լ․ Շաթրյա– նը, Մ․ Պոտուրյանը, Ա․ Չոպանյանը, Հրաչ Երվանդը, Արամ Վտարանդին և ուրիշներ։ Արտատպել է նաև հայ սովե– տական գրողների ստեղծագործություն– ները։ Ս․Քուանջյան ՆՈՐ ԱՐՏԱԳԵՍ, գյուղ Հայկական ՍՍՀ Հոկտեմբերյանի շրջանում, շրջկենտրո– նից 11 կւէ հարավ–արեմուտք։ Կոլտնտե– սությունն զբաղվում է այգեգործությամբ․ Նոր Արսագես պտղաբուծությամբ, բանջարաբուծու– թյամբ, հացահատիկի, խորդենու մշակու– թյամբ և անասնապահությամբ։ Ունի միջ– նակարգ դպրոց, կուլտուրայի տուն, գրա– դարան, կապի բաժանմունք, մսուր–ման– կապարտեգ, կինո, կենցաղսպասարկման տաղավար, բուժկայան։ ՆՈՐ ԱՐՏԱՄԵՏ, ավան Հայկ․ ՍՍՀ Նսփ– րիի շրջանում, շրջկենտրոնից 12 կմ հվ–արլ․։ Վարչատերիտորիալ կարգով են– թարկվում է Նոր Հաճնի ավանային սովե– տին։ Ն․ Ա–ում է Հայկ․ ՍՍՀ ԳԱ Կիրառա– կան կենդանաբանության կենտրոնը, որն զբաղվում է վայրի կենդանիների բուծ– ’’տայկական մուֆլոնը Նոր Արաամետի կենդանաբանության կենտրոնում մամբ (բեզոարյան այծեր, հայկ․ մուֆլոն– ներ)։ ՆՈՐ ԲԱՅԱձԵՏ, Կամո քաղաքի նախկին (մինչև 1959-ը) անվանումը։ ՆՈՐ ԲԱՅԱ&ԵՏԻ ԲԱՐԲԱՌ, հայերենի բարբառ։ Ըստ ձևաբանական դասակարգ– ման պատկանում է «ում» ճյուղին, ըստ բազմահատկանիշ վիճակագրական դա– սակարգման՝ Արարատյան կամ հս–արլ․ բարբառախմբին։ Խոսվում է ՀՍՍՀ Կա– մոյի շրջանի մի շարք գյուղերում, Կամո (Նոր Բայազետ) շրջկենտրոնում, Աշտա– րակի շրջանի Կարբի գյուղում։ Ն․ Բ․ բ–ի կրողների նախնիները գաղթել են 1829– 1830-ին, Բայազետից (Արևմտյան Հայաս– տան)։ Հնչյունական համակարգում առ– կա են ա, օ, ու, է, ի, ը, ա, ա ձայնավոր– ները։ U ետին շարքի ստորին աստիճանի շրթնայնացած, իսկ ա առաջնային շար– քի քմայնացած ձայնավոր է։ Վերջինս առավելապես հանդես է գալիս փոխառ– յալ (գազար, մահլա), մասամբ՝ հայերեն բառերում (լաց >լաց)։ Ունի ^երկ– բարբառները, որոնք հիմնականում հան– դես են գալիս հին հայերենի ո և և պարզ ձայնավորների դիմաց (առավելապես շեշտված վանկում)։ Գրաբարի երկբար– բառների դիմաց առկա են պարզ ձայնա– վորներ (այ>է․ եա>ե, է․ ոյ, իւ >ու․ աւ >օ)։ Բաղաձայնական համակարգը եռաստիճան է։ Բառասկզբի դիրքում հան– դես են գալիս շնչեղ ձայնեղներ (բ՝էրւսն), խուլեր (պադ<պատ) և շնչեղ խուլեր (փէդ<փայտ)։ Բաղաձայնները հիմնակա– նում պահպանում են իրենց հնչյունական արժեքը։ Նշելի են հետևյալ շեղումները, ձայնեղ պայթականները և կիսաշփական– ները ձայնավորների միջև ր–ից հետո շնչեղ–խլանում են (մարդ>մարթ), խու– լերը ձայնեղանում (ապրանք >աբրանք), գրաբարի հ>խ (հաց>խաց, բահ >բախ), Փոխառյալ բառերում ղ<կ (Ղազար >Կա– զար, կըրաղ «եզր», կամմազ «համառ»)։ Ունի ձայնեղ հ՝, որ հանդես է գալիս մի շարք բառերի սկզբում՝ ձայնավորից առաջ (աչք>հ՝աշք, ելանել>հ՝էլնէլ, իմանալ > >հ՝իմանալ) և շրթնատամնային խուլ շփական ֆ, որը հիմնականում առկա է Փոխառյալ բառերում (ֆըլան, ֆահմ)։ Գոյականների հոգնակին կազմվում է էր, նէր, ք մասնիկներով։ Հոլովումը հիմնականում վերջադրական է (ի, վա, ան, ու, յ, ց)․ ներդրական հոլովումից կան որոշ մնացորդներ (շուն–շան, խէր–խօր)։ Բացառականի վերջավորությունն է ից, գործիականինը՝ օվ, ներգոյականինը՝ ում (կամ սեռական+մեշ)։ Անձի առման դեպ– քում գոյականների հայցականը տրակա– նաձև է։