V (1979) կոնֆերանսները դրել են մոնոպո– լիստական կապիտալիզմի դեմ մղվող պայքարում երկրի բոլոր դեմոկրատական ուժերի ակտիվացման, կուսակցության ամրապնդման, դասակարգային պայքա– րի, ազգային հարցի սրման են խնդիրնե– րը։ ՆԶՍՄԿ կառուցված է դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքներով։ Կուսակ– ցության բարձրագույն մարմինը ազգա– յին կոնֆերանսն է (հրավիրվում է 3 տա– րին մեկ), իսկ կոնֆերանսների միջև ըն– կած շրջանում՝ Ազգային կոմիտեն։ Կու– սակցության ազգային նախագահն է Բ․ Ան– դերսենը, ազգային քարտուղարը՝ Ջ․ Զեկ– սոնը։ Կուսակցության տպագիր օրգաննե– րըն են՝ «Նյու Զիլանդ թրիբյուն» («New Zealand Tribune») ամսաթերթը և «Սո– շիալիսթ փոլիթիքս» («Socialist Politics») ամսագիրը։ «ՆՈՐ ԷՋ», գրական ժողովածու։ Լույս է տեսել 1935–43, 1958–72-ին, Թեհրա– նում։ Խմբագիրներ՝ Զ․ Միրզայան, Գ․ Խա– նենց։ Հրատարակվել է իրանահայ երի– տասարդ ստեղծագործողների նախաձեռ– նությամբ։ Տպագրել է իրանահայ արձա– կագիրների ու բանաստեղծների ստեղ– ծագործությունները։ «Հայրենի գրակա– նություն» խորագիրը ծանոթացրել է Սո– վետական Հայաստանի գրականության ու մշակույթի նորություններին։ Տեղ” են գտել նյութեր արվեստի տարբեր բնագա– վառների ներկայացուցիչների մասին։ Թարգմանաբար տպագրել է նաև ռուս և եվրոպացի գրողների գործերը։ «ՆՈՐ ՓՈՍ՚ԱՐձԱ», Թո մար զայի միացյալ ընկերության պաշտոնաթերթ (միամսյա, երկամսյա, եռամսյա, հաճախ՝ անկանոն պարբերականությամբ)։ Հրատարակվել է 1930–40-ին, Սաութ Միլվոքի և Ռեյսին քաղաքներում (ԱՄՆ)։ Խմբագիր՝ Վ․ Զալը– մենց։ Նպատակն էր կապեր ստեղծել տար– բեր երկրներում բնակվող թոմարզացի– ների միջև։ Լուսաբանել է միացյալ ընկե– րության, նրա մասնաճյուղերի գործունեու– թյունը, թոմարզացիներին կոչ արել ներ– գաղթել Սովետական Հայաստան։ Տպա– գրել է Երեանի Նոր Սեբաստիային կից Նոր Թոմարզա թաղամասի կառուցման հետ կապված նյութեր, գրական գործեր, հայրենասիրական և թոմարզացիների պատմությանը վերաբերող հոդվածներ։ Գ․ Գույուէ/շյաԱ «ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆ ԷՐ», քաղաքական U գրական շաբաթական հանդես։ Լույս է տեսել 1906-ին, Կահիրեում։ Խմբագիր– հրատարակիչ՝ Վ․ Թեքեյան։ Խնդիրն էր միավորել գաղթավայրերի մտավորակա– նությանը, նպաստել հայապահպանությա– նը, պայքարել ուծացման U կորստաբեր այլ երևույթների դեմ, օգնություն կազմա– կերպել Թուրքիայում բնակվող հայ հատ– վածին։ Մերկացրել է դաշնակցական մա– մուլի դավաճանական գործունեությունը ազգային ինքնապաշտպանության հարցե– րում։ Անդրադարձել է Ռուսաստանի քաղ․ իրադարձություններին, դրական վերաբեր– մունք ցույց տվել հայ–ռուս գրական կա– պերի հաստատմանը։ Ունեցել է նաև առող– ջապահության և երգիծանքի բաժին։ Մ․ Աղանաչյան «ՆՈՐ ԼՈհՐ», գրական, քաղաքական օրա– թերթ, ապա եռօրյա (1945-ից)։ Լույս է տեսել 1924–36, 1945–54-ին, Ստամբու– լում։ Խմբագիր՝ Վ․ Թոշիկյան։ Լուսաբա– նել է տեղի հայ համայնքի առօրյան, ծա– նոթացրել Սովետական Հայաստանի տըն– տեսության ու մշակույթի վերելքին, սվւյուռքի իրադարձություններին։ Ներկա– յացրել է միջազգային քաղ․ կացությունը, Եվրոպայի պետությունների ետպատե– րազմյան հարաբերությունները։ Տպա– գրել է հայ և օտար հեղինակների ստեղ– ծագործություններ, գրախոսականներ, թատերական մեկնաբանություններ, պատ– մագիտական և մանկավարժական հոդ– վածներ, կենցաղի ու առողջապահության վերաբերյալ խորհրդատվություններ, մար– զական լուրեր։ Գ․ ՍաեփանյաԱ ՆՈՐ ԽԱՐԲԵՐԴ, քաղաքատիպ ավան (1955-ից) Հայկական ՍՍՀ Մասիսի շըր– ջանում, շրջկենտրոնից 4 կմ հս–արլ․։ Ավանի տարածքով է անցնում Երևան– Մասիս երկաթուղին և Երևան–Արտաշատ խճուղին։ Տնտեսության առաջատար ճյու– ղը արդյունաբերությունն է։ Կարևոր ձեռ– նարկություններից են ոչ գործվածքային Նոր Խարբերդ կտորեղենի ֆաբրիկան, «Հայբնագույնքա– րեր» և ԴՕՍԱԱՖ–ի արտադրական կոմ– բինատները։ Կոլտնտեսությունն զբաղ– վում է անասնապահությամբ, թռչնաբու– ծությամբ, խաղողագործությամբ, պտղա– բուծությամբ, բանջարաբուծությամբ, հա– ցահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Ավանում է գտնվում Հայկ․ ՍՍՀ ԴԱ ֆիզիոլոգիայի ինստ–ի ինկու– բացիոն թռչնաբուծական կայանը, կան նաև տնկարանային, ջերմոցային տնտե– սություններ։ Ունի 2 միջնակարգ, մեկ երաժշտական դպրոցներ, մշակույթի տուն, 2 գրադարան, զառամյալների տուն–ին– տերնատ, 2 մսուր–մանկապարտեզ, կապի բաժանմունք, կինո, կենցաղսպասարկ– ման տաղավար, բուժկայան, դեղատուն։ Ն․ խ–ում կանգնեցված է 1915-ին Խարբեր– ղուս զոհված հայերի հիշատակը հավեր– ժացնող հուշարձան։ «ՆՈՐ ԽԱՐԲԵՐԴ», համախարբերդցիա– կան միության կենտրոնական գործադիր մարմնի տարեկան հանդես։ Լույս է տե– սել 1936, 1954, 1956-ին, Մասսաչուսեթսի նահանգի (ԱՄՆ) Սոմերվիլ քաղաքում։ Նպատակն էր համախմբել սփյուռքի խար– բերդցիներին, կազմակերպել նրանց աջակցությունը Սովետական Հայաստա– նի Նոր Խարբերդ ավանի կառուցմանը։ Լուսաբանել է ՀՍՍՀ տնտեսության ու մշակույթի վերելքը, Նոր Խարբերդ ավա– նի առօրյան, տպագրել հայրենիք ներ– գաղթած խարբերդցիների նամակներն ու տպավորությունները։ Ծանոթացրել է միության մասնաճյուղերի գործունեու– թյանը, տպագրել վիճակագրական տվյալ– ներ, ծանուցումներ, հայտարարություն– ներ։ Գ․ Սէոեփաեյէսն «ՆՈՐ ՒՈՍ£», տնտ․, քաղ․ և հասարակա– կան օրաթերթ։ Բոլշևիկյան լեգալ պարբե– րական, փաստորեն՝ <Կւսյծ>-ի շարունա– կությունը։ Լույս է տեսել 1906-ին (14 հա– մար, 1-ին համարը՝ օգոստ․ 18-ին), Թիֆ– լիսում։ Խմբագիրներ՝ Ս․ Շահումյան, Ս․ Սպանդարյան, Ս․ Կասյան։ Արտացո– լել է ժամանակի հասարակական–քաղ․ կյանքը, կոչ արել տապալել ցարիզմը։ Հետևելով լենինյան «Պրոլետարի»-ի օրի– նակին՝ բացահայտել է կապիտալիզմի էությունը, լուսաբանել բանվորական (Ալավերդու պղնձահանքերի նշանավոր գործադուլը ևն) և գյուղացիական շարժում– ները Հայաստանում։ Թերթում տպագըր– վել են Ս․ Շահումյանի «Ապարդյուն ջան– քեր», «Ներկա մոմենտը և մեր տակտի– կան», «Դաշնակցական համագումարը էջ– միածնում», «Դուչկովի նամակը», «Սև զորքը կազմակերպված է» և այլ հոդված– ներ, որոնք պաշտպանում էին լենինյան տակտիկան տվյալ մոմենտում, մերկաց– նում ցարիզմի հետադիմական քաղաքա– կանությունը և բուրժուաազգայնական կուսակցությունների, մասնավորապես դաշնակցության արկածախնդրական վար– քագիծը։ Ս․ Սպանդարյանի «Դպրոցական հարցը և սոցիալ դեմոկրատիան» ծավա– լուն հոդվածը հայ պարբերական մամու– լում առաջին անգամ պարզաբանում էր բոլշևիկների դիրքորոշումը դպրոցի, կըր– թության ու մշակույթի վերաբերյալ, քննա– դատում ուսուցման ապադասակարգայ– նության մասին բուրժ․ տեսությունը, մեր– կացնում դաշնակցությանը, որը փորձում էր դպրոցում տարածել բուրժուաազգայնա– կան գաղափարներ։ «Ն․ խ․»-ին աշխատակ– ցել են Ս․ Խանոյանը, Ռ․ Դաշտոյանը, Ա․ Կարինյանը, Ա․ Խումարյանը, Ա․Մռավ– յանը, Մ․ Մելիքյանը, Հ․ Հակոբյանը, Մ․ Միրաքյանը, Լ․ Կնունյանցը և ուրիշներ։ Հրատարակումը դադարել է սեպտ․ 21-ին, Թիֆլիսի գեներալ–նահանգապետի հրա– մանով, «վնասակար ուղղության համար»։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/358
Արտաքին տեսք