Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ջին գործերն ստեղծվել են անգլ․ գրակա– նության ավանդույթներով և երևան եկել XIX դ․ 50–60-ական թթ․։ Ն․ Զ–ի 1890-ական թթ․ պոեզիան երան– գավորված է արթնացող ազգային զգա– ցումով (Ու․ Փեմբեր Ռիվզ, Զեսսի Մակ– քեյ)։ Զ․ Վեսթոնի (1850–1928) և Գ․ £․ Վոգելի (1868–1947) վեպերում, Ա․ Ա․ Դրեյսի (1867-1942), Ու․ £ոկի (1848– 1931) պատմվածքներում ու ակնարկներում արտացոլվել է բնիկների պատմականո– րեն դատապարտված լինելու գաղափարը։ Երկրում տիրող մշակութային լճացու– մը, արվեստագետի ծանր կացությունը XX դ․ սկզբներին շատ գրողների ստիպե– ցին տարագրվել։ 1930-ական թթ․ տնտ․ ճգնաժամի և դա– սակարգային բախումների իրադրության մեջ գրականությունը ձեռք բերեց ազգա– յին ինքնուրույնություն։ Երևան եկան գրա– կան և գրական–հասարակական առաջադի– մական հանդեսներ։ Զարգացավ սոցիալա– կան բողոքի պոեզիան։ Ա․ Ռ․Դ․ Ֆերբեռնը (1904–57), Ռ․ Ա․ Կ․ Մեյսոնը (ծն․ 1905), Ու․ Դ’Արսի Քրեսսուելը (1896–1960), Ա․ Մալգանը (1881 – 1962), Ա․ Կեռնոուն (ծն․ 1911), Դ․ Գլովերը (ծն․ 1912) կոչ էին անում վերջ տալ մետրոպոլիայից ունե– ցած հոգևոր կախմանը, ցույց տալիս բուրժ․ դեմոկրատիայի սնանկությունը։ Սոցիա– լական մերկացնող ռեալիստական ուղղու– թյունն արձակում ներկայացված էր Զ․ Լիի (ծն․ 1891), Ռոբին Հայդի (1906–39), Զ․ Մալգանի (1911–45) վեպերով։ Առա– ջատար ժանրերից մեկը դարձավ պատմ– վածքը, որտեղ ներկայացված են բուրժ․ հասարակության հակասությունները (Ֆ․ Սարջեսոն, ծն․ 1903, Նելլի Սքենլեն, ծն․ 1892)։ Երկրորդ համաշխարհային պատերազ– մից հետո ուժեղացավ ազգային ինքնա– գիտակցությունը։ Դեմոկրատական գա– ղափարներով է ներթափանցված Դ․ Դլո– վերի պոեզիան։ Ջ․ Բաքսթերի (ծն․ 1926) բանաստեղծություններում իշխում է հիաս– թափությունը բուրժ․ քաղաքակրթությու– նից։ 1950–60-ական թթ․ պոեզիայում սկսում են գերիշխել բարոյափիլիսոփա– յական խնդիրները։ Ետպատերազմյան տասնամյակների բանաստեղծներից աչքի են ընկնում Չ․ Բրեշը (1909–73), Լ․ Զոն– սոնը (ծն․ 1924), Ա․ Քեմփբելը (ծն․ 1925), Ք․ Սմիթիմենը (ծն․ 1922), Ք․ Սինքլերը (ծն․ 1922)։ Ն․ Զ–ի բնիկների ճնշումը և նորզելանդական արդի հասարակության մեջ տիրող ռասայական նախապաշարում– ներն են մերկացված Ն․ միլիարդի (ծն․ 1929) «Մաորի աղջիկը» (1960) վեպում ու պատմվածքներում, ինչպես նաև Ջ․ Ռ, Քոլի (ծն․ 1916), Ռ․ Ֆինլեյսոնի (ծն․ 1904) պատմվածքներում։ Պատմվածք–եղելու– թյան ավանդույթով են գրում հոգեբանա– կան նովելի հեղինակներ Я․ Քրեմպը (ծն․ 1935), Ա․ Պ․ Դասկելը (ծն․ 1913), Օ․ Միդլ– թոնը (ծն․ 1925), Ֆ, Ուիլսոնը (ծն․ 1922), Я․ Միտկաֆը (ծն․ 1931), Մ․ Դագանը (ծն․ 1922), Մ․ Շեդբոլտը (ծն․ 1932), Հ․ Շոուն (ծն․ 1913)։ XII․ ճարտարապետությունը և կերպ– արվեստը Մաորիների արվեստի հնագույն հու– շարձաններն են՝ ոսկրի վրա կատարված Մաորի յան փորա– գրազարդ պաննո, հատված, Փայտ (Նոր Զելանդիայի դեսպանատո ւն, Վաշինգտոն) փորագրությունները, ժայռապատկերնե– րը։ Մինչև անգլ․ գաղութատիրությունը մաորիները կառուցել են ամրացված գյու– ղեր, գերանակապ բնակարաններ, ժողո– վատներ, երկթեք տանիքներով շտեմա– րաններ, դրանք պատել գունավոր քան– դակազարդերով, պատրաստել կենցաղա– յին առարկաներ։ Մաորիների ստեղծած դիցաբանական կերպարները վեհ են և ահեղ, բազմազան պաննոներին, գավա– զաններին և այլ առարկաների բնորոշ է կորագիծ, դինամիկ հարուստ զարդա– նախշը։ XIX դ․ 2-րդ կեսին աճել են փողոցների ուղղանկյուն ցանցով քաղաքները։ Նեո– կլասիցիստական և նեոգոթական շենքե– րը 1920–40-ական թթ․ փոխարինվել են ժամանակակից կառույցներով։ Մեկհար– կանի տները անգլ․ տիպի են՝ տեղական առանձնահատկություններով։ Մtաորինե– է․ Մ և ր վ ի ն Թ և յ լ ո ր․ «Գինե», լինոՓո– ր ագրություն (XX դ․ կես) րի շրջանները և բնակավայրերը անբարե– կարգ են։ XIX դ․ վերջին –XX դ․ սկզբին ձևավորվել է գեղանկարչության տեղա– կան դպրոցը։ Դ․ Լինդաուերը, Ֆ․ Հոջքին– սը, Չ․ Ֆ․ Դոլդին պատկերել են մաորինե– րին, Պ․ վան դեր Վելդենը և Ջ․ Նեյրնը՝ երկրի բնությունը։ Կենսասիրությամբ, դե– կորատիվ ընդհանրացվածությամբ ա– ռանձնանում են «քենթերբերիյան դըպ– րոցի» նկարիչների (Ա․ Ֆ․ Նիքոլ և ուրիշ– ներ) բնանկարները։ Զարգանում է մո– նումենտալ գեղանկարչությունը (Լ․ Միթ– չել) և քանդակագործությունը (Ռ․ Օ․ Դրոս), քաղաքային (է․ Փեյջ) և արդյունա– բերական (Զ․ Ուիքս) բնանկարը, է․ Մե– րուին Թեյլորի Փայտի քանդակազարդում– ներն ու փայտագրություններն արտացո– լում են երկրի կյանքը և մաորիների լե– գենդները։ XIII․ Թատրոնը Պրոֆեսիոնալ թատրոնը կազմավորվել է XX դ․։ 1950-ական թթ․ սկզբին ստեղծ– վել են «Նյու Զիլանդ փլեյերս* (մինչև 1960-ը), «Սաուտերն քոմեդի փլեյերս» (1962–70-ին, Դանիդին քաղաքում ունե– ցել է «Փլեյհաուզ» թատերաշենքը), «Դաունսթեյջ» (ք․ վելինգթոն) և «Քոմ– յունիտի արթս սերվիզ թիետր» շրջիկ պրոֆեսիոնալ թատերախմբերը, 1960-ին՝ պրոֆեսիոնալ նորզելանդական բալետը։ Դործում են «Սենթրալ թիետր» կիսապրո– ֆեսիոնալ թատրոնը (Օքլենդ) և դերասան– ներ Պ․ և Ռ․ Քարի ամուսինների մասնա– վոր «Դլոբ թիետր»-ը (1958-ից՝ ք․ Դանի– ղինում)։ 1960–70-ական թթ․ թատերա– կան գործիչներից են՝ ռեժիսորներ Ս․ Բիո– նը, Ռ․ Բարքերը, Կ․ Քեթքարտը, դերա– սաններ Ի․ Ռալսթոնը, Ռ․ Սթոունը, Դ․ Ֆեր– մեյդը և ուրիշներ։ Ն․ Զ–ի դրամատուր– գիան նույնպես չունի հին պատմություն։ 1969-ին տեղի է ունեցել Օքլենդի 21-րդ փառատոնը (երաժշտություն, թատրոն, կերպարվեստ)։ XIV․ Կինոն 1898-ին նկարահանվել է առաջին կար– ճամետրաժ վավերգրական ֆիլմը։ 1912-ին Վելինգթոնում ստեղծվել է «Նեշնել ֆիլմ յունիթ» պետ․ կինոստուդիան։ Գեղարվես– տական կինեմատոգրաֆիայի հիմնա– դիրն է ռեժիսոր Ռ․ Տեյուորդը։ 1936-ին անգլ․ ռեժիսոր Զ․ Դրիրսոնի համագոր– ծակցությամբ ձևավորվել է սոցիալական և գեղարվեստական նշանակալի վավերա– գրական ֆիլմեր ստեղծող ռեժիսորների մի խումբ։ Մի շարք «անկախ» ռեժիսոր– ներ կազմակերպում են մասնավոր կինո– ստուդիաներ և սեփական միջոցներով նկարահանում գեղարվեստական ֆիլմեր։ Պետ․ կինոստուդիան ստեղծում է միայն կարճամետրաժ վավերագրական կինո– նկարներ։ Պատկերազարդումը տես 400–401-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ V։ Գրկ․ Андреева В․ М․, Новая Зелан– дия, М․, 1963; Андреева В․ М․, Ма– лаховский К․ В․, Петриков- ская А․ С․, Новая Зеландия, М․, 1974; Малаховский К․ В․, Британия юж– ных морей, М․, 1973; Новозеландские рас– сказы, М․, 1963; Выставка живописи и гра– фики Новой Зеландии․ Каталог, М․–Л․, 1959; Brown G․ Н․, Keith Н․, Ап Introduction to New Zealand Painting․ 1839– 1967, L․-Aukland, 1969; Prichard M․ F․, An Economic History of New Zealand to 1939, L․, 1970; An Anthology of Twentieth Century New Zealand Poetry, L․, 1970; Essays on New Zealand Literature, L․, 1973․ ՆՈՐ ԶԵԼԱՆԴԻԱՅԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ

ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ՆԶՍՄԿ), հիմնվել է 1966-ի Փետրվա– րին, Նոր Զելանդիայի կոմկուսի ղեկա– վարության մաոական քաղաքականության դեմ հանդես եկող նորզելանդական կո– մունիստների կողմից։ 1966-ի հոկտեմբե– րին կայացել է կուսակցության I (հիմնա– դիր) ազգային կոնֆերանսը։ ՆԶՍՄԿ–ի II ազգային կոնֆերանսում (1970) ըն– դունվել է կուսակցության ծրագիրը, որը հիմնավորում է սոցիալիզմի՝ աշխատա– վորության ակնկալությունները ապահո– վող միակ հասարակարգի անխուսափելի հաղթանակը։ ՆԶՍՄԿ III (1973), IV (1976),