Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/356

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Դանիդինի լոկոմոտիվների ձեռնարկության արտադրամասում Խոշոր նավահանգիստներն են Ֆանգա– րեին, Օքլենդը, Վելինգթոնը, Տաուրան– գան։ Ավտոճանապարհների երկարությունը 96 հզ․ կմ է (1976), երկաթուղիներինը՝ 5,0 հգ․ կմ (1979)։ Արդյունաբերական արտա– դրանքի հիմնական տեսակն ե– րի արտադրությունը Արտադրանքի տեսակը 1978* 19791 19802 էլեկտրաէներգիա3․ մլրդ կվա–ժ 21,3 21,7 21,6 Ածուխ, մլն ա 2,1 1,8 2,3 Ավտոմոբիլ և ավտո– բուս, հզ․ հատ 11 11 16 Ցեմենտ, հզ․ ա 798 750 734 Սառնարան, հզ․ հատ 162 168 178 Ռադիոընդունիչ, հզ․ հատ 143 166 Հեռուստացույց, հզ․ հատ 90 108 Քիմ․ պարարտանյու– թեր, հզ․ in 2404 2293 • •• Թաղանթանյութ, հզ․ ա1031 1190 1113 Թուղթ և ստվարա– թուղթ, հզ․ ա 613 725 675 Սղոցանյութեր, մլն ւ/Տ 1,9 1,8 2,1 Նրբատախտակ հգ․ ւ/3 38 58 5,3 Պլաստմասսայե ար– տադրանք, մլն (նոր– զելանդական դոլ– լար) 255 274 341 1․ ճշտված տվյալներ 2․ Նախնական տվյալներ 3․ Մարտին վերջացող տարվա համար Արտաքին առևտուրը։ 1979/80-ին ար– տահանության արժեքը կազմել է 5152 մլն, ներմուծումը՝ 5133 մլն նորզելանդական դոլլար։ Արտահանում է միս և մսամթերք, կաթնամթերք, բուրդ, թաղանթանյութե– թղթե ապրանքներ։ Ներմուծում է մեքե– նաներ ու սարքավորում, արդ․ ապրանք– ներ, հանքային վառելանյութ–քսայուդեր, քիմ․ նյութեր, պարեն ևն։ Առևտրական գործընկերներն են Մեծ Բրիտանիան, Ավստոալիան, ճապոնիան, ԱՄՆ։ Դրամա– կան մրավորը նորզելանդական դոլլարն է։ Նորզելանդական 1 դոլլարը=ամերիկյան 0,9552 դոլլարի (1980)։ VIII․ Բժշկաաշխար հագրական բնու– թագիրը Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով 1971-ին ծնունդը կազմել է 1000 բնակչին՝ 22,7, ընդհանուր մահացությունը՝ 8,5, մանկա– կան մահացությունը 1000 ողջ ծնվածին4 16,5։ Կանանց կյանքի միջին տևողությու– նը 74,2 տարի է, տղամարդկանցը՝ 68,1։ Գերակշռում են վարակիչ և մակաբուծա– կան հիվանդությունները (տուբերկուլոգ, վարակիչ դեղնախտ), մանկական վարա– կիչ հիվանդությունները, սրտի սակա– վարյունային հիվանդությունը, չարորակ նորագոյացությունները։ Տարածված են էնտերոբիոզը, ․էխինոկոկոզը, լեպտոսպի– րոզը։ 1970-ին Ն․ Զ–ում կար 188 պետ․ և 149 մասնավոր հիվանդանոց՝ 28,7 հզ․ մահճակալով (1000 բնակչին՝ 10 մահ– ճակալ)։ Արտահիվանդանոցային բժշկ․ օգնություն են կազմակերպում մասնա– վոր պրակտիկայով զբաղվող բժիշկները, հիվանդանոցների ամբուլատորային 90 բաժանմունք և արդ․ բժշկ․ 25 կենտրոն։ Աշխատում են (1971) 4,5 հզ․ բժիշկ (632 բնակչին՝ 1 բժիշկ), 1,1 հզ․ ատամնաբույժ, 2,3 հզ․ դեղագործ և 49 հգ․ միջին բուժ– աշխատող։ Բժիշկներ են պատրաստում Օտագոյի (Դանիդինում) և Օքլենդի հա– մալսարաններում։ 1970–71-ին առողջա– պահության ծախսերը կազմել են պետ․ բյուջեի 4,4%–ը։ IX․ Լուսավորությունը և գիտական հիմնարկները Կրթության ժամանակակից համակար– գը կառուցվում է 1964-ի ակտի համաձայն։ Ունի մասնավոր նախադպրոցական հիմ– նարկներ (մանկապարտեզներ և, այսպես կոչված, մանկական խաղերի կենտրոն– ներ՝ 3–4 տարեկան երեխաների համար)։ Տարրական դպրոց են ընդունվում 5–6 տարեկանները։ Պարտադիր տարրական (8-ամյա) կրթություն են ստանում 6–15 Ուաիրակեի երկրաչերմային էլեկտրակայանը տարեկանները։ Միջնակարգ դպրոցում ուսման տևողությունը հիմնականում 4–5 տարի է։ Ուսուցիչներ են պատրաստում մանկավարժական կոլեջները՝ 3 տարվա ընթացքում։ Բարձրագույն կրթություն են տալիս Օքլենդի (հիմն․ 1882-ին), Օտագո– յի (1869, Դանիդին), Քենթերբերիի (1873), Վիկտորիայի (1897, վելինգթոն), Մասե– յի (1928, Պալմերսթոն–Նորթ), Ուաիկա– տոյի (1964, Համիլթոն) համալսարաննե– րը և Լինկոլնի կոլեջը (Քրայսթչերչ)։ Ունի տեխ․ ինստ–ներ (ընդունվում են միջ– նակարգ դպրոցում 3–4 տարի սովորե– լուց հետո)։ Խոշոր գրադարաններն են․ Ն․ Զ–ի Ազգ․ գրադարանը (Վելինգթոն, ընդգրկում է 5 գրադարան, ավելի քան 3,8 մլն․ գիրք), Օքլենդի (ավելի քան 535 հզ․ գիրք) և Վելինգթոնի (ավելի քան 349 հզ․ գիրք) հանրային գրադարանները, Օտագոյի (ավելի քան 400 հզ․ գիրք) և Օքլենդի (440 հզ․ գիրք) համալսարան– ների գրադարանները։ Թանգարաններն են Վելինգթոնի Ազգ․ գեղարվեստական պատկերասրահը, Օքլենդի, Դանիդինի, Դիսբոռնի գեղարվեստական պատկերա– սրահները, Քենտրբերիի թանգարանը (Քրայսթչերչում) նն։XIX դ․ 60-ական թթ․ կազմակերպվե– ցին առաջին գիտ․ ընկերությունները․ Նորզելանդական ընկերությունը՝ 1861-ին, Քենթերբերիի փիլ․ ինստ–ը՝ 1862-ին և գիտ․ հիմնարկները (Նորզելանդական երկրբ․ ծառայությունը՝ 1865-ին, Գաղու– թային թանգարանը և Դաղութայիև լա– բորատորիան՝ 1865-ին)։ 1893-ին ստեղծ– վեց գյուղատնտեսության մինիստրությու– նը, որն ունի 12 փորձակայան և հետազո– տական կենտրոն, 1926-ին՝ Դիտական և արդ․ հետազոտությունների մինիստրու– թյունը՝ գիտության կազմակերպման գլխ․ կենտրոնը։ ԴԱ–ի ֆունկցիաները կատա– րում է Ն․ Զ․ թագավորական ընկերությու– նը (մինչև 1933-ը՝ Նորզելանդական ինստ․), որը միավորում է 30 բաժանմունք, գիտ․ ընկերություններ և ինստ–ներ։ X․ Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը Խոշորագույն օրաթերթերից են՝ «Նյու Զիլանդ հերալդ» («New Zealand Herald*, 1863), «Օքլենդ սթար> («Auckland Star», 1870), «Իվնինգ պոստ» («The Evening Post», 1865), «Դոմինիոն» («The Domi– nion», 1907), «Պրես» («The Press», 1861)։ Հայտնի շաբաթաթերթերն են՝ «Նյու Զի– լանդ թրութ» («New Zealand Truth», 1904), «Նյու Զիլանդ ուիմինզ ուիքլի» («New Zealand women’s weekly», 1934), «Սանդի թայմս» («Sunday Times», 1965)։ Նյու Զիլանդ պրես ասոշիեյշեն ինֆորմա– ցիոն գործակալությունը հիմնվել է 1873-ին։ Ռադիո– և հեռուստատեսային ծառայությունը իրականացնում է նորզե– լանդ․ ռադիոհաղորդումների ընկերու– թյունը (1962-ից)։ XI․ Գրականությունը Ն․ Զ–ի գրականությունը զարգանում է անգլերենով։ XIX դ․ սկզբներին լատ․ այ– բուբենի հիման վրա ստեղծված մաորիա– կան գիրն օգտագործվել է մաորի բանա– հյուսությունը գրառելու համար։ Մաորի գրողները հիմնականում գրում են անգ– լերեն։ Նորզելանդ․ գրականության առա–