Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/359

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

«ՆՈՐ ԻՈՍՔ», բոլշևիկյան առաջին հայե– րեն լեգալ հանդես (գրական, հասարակա– կան, քաղաքական երկշաբաթաթերթ), լույս է տեսել 1911-12-ին, Բաքվում (6 համար՝ 3 գիրք)։ Խմբագիր՝ Ս․ Շահում՜ յան։ Տպագրել է հոդվածներ մարքսիզմի տեսության, փիլ–յան, բանվորների ու գյու– ղացիների դրության, միջազգային բան– վորական շարժման մասին։ Քննադատել է ցարական կարգերը, կապիտալիզմը» կրոնը, իդեալիզմը, բուրժ․ նացիոնալիզմը։ Մարքսիստական դիրքերից լուսաբանել է հայ ժողովրդի պատմության կարևորա– գույն հարցեր։ Հատկապես նշանակալից են Ս․ Շահումյանի «Տիեզերական թութա– կը», «Իրականություն և հեռանկարներ», «Մատենախոսություն» հոդվածները։ Ունե– ցել է հարուստ գրական բաժին, որտեղ տպագրվել են Մ․ Գորկու, Տ․ Հակոբյանի, Վ․ Տերյանի ստեղծագործությունները, Ա․ Կարինյանի գրականագիտական հոդ– վածները։ Աշխատակցել են նաև Ռ․ Դաշ– տոյանը, Մ․ Մելիքյանը, Ա․ Մտոպանին, Մ․ Սահակյանը, Գ․ Գրիգորյանը և ուրիշ– ներ։ ՆՈՐ ՒՈՒԼԴՈԻՍՈ, գյուղ Վրացական ՍՍՀ Բոգդանովկայի շրջանում, Փարվանա լճի ափին, շրջկենտրոնից 30 կմ հս–արլ․։ Բնակչությունը՝ հայեր, ռուսներ, հույներ։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնա– պահությամբ, կերային կուլտուրաների մշակությամբ։ Գործում է Փարվանայի ձկնատնտեսությունը։ Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ։ Հիմնադըր– վել է 1930-ին։ Հայերը եկել են Ախալքա– լաքի շրջանի Խուլգումո գյուղից։ ՆՈՐ ԿԱԼԵԴՈՆԻԱ (Nouvelle Kaledonie), կղզիներ Խաղաղ օվկիանոսում, Մելանե– զիայում։ Ֆրանսիայի տիրույթն է։ Կազմ– ված է Նոր Կալեդոնիա մեծ (16,7 հզ կմ2) և մի խումբ մանր կղզիներից։ Ընդհանուր տարածությունը 19 հզ․ կմ2 է, բն․՝ 1332 հգ․ (1978, մելանեզիացիներ), վարչական կենտրոնը՝ Նումեա։ Բարձրությունը մինչև 1628 մ է։ Զբաղվում են հողագործությամբ, ձկնորսությամբ, անասնապահությամբ։ Արդյունահանվում է նիկելի և երկաթի հանքաքար։ Հայտնագործել է Զ․ Կուկը, 1774-ին։ ՆՈՐ Կ ԱՍՏԻ ԼԻՍ (Castilla la Nueva), պատ– մական մարգ Իսպանիայում, Տախո գե– տի ավազանում, Մեսետա սարահարթի հարավային մասում։ Բաժանվում է Մադ– րիդ, Գվադալախարա, Կուենկա, Տոլեդո, Սյուդադ Ռեալ նահանգների։ Տարածու– թյունը 72,3 հզ․ կմ2 է, բն․՝ 5,2 մլն (1978)։ Գլխավոր քաղաքը՝ Մադրիդ։ Ն․ Կ․ ագրա– րային–ինդուստրիալ մարզ է։ Զբաղվում են հացահատիկի, ընդավորների մշակու– թյամբ, խաղողագործությամբ, պտղաբու– ծությամբ, բանջարաբուծությամբ և ոչխա– րաբուծությամբ։ Արդյունահանում են սըն– դիկի հանքանյութ (Ալմադեն), այրվող թերթաքարեր (Պուերտոլյանո)։ Կա տեքս– տիլ, կաշվի, սննդի արդյունաբերություն։ Զարգանում են մեքենաշինությունը (հատ– կապես տրանսպորտային), մետալուր– գիան, քիմ․, նավթաքիմիական արդյու– նաբերությունը։ Զարգացած են ազգային ավանդական արհեստները և տնայնա– գործական իրերի արտադրությունը (խե– ցեգործություն, ասեղնագործություն, ժան– յակագործություն ևն)։ Արդյունաբերու– թյունը կենտրոնացած է Մադրիդի ագլո– մերացիայում, Գվադալախարայում և այ– լուր։ ՆՈՐ ԿԵՍԱՐԻՍ, ավան Հայկ․ ՍՍՀ Հոկ– տեմբերյանի շրջանում, շրջկենտրոնից 16 կմ հվ–արմ․։ Եթերայուղային սովխոզ– գործարանն զբաղվում է նաև պտղաբու– ծությամբ, բանջարաբուծությամբ և անաս– նապահությամբ։ Ունի միջնակարգ դըպ– րոց, ակումբ, գրադարան, կապի բաժան– Նոր Կեսարիա մունք, կինո, կենցաղսպասարկման օբ– յեկտներ, մսուր–մանկապարտեզ, բուժկա– յան։ Հիմնադրվել է 1949-ին։ «ՆՈՐ ԿԵՍԱՐԻԱ», ամսագիր։ Կեսարիայի վերաշինական միության, ապա նոր Կե– սարիայի համագործակցական միության պաշտոնական հրատարակություն։ Լույս է տեսել 1934–37-ին, Նյու Յորքում։ Խմբագիր՝ Ա․ Քաղցրունի։ Լուսաբանել է միության և նրա մասնաճյուղերի գործու– նեությունը, կոչ արել կեսարացիներին սատարելու Նոր Կեսարիա ավանի կա– ռուցմանը Սովետական Հայաստանում։ Ձգտել է մեկ ընդհանուր կազմակերպու– թյան մեջ միավորել Կեսարիայի և շրջա– կա գյուղերի ու քաղաքների անուններով գործող տարբեր միությունները։ Նյութեր է զետեղել պատմական Կեսարիայի և մերձակա հայաբնակ վայրերի ազգա– գրության, տեղագրության, կենցաղի ու սովորությունների մասին։ Ունեցել է գրա– կան, բանասիրական, «Նոր էվերեկ», «Նոր Ֆենեսե», «Նոր Թոմարզա», «Նոր Կեսարիայի կրտսերաց բաժին» (անգլ․) բաժինները։ Գ․ Գույոսէշյան ՆՈՐ ԿՅԱՆՔ, գյուղ Հայկ․ ՍՍՀ Արարա– տի շրջանում, շրջկենտրոնից 6 կմ հվ–արմ․։ Կոլտնտեսությունն զբաղվում է այգեգոր– ծությամբ, պտղաբուծությամբ, բանջարա– Նոր Կյանք բուծությամբ և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, կենցաղսպասարկման տաղավար, մսուր–մանկապարտեզ, բուժկայան։ Հիմ– նադրվել է 1946-ին, բնակիչների հիմնա– կան մասը եկել են Իրանի Խոյ և Սալմասա գավառներից։ ՆՈՐ ԿՅԱՆՔ, գյուղ Հայկ․ ՍՍՀ Արթիկի շրջանում, շրջկենտրոնից 7 կմ հս–արմ․։ Կոլտնտեսությունն զբաղվում է հացահա– տիկի, կերային կուլտուրաների, ծխախո– Նոր Կյանք տի, շաքարի ճակնդեղի մշակությամբ և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կապի բա– ժանմունք, կինո, կենցաղսպասարկման տաղավար, մսուր–մանկապարտեզ, բուժ– կայան։ Ներկայիս բնակիչների նախնի– ները եկել են Դարսից, Խնուսից, 1828– 1829-ին։ Ն․ կ–ում և շրջակայքում պահ– պանվել են գյուղատեղի, գերեզմանոց, խաչքարեր, մահարձան։ Գյուղում կան– գուն է Ս․ Գրիգոր Լուսավորիչ փոքր խա– չաձև գմբեթավոր եկեղեցին (YI դ․)։ Խա– չաթևերից արլ–յանը՝ բեմի աբսիդը, առանց լուսամուտ ի է, հատակագծում՝ պայտաձև, Նոր Կյանք գյուղի Ս․ Գրիգոր Լուսա– վորիչ եկեղեցու (VI դ․) հատակա– գիծը մյուսները՝ ուղղանկյուն։ Գմբեթը չի պահ– պանվել։ Մաքուր տաշված տուֆի խո– շոր քարերից շինված պատերը բարձ– րանում են բազմաստիճան որմնախարսխի վրա։ Մուտքերը երկուսն են՝ արմ–ից և հս–ից։ Արմ․ ճակատին կան վաղ միջնա– դարի ճարտ–յանը բնորոշ զույգ լուսա– մուտներ։ Հուշարձանի ճարտ․ յուրօրինակ և կարևոր առանձնահատկություններից են հվ․ խաչաթևում խորշի առկայությունը և գմբեթատակ քառակուսուց գմբեթին անցման տրոմպային և առագաստային համակարգերի զուգակցումը (նման լու– ծում ունի նաև VI դ․ վերջին կառուցված Ավանի կաթողիկեն)։ Գրկ․ Գրիգորյան Վ․ Գ․, Վաղ միջ– նադարի հայ ճարտարապետության գմբեթա– վոր քաոաթև երկու հուշարձան, «Լ^Գ», 1973, № 4։ Ռ․ Գաչսայան, Մ․ Հասրաթ յան «ՆՈՐ ԿՅԱՆՔ», գրական, քաղաքական կիսամսյա հանդես։ Վերակազմյալ հըն– չակյան կուսակցության հրատարակու–